Լրահոս
2022-04-26
-
ՀասարակականԻշխանությունները ստում են, մեր պայքարի հետևանքով նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե իրենք մնան իշխանության. Արթուր ՎանեցյանԵրեկվա օրը շատ լավ եմ գնահատում, մարդկանց մասնակցության թիվը բավականին մեծ էր, ազգը արթնացել է և մարդիկ գիտակցել էն, որ պետք է քշել այս իշխանություններին։ Այս մասին լրագողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ից հայտարարել էր Ազատության հրապարակում բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Անդրադառնալով երեկ ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված ուժին, Վանեցյանը ասաց, որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը և հորդորեց ոստիկանությանը մնալ իրենց լիազորությունների շրջանակներում։ «Իշխանությունները ստում են հերթական անգամ և մեր պայքարի հետևանքով նոր պատերազմի թեզը առաջ տանելով՝ փորձում են ահաբեկել մեր բնակչությանը։ Նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե իրենք մնան իշխանության։ Պատերազմը հիմա էլ շարունակվում է, երեկ չէ առաջին օրը ունեցանք ևս մեկ գերի, ինչ է սա, եթե ոչ պատերազմ։ Իշխանությունները հերթական անգամ մանիպուլացնում են ժողովրդին, որ լինելու է պատերազմ, պատերազմ չի լինելու, լինելու դեպքում՝ մենք ունակ ենք կանխել այն»,- ասաց Արթուր Վանեցյանը։ Վերջինս ընդգծեց, որ իրենց պայքարին միացել են բազմաթիվ այլ խմբեր, ինչը վկայում է, որ սա պայքար չէ հանուն իշխանության։ Հիշեցնենք, որ երեկվանից մեկնարկել է ընդդիմության պայքարի երկրորդ՝ ակտիվ փուլը, ինչի մասին դեռ օրեր առաջ հայտարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։11:3026.04.22
-
Հասարակական2-ամյա աղջկան մայրն էր գցել գետը․ ոստիկանությունԱպրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։ Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ: 30-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:11:2526.04.22
-
ՀասարակականՀայրենիքի համար պայքարը սրբազան պայքար է. Նոր Կյանք գյուղի ուսուցչուհին աշխատանքից ազատման դիմում է գրել և միանում է ընդդիմության երթինՆոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժ Հռիփսիմե Արշակյանն ազատվել է աշխատանքից. միանում է ընդդիմությանն ու դուրս գալիս պայքարի։ «Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժի աշխատանքից և գնում եմ ընկերներիս հետ պայքարելու՝ հանուն հայրենիք ունենալու ի՛մ իրավունքի։ Իմ տան տղամարդիկ իրենց կռիվն են տվել թուրքի դեմ հանուն Արցախի, ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, երբ հայրենիքիս կառավարումը հանձնված է խեղկատակների, ովքեր պատրաստ են բացի սեփական աթոռից զիջել ամեն ինչ՝ հայրենի հողից մինչև հայրենակիցներ։ Ես գնում եմ՝ արժանապատվությամբ ուսերիս կրելու Վրեժ, Գեղամ և Արտակ Արշակյանների տան անդամը լինելու պատիվը, պատասխանատվությունը։ Հայրենիքի համար պայքարը սրբազան պայքար է, դրանից հոգնել չի՛ կարելի։ Մեր երթը կմեկնարկի այսօր ժամը 10:30-ին Տիգրանաշենից։ Ես և իմ ընկերները գնալու՛ ենք մինչև վերջ», - նշել է Արշակյանը։11:1526.04.22
-
Հասարակական2021-ին ՊՆ-ում թանկ ու անորակ վրաններ են գնվել, մեղադրանք է առաջադրվել 5 անձի․ Դատախազություն2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները և մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատախազությունից: Դրա արդյունքում 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Բացի այդ, պարզվել է, որ չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր՝ նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու: Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռևս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղարդանքներ են առաջադրվել նաև համապատասխանաբար Կ.Ռ.-ին և Է.Կ-ին: Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022թ. մարտի 23-ի որոշմամբ մերժել էր Ա.Թ.-ի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան վերոնշյալ որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։11:1126.04.22
