Լրահոս

2022-08-17
  • Img default alt hy
    Հայաստան
    Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Այսօր ես միանում եմ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար վշտացող բոլոր հայերին։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Շառլ Միշելը:
    17:57
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով վիրավորված 4 քաղաքացի է այժմ գտնվում բուժկենտրոններում․ ԱԻՆ
    «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով վիրավորված 4 քաղաքացի այժմ բուժում է ստանում Երևանի բժշկական կենտրոններում, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
    17:53
    17.08.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ղրիմի կամուրջը պայթեցնելու մտադրությունը Կիևը չի հերքում. ռուս-ուկրաինական պատերազմի 175-րդ օրը
    Այսօր լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի 175-րդ օրը: Ուկրաինական բանակը ամերիկյան «Հայմարս» հրթիռներով գնդակոծել են Պերվոմայս քաղաքը: 1 մարդ զոհվել է, 3-ը վիրավոր են: Այդ թվում 4 տարեկան երեխա: Ի դեպ, պաշտոնական Կիևը չի թաքցնում, որ մտադիր է ոչնչացնել Ղրիմի կամուրջը:
    17:50
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իսպանիայում առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել Է մինչև ռեկորդային ցածր մակարդակ
    2022 թվականի առաջին վեց ամսում Իսպանիայում ծնելիությունը նվազել Է մինչեւ ամենացածր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին են վկայում այն տվյալները, որոնք օգոստոսի 17-ին տարածել Է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ հունվարից մինչեւ հունիս երկրում ծնվել Է շուրջ 159,7 հազար երեխա: Այս ցուցանիշը մոտավորապես հազարով ցածր Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թվից: Ինչպես հայտնել Է El Paվs թերթը, դա վկայում Է այն մասին, որ 47-միլիոնանոց Իսպանիայում նորածինների թիվն իջել Է 1941 թվականից ի վեր մինչեւ ամենացածր մակարդակ: Վիճակագրության ինստիտուտի համաձայն՝ տարեսկզբից մինչեւ հուլիսի 25-ը թագավորությունում մահացել Է ավելի քան 275,8 հազար մարդ: Այս ցուցանիշը 5 տոկոսով ավելի Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թվից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:43
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան և Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն
    Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան որոշում է կայացրել Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Milliyet-ը: «Երբ նոր կառավարությունը ստանձնեց պարտականությունները, Իսրայելի հետ երկխոսության գործընթաց սկսեց։ Գործընթացը շարունակվեց պարոն Հերցոգի այցով Թուրքիա և իմ այցով Իսրայել։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի թվում եղել է նաև դեսպանների նշանակումը։ Մենք նախապես հայտարարել ենք, որ սկսել ենք աշխատանքները այս հարցով։ Որպես Թուրքիա՝ մենք որոշել ենք դեսպան նշանակել Թել Ավիվում։ Թո՛ղ հաջող լինի: Սրանից հետո սկսում է անունների որոշման գործընթացը»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Իսրայելի վարչապետի գրասենյակը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակվել է գրասենյակի թվիթերյան միկրոբլոգում: «Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կարևոր արժեք է տարածաշրջանային կայունության համար և շատ կարևոր տնտեսական նորություն Իսրայելի քաղաքացիների համար։ Մենք կշարունակենք ամրապնդել Իսրայելի դիրքերն աշխարհում: Վարչապետ Յաիր Լապիդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո Իսրայելը և Թուրքիան նորից վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները»,-ասվում է հայտարարության մեջ:
    17:35
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյունի հետևանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է
