Լրահոս
2022-04-26
-
ՔաղաքականՄոտոցիկլետներով ակցիա՝ ԵրևանումՄայրաքաղաքի տարբեր հատվածներում ՀՀԿ–ական երիտասարդները, ՀՅԴ-ական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տարբեր ձևաչափի իրազեկման ակցիաներ են իրականացնում։ Մոտոցիկլետներով ակցիա են իրականցնում Արթուր Վանեցյանի աջակից երիտասարդները՝ կոչ անելով հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։13:4926.04.22
-
ՔաղաքականՏավուշում քայլերթի մասնակիցները մայիսի 1-ին Երևանում կլինենՔայլարշավի մասնակիցներն այսօր երթը շարունակել են Հովք գյուղից, մինչև երեկո պետք է հասնեն Դիլիջան: Ճանապարհին տասնյակ քաղաքացիներ կանգնում, ողջունում են նրանց:13:4126.04.22
-
ՀասարակականԲողոքի ակցիա. Երիտասարդները փակել են Հաղթանակի կամուրջըՄայրաքաղաքի տարբեր հատվածներում երիտասարդները շարունակում են իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաներ իրականացնել։ Այս պահին քաղաքացիները փակել են Հաղթանակի կամուրջը։ Մինչ այդ երիտասարդների մեկ այլ խումբ փակել էր Կոմիտասի պողոտ13:3626.04.22
-
ՔաղաքականՆիկոլն ու իր խունտան Տիգրանաշենը համարում են ադրբեջանական. Գերասիմ ՎարդանյանՏիգրանաշենից դեպի Երևան եկող ևս մեկ երթ է շարժվել: Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից են մեկնարկում ընդդիմադիրների երթերը` Իջևան, Տիգրանաշեն, Բաշ Ապարան ու Սարդարապատ:13:3326.04.22
-
ՔաղաքականՏիգրանաշենից քաղաքացիները երթով Երևան են գալիսՏիգրանաշենից դեպի Երևան եկող ևս մեկ երթ է շարժվել: Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից են մեկնարկում ընդդիմադիրների երթերը` Իջևան, Տիգրանաշեն, Բաշ Ապարան ու Սարդարապատ:13:2926.04.22
-
ՀասարակականԱրցախի 100 մետրանոց դրոշը՝ բուհերի բակերում. «Երիտասարդի ձայնը» Կառավարության մոտ է հասելԱյս պահին թեժ է Կառավարության մոտ: «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության իրազեկման ակցիան հասել է գործադիրի մոտ: Առավոտից շրջել են Երևանի համալսարաններում, Արցախի 100 մետրանոց դրոշը բացել:13:2326.04.22
-
ՔաղաքականԱյս պահին մարդկանց ոգևորելու և մարդկանց ուշադրությունը գրավելու խնդիր կա. Սոս Հակոբյան«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ակնկալիքները ակցիաներին մարդկանց մասնակցությունից կարծես թե արդարացված են։ «Մեր ակնկալիքները մինչ այժմ, ես կարծում եմ, հիմնականում արդարացված են, այսինքն արդարացված են։ Մարդիկ երեկ վճռական էին շատ՝ պայքարին տրամադրված և շատ մեծ ոգևորություն ու հավատ կա, որ այս անգամ հաղթանակը լինելու է և վերջապես մարդիկ ազատվելու են այս աղետ բերող իշխանություններից ու հնարավորություն ստանալու նորմալ, երկարաժամկետ, հասկանալի ապագա կառուցող պետություն ունենալու»,-ասաց Հակոբյանը։ Մեր հարցին, որ ակցիաներից հետո քննարկումներ ծավալվեցին, որ ոստիկանության ուժերը չեն բավարարի հակազդել ընդդիմության ապակենտրոն ակցիաներին, եթե ավելի մեծ ու շատ դիմադրության օջախներ ծագեն, Սոս Հակոբյանն ասաց. «Ի սկզբանե ապակենտրոն պայքարը, մենք ասել ենք, միտված է արդյունավետությանը, որն իրենից ենթադրում է, որ քաղաքի տարբեր հատվածներում նույն քանակի ուժեր ոստիկանությունը երբեք ի վիճակի չի եղել ու ի վիճակի չի լինի կենտրոնացնել։ Իրենք ունենալու են նաև կոորդինացիայի և կառավարման խնդիրներ և մեկ ակցիայի խափանումը նաև չի խափանելու մյուս ակցիայի միաժամանակ իրականացումը։ Այսինքն նաև ռիսկերի բաշխում է տեղի ունենալու, հետևաբար սա տակտիկական արդյունավետության տեսանկյունից կարծում եմ, որ շատ ավելի էֆֆեկտիվ և լավ է։ Հատկապես որ այս պահին մարդկանց ոգևորելու և մարդկանց ուշադրությունը գրավելու խնդիր կա՝ մարդկանց մասնակցային պրոցեսը ակցիային լինելը մեծացնելու»,-եզրափակեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարը։13:0826.04.22
