Լրահոս
2022-06-03
-
ՔաղաքականԴիմադրության շարժման այսօրվա գործողությունները պայմանավորված կլինեն ԱԺ-ում գործընթացներովԽորհրդարանի արտահերթ նիստին զուհագեռ հանրահավաք է հրավիրվել Ֆրանսիայի հրապարակում: Դիմադրության շարժումը հայտարարություն է տարածել, կոչ արել ժամը 16-ին գնալ հրապարակ, աջակցել ընդդիմադիր պատգամավորներին:14:3303.06.22
-
ՏարածաշրջանՌուսաստանում արգելափակել են ադրբեջանական և Ազատություն ռ/կ-ի կայքերԿապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) արգելափակել է ամերիկյան Ազատություն ռադիոկայանի կայքի հասանելիությունը Ռուսաստանում։ Ավելի վաղ արգելափակել էր ադրբեջանական Haqqin.az և Minval.az կայքերի հասանելիությունը։14:1803.06.22
-
ՏարածաշրջանԼավրովը կմեկնի Անկարա․ Չավուշօղլուի հետ քննարկելու են ղարաբաղյան կարգավորման հարցըՌուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։14:1503.06.22
-
ՔաղաքականԿապիտուլյանտները, դավաճաններն այսօր չեն գնալու ո՛չ Ֆրանսիայի հրապարակ, ո՛չ էլ՝ ԱԺ նիստերի դահլիճ. Արտակ ԶաքարյանՄեր բոլոր գիտակից քաղաքացիներին, հայրենատեր մարդկանց կոչ եմ անում, հնարավորության դեպքում անպայման միանալ այսօրվա հավաքին.Նման կոչ է արել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։ «Սիրելի հայրենակից, Կապիտուլյանտները, դավաճանները, հայրենավաճառները, անհայրենիքները, շողոքորթները, փողապաշտները, անաստվածներն ու անշրջելի տգետներն այսօր չեն գնալու ոչ Ֆրանսիայի հրապարակ, ոչ էլ ԱԺ նիստերի դահլիճ: Մեր բոլոր գիտակից քաղաքացիներին, հայրենատեր մարդկանց կոչ եմ անում, հնարավորության դեպքում անպայման միանալ այսօրվա հավաքին: Դրանով դուք ցույց եք տալու, որ աջակցում եք համաժողովրդական շարժման անունից արված հայտարարությանը: Այսինքն` ասելու եք, որ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքներով ու ՀՀ տարածքների հաշվին»,-գրել է նա:14:1003.06.22
-
ԻրավականՀայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են հայտնաբերվելՀունիսի 2-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ստուգայցեր կատարեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցներում։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Նմանատիպ միջոցառումները շարունակական են։ `14:0603.06.22
-
ԻրավականՄոսկվայի կենտրոնում սպանված հայազգի գործարարը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմիցՄոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել և սպանել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանին, ով հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը): Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։14:0203.06.22
-
ԱրցախՌիա Նովոստիի կողմից հրապարակված նյութերից մեկում ամբողջապես չի ներկայացվել իմ միտքը․ Արտակ ԲեգլարյանՊարզաբանում՝ Ռիայի հետ իմ հարցազրույցի վերաբերյալ... Ռուսական Ռիա լրատվական գործակալությունը այսօր սկսեց հրապարակել հատվածներ օրեր առաջ ինձ հետ ունեցած ծավալուն հարցազրույցից: Հրապարակված նյութերից մեկում հետևյալ մեջբերումը ամբողջապես չի ներկայացրել իմ միտքը՝ թարգմանության տեխնիկական խնդիրներով պայմանավորված. «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»: Ահա նյութի հղումը՝ https://ria.ru/20220603/priznanie-1792775242.html... Իրականում ես նկատի ունեի, որ Հայաստանի Հանրապետության հետ միշտ էլ շփումներ են իրականացվում Արցախի Հանրապետության ճանաչման հնարավորության շուրջ: Ուստի, կխնդրեի լրատվամիջոցներին այս պարզաբանումս հաշվի առնել տվյալ նյութը հրապարակելիս:13:5103.06.22
-
Շոու բիզնեսԲուքինգհեմյան պալատը Լոնդոն մեկնած Քիմ Քարդաշյանին թույլ չի տվել մասնակցել թագուհու գահակալման 70-ամյակի խնջույքինԱյս օրերին երիտասարդ ընկերոջ հետ Լոնդոնում գտնվող Քիմ Քարդաշյանը ցանկացել է մասնակցել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի գահակալման 70-ամյակի խնջույքին, գրում է Daily Mail-ը: Խնջույքի տոմս չստանալուց հետո, այժմ Քարդաշյանը փորձում է այլ տարբերակներով տոմսեր գտնել՝ ընդգծելով, որ դեմ չէ նույնիսկ, եթե դրանք VIP չլինեն: Քիմի ներկայացուցիչները նշել են, որ Քիմն ու Փիթը սիրում են թագավորական ընտանիքը և իսկապես ցանկանում էին լինել այդ հատուկ տոնակատարության մի մասը։13:4603.06.22
