Լրահոս
2022-06-03
-
ԱշխարհTesla-ն մինչև սեպտեմբերի 30-ը կներկայացնի մարդանման ռոբոտի նախատիպԷլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր էջում գրել է, որ ընկերությունը մինչև սեպտեմբերի 30-ը կներկայացնի մարդանման Optimus ռոբոտը։12:4403.06.22
-
ԻրավականԵրեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձիՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով 11 մեղադրյալի մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին, ով երկար տարիներ աշխատել է իտալական մի շարք ընկերություններում և հանդիսացել նշված ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառք իրականացնելու համար, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է տարբեր բնագավառներում և պետական տարբեր կառույցներում աշխատող անձանց, ովքեր իրենց գործողություններով օժանդակել են երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին: Քննությամբ պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, ողջ շղթան, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը, երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմը: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սկսած 2005թ. նոյեմբերից՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից գումարներ են փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող, Իտալիայի Հանրապետության քաղաքացիների համար արտերկրերում որդեգրման գործընթացներ նախաձեռնող և իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչ՝ Երևանի նշված բնակչուհուն։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ հիշյալ կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալել են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում, իրենց կայքէջում հրապարակել տեղեկություններ՝ նշելով նաև յուրաքանչյուր տարածաշրջանից կամ երկրից որդեգրումների համար սահմանված վճարները, այսպես կոչված «ծախսերը», իսկ ամենաբարձր վճարները նախատեսված են եղել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների համար՝ 15.000-25.000 եվրոյի չափով: Հայազգի երեխաների որդեգրելու ցանկություն ունեցած իտալացիները դիմել են նշյալ կազմակերպություններին, ներկայացրել երեխայի՝ իրենց նախընտրած սեռը և այլ հատկանիշներ, որից հետո լրացրել և ներկայացրել են անհրաժեշտ դիմում ու այլ փաստաթղթեր, կատարել սահմանված վճարները, որից հետո Հայաստանում որդեգրում նախաձեռնելու պրոցեսն իրագործող հիշյալ անձը, իր հանցակիցների հետ, ստանձնել է իր կողմից մշակված սցենարով որդեգրման գործընթացը: Այսպես. ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից (ՔԿԱԳ) ստանալով օտարեկրացիների կողմից որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալներ՝ դրանք հասանելի է դարձրել վերոհիշյալ կազմակերպությունների և որդեգրող թեկնածուների համար, այնուհետև Հայաստանում ընդունել և ուղեկցել է նրանց, կազմակերպել վերջիններիս տեսակցությունները երեխաների հետ, ինչպես նաև իրականացրել նրանց անունից հայցադիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունները հայերեն լեզվով, դրանք ներկայացրել դատարան, կատարել անհրաժեշտ պետտուրքերի համար նախատեսված վճարումները, մասնակցել դատական նիստերին՝ իբրև թարգմանիչ, իսկ որդեգրման գործընթացն իր կողմից հաջողությամբ ավարտելուց հետո երեխային, որդեգրող օտարերկրացիների հետ, ճանապարհել է Հայաստանից: Որդեգրման այդ պրոցեսի համար, արտաքուստ իբրև ծախսեր նախատեսված վճարները, իսկ իրականում իբրև յուրաքանչյուր երեխայի վաճառքի համար նախատեսված 15.000-25.000 եվրո գումարները, ստացել