-
ՀասարակականՄենք հայրենիքը հանձնելու մանդատ չենք տվել այս իշխանությանը․ դիմադրության պայքարին միացած ուսուցիչԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը դուրս էր եկել Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժի աշխատանքից: Նա միացել է դիմադրության պայքարին և Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան: «Ես իմ քայլով ուզում եմ ցույց տալ Արցախին, որ իրենք մենակ չեն, մենք հայրենիքը հանձնելու մանդատ չենք տվել այս իշխանությանը, դրա մասին պետք է հիշեցնել»,-ասաց նա:12:5326.04.22
-
ՀասարակականՄարդիկ թող վատ չզգան, որ խաբվել են Փաշինյանին, վատն այն է, երբ փորձում են դրանից խուսափել. պատգամավորԱյսօր ժամը 18:30 կհանդիպեն Սասունցի Դավթի արձանի մոտ և կիրականացնենք հերթական իրազեկման մեր գործողությունները: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Երեկ մենք ստիպված էինք արձանագրել, որ ոստիկանության ծառայողների գործողություններն իհարկե, իրավաչափության հետ առնչություն չունեին: Սա ցավով եմ արձանագրում, որովհետև ոստիկանությունը ևս իր մեջ ունի բազմաթիվ հայրենասեր ծառայողներ, սա փաստ է, և ես ձեզ կարող եմ նաև տեղեկացնել, թե որքան ոստիկաններ, հենց իրենց գործընկրների արարքներից մեղմ ասած՝ վատ են զգում: Նաև մի դեպք եմ ցանկանում պատմել, որը տեղի ունեցավ երեկ երթի ժամանակ: Ինձ մոտեցավ մեր հայրենակիցներից մեկ, ով շատ ազնվորեն ցանկացավ ինձ հայտնել, որ 2021 թվակնի հունիսի 20-ի ընտրություններին իր ձայնը տվել էր Նիկոլ Փաշինյանին, բայց մասնակցում էր մեր քայլերթին՝ ասելով, որ ինքը գիտակցում է, որ սխալվել է: Ես իրեն մեկ պատասխան տվեցի և կարծում եմ, որ այդ պատասխանը կարող էր նաև օգտագործվել շատերի կողմից, ովքեր ևս իրենց շրջապատում ունեն մեր այդ հայրենակցի պես մարդկանց: Պատասխպանը հետևյալն է, որ ոչ թե մեր հայրենակիցը սխալվել է, այլ մեր հայրենակցին խաբել են՝ 18 թվականին, 19-ին, 20-ին և այո, 21 թվականին»:12:4526.04.22
-
ՔաղաքականՃանապարհը, որով հիմա մենք քայլում ենք, Նիկոլի սահմանազատման և սահմանագծման հանձնախմբի ստեղծման դեպքում համարվելու է ադրբեջանական․ Գերասիմ ՎարդանյանԱյս ճանապարհը, որով հիմա մենք քայլում ենք, Նիկոլի սահմանազատման և սահմանագծման հանձնախմբի ստեղծման դեպքում համարվելու է ադրբեջանական, և մենք այս ճանապարհով այլևս ոչ կարողանալու ենք քայլել, ոչ երթևեկել: Քայլերթի ժամանակ ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը: «Նիկոլն ու Ալիևը սա ադրեջանական տարածք են համարում, իսկ մենք համարում ենք, որ սա հայկական է, դրա համար էլ եկել ենք այստեղից քայլելու, սա խորհրդանշական է, իսկ ովքեր մեզ հետ են, սա համարում են հայկական, կոչ ենք անում միանալ մեզ»: Հիշեցնենք, որ ընդդիմությունն ապրիլի 25-ից երթեր են սկսել ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը սկսվել է Տավուշից` Իջևան քաղաքից։ Միաժամանակ Երևանում մեկնարկել է «Դիմադրություն» շարժումը, որոնք մինչ ընդդիմության մյուս անդամները տարբեր մարզերից կհասնեն Երևան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատրաստվում են իրազեկման ակցիաներ իրականացնել։ Այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։12:3226.04.22