-
ՀասարակականՄոր կողմից Դեբետ գետը նետված 2 տարեկան Արևը դուրս գրվեց հիվանդանոցիցԴեբետ գետից դուրս բերված Արևը դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Հայտնում է ԲԿ մամուլի ծառայությունը։ «Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն»: Հիշեցնենք, որ 2-ամյա երեխային ապրիլի 25-ին գետն էր գցել 31-ամյա մայրը։13:3603.06.22
-
ՏարածաշրջանԼավրովը հունիսի 10-ին կայցելի ԵրևանՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին կայցելի Հայաստան ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Վերջինիս խոսքո՝ Երեւանում կստորագրվի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ՝ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների՝ 2022-2024 թթ. ծրագիրը:13:3203.06.22
-
ՔաղաքականԻշխանությունը մտահոգված է, որ շատերը կմերժեն իրենց, ուստի ուզում են օրենքով պարտադիր դարձնել հանձնաժողովին ներկայանալը«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ-ում քննարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն անելու հարցը, որով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա հրավիրվողների համար։ Հանձնաժողովում հասկանում են, որ իրենք կզրոյանան, եթե հրավիրված նախկին պաշտոնյաները չգան։ Իսկ առաջին մերժումն օրերս են ստացել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից, ում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրավեր էր ուղարկել։ Օսկանյանը պարզաբանել է, թե ինչու է որոշել չգնալ քննարկմանը։ Համոզված չէ, որ հանձնաժողովի նպատակներն անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս, թե հանձնաժողովը կարող է արդար լինել և օբյեկտիվ եզրահանգման գալ։ Իսկ իր պատասխաններից եզրակացությունը կարող է լինել միայն այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։ «Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու, հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու՝ Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից», - ասված է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։ Բանն այն է, որ օրենքը չի պարտադրում, որ հրավիրյալները ներկայանան քննիչ հանձնաժողով։ Օրինակ, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովին Յուրի Խաչատուրովը չներկայացավ։ Իշխանությունը մտահոգված է, որ այս իրավիճակում շատերը կմերժեն իրենց, ուստի ուզում են օրենքով պարտադիր դարձնել հանձնաժողովին ներկայանալը»։13:2503.06.22
-
ՔաղաքականՈրոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել թիմին«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել թիմին։ Որպես կանոն, ընտրյալների խումբ կա, որոնք երկրից երկիր են շրջում հարկատուներիս հաշվին, իսկ մյուսները զրկված են դրանից։ Վերջին օրերին բամբասանքի կիզակետում են Նարեկ Զեյնալյանն ու Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, որոնք բյուջեի հաշվին 10 օրով մեկնել են Երուսաղեմ, թե ինչ առաքելությամբ՝ անգամ թիմակիցները չգիտեն։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշվում է միայն․ «Բարեգործական ծրագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 26-ից հունիսի 4-ը Երուսաղեմ (Իսրայել) գործուղել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին և Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանին»: Նշենք, որ ամենահաճախ գործուղում գնացող պատգամավորների շարքում են Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Էդուարդ Աղաջանյանը, Արման Եղոյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը և էլի մի քանիսը»։13:1703.06.22
-
ԱշխարհԱՄՆ-ում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգությունը 2 կանանց կյանք է խլելԱՄՆ Այովա նահանգի Էյմս քաղաքի եկեղեցու մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 կին է զոհվել: Մահացած են գտել նաև ենթադրյալ հրաձիգին: Այս մասին հայտնում է Des Moines Register պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը: Շերիֆ Նիկոլաս Լեննի խսքով՝ կասկածյալը վերջ է տվել իր կյանքին: Կրակոցներն արձակվել են հինգշաբթի երեկոյան՝ եկեղեցու ավտոկայանատեղիում: Նշվում է, որ այդ ժամանակ եկեղեցում հարյուրավոր ուսանողների մասնակցությամբ միջոցառում է անցկացվել:13:1103.06.22
