Լրահոս

2022-06-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Ford Transit-ը Տիգրանաշենի ոլորաններում կողաշրջվել է. կա վիրավոր
    Ford Transit-ը Տիգրանաշենի ոլորաններում կողաշրջվել է. կա վիրավոր
    21:23
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին
    Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին
    21:10
    22.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Թուրքիայի ՊՆ-ն հացահատիկի խնդրի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները կառուցողական է անվանել
    Թուրքիայի ՊՆ-ն հացահատիկի խնդրի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները կառուցողական է անվանել
    20:56
    22.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Դոնեցկը ուկրաինական հրետանու հարվածների տակ է. 2 քաղաքացի վիրավոր է
    Դոնեցկը ուկրաինական հրետանու հարվածների տակ է. 2 քաղաքացի վիրավոր է
    20:43
    22.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 20:30 Հարցերի լուծում՝ «զենքով» և առանց պատասխանատվության. Ապարանի սպանության հետքերով
    Հայլուր 20:30 Հարցերի լուծում՝ «զենքով» և առանց պատասխանատվության. Ապարանի սպանության հետքերով
    20:30
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա
    Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա
    20:15
    22.06.22
    Ավելին
  • Իրավական
    Դիմակավորված ուժայիններ Ապարանում՝ վենդետան կանխելու՞ համար. Նիգավանի զոհերին այսօր հուղարկավորել են
    Դիմակավորված ուժայիններ Ապարանում՝ վենդետան կանխելու՞ համար. Նիգավանի զոհերին այսօր հուղարկավորել են
    20:00
    22.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Մանդատից չհրաժարվող գործընկերներս չեն սխալվում, գուցե ես եմ սխալվում». Վանեցյան
    «Մանդատից չհրաժարվող գործընկերներս չեն սխալվում, գուցե ես եմ սխալվում». Վանեցյան
    19:45
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին
    Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին
    19:30
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոխվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թեժ գծի և «Արագ արձագանքման» խմբի հեռախոսահամարները
    Հարկադիր կատարման ծառայությունից տեղեկացնում են, որ փոխվել են ծառայության թեժ գծի և «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները։ Այսուհետ կգործեն ծառայության թեժ գծի 88-19 և «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարները։ Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել բողոքներն ու առաջարկությունները։ Թեժ գիծը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00-ը: Մուտքային զանգերի քանակով պայմանավորված՝ հնարավոր է ձեր զանգն անմիջապես չգրանցվի, ուստի ելնելով ձեր հարցի բնույթից՝ կարող եք ընտրել ծառայության հետ կապ հաստատելու հետևյալ տարբերակներից մեկը՝ պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին. զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով. դիմել https://e-request.am/hy/ հարթակի միջոցով։ «Քո Արգելանքը» խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք զանգահարել 88-29 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին։ Հարկադիր կատարման ծառայությունից որդորում են՝ «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբի հետ կապ հաստատել բացառապես հետևյալ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար՝ կատարված վճարումների ճշգրտման և արգելանքը չվերացնելու պատճառների պարզաբանման. կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայման. անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելու. բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրման. աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելու կամ արգելանքի չափը վերանայելու, բանկերում սառեցված գումարները գանձելու, կիրառված այլ արգելանքները վերացնելու և վարույթը կարճելու. հայցի ապահովման միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու։ Ծառայության թեժ գծին և «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբին հնարավոր է միանալ անմիջապես www.cesa.am կայքի ինտերակտիվ զանգի կոճակների միջոցով։