-
ՀայաստանՀայլուր 12:30 Երիտասարդներ են բերման ենթարկվել կառավարության մոտից | 26.04.202212:3026.04.22
-
ՔաղաքականՇուտով Երևանը կդառնա բոլոր արժանապատիվ հայերի գլխավոր հավաքատեղին․ Իշխան Սաղաթելյան«Օրվա իշխանությունների հեռացումը պահանջող մեր հայրենակիցների երկրորդ խումբը սկսեց իր քայլարշավը Տիգրանաշենից։12:2426.04.22
-
ՀասարակականՄոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա երեխայի վիճակը ծանր է. առկա է որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձությունՄոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա երեխայի վիճակը ծանր է, այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ «Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում: Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճոկով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն: Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ», - հայտնել է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։12:0326.04.22
-
ՀասարակականԳեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը Նիվայով լխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում. կան վիրավորներԵրեկ՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Ն-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Լավանդա» հանգստյան գոտի տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Ն-ն, նրա ուղևորներ՝ 27-ամյա Մարզպետ Ս-ն և 24-ամյա Տիգրան Ղ-ն մարմնական վնսվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։12:0026.04.22
-
ՔաղաքականՏիգրանաշենը հայկական է և հայկական էլ մնալու է, թող ականջներին օղ անեն․ ընդդիմության խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և մի խումբ այլ ընդդիմադիրներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից մեկնարկեցին ընդդիմության նախաձեռնած քայլերթը դեպի Երևան։ Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են քայլերթը մեկնարկում հենց Տիգրանաշենից, Աննա Գրիգորյանը ասաց․ «Նիկոլ Փաշինյանը և իր յուրայինները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, անկլավներ՝ նկատի ունենալով նաև Տիգրանաշենը։ Ուրեմն ասում ենք՝ Տիգրանաշենն էլ է մնալու հայկական, որովհետև հայկական է, Տավուշի գյուղերն էլ են մնալու հայկական, Սյունիքից էլ որևէ բան այլևս չի զիջվելու, թող այս իշխանությունները ականջներին օղ անեն»։ Քայլերթի մասնակիցներից Գերասիմ Վարդանյանը ընդգծեց, որ Տիգրանաշենից սկսելը խորհրդանշական իմաստ ունի։ «Այս հողը, որ վրա կանգնած ենք, Նիկոլ Փաշինյանը և իր խունտան համարում են ադրբեջանական, եկել ենք հենց Տիգրանաշենից սկսելու և ասելու՝ սա հայկական հող է և թուրքին չենք զիջելու։ Քայլեթը մեկնարկելու ենք հենց այստեղից և պնդելու ենք, որ այս տարածքները, Նիկոլը և Ալիևը սա համարում են ադրբեջանական, հայկական են և մնալու են հայկական»,- ասաց Գերասիմ Վարդանյանը։11:5426.04.22
-