-
ՔաղաքականԱրթուր Վանեցյանն այսօր նախատեսված արտահերթ նիստին չի մասնակցի, բայց կլինի ԱԺ շենքի մոտ․ Սոս ՀակոբյանԱզգային ժողովում այսօր ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ արտահերթ նիստ է նշանակվել: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ շենք չի մտնի: Այդ մասին MediaHub․am-ի հետ զրույցում ասել է «Հայերնիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ «Պարոն Վանեցյանը նիստին չի մասնակցի, բայց նա ԱԺ շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի», - նշել է Հակոբյանը:13:0903.06.22
-
ՀայաստանԱդրբեջանի և Հայաստանի երիտասարդության ներկայացուցիչները կհանդիպեն Ստրասբուրգում. Ֆրանսիայի դեսպանԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն ուրբաթ օրը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Ստրասբուրգում կկայանա խաղաղ գործընթացին մասնակցելու նպատակով ադրբեջանցի և հայ երիտասարդների ներկայացուցիչների հանդիպումը։ «Ադրբեջանի երիտասարդության տասը ներկայացուցիչներ հունիսի 6-10-ը կայցելեն Ստրասբուրգ։ Նրանք այնտեղ հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի, Գերմանիայի և Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ։ Հիմնական նպատակը մասնակցությունն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Այս նախաձեռնությունը քննարկվել է Բրյուսելում և համաձայնեցվել է անցյալ տարվա դեկտեմբերին կայացած առաջնորդների հանդիպմանը»,- ասել է դեսպանը։13:0303.06.22
-
ԱշխարհԿոլումբիայի հիվանդանոցում վերելակի ընկնելու հետևանքով 5 մարդ է տուժելԿոլումբիայի հյուսիսում՝ Սանտա-Մարտա քաղաքի հիվանդանոցում վերելակի ընկնելու հետևանքով տուժել է 5 մարդ: Այս մասին հայտնում է El Heraldo թերթը: Շենքի հիմնական վերելակներից մեկը վթարվել է և զգալի բարձրությունից ընկել մինչև առաջին հարկ: Տուժածներից 4-ը հիվանդանոցի պացիենտներն են, մեկը՝ բուժքույր: Բոլորին օգնություն է ցուցաբերվել:12:5903.06.22
-
ՀայաստանԱրմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու գերիների վերադարձի հարցերըՀունիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առընչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ-ի դերակատարությունը: Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդրին:12:5603.06.22
-
ԱշխարհՀրդեհ, պայթյուններ Հնդկաստանի քիմիական գործարաններից մեկում. կան տուժածներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀնդկաստանի արևմտյան Գուշարաթ նահանգի Deepak Nitrite ընկերության քիմիական գործարանի տարածքում տեղի է ունեցել սաստիկ հրդեհ, որին հաջորդել են պայթյունները: Այս մասին հայտնում է Press Trust of India թերթը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Հաղորդվում է 7 տուժածի մասին: Նրանք բոլորն աշխատողներ են: Մոտակայքում բնակվող 700 անձինք տեղափոխվել են անվտանգ վայր: Նշվում է, որ պայթյունները լսվել են մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Deepak Nitrite ընկերությունն արտադրում է քիմիական ապրանքներ, այդ թվում՝ ագրոքիմիկատներ, ներկանյութեր, կաուչուկ, դեղագործական նյութեր և այլն:12:5203.06.22
-
Իրավական22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է պատճառել համագյուղացունՀունիսի 3-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ: Հիվանդանոցում նա հայտնել է, որ դեպքի հանգամանքները չի հիշում: Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արծվաբերդ բնակավայրում չորս համագյուղացիների միջև վիճաբանություն-ծեծկռտուք է եղել, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել 30-ամյա երիտասարդին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 22-ամյա երիտասարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին՝ հարցաքննության:12:4603.06.22