    «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը 62 տարեկան էր, երկար տարիներ մեծածախ առեւտրով էր զբաղվում։ NEWS.am–ի տեղեկություններով, նրա դուստրը՝ Սիրանուշ Քոչարյանը, հայկական «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիրն է։ Սիրանուշն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայրիկի հետ լուսանկարը եւ կից գրել. «Աշխարհ չկա առանց ՔԵԶ ՊԱՊ ՋԱՆ… ԻՄ ՀՐԵՇՏԱԿ»։ Նշենք, որ ըստ Oragir.news–ի՝ Վարդան Քոչարյանը երկար տարիներ Չինաստանից ապրանք էր ներմուծում և մատակարարում մարզերում գործող խանութներ։ Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
    17:29
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իրանը «Բանակ-2022» համաժողովում ՀՕՊ համակարգեր Է ներկայացրել
    «Բանակ-2022» համաժողովում Իրանը ցուցադրանքում ներկայացրել Է ՀՕՊ համակարգեր, որոնք ոչնչացնում են, այդ թվում՝ մինչեւ 200 կիլոմետր հեռահարությամբ անօդաչուների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: «ՀՕՊ համակարգը, որը ներկայացվել Է այստեղ, ունի երեք արտադրանք՝ մեծ եւ փոքր, ինչպես նաեւ միջին հեռահարությամբ»,-գործակալությանը պատմել Է Իրանի պատվիրակության ներկայացուցիչ Եսմիզադեհ Բահման Վանմանը: AD-08 արտադրանքն առաջին հերթին մշակվել Է անօդաչու թռչող սարքերին, ուղղաթիռներին եւ ցածր թռչող թիրախներին դիմակայելու համար. այն աշխատում Է փոքր հեռահարությամբ, առավելագույնը 8 կիլոմետր տարածության եւ առնվազն 5 կիլոմետր բարձրության վրա, կարող Է միաժամանակ խոցել մինչեւ չորս թիրախ: Համալիրի հաջորդ համակարգը՝ AD-120-ը, աշխատում Է մինչեւ 120 կիլոմետր տարածության եւ մինչեւ 27 կիլոմետր բարձրության վրա: Շարքում ամենահեռահար արտադրանքը՝ AD-200-ը, կարող Է գտնել մինչեւ վեց թիրախ, բարձրությունը մինչեւ 27 կիլոմետր Է, հեռավորությունը՝ մինչեւ 200 կիլոմետր: «Դրանք բոլորը կարող են ոչնչացնել անօդաչուների, միայն տարբեր հեռահարության»,-հավելել Է Վանմանը: ՌԻԱ Նովոստին «Բանակ-2022» համաժողովի լրատվական գործակալությունն Է:
    17:27
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երկրորդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ի աճի գնահատումը վատթարացվել է մինչև 0,6 տոկոս
    Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում եվրոգոտու 19 երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի գնահատումն անսպասելիորեն 0,7 տոկոսից վատթարացվել Է մինչեւ 0,6 տոկոս: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ «Եվրոստատը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բացի դրանից, եվրոգոտու ՀՆԱ-ն ապրիլ – հունիսին տարեկան արտահայտությամբ ավելացել Է 3,9 տոկոսով, այլ ոչ թե 4 տոկոսով, ինչպես հայտարարվել Էր ավելի վաղ: Անցյալ տարի եվրոգոտու եւ ԵՄ-ի երկրների ՀՆԱ-ներն աճել են յուրաքանչյուրը 5,3 տոկոսով: 2020 թվականի արդյունքներով ԵՄ-ի ՀՆԱ-ն նվազել Է 5,9 տոկոսով, իսկ եվրոգոտունը՝՝ 6,4 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:20
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սոչիում օդանավակայանների և ճանապարհների ծանրաբեռնվածության մեծացման են սպասում ամառվա վերջին
    Սոչիից հանգստացողների զանգվածային արտահոս Է կանխատեսվում օգոստոսի վերջին. այդ կապակցությամբ կարող Է մեծանալ ծանրաբեռնվածությունը օդանավակայաններում, Մագրիի ավտոմոբիլային պահակետում եւ երկաթուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը: «Երկու շաբաթ անց կսկսվեն դպրոցների պարապմունքները: Օգոստոսի վերջին կանխատեսվում Է առողջարաններից երեխաներով ընտանիքների զանգվածային արտահոս: Կմեծանա Սոչիի միջազգային օդանավակայանների, խոշոր երկաթուղային կայարանների, Մագրիի ավտոմոբիլային անցակետի ծանրաբեռնվածությունը»,-մամուլի տեղեկագրում մեջբերվում Է քաղաքագլուխ Ալեքսեյ Կոպայգորոդսկու խոսքը: Նշվում Է, որ արդեն այժմ քաղաքում ծանրաբեռնված Է A-147 դաշնային ճանապարհը, որտեղով օրական անցնում Է 85 հազար ավտոմեքենա: Ուղեւորահոսքի մեծացում նաեւ դիտվում Է Սոչիի երկաթուղային կայարաններում Օգոստոս ամսի 15 օրվա ընթացքում այնտեղ սպասարկվել Է 894 հազար ուղեւոր, ինչը 130 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Օգոստոսի առաջին երկու