Լրահոս
2022-08-03
-
ԻրավականԵրևանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ երկու անձ կալանավորվել էԵրևանում կատարված ավազակությունը բացահայտվել է․ երկու անձ կալանավորվել է17:5503.08.22
-
ՔաղաքականՊատրաստվեք պшտերազմի ու խաղաղությունն ինքն իրեն կգա. հետհաշվարկը սկսվել է 2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո. ՀովհաննիսյանՌազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է. Պատրաստվեք պшտերшզմի ու խաղաղությունն ինքն իրեն կգա․․․ Հետհաշվարկը սկսվել է 2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո։ Պարզապես ինքնախաբեությամբ զբաղվեցիք, պարզապես ինքներդ ձեր համար խաղաղության օրակարգ օդից ստեղծեցիք ու այդ պղպջակի մեջ ապրեցիք․․․ Դե հիմա գոնե պատրաստվեք պшտերшզմի, շանս կա խարանը ջնջելու․․․ Դեռ շանս կա, պարզապես արագ պատրաստվեք պшտերազմի, բյուջեն ամբողջությամբ ուղղեք բանակ․․․Ոչ մեկի սուտ խոստումին, իրականությանը չհամապատասխանող ենթադրությանը մի լսեք, կարող եք ջնջել խարանը․․․17:5403.08.22
-
Քաղաքական«Լաչինի» միջանցքը, Բերձորը, Աղավնոն ու Սուսը «փրկիչ» Նիկոլը դեռ 2020-ի նոյեմբերի 9-ին է հանձնել. Մետաքսե ՀակոբյանԱրցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Իրո՞ք մտածում եք, որ ռազմական գործողությունների ուժեղացումը թշնամու կողմից կապ ունի «Լաչինի» միջանցքի պահանջի հետ: «Լաչինի» միջանցքը, Բերձորը, Աղավնոն ու Սուսը «փրկիչ» Նիկոլը դեռ 2020-ի նոյեմբերի 9-ին է հանձնել: Ադրբեջանի պահանջն ու ախորժակը ավելին է՝ «Զանգեզուրի միջանցք»: Վերջին օրերին ՀՀ ԱԽՔ-ի ակտիվանալը պատահական չէր: Նիկոլի ու իր հրոսակախմբի հեռացումից կարող է սկսվել փրկությունը, եթե իհարկե դեռ փրկելու բան է մնացել...Այս ամենի մեջ դժոխային տառապանք է լսել զոհերի մասին»։17:4403.08.22
-
ԱշխարհԽոշոր հրդեհ՝ մերձմոսկովյան «Օզոն»-ի պահեստում․ ՏՍԱՆՅՈՒԹՄերձմոսկովյան Իստրայում այրվում է Օզոնի պահեստը: Այս մասին հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հրդեհի մակերեսը կազմում է 20 հազար քառ. մ: Ավելի քան 1000 մարդ տարհանվել է, տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։ Շտապ օգնության և հրշեջ-փրկարարական ծառայությունները տեղում են։17:4003.08.22
-
ՔաղաքականՓելոսին հեռացել է ԹայվանիցԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի և նրա պատվիրակության ինքնաթիռը օդ է բարձրացել Թայբեյի օդանավակայանից։ Հատուկ ինքնաթիռը օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 18:01-ին Թայվանի Սոնգշան օդանավակայանից և շարժվել դեպի Հարավային Կորեա։ Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մինչ այդ Օկինավայի ամերիկյան ռազմաբազայից օդ են բարձրացել վեց F-15 կործանիչ և երեք ինքնաթիռ։ Փելոսիի այցը Թայվան տևել է 19 ժամ 20 րոպե։ The Washington Post-ի փոխանցմամբ՝ Թայվանի շուրջ իրական ճգնաժամը կարող է սկսվել ամերիկացի պաշտոնյայի հեռանալուց հետո։17:3303.08.22
-
ԻրավականՎեճ ու կրակոց Սևանի թերակղզում. համատեղ միջոցառումների արդյունքում ժամեր անց կրակողը հայտնաբերվեցՎեճ ու կրակոց Սևանի թերակղզում. համատեղ միջոցառումների արդյունքում ժամեր անց կրակողը հայտնաբերվեց17:2703.08.22
-
ՏարածաշրջանՈւկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը հաջողությամբ ստուգում է անցել ՍտամբուլումՀամատեղ համակարգող կենտրոնի մասնագետները Ստամբուլում ավարտել են 27 հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով բեռնված Razoni չորաբեռնատար նավի ստուգումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Անադոլու» գործակալությունը: Այժմ, ինչպես սպասվում Է, նավն ուղղություն կվերցնի դեպի Լիբանան: Ավելի վաղ հաղորդվել Է, որ օգոստոսի 3-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի պատվիրակությունների ներկայացուցիչները եւ տեսուչները բարձրացել են նավ՝ համաձայնագրի պայմաններով բեռի համապատասխանության ստուգում անցկացնելու համար, որն ստորագրվել Է հուլիսին: Հուլիսի 22-ին Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ տեղի Է ունեցել երկու փաստաթղթերի ստորագրում ուկրաինական տարածքի երեք նավահանգիստներից (Չեռնոմորսկի, Օդեսայի եւ Հարավային) հացահատիկի դուրսբերման համար միջանցք ստեղծելու վերաբերյալ: Ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին նավը (Razoni չորաբեռնատարը, որն ընթանում Է Սիեռա-Լեոնեի դրոշի ներքո) Օդեսայի նավահանգստից դուրս Է եկել օգոստոսի 1-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:17:2003.08.22
-
ԱշխարհԱնտարկտիդայի սառցադաշտերը կսկսեն ավելի արագ հալվել՝ ջուրը 2-3 աստիճանով տաքանալու պատճառովԱնտարկտիդայի արեւելյան ափի մոտ ջրի ջերմաստիճանը XX դարի առաջին կեսի համեմատությամբ 2 – 3 աստիճանով բարձրացել Է՝ օվկիանոսային հոսանքների փոփոխված ուղղությունների պատճառով: Այդ մասին հաղորդվում Է Ավստրալիայի գիտական եւ կիրառական հետազոտությունների միավորման (CSIRO) եւ Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի զեկույցում, որը հրապարակվել Է օգոստոսի 3-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ջրային զանգվածներն սկսել են տեղափոխվել ուրիշ երթուղիներով Հարավային օվկիանոսում արեւմտյան քամիների պատճառով, որոնք նույնպես սկսել են փչել նոր ուղղություններից: Տասնյակ տարիների ընթացքում այդ գործընթացը հարավային բեւեռի կողմն Է տեղաշարժել Անտրակտիկական շրջաբեւեռային հոսանքը, որն աստիճանաբար տաքացնում Է Ավրորայի ենթասառցադաշտային ավազնի ավելի սառը ջուրը: «Լիովին հալվելով՝ սառցադաշտերն այդ ավազանի շրջանում կարող են բարձրացնել ծովի մակարդակը 5,1 մետրով»,- նախազգուշացրել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Լորա Էրաիս Բորեգերոն: Վերջին տարիներին Անտարկտիդան տարեկան կորցնում Է 155 միլիարդ տոննա սառույց, ինչն աշխարհի մնացած սառցադաշտերի հալվելու հետ մեկտեղ համաշխարհային օվկիանոսի մակարդակը տարեկան բարձրացնում Է 3,6 միլիմետրով: Ավրորայի ենթասառցադաշտաին ավազանը գտնվում Է Անտարկտիդայի սառցային վահանի տակ: Այն հայտնաբերվել Է 1960-ական – 1970-ական թվականներին եւ անվանվել Է մայր ցամաքի հետազոտող Դուգլաս Մոուսոնի (1882 – 1958) նավի պատվին: Անտարկտիկական շրջաբեւեռային հոսանքը 30 հազար կիլոմետր երկարությամբ եւ 2,5 հազար կիլոմետր լայնությամբ արեւմուտքից դեպի արեւելք գոտեվորում Է Երկրագունդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:17:1203.08.22
-
Պաշտոնական լրահոսԻրավիճակը ՀՀ սահմանին հանգիստ է․ ՊՆ խոսնակ«Հայաստանի սահմանին այս պահի դրությամբ լարվածություն չկա»,– Factor am-ին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Նա նշել է, որ Հայաստանի սահմանին այս պահի դրությամբ զորքերի կուտակում ու լարվածություն չկա։ Նորություն կամ զարգացում լինելու դեպքում այդ մասին կհայտնեն։ Հիշեցնենք, որ այսօր առավոտից Արցախի շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում իրադրությունը լարվել է, ադրբեջանական ստորաբաժանումները կիրառում են հարվածային անօդաչու թռչող սարքեր, նռնականետներ։ Ըստ ՊԲ-ի հաղորդագրության՝ ժամը 15։00-ի դրությամբ հայկական կողմն ունի 1 զոհ, 8 վիրավոր։17:0703.08.22
-
Արտաքին քաղաքականությունՉինաստանը հրապարակել է զորավարժությունների նոր կադրերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը հրապարակել է Թայվանում ընթացող զորավարժությունների նոր կադրերը: Նշվում է, որ զորավարժություններում ներգրավված են ռազմանավեր, հրթիռային համակարգեր և ինքնաթիռներ, այդ թվում՝ հինգերորդ սերնդի Chengdu J-20 կործանիչներ:17:0503.08.22
-
ՔաղաքականԱդրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում. Տիգրան Աբրահամյան«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները համաձայնվել են կատարել Ադրբեջանի պահանջը՝ Արցախից դուրս բերել պարտադիր ժամկետային զինծառայողներին, Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում։ Մի քանի ամիս է ինչ Ադրբեջանն ակտիվ խոսում է Արցախում գործող «անօրինական զինված խմբավորումների» գոյության մասին՝ նկատի ունենալով պաշտպանության բանակին և զգուշացնում «հակաահաբեկչական գործողությունների» անհրաժեշտության մասին։ Մինչ Ադրբեջանը հիմք էր նախապատրաստում գործողությունների ծավալման համար, ՀՀ իշխանությունը երկրի ներսում համոզում էր, թե խաղաղությունն անխուսափելի է, իսկ հնարավոր սրացումների, մարտական գործողությունների մասին խոսացողներին իշխանական քարոզչամեքենան և քաղաքական մեծամասնությունը թիրախավորում էր։ Փաշինյանական ռեժիմը փակել է գոյատևելու և հայի գոյության բոլոր հնարավորություններ և երկիրը տանում է նոր արկածախնդրության ճանապարհով։17:0203.08.22
-
ԱշխարհՉինաստանում տղամարդը դանակով ներխուժել է մանկապարտեզ. կա 3 զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀամացանցում հայտնվել են կադրեր, որոնք ենթադրաբար արվել են Չինաստանի մանկապարտեզներից մեկի մոտակայքում: 48-ամյա տղամարդը դանակով մտել է մանկապարտեզ և հարձակվել մարդկանց վրա: Ոստիկանությունից հայտնել են, որ 3 մարդ մահացել է, 6-ը՝ վիրավորվել։ Կասկածյալը դեռ որոնվում է։16:5803.08.22
-
ԵրևանՈւժեղացված ծառայություն՝ ԵրևանումՕգոստոսի 2-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մեկնարկից առաջ անձնակազմին հրահանգավորել են ՀԱԱԳՎ պետ Գեորգի Այվազյանն ու պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում պարեկներն արձանագրեցին ճանապարհային երթևեկության կանոնների 344 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 23, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 34 անձ։ 65 տրանսպորտային միջոց շահագործվել է տեխնիկական զննություն չանցած, 15-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ի վրա տեղադրված էր գերձայնային ազդանշան։ Պարեկներն ուշադրություն են դարձրել նաև վարելիս ծխելու դեպքերին և հայտնաբերել են նման 30 վարորդի։ 5 անձ էլ տուգանվել է փողոցը չթույլատրված հատվածով անցնելու համար։ Բացի այդ, պարեկները տարբեր կասկածանքով ձերբակալել ու Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ են տարել յոթ անձի։ Նմանօրինակ ծառայությունները պարբերական են։16:5103.08.22
-
ԱրցախՇուշիի և Լաչինի շրջանների հատման կետում լարվածությունը պահպանվում է․ Գեղամ ՍտեփանյանԱրցախի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Շուշիի եւ Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է, ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, «News.am»-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ խոսքը, մասնավորապես Բերձոր քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածն է։ Հարցին՝ արդյո՞ք լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի այն պահանջով, որ Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթեւեկությունը պետք է կազմակերպվի նոր երթուղով, Ստեփանյանը պատասխանեց. «Միանշանակ այդ պահանջի կատարման համար է այս ամբողջ էսկալացիան։ Այսինքն՝ այս գործելաոճն Ադրբեջանը բազմաթիվ անգամ կիրառել է։ Ցանկացած պահանջ ներկայացնելուց առաջ լարում է իրավիճակը, այսինքն՝ ուղիղ անպարտելի եւ լկտի ձեւով սպառնալիք է գործադրում։ Այդ սպառնալիքի ներքո պարտադրում է հայկական կողմին որոշակի հարցերում գնալ զիջումների։ Վստահ եմ, որ այս էսկալացիայի առաջին նպատակը ճանապարհի փոփոխության հարցը լուծելն է»։16:4503.08.22
-