-
ՀասարակականԺամը 18:30-ին հանդիպում ենք Սասունցի Դավթի արձանի մոտ. Իշխան ՍաղաթելյանԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք մեր պայքարի ընթացքը: Ինչպես պայմանավորվել ենք, այսօր` ժամը 18:30-ին, հանդիպում ենք Սասունցի Դավթի արձանի մոտ»։11:0226.04.22
-
ՀասարակականԱրամ Ա կաթողիկոսը երգում է «Հայե՜ր, միացե՛ք» երգը. ամբողջ դահլիճը ձայնակցում էԱրամ Ա կաթողիկոսը երգում է «Հայե՜ր, միացե՛ք» երգը10:5926.04.22
-
ՔաղաքականՀույս ունեմ՝ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության. անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը. Արթուր ՎանեցյանԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շատ լավ է գնահատում պայքարի երկրորդ փուլը։ Ըստ նրա՝ հստակ է մի բան՝ ազգն արթնացել է, մարդիկ գիտակցել են, որ «պետք է քշել այս իշխանություններին»։ «Այսօր ևս նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, հուսամ՝ կլինեն նաև ինքնաբուխ միջոցառոմներ, ժամը 18։00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում, որից հետո կորոշենք՝ ինչ ենք անելու», - լրագրողներին ասաց Վանեցյանը։ ԱԱԾ նախկին տնօրենը հույս ունի՝ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության, կշարունակի իրականացնել իր ծառայությունը։ «Երեկ որոշակի կոպտություն է եղել, ինձ պատմեցին, որ եղել է ուժի կիրառում, հույս ունեմ՝ ոստիկանությունը չի գնա սրացման, որովհետև անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը», - նշեց ընդդիմադիր գործիչը։ Վանեցյանն ասաց, թե իրենք իշխանության համար չեն պայքարում. այս պայքարը չունի ընդգծված առաջնորդ. սա պայքար է հանուն Արցախի ու Հայաստանի։10:5726.04.22
-
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպքԱպրիլի 26-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Կատարվել է 2644 թեստավորում, առողջացել՝ 17 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 838 դեպք, որոնցից 410 588-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1945 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 039 934 թեստավորում։10:5426.04.22
-
Հասարակական2018-ին իշխանափոխություն էին անում, որ կործանեն մեր հայրենիքը, 2022-ին իշխանափոխություն ենք անում, որ կանխենք կործանումը. ԲաբայանՀայտնվել են մարդիկ, որոնք հռետորական հարց են հնչեցենում, թե ի՞նչ տարբերություն, 2018-ին էլ էին նույն ճանապարհով իշխանափոխություն անում, գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: «Թեև հռետորական հարցերը պատասխաններ չեն ենթադրում, բակց երկու կարևոր տարբերության մասին ուզում եմ խոսել. 1) 2018-ին իշխանափոխություն էին անում, որ կործանեն մեր հայրենիքը, 2022-ին իշխանափոխություն ենք անում, որ կանխենք կործանումը, պահպանենք ու շենացնենք մեր հայրենիքը: 2) 2018-ին թուրքական պատվերով իշխանափոխություն արեցին, 2022-ին հայերն իրենց հոգու պարտքի կատարմամբ կհեռացնեն 2018-ի պատվերը կատարողներին: Սա ամենահայկական ու կյանքի պայքար է, որ ավարտին ենք հասցնելու»։10:5326.04.22
-