շաբաթվա ընթացքում օդանավակայանը տուն Է ուղարկել 950 հազար հյուրերի, ինչը 34 տոկոսով ավելի Է 2021 թվականի ցուցանիշից: Սոչիի իշխանությունների տվյալներով՝ այսօրվա դրությամբ տեղավորման օբյեկտներն զբաղված են 95 տոկոսով: Առողջարանում արդեն հանգստացել Է ավելի քան 4,7 միլիոն մարդ: 2022 թվականի փետրվարին «Ռոսավիացիա»-ն հաղորդել Է, որ Ռուսաստանի հարավային քաղաքների 11 օդանավակայաններում աշխատանքը դադարեցված Է: Այդ ժամանակվանից Սոչիի օդանավակայանն օգտագործվում Է որպես ժամանակավոր փոխադրահանգույց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    17:13
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնեական լծակների օգտագործման․ նախկին դատախազ
    Փաստաբան, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած առերևույթ դժբախտ պատահարի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող գործընկերներիս մի խորհուրդ՝ արդյունավետ նախաքննության ապահովման նպատակով անհապաղ պետք է լուծել դյուրավառ նյութերի փաստացի ներկրումն ու պահպանումն իրականացրած անձի (կազմակերպության ղեկավարի) քրեական հետապնդման և խափանման միջոցի հարցը։ Նույնիսկ բաց երկնքի տակ առկա ապացույցները լիարժեք բավարար են նշված դատավարական գործողությունների իրականացման համար, հետո՝ ամիսներով կամ տարիներով փորձագիտական եզրակացություններին սպասելով՝ չփորձեք ուշացած արդարադատության մեղքը բարդել այլոց վրա։ Շատ լավ եք հասկանում, թե ինչ եմ ասում․․․ այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնեական լծակների օգտագործման»։
    17:05
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պայթյունի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող չկա․ ՔԿ մամուլի խոսնակ
    «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 50-ից ավելի մարդ՝ տաղավարի սեփականատերեր, տուժածներ, «Արմենպրես»-ին ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Նա հավելել է, որ առևտրի կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել: «Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող չկա», - նշել է Թադևոսյանը:
    16:57
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամություն է հայտնել
    Թեհրանը պատրաստ Է Վաշինգտոնի հետ կնքելու բանտարակյալների փոխանակման համաձայնագիր, որը կապված չի լինի միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին: «Իրանը միջուկայն գործարքից առանձին զանազան ուղիներով բազմիցս ԱՄՆ-ին հայտարարել Է բանտարկյալների հարցը լուծելու՝ իր պատրաստակամության մասին,- մեջբերում Է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը:- Զարմանալի Է, որ ամերիկյան կողմը փոխանակ վերացնելու սահմանափակումներն այդ ուղղությամբ, զբաղվում Է բացառապես Իսլամական Հանրապետության դեմ քարոզչությամբ»: Փետրվարի 19-ին Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը հայտարարել Է, որ Թեհրանը չի ցանկանում ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման հարցը կապել միջուկային գործարքի հետ, բայց Վաշինգտոնը շահագրգռված Է հակառակ բանում: Իրանի դատական իշխանության ղեկավարի տեղակալ Ալի Բաղերիի տվյալներով՝ Միացյալ Նահանգների իշխանություններն այսօրվա դրությամբ պահում են շուրջ 15 իրանցի քաղաքացիների, որոնց մեղադրում են ամերիկյան պատժամիջոցների շրջանցման փորձի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:50
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել
    Օգոստոսի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 67-ամյա Միխաիլ Մ.-ն, որը 2017 թ. նոյեմբերի 30-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 273-րդ և 177-րդ հոդվածների մեղադրանքով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
    16:43
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ագրարային համալսարանի ռեկտորը պաշտոնի է նշանակել Թոռնիկին