    19:15
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կալինինգրադի շրջափակման պատասխան միջոցները դիվանագիտական չեն լինի. ՌԴ ԱԳՆ
    Կալինինգրադի շրջափակման պատճառով Վիլնյուսի դեմ Մոսկվայի պատասխան միջոցները կլինեն ոչ թե դիվանագիտական, այլ գործնական՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Պատասխան միջոցները մշակվում են միջգերատեսչական ձևաչափով։ Դրանք կլինեն ոչ թե դիվանագիտական, այլ գործնական հարթությունում»,- ասել է դիվանագետը: Նա տեղեկացրել է, որ Մոսկվան Լիտվային և Եվրամիությանը հայտնել է նրանց գործողությունների անթույլատրելիության, դրանց փոփոխման անհրաժեշտության, ինչպես նաև իրավիճակն օրինական հուն վերադարձնելու մասին: Զախարովան հավելել է, որ առայժմ ընթանում է պատասխան միջոցների քննարկումը: Դրանք կախված կլինեն նրանից, թե արդյոք Լիտվան կհամաձայնի՞ չեղարկել տարանցման արգելքը։ Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել էր, որ հունիսի 17-ից հակառուսական պատժամիջոցների պատճառով որոշ ապրանքներ այլևս չեն կարող Ռուսաստանից Լիտվայի տարածքով տարանցվել Կալինինգրադի մարզ:
    19:00
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ի՞նչ պետք է իմանալ մարզակոշիկ գնելուց առաջ
    Մարզակոշիկները շատ կարևոր ատրիբուտ են՝ սպորտային հանդերձանքի թերևս ամենակարևոր բաղադրիչը, որի վրա չարժե խնայել։ Ուրեմն որտեղի՞ց գնել որակյալ մարզակոշիկներ։ Սպորտով զբաղվելու համար նախատեսված կոշիկները չպետք է գնել ո՛չ ինտերնետ-խանութից, ո՛չ էլ շուկայից. դրանք պետք է գնել միայն սպորտային խանութից, քանի որ սպորտային խանութում վաճառվող մարզակոշիկները բրենդային են, և վաճառող-խորհրդատուն ձեզ կօգնի ճիշտ ընտրություն կատարել։ Բացի այդ՝ սպորտային խանութից կոշիկ գնելիս կարող եք տեղում փորձել այն և «մինի թեստ-դրայվ» անել՝ դուր չգալու դեպքում փոխելով կամ վերադարձնելով ապրանքը։ Երբ գնել սպորտային կոշիկները Ինչպես սովորական, այնպես էլ սպորտային կոշիկները պետք է գնել երեկոյան։ Օրվա այդ պահին հոգնած ոտնաթաթերը ամենամեծ չափի են։ Ճիշտ կլինի, եթե ձեր ընտրությունը կանգ առնի հայտնի ընկերության արտադրանքի վրա։ Այդ դեպքում դուք կշահեք բրենդային որակ, կոշիկները երկար կծառայեն, մարզումների ժամանակ ֆիզիկական հարմարավետություն կզգաք, կբարձրանա ձեր ինքնագնահատականը։
    18:45
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լիովին առողջ եմ և շարունակում եմ լարված աշխատել. Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին
    «Հայաստանի փոքրի երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն արձագանքել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրին:
    18:20
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սննդային սովորություններ, որոնք թուլացնում են իմունիտետը
    Դուք շատ աղ եք ուտում Նատրիումի ավելցուկն օրգանիզմում ոչ միայն առաջացնում է այտուցվածություն, մկանային թուլություն եւ ցավեր, այլեւ կարող է հանգեցնել իմունային համակարգի թուլացմանը: Հետազոտության համաձայն՝ ավելորդ աղը դուրս բերելու համար օրգանիզմը ծախսում է ռեսուրսների մի մասը, որոնք պետք է պայքարեն վիրուսային վարակների դեմ, ինչի արդյունքում արտադրվում է իմունոգլոբուլինի անբավարար քանակություն եւ աճում է հիվանդանալու վտանգը: Փորձեք սահմանափակել արագ սնունդը, միսը, պանիրը եւ սնունդ պատրաստելիս զգույշ օգտագործեք աղը։ Ձեր սննդակարգում բջջանյութը բավարար չէ Բջջանյութն աջակցում է առողջ մարսողությանը եւ խթանում է օգտակար աղիքային բակտերիաների արտադրությունը, որոնք ոչ միայն ամրապնդում են իմունիտետը, այլեւ բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վիճակի եւ տրամադրության վրա: Սննդային մանրաթելի եւ պրոբիոտիկների բարձր մակարդակն օգնում է պահպանել իմունային գործառույթը եւ պաշտպանում է մարմինը վիրուսներից։ Սննդակարգում ավելացրեք ավելի շատ բանջարեղեն, լոբազգիներ եւ չմշակված ամբողջական հատիկներ, դրանց թաղանթները բջջանյութի իրական պահեստ են: Դուք շատ սուրճ եք խմում Կոֆեին․ կախարդական նյութ։ Այն արթնացնում է, խթանում է նյարդային համակարգը, օգնում է բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը եւ գերազանց կերպով զսպում է վաղաժամ ծերացման նշանները։ Սակայն ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Հաճախ պատահում է, որ լարված աշխատանքային օրվա ընթացքում մեկ բաժակ սուրճը սրընթաց փոխում է մյուսին, իսկ դա կարող է հանգեցնել իմունիտետի թուլացման եւ տարբեր վիրուսային հիվանդությունների։ Դուք քիչ բանջարեղեն եք ուտում Բանջարեղենը ոչ միայն բջջանյութի մեծ աղբյուր է, որի կարեւորության մասին արդեն ասվել է վերեւում, այլեւ վիտամինների եւ հանքանյութերի իրական պահեստ։ A եւ C վիտամիններով, ինչպես նաեւ ֆոլաթթվով հարուստ կանաչ բանջարեղենն ամրապնդում է իմունիտետը՝ թույլ տալով առանց խոչընդոտների հաղթահարել մրսածությունների սեզոնը։ Աշխատեք հաճախ սալաթներ, բանջարեղենային ռոգուներ եւ սմուզիներ օգտագործել։ Շատ շաքար եք օգտագործում Սպիտակ շաքարավազ՝ դատարկ ածխաջրեր, որոնք չեն կրում որեւէ սննդային արժեք, բայց բարձրացնում են քրոնիկ հիվանդությունների վտանգը, հրահրում են ծերացումը, քաշի ավելացումը, ինչպես նաեւ թուլացնում են իմունիտետը։ Գլյուկոզայի չարաշահումը նվազեցնում է իմունոգլոբուլինի ակտիվությունը միջինը 30%-ով, ինչը զգալիորեն մեծացնում է վիրուսային վարակներով հիվանդանալու հավանականությունը: Բոլորովին հրաժարվել շաքարից պարտադիր չէ, բայց դրա քանակը պետք է վերահսկվի։
    18:12
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայրը դստեր և որդու հետ կազմակերպված խումբ է ստեղծել, կատարել 18 մլն դրամի հափշտակություններ
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կազմակերպված կայուն խմբի կողմից ուրիշի գույքի զգալի և խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, հափշտակության չափը, հանցավոր խմբի անդամների ինքնությունը, որոնցից երեքն ընտանիքի անդամներ են, ինչպես նաև՝ տուժողների շրջանակը, որոնց թիվը գերազանցում է հինգ տասնյակը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 54-ամյա բնակիչը 22-ամյա դստեր, 18-ամյա որդու և Էջմիածին քաղաքի բնակչի հետ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ, որի կազմում խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, շահադիտական նպատակով, կատարել են ուրիշի գույքի հափշտակություններ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ խմբի անդամները, նյութական օգուտներ ստանալու նպատակով, հիմնականում թիրախավորելով ՀՀ մարզերի բնակիչներին, մանրակրկիտ պլանավորել են հափշտակությունների կատարման մեխանիզմը և մեթոդները, կատարել են դերաբաշխում և վստահություն ձեռք բերելով տուժողների մոտ, մոլորության մեջ գցելով՝ նրանցից որոշակի ապրանքներ գնելու կամ որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց վճարել են նախապես ձեռք բերված, վճարման միջոց չհանդիսացող հուշանվեր հանդիսացող կեղծ EURO թղթադրամներ: Պարզվել է նաև, որ կազմակերպված խմբի անդամներից 22-ամյա աղջիկը, խաբեության եղանակով ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, Էջմիածին քաղաքում գտնվող խոհանոց-խանութի վաճառողուհուց բացահայտ կերպով հափշտակել է գումար և դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է տուժողներին պատճառված վնասի չափը, որը կազմում է շուրջ 18.100.000 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խմբի երեք անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 22-ամյա աղջկան՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 18-ամյա երիտասարդի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