ՔաղաքականԱյս իշխանության քայլերն անխուսափելիորեն տանում են նոր պատերազմի․ Տիգրան ԱբրահամյանԱյս իշխանության քայլերն անխուսափելիորեն տանում են ոչ միայն տարածքային նոր կորուստների, այլ նոր պատերազմի։ Մեր պայքարն ու իշխանության փոփոխությունը կանխելու կամ նվազագույնին է հասցնելու պատերազմի հավանականությունը և մեր ժողովրդի համար բնականոն զարգացման հնարավորություն ստեղծելու։10:4526.04.22
-
ՀասարակականՍերգեյ Ատոմյանը չի կարողանում բանտերում իրավիճակ փոխել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը չի կարողանում բանտերում իրավիճակ փոխել: Խոսենք փաստերով. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու եւ միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի օգնականի պաշտոնը զբաղեցնող, արդարադատության մայոր Ա.Գ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տ.Ե-ին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջինիցս որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.500.000 (ինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար-կաշառք: Սա ամենը չէ. մոտ երկու ամիս առաջ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների եւ խոշտանգման դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը, եւս երկու աշխատակից ներգրավված են որպես մեղադրյալ: Նշենք, որ քրեակատարողական ծառայության Բերդի պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, որին մինչ օրս ո՛չ ԱԱԾ-Ն, ո՛չ էլ դատախազությունը չեն կարողանում կալանավորել, թեեւ նախաքննական մարմինը ձգտում է: Ավելին՝ Արտակ Սարգսյանին իրավապահների այս բացահայտումից հետո նոր պաշտոն են տալիս՝ նշանակելով դատապարտյալների հիվանդանոցի շտաբի պետ:10:3026.04.22
-
Քաղաքական«Շարունակաբար թուլացնում են մեր հասարակության զգոնությունը. այս իշխանությունն իր գործելաոճով սպառնալիք է». «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը, ըստ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, այս տարի տարբերվում էր այն իրողությամբ, որ այժմ մեզ համար մարտահրավերները ոչ միայն արտաքին, այլև ներքին են: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով նախօրեի իրադարձություններին, ուղերձներին ու ազդակներին, Ռուբեն Մել քոնյանը մի շարք հանգամանքներ է առանձնացրել: «Թուրքիան միշտ էլ թշնամական քաղաքականություն է վարել: Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «գորշ գայլերի» նշանով ողջույնի ժեստը միշտ էլ եղել է Թուրքիայի քաղաքական մտածողության հիմքում, ինչն ընկալվել է և միշտ համարժեք պատասխան է տրվել Հայաստանի Հանրապետության կողմից: Որպես պետություն՝ մենք թուրքական խաղաղասիրության կամ թուրքական փոփոխված քաղաքականության մասին երբեք իլ յուզիաներ չենք ունեցել: Բայց հիմա փոխվել է հենց հետևյալը. ճակատագրի հեգնանքով իշխանություն դարձած հատկապես որոշ կերպարներ շարունակաբար և սիստեմատիկ կերպով թուլացնում են մեր հասարակության զգոնությունը ու թե՛ Ազգային ժողովի, թե՛ այլ տարբեր ամբիոններից խոսում են թվացյալ մի «խաղաղասեր» Թուրքիայի մասին, որն իրականում գոյություն չունի: Բացի այդ, նաև քննադատում են հայ հասարակության մեջ մնացած արժանապատվության այն կարևոր հիմքերը, որոնց վրա պետք է վեր հառնի պետականությունը: Ովքեր խոսում են թուրքական թշնամանքի մասին, նրանց թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները, թե՛ Հայաստանի ԱԺ որոշ մարդիկ ռևանշիստներ են անվանում ու նրանց քայլերը համարում են թշնամական: ԱԺ ամբիոնից նաև խոսում են թուրքատյացության մասին, մինչդեռ այդ նույն ուժը շատ մեղմ, շատ զուսպ գնահատական է տալիս Չավուշօղլուի բացահայտ ռասիստական ողջույնի ոճին և հայտարարությանը: Ոմանք էլ պարզապես խուսափում են Չավուշօղլուի ժեստին անդրադառնալ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ երկու պատասխանատուի մեկնաբանություն է լսել երեկ, որոնք խայտառակություն է համարում: «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ասում է՝ այդ ազգայնական ժեստը չի նպաստի ժողովուրդների միջև երկխոսությանը: Սա նույնն է, որ ասեն՝ Հիտլերի ժեստը չի նպաստի հրեա և գերմանացի ժողովուրդների երկխոսությանը: Այդպես չեն գնահատում ու այդպես չեն արձագանքում բացահայտ ազգայնամոլական ժեստիկուլ յացիային: Նման արձագանքն ուղղակի խայտառակություն է: Բացի այդ, մեկ այլ կուսակցության լիդեր, որը, պարզվեց, այս իշխանության հետ շատ սերտ կապ ունի և հիմա հատուկ հանձնարարություններով դեսպան է, ասաց՝ լուսանկարներ չեմ մեկնաբանում: Եթե նորից Հիտլերի հետ զուգահեռ տանենք, նույնն է, թե ասեն՝ Հիտլերի ողջույնով նկարները չեն մեկնաբանում: Մարդիկ, ովքեր կենդանի Հիտլերին չեն տեսել, հետաքրքիր է, այդ դեպքում ի՞նչն են մեկնաբանում, ինչպե՞ս են Հիտլերին ռասիստ անվանում: Իհարկե, հենվելով լուսանկարների ու մնացած փաստերի վրա: Այնպես որ, նման խուսափող, խուսանավող մեկնաբանությունները բացարձակ վստահություն չեն ներշնչում: Մեծ հաշվով, հիմա Հայաստանն ու հայ հասարակությունը կանգնած են արտաքին ու ներքին մարտահրավերների առջև. ընդ որում՝ ներքին մարտահրավերները միտված են մեր զգոնությունը թուլացնելուն: Միտված են նաև մեր արժանապատիվ պահվածքը անհասկանալի խաղաղասիրական կեղծ իդեաներով տարվող պահվածքի վերածելուն»,-նկատեց Ռ. Մելքոնյանը: Վերոնշյալը դիտարկելով նաև մինչ այդ նկատելի պահվածքին, երբ, օրինակ՝ Ալիևի բազմաթիվ հոխորտանքներ ՀՀ-ից այդպես էլ պաշտոնական մակարդակով համարժեք արձագանք չէին ստանում, նա հավելեց. «Այս իշխանությունը, որն իր քաղաքական իմիջի մասն էր համարում «դուխով» ձևակերպումը, արտաքին քաղաքական ոլորտում ճիշտ հակառակ ոճի քայլեր է անում: Այսինքն, «դուխով» են միայն ներքին տարբեր շրջանակներում ու իրենց քաղաքական ախոյանների հետ բանավիճելիս: Մինչդեռ իրական և արտաքին թշնամու հետ կապված հարաբերություններում այդ նույն կատաղի ատելությամբ, փրփուրները բերանին հայտարարություն անողները դառնում են շատ մեղմ, շատ գրագետ և զգուշավոր բառեր կիրառողներ:Խոսքը մեկ կամ երկու պատահական դեպքերի մասին չէ, երբ, օրինակ՝ չեն արձագանքել Ալիևին, Չավուշօղլուին կամ մեկ ուրիշին: Դեպքերը շատ են: Կարծում եմ՝ այս իշխանության պարագայում սա օրինաչափություն է, ինչը ցույց է տալիս նրանց քաղաքական մտածողությունն ու ոճը: Ու եթե սա ևս կապենք մեր վերոնշյալ դիտարկումների հետ՝ հատկապես առկա մարտահրավերի համատեքստում, ապա պետք է ֆիքսենք, որ այս իշխանությունն իր գործելաոճով, իր հռետորաբանության ոճով սպառնալիք է Հայաստան պետությանը և հայկական հասարակությանը»: Անդրադառնալով առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները սկսելու մասին հավաստիացումներին՝ Ռուբեն Մելքոնյանը նախ շեշտեց. «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում է պայմանավորել նախապայմաններով: Այն հայտարարությունները, ըստ որոնց, հայ-թուրքական հարաբերությունները դեպի առանց նախապայմանների փուլ են գնում ու ընթանում են «առանց նախապայմանների» տրամաբանությամբ, ուղղակի կեղծիք են ու չեն համապատասխանում իրականությանը: Բազմիցս առիթ եմ ունեցել մանրակրկիտ ցույց տալու, բացատրելու, որ թուրքական հայտնի նախապայմանները, որոնք կային 1990-ականների սկզբից, նույնությամբ շարունակում են մնալ նաև այսօր: Եթե Թուրքիան հայտարարում է, թե իբրև առանց նախապայմանների է առաջ շարժվում, դա Թուրքիայի