    Yerkir.am-ը գրում է․ Վերջերս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը Ավետիք Չալաբյանի գործով ոչ անհայտ Թոռնիկին նշանակել է համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն: «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն ունի 62,7 հա հողատարածք, որից 18 հա խաղողի բերքատու այգի է, 2,8 հա՝ ընդավոր պտղատու այգի, 11 հա՝ առվույտի բազմամյա խոտհարք, իսկ մնացած 27,7 հա՝ անմշակ հողամաս: «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության կազմում գործում է նաև գինու գործարան: Հետաքրքիր է, որ համալսարանի կայքում տեղադրված են նախկին տնօրենի տվյալները: Թոռնիկը, փաստացի հանդիսանալով համալսարանի վարչական աշխատող, ղեկավարում է նաև համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը՝ ուսանողական խորհուրդը:
    16:35
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հորդորում ենք «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված հրավառության նյութերն ու պարագաները ներկայացնել ոստիկանություն․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․ «ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ»:
    16:27
    17.08.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Քարոզարշավ»՝ սգո օրը. Ավինյանը հույս ունի, որ «բոլորս կսթափվենք»
    «Սուրմալուում» ահաբեկչության վարկածը բացառել է նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից «առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը»: Նա է իրեն այսպես ներկայացրել ողբերգության վայրում ու հանրային դժգոհության առաջացրել: «Ճի՞շտ տեղ ու օր է ընտրել նախկին փոխվարչապետը քարոզարշավ սկսելու համար»,- տարակուսած են քաղաքացիները:
    16:17
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի զինուժը հարվածել է Սիրիայի կառավարական բանակի հենակետերից մեկին
    Թուրքիայի զինված ուժերը հարվածել է Սիրիայի կառավարական բանակի՝ Քոբանի շրջանի Ջարգիլ գյուղի մոտ տեղակայված հենակետին, ինչի հետևանքով 11 զինծառայող զոհվել է, փոխանցում է ermenihaber-ը։ Այս մասին հայտնել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոն»-ը (SOHR), որը հայտնի է սիրիական հակամարտության լուսաբանմամբ: Նշվել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռների ռմբակոծության հետևանքով վիրավորվածների թիվը հասնում է մեկ տասնյակի: Ֆրանսիական «AFP» գործակալությունն էլ, կրկին հղում անելով «Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոն»-ին, հաղորդել է, որ արդեն 2-րդ օրն է, ինչ բախումներ են տեղի ունենում թուրքական բանակի ու տեղի (Սիրիայի հյուսիսի) քրդական ուժերի միջև: Գործակալությունը նաև տեղեկացրել է, որ թուրքական բանակի ներխուժումը կանխելու նպատակով սիրիական բանակի մի շարք ստորաբաժանումներ վերջին շրջանում տեղակայվել են քրդական ուժերի վերահսկողության տակ գտնված տարածքներում: Բախումների կամ ռմբակոծության վերաբերյալ թուրքական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն դեռևս արված չէ։
    16:07
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ կլիներ, եթե Նիկոլը հեռանար նոյեմբերի 9-ից հետո. Արմեն Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ... Մաս 1 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի հիմնական խնդիրը դարձավ բանակցային գործընթացն ու պատերազմը ձախողած իշխանության՝ մասնավորապես գործող "վարչապետի" հեռանալու հարցը։ Այն ժամանակ ստեղծված պայմանները, առկա ռիսկերն ու դեռ պահպանվող որոշ հնարավորությունները գիտակցող անհատներն ու գործիչները բազմիցս բարձրաձայնում էին, որ ինչքան շուտ Հայաստանում տեղի ունենա անխուսափելի իշխանափոխությունը, այնքան ավելի մեծ կլինի ստեղծված ծանրագույն իրավիճակից համեմատաբար արժանապատիվ ելքեր գտնելու հնարավորությունը։ Իշխանությունն ու նրան սպասարկող շրջանակը այս պնդումներին հակադրում էին շատ պարզ թվացող հարցադրումը՝«ի՞նչ կլինի, եթե․․․» և դրա պատասխանի բովանդակությունը լցնում «նախկինների վերադարձ», «թալան», «կոռուպցիա» և այլ պրիմիտիվ մանիպուլյացիաներով։ Ու չնայած փորձագետների կողմից այդ հարցին բովանդակային և փաստարկված պատասխաններ տալու ճիգերին, հետպատերազմական շոկի պայմաններում հանրային լայն շերտերի