    18:05
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված քարտեզից անհետացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը
    «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված քարտեզից անհետացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Մինչև հունիսի 19-ը Ստեփանակերտը քարտեզի վրա նշված էր, իսկ հունիսի 20-ին՝ անհետացավ: Եվ, եթե սա տեխնիկական բնույթի վրիպակ չէ, ապա ՌԴ ՊՆ քարտեզներում Ստեփանակերտ քաղաքն այլևս չի նշվելու կամ էլ՝ նշվելու է այլ անվանմամբ, օրինակ՝ Խանքենդի: Կարդացեք նաև «Միանշանակ վերադառնալու եմ Շուշիի իմ տուն». Ալվինա Ներսեսյան «Նորից չեմ պատասխանելու հարցին, որովհետև ՌԴ ԱԳՆ-ից անցում կատարեցիք ՌԴ ՊՆ-ին՝ բայց նորից Փառուխ բառը հիշատակելով». Արման Սարգսյանը՝ լրագրողին Ստեփանակերտում մեկնարկել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումը․ Արտակ Բեգլարյանը հանդես եկել ողջույնի խոսքով Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, վրիպակ է: Հետևենք իրադարձությունների զարգացմանը: Հ.Գ. Հիշեցնեմ, որ Փառուխի հանձնման օրը՝ մարտի 24-ին, ՌԴ ՊՆ քարտեզի վրա գյուղն անվանափոխվեց՝ «Фарух»-ից դարձավ «Фурух», իսկ հունիսի 5-ից Փառուխն այլևս անհետացավ ՌԴ ՊՆ քարտեզից: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/21/1275504/?fbclid=IwAR1Lk0o5WkknIWI8C81xmOda26N48hqF8RHtNn04ICtWCrnY0KLBRWQLsqQ © 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից
    17:50
    22.06.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու համար ԵՄ-ում լիակատար կոնսենսուս կա. Կլեման Բոն
    Եվրամիության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը:
    17:43
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Պաշտոնական լրահոս
    Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն
    Հունիսի 22-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժարաններից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգու¬թյամբ: Զորավարժության անցկացման նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում պաշտպանության կազմակերպման և գումարտակի ներդաշնակման կարողությունների զարգացումը, զինծառայողների մասնագիտական հմտությունների, դաշտային վարժվածության և դիմացկունության ամրապնդումը։
    17:37
    22.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 540,5 միլիոնը
    COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունիսի 22-ի առավոտվա դրությամբ կազմել Է 540 միլիոն 567 հազար 548: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 322 հազար 38 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 86 միլիոն 452 հազար 232 եւ 1 մլն 13 հազար 975, Հնդկաստանում՝ 43 միլիոն 331 հազար 645 եւ 524 հազար 903, Բրազիլիայում՝ 31 միլիոն 818 հազար 827 եւ 669 հազար 390, Ֆրանսիայում՝ 30 միլիոն 476 հազար 915 եւ 150 հազար 201, Գերմանիայում՝ 27 միլիոն 454 հազար 225 եւ 140 հազար 462, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 717 հազար 987 եւ 180 հազար 376: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունիսի 22-ի առավոտվա դրությամբ կազմել Է 813,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3103, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3106, Ֆրանսիայում՝ 2275, Գերմանիայում՝ 1665, Մեծ Բրիտանիայում 2620 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    17:31
    22.06.22
    Ավելին