է բանկային փոխանցումների միջոցով կամ առձեռն՝ ինչպես կազմակերպություններից, այնպես էլ որդեգրողներից, որն ընդհանուր առմամբ, 15 տարիների ընթացքում, կազմել է ավելի քան 1.200.000 եվրո: Հավելենք, որ Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի, այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն) չի թույլատրվում: Այս ամենին զուգահեռ պարզվել է նաև, որ Հայաստանում ապօրինի որդեգրումներով զբաղվող հիշյալ անձը, երկարամյա գործունեության բերումով, ստեղծել է իր հանցավոր գործողություններում ակտիվ դերակատարում ունեցող հանցակիցների շղթա՝ բաղկացած ինչպես որդեգրումների բնագավառում որոշակի գործառույթներ իրականացնող պետական մարմիններից, այնպես էլ՝ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող բուժհաստատության աշխատակիցներից, և ձևավորելով ընկերական, մտերիմ հարաբերություններ, օգտագործելով նրանց հնարավորությունները՝ վերջիններիս ծառայեցրել է որդեգրման գործընթացն ավելի արագ և դյուրին իրականացնելուն, այդ պրոցեսում հնարավոր խոչընդոտները վերացնելուն: Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետն անխոչընդոտ տրամադրել են որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ հետաքրքրող ամբողջ տեղեկատվությունը, հետորդեգրման հաշվետվությունները երեխաներին ընդունած երկրներից օտար լեզվով ստանալուց հետո չեն կազմակերպել դրանց հայերեն թարգմանությունները, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ հաշվետվություններն ընդունելը կրել է զուտ ձևական բնույթ: Ներկայացված յուրաքանչյուր իտալացու համար մշտապես կազմվել և Արդարադատության նախարարի հաստատմանն են ներկայացրել դրական եզրակացություններ և, չունենալով այդպիսի գործառույթ կատարելու իրավասություն, իրականացրել են որդեգրման ենթակա երեխաների և որդեգրող անձի տվյալների համադրում, որոշ դեպքերում շրջանցել են նաև որդեգրման պրոցեսի կողմերի առերես հանդիպումների պահանջը և իտալացիների դիմումներն ընդունել են Իտալիայից՝ առանց երեխային նրանց կողմից փաստացի տեսակցելու: Ավելին, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենն իր հերթին տրամադրել է հաստատությունում գտնվող երեխաների վերաբերյալ տեղեկություններ, վերացրել որդեգրման կազմակերպմանը հասնելու ճանապարհին հնարավոր խոչընդոտները, ճանապարհ հարթել օտարերկրացի որդեգրողների համար՝ կոնկրետ երեխաներին փաստացի չտեսակցած և չայցելած ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց տվյալները տրամադրել է վերադասին և հայտնել, որ այդ երեխաներին նրանցից որդեգրելու ցանկություն ոչ ոք չի հայտնել, իսկ որոշ դեպքերում երեխաների առողջական վիճակը ներկայացրել է հնարավոր բարդացած՝ փորձելով որդեգրողի մոտ չեզոքացնել երեխային որդեգրելու ցանկությունը, հետին ամսաթվով փաստաթղթեր կազմելու միջոցով խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրմանը: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման գործընթացին արհեստականորեն միջամտելով, այն է՝ որոշ դեպքերում որդեգրող զույգի տարիքի ու երեխայի տարբերության հաշվարկներում նրանց մոլորեցնելով, համապատասխան ցուցակում առողջ կամ բուժելի առողջական խնդիրներով երեխաների բացակայության մասին տեղեկություններ տրամադրելով և նույն այդ երեխաներին ներկայացնելով իբրև հիվանդ՝ իր հերթին նպաստել և օժանդակել է հայազգի երեխաներին որդեգրման անվան տակ օտարերկրացիներին վաճառելու գործընթացին: Բազմաթիվ դեպքերում «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին է տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող, որդեգրել ցանկացող, այդ թվում՝ երբևէ հիշյալ կազմակերպություն չայցելած անձանց տվյալները, որոնք անհրաժեշտության դեպքում վերջինիս կողմից ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և, ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու ցանկություն չհայտնելու վերաբերյալ պատրանք ստեղծելու նպատակով, ներկայացրել է իբրև որդեգրման ենթակա երեխաներին այցելած և որդեգրելու ցանկություն չհայտնած անձինք: Միաժամանակ պարզվել է, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենը, փոխտնօրենը և բժիշկը կազմակերպել են ծննդատուն դիմած թիրախային խմբերի՝ արտաամուսնական հարաբերություներից հղիացած կամ անձնական ու ընտանեկան տարբեր պատճառներով հղիությունն արհեսատականորեն ընդհատելու ցանկություն ունեցած հղիների՝ մտացածին պայմաններով վաղաժամ ծննդաբերությունները: Վաղաժամ ծննդաբերությունները կանխելու նպատակով պատշաճ բուժմիջամտություն կազմակերպելու փոխարեն «ընդառաջ են գնացել հղիների՝ վաղաժամ ծննդալուծվելու խնդրանքին». ծննդաբերությունը խթանող դեղերով ու շտապօգնության կեղծ կանչերով ընդունել են նրանց և իրականացրել ծննդալուծումները, ինչի արդյունքում նորածինները ծնվել են բարդացած առողջական խնդիրներով՝ այդ կերպ չեզոքացնելով ՀՀ քաղաքացիների կողմից նորածինների որդեգրումը, ապահովելով օտարերկրացիների կողմից որդեգրման հնարավորությունը: Հիշյալ ընկերության փոխտնօրենն իր հերթին կազմել է այդ երեխաների էպիկրիզները, հավաքագրել նրանց մանկատուն տեղավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և երեխաներին տեղավորել մանկատանը: Որոշ դեպքերում էլ երեխայի խնամքը ծնողի կողմից ստանձնելու ցանկությունը բացառել են՝ երեխաներին ներկայացնելով առողջական լուրջ խնդիրներով կամ անխուսափելի հաշմանդամություն կրողներ: Քննությամբ պարզվել է նաև, որ երեխաների որդեգրումը կազմակերպող և իրականացնող վերոհիշյալ անձը Կազմակերպություններից և իտալացի որդեգրողներից երեխաների վաճառքի գումարը կազմող դրամական միջոցները ստացել է նաև որդեգրման գործընթացում թարգմանություններ կատարող իր ծանոթի միջոցով, ով գրավոր և բանավոր թարգմանություններ կատարելուց զատ համաձայնել է օժանդակել երեխաների փաստացի վաճառքն իրականացնելն ավարտին հասցնելուն՝ իր հաշվեհամարին ստանալով երեխաների որդեգրման համար փոխանցվող գումարները: Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետը, ով ևս տարիներ շարունակ ճանաչել է մանուկների որդեգրմամբ զբաղվող հիշյալ անձին և նրա հետ ունեցել մտերիմ հարաբերություններ, այդ հարաբերությունների տակ քողարկված անձնական շահագրգռվածությամբ պայմանավորված, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ ցուցում տալով «Գյումրու «Երեխաների տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին արգելել երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքներին վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետագա մուտքը մանկատուն, թույլ տվել աշխատակիցներին միմյանց փոխարեն հասնալիություն ունենալ համապատասխան էլեկտրոնային համակարգում առկա տեղեկատվությանը: Ցուցաբերած անընդունելի վարքագծի հետևանքով նույն բաժնի աշխատակցուհին իր հերթին անփութություն է դրսևորել աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ՝ հնարավոր դարձնելով բացառապես իրեն թույլատրված և իր կողմից շահագործման ենթակա օգտատիրոջ անունից կասեցնել համակարգում կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաներից մեկի տվյալները: Վերոհիշյալ բաժնի պետը հնարավորություն է ընձեռել նաև տիրապետել այնպիսի տվյալների, որոնց՝ որդեգրմամբ շահագրգիռ նշված անձը տիրապետելու իրավասություն չի ունեցել. արդյունքում՝ երեխաների վերաբերյալ տվյալներ են տրամադրվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ և դրանց՝ ժամանակից շուտ տիրապետելու արդյունքում որդեգրմամբ զբաղվող անձը հնարավորություն է ստացել արագացնել օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրման անվան ներքո ՀՀ քաղաքացի երեխաների վաճառքը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոգրյալ կազմակերպությունների ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին և բժշկին և թարգմանչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:12:3903.06.22
-
ՀասարակականՆիվան գլխիվայր հայտնվել է դաշտում, ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Յուրիկ Բ-ն իր վարած ՎԱԶ 22121 մակնիշի ավտոմեքենայով Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի՝ Լանջազատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/03/1214861/12:3503.06.22
-
ՔաղաքականԶինված ուժերում բարեփոխումները բացակայում են, որովհետև նախարարին դա դուր չի գալիս. Տիգրան Աբրահամյան44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Զինված ուժերի բարեփոխումների, մասնավորապես, թուրքական մոդելին անցնելու շրջանակներում, 4 նոր հատուկ նշանակության զորամասեր է ձևավորել (Коммандо)։ Ադրբեջանական լրահոսից ակնհայտ է, որ դրանք ամբողջությամբ պատրաստության են անցել թուրքական զորավարժարաններում և նմանատիպ զորքերի պատրաստության համար նախատեսված վայրերում։ Նախատեսված է, որ հետագայում նմանատիպ ստորաբաժանումների մի մասը պատրաստություն կանցնեն Ադրբեջանում՝ թուրքական գործուն մասնակցությամբ։ Թե բանակային կորպուսների, սահմանապահ զորքերի քանի զորամաս է հիմնվել, վերակազմակերպվել, դրա մասին մեկ այլ առիթով։ Իսկ Հայաստանում պաշտպանության նախարարը դեռ խոսում է 3 տարի առաջ ներդրված մասնավոր ճաշարաններից, առաջնագծում անհայտ պայմաններում զինծառայողներ են կորում, սահմանագծի որոշ կարևոր ուղղություններում զինծառայողները մարտական հերթապահություն են կրում վրաններում, զինված ուժերում բարեփոխումները դանդաղում կամ բացակայում են, որովհետև նախարարին դա դուր չի գալիս... ու, ցավոք, այս շարքը շարունակելի է։ Թե բա «խաղաղության դարաշրջան»։12:2603.06.22
-
ՀասարակականՆկարահանումների ժամանակ մահացել է Կենտրոն TV-ի օպերատորի օգնական Արթուր ՂանդիլյանըՆկարահանումների ժամանակ մահացել է Կենտրոն TV-ի օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը։ Նա վայր է ընկել Արշակունյաց փողոցի շենքերից մեկից, հայտնում է Sputnik Արմենիան։ Արթուրը 36 տարեկան էր, ամուսնացած, ունի մանկահասակ որդի։ Նախկինում աշխատել է Երկիր Մեդիա TV-ում։ Ֆիզիկապես շատ առողջ լինելով` պարբերաբար արյուն էր հանձնում, գիտակցելով, որ շատերը ֆիզիկապես չեն կարող այդքան հաճախ արյուն հանձնել։12:2403.06.22
-
ՀասարակականՕգնություն ստացած Mercedes-ի վարորդը նախ բողոքում է, հետո Mercedes-ով հարվածում է Niissan-ինԱյսօր` հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Մանանդյան փողոցում նկատում են Mercedes մակնիշի ավտոմեքենա, ապա ստուգման նպատակով կանգնեցնում են այն։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/03/1214862/12:1603.06.22
-
Հասարակական23-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինելՀունիսի 2-ին, ժամը 22:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի տանիք․ առկա է ինքնասպանություն գործելու վտանգ, տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ քաղաքացի Ա․ Ս․-ն (ծնված 1999 թ.) փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի տանիքից։ Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։12:1403.06.22