կեղծիքն է՝ ուղղված Հայաստանին ու միջազգային հանրությանը: Մնում է հարցնել, թե Հայաստանի իշխանություններն ո՞ւմ են խաբում՝ ասելով, թե գնում են հարաբերությունների՝ առանց նախապայմանների: Իրենք իրե՞նց են խաբում, իրենց հասարակությա՞նը, թե՞ միջազգային հանրությանն են խաբում: Ո՞ւմ է ուղղված Հայաստանի իշխանությունների այդ կոչը: Պարզապես պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է հայտնի նախապայմաններով: Ի՞նչ է նշանակում Թուրքիայի այն հայտարարությունը, թե «մենք ամեն ինչ կոորդինացնում ենք Ադրբեջանի հետ, և հենց Ադրբեջանի հետ Հայաստանը պայմանավորվածության հասնի, մենք էլ կակտիվացնենք ՀՀ-ի հետ հարաբերությունները»: Սա չի՞ նշանակում նախապայման, չի՞ նշանակում, որ մինչև Ադրբեջանի ցանկությամբ Արցախը չճանաչենք նրանց տարածքային ամբողջականության մաս, Թուրքիան մեզ հետ հարաբերությունների չի գնալու: Հենց միայն սա արդյո՞ք հայտնի նախապայման չէ: Որքա՞ն կարելի է ջայլամային քաղաքականություն վարել ու չտեսնել այն, ինչ ակնհայտ է»: Այս համատեքստում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում հայկական պահանջատիրությանը, թուրքագետը շեշտեց, որ իրականում պահանջատիրություն ասվածը բարդ է՝ ձևակերպումները տարբեր տարիներին դեռ լիովին հստակեցված չեն եղել. «Այդուհանդերձ, այն, որ Հայաստանն ունի պահանջատիրության իրավունք թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով, անսակարկելի է: Այն, որ Հայաստանն ընտրել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը, ինչը գտավ համահայկական ընդունելություն, բացառությամբ որոշ նեղ մարգինալ շրջանակների, դա ևս ակնհայտ է: Բայց հիմա ողբերգությունն այն է, որ այդ որոշ նեղ մարգինալ շրջանակները, որոնց համար պահանջատիրության գաղափարը խորթ է, ավելին՝ սարսափեցնող է, դարձել են այս իշխանության գաղափարախոսները, հոգևոր ուսուցիչները: Եվ հենց այդ գաղափարներն են դրված իշխանության հայտարարությունների ու մոտեցումների հիմքում, որտեղ շատ հաճախ գերիշխում է կեղծ ու չակերտավոր խաղաղասիրությունը, իսկ պահանջատիրությունը մղվում է հետին պլան կամ ուղղակի անտեսվում է: Հնչող տեսակետների, իշխանության քայլերի տեսությունը ժիրայր Լիպարիտյանի հայտնի աշխատություններում եմ տեսնում: Հիմա նրա թեզերն են առաջնորդում այս իշխանությանը. նրա թեզերում պահանջատիրություն գաղափարն անգամ գոյություն չունի: Այնպես որ, ամեն ինչ այս իշխանության պարագայում շատ օրինաչափ է, և զարմանալ պետք չէ: Ակնկալել, որ այս իշխանությունը կարող է խոսել պահանջատիրության մասին՝ անիրական է: Նախօրեի ուղերձներն էլ այդ օրինաչափ տրամաբանության մեջ էին: Պետք չէ ակնկալել մի բան այս իշխանություններից, ինչը լիովին խորթ է նրանց գաղափարական ընկալումներին»: Թուրքագետը պատահական չի համարում նաև այն կարգախոսը, որը տարածվել էր այս տարի՝ Ապրիլի 24-ին: Խոսքը «Հիշում եմ և խոնարհվում եմ» կարգախոսի մասին է. «Դա բոլոր՝ իմիջային, գաղափարական, փաստագրական, պատմագիտական և բարոյական իմաստներով սխալ ու խայտառակ լոզունգ է: Նախնիներիդ առջև, իհարկե, կարող ես խոնարհվել, բայց հիշում եմ ձևակերպման մեջ արդեն իսկ քո հիշողությունն է, քո խոնարհումն է նախնիների հիշատակի առջև: Իսկ հաջորդ ձևակերպումը պետք է լինի այն, թե հիշելուց ու նախնիների առջև խոնարհվելուց հետո ինչ ես պահանջում, ինչը բացակայում է: Չեմ կարծում, որ սա պատահական է, որովհետև «պահանջում եմ» բառի վրա դեռ 2018-ից անընդհատ «պատահական» հարձակումներ են լինում, անընդհատ իբր տեխնիկական վրիպակներ են լինում, իբր մոռանում են գրել: Սա շատ հետաքրքիր լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս որոշ շրջանակների իրական մտածողությունը»:10:2226.04.22