ՀասարակականՍտեղծված իրավիճակում անհնարին եմ համարում իմ հետագա ծառայությունը ոստիկանության համակարգում․ պահեստազորի գնդապետԱհա՛ այն, ինչ պետք է անի ազնվություն, պարկեշտություն, բարոյականություն և հայրենիքի ճակատագրով մտահիգ ոստիկանը։ Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր Ստեղծված իրավիճակում անհնարին եմ համարում իմ հետագա ծառայությունը ոստիկանության համակարգում։ Խնդրում եմ, ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։ Անուն ազգանուն 26.04.2022թ. Վստահեցնում եմ, որ նման բովանդակությամբ զեկուցագրերով ծառայությունից ազատված ոստիկանության ծառայողները, կվերականգնվեն ծառայության, ավելին՝ կստանան դրամական փոխհատուցում չաշխատած օրերի (հարկադիր պարապուրդի) համար։ Հ.Գ. Ամենակարևորը՝ կփրկեք ոստիկանի համազգեստի պատիվը, Ձեր ընտանիքների՝ արժանապատվությունը։ Հ.Գ.Գ. Իշխանափոխությանը մնացել է ընդամենը հաշված օրեր, ինչպես նաև՝ Ձեր պատվի, արժանապատվության, հեղինակության փրկությանը։11:4126.04.22
-
ԻրավականԵրևանում ծեծի հետևանքով 62–ամյա տղամարդ է մահացել․ հարազատները փորձել են թաքցնել իրականությունը ոստիկանությունիցԵրեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 23։30-ին բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու, ում հարազատները հայտնել են, որ նա իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 62-ամյա Արմեն Մ-ն էր։ Դատաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի ճակատին, ձախ ակնակապճի դրսայի եզրին, քթի մեջքին, գլխի գագաթային շրջանին հայտնաբերվել են քերծվածքներ: Հարազատները ոստիկաններին հայտնում են, որ նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Ոստիկանության ծառայողները պարզում են, որ հարազատների ասածը չի համապատասխանում իրականությանը։ Պ արզվում է՝ ապրիլի 24-ին, ժամը 20։20-ի սահմաններում Խաղաղ Դոնի թիվ 31/10 հասցեի մոտ Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Հակոբ Գ-ն, նրա որդին՝ 24-ամյա Խաչատուր Գ-ն վիճաբանել են Արմեն Մ-ի հետ, որի ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու նրան թողնելով անօգնական՝ ծեծի ենթարկողները հեռացել են, և որոշ ժամանակ անց Արմեն Մ-ն մահացել է։11:3426.04.22
-
ՀասարակականԵրևանում ծեծի հետևանքով 62-ամյա տղամարդ է մահացել․ հարազատները փորձել են թաքցնել իրականությունը ոստիկանությունիցԵրեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 23։30-ին բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու, ում հարազատները հայտնել են, որ նա իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 62-ամյա Արմեն Մ-ն էր։ Դատաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի ճակատին, ձախ ակնակապճի դրսայի եզրին, քթի մեջքին, գլխի գագաթային շրջանին հայտնաբերվել են քերծվածքներ: Հարազատները ոստիկաններին հայտնում են, որ նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Ոստիկանության ծառայողները պարզում են, որ հարազատների ասածը չի համապատասխանում իրականությանը։ Պ արզվում է՝ ապրիլի 24-ին, ժամը 20։20-ի սահմաններում Խաղաղ Դոնի թիվ 31/10 հասցեի մոտ Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Հակոբ Գ-ն, նրա որդին՝ 24-ամյա Խաչատուր Գ-ն վիճաբանել են Արմեն Մ-ի հետ, որի ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու նրան թողնելով անօգնական՝ ծեծի ենթարկողները հեռացել են, և որոշ ժամանակ անց Արմեն Մ-ն մահացել է։ Հարուցված է քրեական գործ։11:3426.04.22