-
ՔաղաքականՊետք է ազատվել այս դահիճ-վիժվածքից. 16։00-ին լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում․ Ռուբեն ՀակոբյանՔաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է ․ «Դեպի հրապարակ... 16.00 լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում։ Հայաստանը, որպեսզի վրականգնի իր արժանապատվությունը, դառնա տարածաշրջանում քաղաքական գործոն եւ դիմակայի այս իշխանությունների բերած բազմաթիվ ծանրագույն մարտահրավերներին, նախ պետք է ազատվի մեր զինվորին եւ կայացած պետությունը գլխատած այս դահիճ-վիժվածքից։ Եվ ես համոզված ասում եմ՝ հասնելու ենք դրան... Իսկ, թե ե՞րբ՝ մեր հավաքական գիտակցումից է կախված... Կհանդիպենք հրապարակում»։12:0903.06.22
-
ՔաղաքականՀայաստանի ու Արցախի քարտեզը՝ Փաշինյանի իշխանության գալուց առաջ և հիմաՆիկոլիզմի հետևանքները և զարգացման հեռանկարները։ Նայի՛ր նկարին. սա էր թավշյա հեղափոխության արդյունքը, գրել է «Հայաստան» դաշինքը։ «Մի՞թե այսպիսով մեր հազարամյա պատմությունը պիտի ավարտվի։ Արդյո՞ք մենք դա թույլ ենք տալու։ Հա՜յ մարդ, միացի՜ր, սա սովորական քարտեզ չէ, սա մեր բոլորի տունն է, որտեղ պետք է ծածանվեն միայն հայկական դրոշներ։ Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք, երբ իրար չենք ատում։ Մենք կանգնեցնելու ենք այս հայասպան ծրագիրն ու դրա իրականացնողներին։ ԱՍՏԾՈՎ, ՈԳՈՎ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»։12:0403.06.22
-
ՏարածաշրջանՄոսկվայում այրվում է «Գրանդ Սետուն պլազա» բիզնես կենտրոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹՄոսկվայում այրվում է «Գրանդ Սետուն պլազա» բիզնես կենտրոնը, հաղորդում է РИА Новости-ն: Ներկայումս շենքից տարհանվել է 120 մարդ: Որոնումները շարունակվում են:12:0003.06.22
-
ԱրցախԱրցախի իշխանությունները Երևանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց չկա․ ԲեգլարյանՀայաստանի հետ բանակցություններ են ընթանում, շփումներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով, սակայն այս առումով առայժմ առաջընթաց չկա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Կարելի է պնդել, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև պահպանվում են հորիզոնական կապեր՝ «ինչպես հավասարը հավասարի հետ»,- ասել է Բեգլարյանը։ Պետնախարարի խոսքով՝ Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնար է թվում, քանի որ Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներում կան լուրջ հակասություններ՝ դրանք տրամագծորեն հակառակ են։ «Հիմնական տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «պրեստիժի, հավակնությունների» խնդիր է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, իրենց գոյության ու պատմական արդարության հարց»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։11:4903.06.22
-
ՔաղաքականԲանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը, և այն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ. «Քաղաքացու որոշում»Հայաստանը պարտավորություն է ստանձնել Արցախը չճանաչել Ադրբեջանի մաս, կամ որևէ կարգավիճակով նրա կազմում և այնտեղ ապրող հայերին օժտել է կապույտ անձնագրով և ՀՀ քաղաքացու իրավունքներով. Այս պարտավորությունից հրաժարվելու իրավունք Հայաստանը չունի: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր Մարմինը: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ Հաշվի առնելով հանրային քննարկումներում հայ-ադրբեջանական բանակցությունների և դրա բովանդակության շուրջ առկա մտահոգությունները ցանկանում ենք արձանագրել, որ. 1. 