-
ՔաղաքականՑնդաբանություն է կարծել, թե այս կարգի միջոցառումները կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են հանրության մեջ «ներարկել», թե այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները, հանրահավաքները կարող են պատերազմի պատճառ դառնալ: Մինչդեռ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ցնդաբանություն է կարծել, թե այս կարգի միջոցառումները կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել: – Սրանք ներպետական խնդիրներ են, իսկ եթե կան որոշակի նկրտումներ ունեցող հարեւաններ կամ պետություններ` ոչ հարեւան, որոնք ունեն իրենց ծրագրերը, թե պետության ներսում ինչ է կատարվում, ինչի համար է կատարվում, իրենց համար նշանակություն չունի: Ընդամենը կարող է նպաստավոր պայմանների պահը համընկնել դրա հետԼ Բայց ասել, որ դա հակառակորդի, թշնամու ջրաղացին ջուր լցնելու միտում ունի, միանշանակ այդպես չէ»:10:1926.04.22
-
ՔաղաքականՄակունցը խուսափել է ապրիլքսանչորսյան միջոցառումներից․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Վաշինգտոնում հայկական համայնքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիլիթ Մակունցը խուսափել է մասնակցել համայնքի ապրիլքսանչորսյան միջոցառումներին: Նախ, առավոտյան Վաշինգտոնի երկու հայկական եկեղեցիներում սգո պատարագ է մատուցվել, անցկացվել են մի շարք համայնքային միջոցառումներ: Մակունցը որեւէ տեղ չի եղել` ո՛չ պատարագին, ո՛չ էլ անգամ հայ փոքրիկների կազմակերպած՝ ցեղասպանության վերաբերյալ թատերական ներկայացմանը: Մակունցի խուսափելն ապրիլքսանչորսյան միջոցառումներից Վաշինգտոնում ընկալվում է որպես պահանջատիրությունից եւ ընդհանրապես ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայից Հայաստանի իշխանությունների խուսափում, ինչը, համայնքի ընկալմամբ, հանցագործության պես մի բան է: Մակունցն ապրիլի 24-ը նշել է միայն մի փոքր խումբ յուրայինների հետ, որոնց թվում` դեսպանության աշխատակիցներ ու նրանց ընտանիքի անդամներ, ծաղիկներ դնելով դեսպանության դարպասների ներսում տեղադրված խաչքարի մոտ: Հայ համայնքում ասում են` դեսպանություն-համայնք կապը երբեւէ նման ողբալի վիճակում չի եղել: Մակունցն ամերիկահայ համայնքը բաժանել է սեւ ու սպիտակի եւ շփվում է բացառապես մի փոքր խումբ յուրայինների հետ»:10:1326.04.22
-
ՔաղաքականՁեր վարչապետն ասել է՝ համաձայն է Ադրբեջանի առաջարկներին, դուք հակառակ ելույթ եք ունենում․ Սեիդովը՝ ԵԽԽՎ հայ պատվիրակներինԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում այսօր բանավեճ է ծավալվել հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև։ Բանավեճը ծագել է այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում հայտարարեց, թե Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և 2022-ի փետրվարից Արցախի սահմանամերձ բնակավայրերի ժողովրդին հոգեբանական ճնշումների է ենթարկում, ստեղծում հումանիտար ճգնաժամ և խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և հիմնարար մարդկանց ազատությունները։ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարության պահանջում միջանկյալ միջոց է կիրառել՝ Ադրբեջանին կոչ անելով զերծ մնալ գործողություններից, որոնք խախտում են քաղաքացիական բնակչության իրավունքները և հարգել իրենց պարտավորությունները։ Էդուարդ Աղաջանյանից հետո ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը հիշեցրել է, որ ապրիլի 24-ին, երբ ողջ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության մասնակցող խաղաղ ցուցարարներին։ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը։ «Երեկ՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր օսմանյան իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջազգային հանրությունը ստիպված էր նոր եզրույթ հորինել՝ նման ոճրագործությունը բնութագրելու համար. մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Չնայած այն հանգամանքին, որ այսօր՝ 107 տարի անց, այս հարցը դեռևս բավականին զգայուն է բոլորիս համար, Հայաստանի Հանրապետությունը անկախության հենց սկզբից հայտարարել է Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորման քաղաքականության մասին։ Մենք անընդմեջ գնում ենք այս ճանապարհով և վերահաստատում երկկողմ հարաբերությունները կարգավորելու մեր պատրաստակամությունը։ Բայց մեր գործընկերներն այս գործընթացում արդյոք նույնքան անկե՞ղծ են, որքան մենք։ Ես կցանկանայի ձեզ ինչ-որ բան ցույց տալ. սա թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» շարժման ժեստն է: Այդ կազմակերպությունը պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների և հանցագործությունների համար, որոնք իրականացվել են հայերի, քրդերի, ազգային այլ փոքրամասնությունների դեմ: Ես սա ցույց եմ տալիս ձեզ, քանի որ ընդամենը երկու օր առաջ Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին այս նշանը ցույց է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Տարօրինակ է, որ բարձր մակարդակի եվրոպացի դիվանագետն ու քաղաքական գործիչը նման բան է քարոզում։ Ավելի անընդունելի է դառնում, երբ դա անում է Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահը, մարդ, որն այստեղ խոսում էր ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մասին։ Հարկ է նաև նշել, որ նման գործողությունները վտանգում են երկու հասարակությունների միջև վստահության հնարավոր ձևավորման գործընթացը»,– ասել է նա։ Վլադիմիր Վարդանյանը նաև նշել է, որ Հայաստանը նվիրված է եվրոպական արժեքներին և շարունակում է անել հնարավորը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար՝ հույս ունենալով, որ մեր թուրք գործընկերները բավարար կամք կունենան փոխադարձորեն բացելու սահմանը և նորմալ հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ՝ նպաստելով մեր տարածաշրջանում ապաէսկալացիային ու կայուն խաղաղության հաստատմանը: Վլադիմիր Վարդանյանից հետո ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, որը հայ պատվիրակներին մեղադրել է թեմայից շեղվելու մեջ՝ նշելով, թե ամեն ինչ սևով են ներկայացնում, նա նաև հարցադրում է արել, թե ինչու հայ պատվիրակները չեն հայտարարում, որ Չավուշօղլուն հարձակման է ենթարկվել։ «Ինչո՞ւ չեք հայտարարում, որ Երևանի կենտրոնում տեղադրված է ֆաշիստ Նժդեհի արձանը, կամ, որ մեկ միլիոն փախստականներ չեն կարողանում վերադառնալ մեր ազատագրված հողեր, քանի որ դրանք հայերի կողմից ականապատվել են»,– ասել է նա, ապա հիշեցրել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել խաղաղության օրակարգի շուրջ՝ Շառլ Միշելի հովանու ներքո։ «Իմ ուղեղում կոգնետիվ դիսոնանս է առաջանում, քանի որ ձեր վարչապետն ասել է, որ մենք համաձայն ենք Ադրբեջանի առաջարկներին, մենք համաձայնել ենք ընդունել Ադրբեջանի առաջարկները, որոնք մենք փոխանցել ենք հայ գործընկերներին, և հիմա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց վարչապետի դիրքորոշմանը հակառակ ելույթ են ունենում, ելույթ են ունենում ընդդեմ հայերի պետական շահերի, որոնք խաղաղության են ձգտում տարածաշրջանում»,– ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն արել է և անելու ամեն ինչ խաղաղության հաստատման համար։ Ադրբեջանցի պատվիրակից հետո ելույթով է հանդես եկել թուրք պատվիրակ Կամիլ Այդինը, որը նշել է, թե նստաշրջանի թեման ռուսական ագրեսիան է Ուկրաինայում, սակայն գործընկերները շեղվում են օրակարգից։ Նա նաև նշել է, թե Վլադմիր Վարդանյանն անհիմն մեղադրանք է հնչեցրել Չավուշօղլու հասցեին՝ կապված «Գործ գայլերի» նշանի հետ։ Թուրք պատվիրակը նշել է, թե այդ նշանն օգտագործում են բոլոր թուրք քաղաքական գործիչները։10:0926.04.22