ՄիջազգայինՉինաստանի Պետխորհուրդը ԱՄՆ-ին և Տայվանին մեղադրել է տարածաշրջանի խաղաղությունը խախտելու մեջԱՄՆ-ը եւ Տայվանում կառավարող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը դարձել են հակամարտության մեղավորներ եւ Տայվանի նեղուցում խաղաղության խախտողներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի Տայվանի գործերի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանը: Պաշտոնյան մեկնաբանել Է Տայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հանդիպումը Տայբեյում: «Դեմոկրատական առաջադիմական կուսակցության ղեկավարությունը, ապավինելով արտաքին աջակցությանը, հաճույքով ստանձնել Է խաղազինվորի դերը եւ ուժեղացրել սադրանքները՝ ձգտելով հասնել անկախության: ԱՄՆ-ն ակտիվացրել Է իր ջանքերը՝ փորձելով խաղարկել Տայվանի հարցը, անընդմեջ յուղ Է լցրել կրակի վրա՝ Չինաստանին զսպելու պլաններ կազմելով Տայվանի օգնությամբ»,-ասվում Է Մա Սյաոգուանի՝ դիվանատան կողմից տարածված հայտարարության մեջ: Նա ընդգծել Է, որ «անկախ այն բանից, թե նրանք ինչ խորամանկությունների են դիմում, ինչպես են չափազանցնում, նրանք չեն կարողանա արդարացնել իրենց, քանի որ հենց նրանք են հակամարտության ստեղծողները Տայվանի նեղուցի երկու եղբայրների միջեւ, Տայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության խախտողները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:16:4403.08.22
-
ՀայաստանՀանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվիՄայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 4-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-7-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Մարզերում այսօր կեսօրից հետո, օգոստոսի 4-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-ին և 6-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։16:3703.08.22
-
ԱրցախԹշնամին թիրախավորել է մեր ստորաբաժանումներից մեկի ՄՏՎ-ն. Դավիթ Թորոսյան«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. Ըստ 16.15-ի եղած տեղեկությունների, կոնկրետ Եղծահողի հատվածում գործողությունները դադարել են, սակայն այլ ուղղությամբ, թշնամին թիրախավորել է մեր ստորաբաժանումներից մեկի ՄՏՎ-ն։ Հ.Գ Տեղեկությունները ստացվել են սեփական աղբյուրներից և ոչ պաշտոնական են։16:3203.08.22
-
ՏնտեսականՎերացվել է դոնդողի արտադրամասի գործունեության կասեցումըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ «Ռոբերտ Էմիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:16:3003.08.22
-
ԱռողջապահականՌուսաստանում կորոնավիրուսով վարակման 14 638 դեպք են հայտնաբերել մեկ օրումՌուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 14 638-ով՝ մեկ օր առաջվա 9 560-ի դիմաց: Օգոստսի 3-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպիսով, մեկ օրում քովիդով վարակվածների թիվը դարձել Է առավելագույնն ապրիլի 6-ից ի վեր, երբ հայտնաբերվել Էր 14 661 ախտահարված: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 636 741 դեպք: Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել Է 43՝ մեկ օր առաջվա 48-ի դիմաց, ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 382 560 մարդ: Ապաքինման դեպքերի քանակը մեկ օրում ապրիլի 30-ից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 10 հազարը եւ կազմել 10 266, ընդամենը համավարակի սկզբից ապաքինման դեպքերի քանակն աճել Է մինչեւ 18 000 314: Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել Է քովիդով 2 038 հիվանդ (մեկ օր առաջ՝ 1 962, աճը՝ 3,9 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 34 տարածաշրջաններում եւ նվազել՝ 45-ում, ես վեցում իրադրությունը չի փոխվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:16:2403.08.22
-
ԵրևանԽոշոր հրդեհ՝ ԵրևանումԱյսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի 16-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/03/1219285/16:2303.08.22