համար գերակշռում էր «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի շուրջ անորոշության զգացումը, և ոչ թե ռացիոնալ պատասխաններ գտնելու ցանկությունը։ Այժմ, երբ 2020թ-ի նոյեմբերի 9-ից շուրջ 1,5 տարի է անցել, երբ բոլորս ականատեսն ենք եղել դրանից հետո կանգ չառնող շարունակական ձախողումներին, երբ կանգնած ենք մոտալուտ նոր և ավելի կործանարար փլուզումների առջև, «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցադրումը ոչ միայն չի կորցրել իր ակտուալությունը, այլ նոր բովանդակություն է ստացել։ Իշխանություններն այսօր էլ շարունակում են այս հարցում իրենց ավանդական մանիպուլյացիաները, հանրային դժգոհության և ընդվզման նոր ալիքը փորձում են կրկին պարպել «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի շուրջ անբովանդակ քննարկումներով։ Գործող իշխանությունները փորձում են այդ հարցի պատասխանը բերել շատ պարզունակ մի հարթություն, հանրությանը համոզելով, թե իրենց և առաջարկվող «խաղաղության դարաշրջանի» այլընտրանքը պատերազմն է․ ընդդիմախոսներից պարբերաբար պահանջում են հստակ ներկայացնել, թե ինչ կանեն իրենք, եթե գան իշխանության։ Ընդ որում, հարցադրումները նույնպես մանիպուլյատիվ են․ «արդյո՞ք կչեղարկեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը», «արդյո՞ք կհրաժարվեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից», «արդյո՞ք ուժային մեթոդներով ադրբեջանցիներին դուրս կբերեք ՀՀ ինքնիշխան տարածքից», «արդյո՞ք կճանաչեք ԼՂ անկախությունը» և այլն։ Իհարկե, հաշվի առնելով բազմաթիվ անորոշությունները, տարածաշրջանում և աշխարհում ստեղծված անկայուն իրադրությունը, թշնամական պետությունների անկանխատեսելի վարքագիծը, շատ դժվար է կոնկրետ պատասխաններ տալ վերացական հարցադրումներին, սակայն ի տարբերություն հետպատերազմյան սկզբնական փուլին, այժմ գոնե հնարավոր է բովանդակային և հիմնավորված պատասխան տալ ոչ պակաս կարևոր՝ «ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցադրմանը։ Մեծ հաշվով այս հարցի պատասխանները հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել նաև «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանի վերաբերյալ։ Ուստի, հիմնվելով բացառապես փաստերի և ռացիոնալ եզրահանգումների վրա, փորձենք հասկանալ, թե Արցախյան հակամարտության շուրջ ինչ կլիներ, եթե գործող վարչակարգը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, հեռանար արտահերթ ընտրություններից հետո, և ի վերջո ինչու է կարևոր, որպեսզի վերջիններս հեռանան գոնե հիմա, երբ արդեն բացահայտորեն խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու՝ նույն է թե արցախահայությանը գիտակցաբար հայրենազրկման տանելու հեռանկարի մասին։ Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՆԻԿՈԼԸ ՀԵՌԱՆԱՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ՀԵՏՈ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հայկական կողմի համար իրական մղձավանջ էր, դրա գրեթե ոչ մի կետում արտացոլված չէր Հայաստանի և Արցախի շահը. նույնիսկ մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեցող հումանիտար հարցերի վերաբերյալ արձանագրումներն այնքան անհեռատեսորեն էին կազմված, որ Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես գերիների մասով։ Պատերազմից հետո Հայաստանում տիրում էր այն տրամադրությունը, որ տեղի է ունեցել վատթարագույնը և դրանից ավելի կործանարար զարգացումներ այդ պահին դժվար էր պատկերացնել։ Միայն շատ քչերն էին հասկանում և բարձրաձայնում, որ չնայած հայտարարության իրոք ողբերգական բովանդակությանը, դրա հեղինակների և պատասխանատուների հետագա պաշտոնավարումը անխուսափելիորեն բերելու էր էլ ավելի մեծ ողբերգության և կորուստների։ Միաժամանակ որոշ փորձագետներ համոզված էին, որ նույնիսկ այդ պայմաններում դեռ հնարավոր էր փրկել Հայաստանի և Արցախի դեմքը, հնարավորինս արժանապատվորեն դուրս գալ ստեղծված իրավիճակից և փակել պարտության էջը ։ Իշխանության միակ «հակափաստարկն» այն էր, թե արդյոք իրենց հեռանալուց հետո նոր իշխանությունները պատրաստվում են հրաժարվել իրենց