-
Քաղաքական«Խաբող»․ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ արագաչափի վրաԴիմադրության շարժման երթ, Կոմիտասի պողտա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ10:0126.04.22
-
ՏնտեսականՀայաստանի սպառողական շուկայում 3 ամիսների ընթացքում արձանագրվել է 7.8 տոկոս գնաճ․ թանկացել է ամեն ինչ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.6 տոկոսով. սա այս տարվա հունվար-մարտ ամիսների ցուցանիշն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Սրան զուգահեռ արձանագրենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 5.4 տոկոսի չափով: Փոխարենը Վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել 6.2 տոկոսով: Ի դեպ, առեւտրի շրջանառության ծավալները ավելացել են 7.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում Վիճակագրական կոմիտեն 3 ամիսների ընթացքում արձանագրել է 7.8 տոկոս գնաճ: Վերջին ամիսներին մեր հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք: Արտահանման ծավալները, եթե դիտարկենք հունվար-մարտ ամիսների կտրվածքով, աճել են 26.9 տոկոսով, բայց մեկ ամսվա ընթացքում պատկերը տխուր է. արձանագրված անկումը կազմել է 12.2 տոկոս, ինչը, մասնագետների կարծիքով, խիստ մտահոգիչ է: Մյուս կողմից՝ ներմուծման ծավալներն են աճել, հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 45.6 տոկոսով են աճել: Բայց մարտին, փետրվարի համեմատ, ներմուծման ծավալները պակասել են 9.8 տոկոսով»:09:5726.04.22
-
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Պայքարի կուլմինացիան նախատեսվում է մայիսի 1-ին: «Փաստ» Փաշինյանի լարվածությունն ու անհանգստությունները էլ ավելի են մեծացել: «Հրապարակ» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 23-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ասել է, թե Փաշինյանը չի պատրաստվում Արցախը հանձնել: «Հրապարակ» Լիլիթ Մակունցը խուսափել է մասնակցել համայնքի ապրիլքսանչորսյան միջոցառումներին: «Փաստ» Խոշոր չարաշահումներ. հնարավոր են աղմկոտ ձերբակալություններ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ:09:5426.04.22
-
ՏարածաշրջանԹուրքիայում առաջարկել են Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետն անվանակոչել Թալեաթ փաշայի անունովԹուրքիայում քեմալիստական ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցությունը առաջարկել է ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը կոչել Հայոց ցեղասպանության պարագլուխներից Թալեաթ փաշայի անունով: Մեջլիսում նորաբաց քեմալիստական կուսակցության միակ ներկայացուցիչ և կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը նախագիծն առաջարկել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում հայերին ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել։ «Եթե ձեր արձագանքն անկեղծ է, սպասում ենք մեր առաջարկին ձեր աջակցությանը։ Այժմ դուք առերեսվում եք «անկեղծության թեստի» հետ։ Եթե չաջակցեք դրան, թուրք հասարակությունը կհիշի ձեր այդ պահվածքը, եթե աջակցեք, մենք կծափահարենք ձեզ»,- հայտարարել է թուրք պատգամավորը։09:4326.04.22