մեղքով ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից։ Այսպիսով մի կողմից դեռևս պատերազմում պարտության շոկը չհաղթահարած հասարակությանը վախեցնում էին նոր պատերազմնի սպառնալիքով, մյուս կողմից բոլոր ընդդիմախոսներին պիտակավորում որպես «ռևանշիստներ»՝ իրենց շուրջն ապահովելով ներքին և արտաքին որոշակի կոնսոլիդացիա։ Սակայն հետադարձ հայացք գցելով նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին, կարելի է վստահաբար պնդել, որ եթե այդ ժամանակ իշխող քաղաքական ուժն առաջնորդվեր ոչ թե նեղ քաղաքական, այլ ազգային շահերով, պետության ղեկը զիջեր պարտության հետ չասոցացվող ցանկացած այլ ուժի, հնարավոր կլիներ կանխել մի շարք բացասական զարգացումներ, որոնք այսօր ցավոք կայացած իրողություններ են։ Եթե Փաշինյանը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, հնարավոր կլիներ՝  Երկարաձգել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Քարվաճառի, Լաչինի և Աղդամի շրջանների հանձնման ժամկետները՝ կապված նոր իշխանության ձևավորման խնդրի հետ, կամ առնվազն դրանց հանձնումը փոխկապակցել բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցի հետ։  Փորձել Լաչինի, Քավաճառի շրջանների հանձնումը պայմանավորել ՀՀ սահմանների անվտանգային երաշխիքների հետ՝ ապառազմականացված գոտի, սահմանների երկայնքով բուֆերային շերտ և այլն։Կարելի էր այդ ժամանակ առաջ քաշել սահմանի այդ հատվածներում հայելային հետքաշման և միջազգային վերահսկողության գաղափարը, երբ հայ-ադրբեջանական շփման գիծը տարբեր հատվածքներում խախտված չէր լինի՝հօգուտ Ադրբեջանի։  Նախքան Քարվաճառի հանձնումը լուծել Դադիվանքի խնդիրը․ հաշվի առնելով նրա ոչ մեծ հեռավորությունը հայկական վերահսկողության տակ մնացող տարածքից, կարող էր առաջարկվել տարածքների փոխանակում, կամ վանքի տարածքում չեզոք գոտի՝ խաղաղապահների վերահսկողության ներքո։  Նախքան Լաչինի շրջանի հանձնումը լրացուցիչ երաշխիքներ ստանալ միջանցքի անխափան գործունեության վերաբերյալ՝ մասնավորապես Հայաստանից Արցախ գազատարի, այլ ենթակառուցվածքների անվտանգության, նոր կառուցվելիք ճանապարհի կոորդինատների, Բերձորի, Աղավնոյի և մի շարք այլ բնակավայրերի հետագա ճակատագրի վերաբերյալ և այլն։  Ձեռնպահ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված ցանկացած այլ տարածքի հանձնումից Ադրբեջանին (օրինակ Զանգելանի և Կուբաթլուի հանձնումը), կամ այդ շրջանների հանձնումը կապել նախկին ԼՂԻՄ օկուպացված տարածքների դեօկուպացիայի հետ՝ Հադրութ, Շուշի։  Ձեռնպահ մնալ բանավոր պայմանավորվածություններից։ Նույնիսկ եթե ուժի սպառնալիքով պարտադրվում էր հանձնել Զանգելանն ու Կուբաթլուն, ապա դա պետք է արվեր գրավոր պայմանագրով, փոխզիջումների հիման վրա՝ ապահովելով առնվազն ՀՀ ճանապարհների՝ Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն անվտանգությունը և մեզ համար առավել ձեռնտու բնագծերի պահպանումը։  Երաշխավորել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը և այնտեղ հայկական ԶՈւ անվտանգությունը՝ ռուս խաղաղապահների հետ գրագետ համագործակցության միջոցով, չկորցնել վերահսկողությունը Արցախի համար ռազմավարական կարևորություն ունեցող այդ տարածքների նկատմամբ։  Ձեռնպահ մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող բնակավայրերում(Շուռնուխ) Ադրբեջանին որևէ տարածք զիջելու անհեռատես քայլերից՝ առավել ևս քանի դեռ տեղի չի ունեցել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։  Արցախի տարածքներից հետ քաշվող զորքերը տեղակայել այնպիսի բնագծերում, որպեսզի հետագայում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների ժամանակ առնվազն փոխզիջումների և բանակցություններում որոշակի ճկունության տեղ մնար, ամրանալ գոնե ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում(օրինակ Սև լճի, Վերին Շորժայի հատվածները)։  Վերականգնել հանրային համերաշխությունը և ապահովել աշխարհասփյուռ հայության համախմբումը Արցախի հիմնախնդրի արդար լուծման հարցի շուրջ։  Վերականգնել բանակի մարտական ոգին՝ ստանձնելով պարտության քաղաքական պատասխանատվությունը, այլ ոչ թե բոլոր ձախողումների մեղքը բանակի և հրամանատարության վրա գցել։  Կարճ ժամանակում ապահովել զոհվածների ավանական ցանկերի ամբողջական հրապարակումը՝ փակելով այդ հարցում կասկածների և անորոշությունների դաշտը։  խուսափել նախքան բոլոր գերիների վերադարձը Ադրբեջանի հետ ցանկացած այլ հարցի շուրջ ցանկացած ձևաչափով հանդիպումներից և քննարկումներից՝ այդ թվում հունվարի 11-ի և հետագա հանդիպումներից։  Արագ տեմպերով վերականգնել բանակի ռազմական պոտենցիալը՝ սպառազինություն, անձնակազմ, ենթակառուցվածքներ, այդ հարցում իրականացնել ավելի կոշտ քաղաքականություն, այլ ոչ թե ԶՈւ թվակազմը, ժամկետայինների ծառայության ժամկետը կրճատելու քարոզչություն։ Ապահովել բոլոր փորձառու զինվորականների համախմբումը՝ անկախ քաղաքական հայացքներից, նրանց ներուժի ճիշտ կառավարումը։  ՀՀ վարչապետի և իշխանության այլ ներկայացուցիչների մակարդակով կասկածի տակ չդնել Շուշիի հայկական լինելը։  Խուսափել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված այլ պարտավորություններից, օրինակ 1-ին պատերազմում զոհված ադրբեջանցիների դիերի, ականապատման քարտեզների հանձնում։  Առհասարակ չբացել և քննարկման առարկա չդարձնել այսպես կոչված «անկլավների» հարցը։  Արցախի հարցի և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ցանկացած բանակցություն անցկացնել բացառապես ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո, լիարժեքորեն վերականգնել համանախագահության ձևաչափը, այս հարցում համակարգված աշխատանք տանել ՌԴ հետ։  Բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնել Արցախի առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի հարցը։  Հետամուտ լինել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, տարբեր միջազգային կառույցների հայտարարություններում պահպանվեն ԼՂ հարցի կարգավորման հավասարակշռված մոտեցումները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքների հիշատակումը։  Հնարավորինս նպաստավոր ձևով ներկայացնել նախապատերազմյան բանակցային գործընթացի բովանդակությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալով, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լեգիտիմ չէ, այլ ոչ թե անընդհատ քննադատել բանակցային ժառանգությունը՝ այդ թվում Մադրիդյան սկզբունքները՝ ի վերջո դրանք դուրս մղելով բանակցային գործընթացից։ Վերոհիշյալ իրողություններից յուրաքանչյուրը, եթե այլ ելք ունենար, քան այն, ինչ ունենք այսօր, Հայաստանն ու Արցախը այդքան ողբերգական վիճակում չէին լինի։
    16:00
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում․ քաղաքագետ
    Ցանցում լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում։ Տեղեկատվությունը ճշտել է պետք, բայց ադրբեջանական մամուլն արդեն ցնցում է։ Այս մասին հայտնում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Հուլիսի 19-ին, երբ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ «Արցախ մուտք գործած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան», ես գրեցի, որ այդ հայտարարության մեջ մեծ խաբկանք կա. Արցախում այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ որևէ ստորաբաժանում այլևս չկար։ Նաև ենթադրեցի, որ այդ դեպքում խոսքը կարող է վերաբերել, օրինակ, Արցախի զինաթափմանը։ Վախենում եմ, որ ենթադրություններս ճիշտ էին։ Համենայն դեպս, այսօր նման տեղեկատվություն արդեն կա… Նշեմ նաև, որ Արցախի զինաթափումը եռակողմ հայտնի հայտարարությունների մաս չէ։ Եթե նման բան լինի, դրա պատճառները նույնպես պետք է փնտրել Ալիև-Փաշինյան երկկողմ գաղտնի պայմանավորվածությունների տիրույթում։
    15:53
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին
    Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են գերության մեջ գտնվող դատապարտված հայերին։ Այս մասին հայտնում է turan.az-ը։ Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ «այցի նպատակը եղել է ուսումնասիրել կալանքի ու բուժման պայմանները, կալանավորների իրավունքների ապահովման վիճակը հիմնարկներում»։
    15:47
    17.08.22
    Ավելին