2020թ.-ի պատերազմը արտաքին միջամտության արդյունքում դադարեցվեց այնպիսի իրավիճակում, որում կողմերից որևէ մեկը լիակատար հաղթանակի կամ պարտության փաստը արձանագրել չի կարողացել։ 2. Վերլուծելով խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված հիմնական սուբյեկտների դիրքորոշումները, կարծում ենք, որ այժմ ընթացող բանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը և ոչ խնդրի վերջնական լուծմանը և երկարատև խաղաղության հաստատմանը։ Ավելին՝ ստատուս քվոն ունենալու է կոնֆլիկտ սկսելու ներուժ։ 3. Նոր ստատուս-քվոն պիտի սահմանի կողմերից յուրաքանչյուրի իրավունքները և դրանք պաշտպանելու օրինական միջոցների ձևն ու ծավալը։ Այսպիսով ստեղծվել է իրավիճակ, որում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարած կուրսի վտանգավորությունը ոչ թե այն է, որ իրենք կլուծեն Ղարաբաղի հարցը մեզ համար ոչ շահեկան պայմաններով, այլ այն, որ նրանք կսառեցնեն հարցը մեզ համար ոչ շահեկան պայմաններով։ Եվ հաջորդ էսկալացիան տեղի կունենա մի պայմաններում, երբ հայերը ստիպված կլինեն պաշտպանել սեփական կյանքը այնպիսի տարածքների վրա, որոնց նկատմամբ բոլոր քաղաքական իրավունքները զիջել են Ադրբեջանին։ Այսպիսի քաղաքական գիծը և դրա հետևանքները մենք արդեն զգացել ենք մեր մաշկի վրա` առաջինից երկրորդ պատերազմն ընկած ընթացքում։ Ըստ այդմ հայկական դիվանագիտության խնդիրը, իսկ դրա անկարողության դեպքում հանրության խնդիրը պիտի լինի նոր գծագրվող ստատուս-քվոյի շրջանակներում Արցախի նկատմամբ արցախցիների իրավունքի հնարավորության պահպանումը։ Մյուս խնդիրը սեփական իրավունքները պաշտպանելուն ունակ արդյունավետ պետության կազմակերպումն է, որի անվտանգային բաղադրիչն այսօր, պետք է արձանագրենք, որ գտնվում է լիակատար անտեսման վիճակում։ Պետությունը առհասարակ իրար նկատմամբ պարտավորություններ ունեցող և այդ պարտավորությունները պաշտպանող մարդկանց միավորում է։ Հայաստանը անկախության հռչակագրով, սահմանադրությամբ և Գերագույն Խորհրդի օրենքի ուժ ունեցող որոշումով պարտավորություն է ստանձնել Արցախը չճանաչել Ադրբեջանի մաս, կամ որևէ կարգավիճակով նրա կազմում և այնտեղ ապրող հայերին օժտել է կապույտ անձնագրով և ՀՀ քաղաքացու իրավունքներով։ Այս պարտավորությունից հրաժարվելու իրավունք Հայաստանը չունի։ Չճանաչելով Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը Հայաստանը չի կարող հանդես գալ դրա միջազգային ճանաչմանն աջակցողի դիրքերից, որովհետև խոշոր հաշվով Հայաստանի ներկա և նախկին կառավարող շրջանակները իրենց պաշտոնական դիրքորոշումներում որևէ կերպ այդ իրավունքին չեն վերաբերվել ավելի վճռականորեն, քան համանախագահող երկրները, որոնք ևս պնդում են, որ տեսականորեն յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք, սակայն, այս պահին Արցախի հայերի այդ իրավունքի իրացման փաստը չեն ճանաչում։11:4503.06.22
-
Քաղաքական«Ուժը Հայրենաց» կուսակցությունը դեմ է Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած որոշման. հայտարարություն«Ուժը Հայրենաց» կուսակցությունը (ղեկավարը Տիգրան Արզաքանցյանն է-խմբ) իր խորհրդի ամբողջ կազմով դեմ է՝ Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած որոշման։ Կուսակցության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և վերացնելու դրա հետևանքները, ինչը ենթադրում է, մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքների դեօկուպացիա, փախստականների խնդրի և այլ հարցերի երկարաժամկետ, արդարացի և կայուն լուծում։ Հարցի կարգավորման այլ լուծում՝ կուսակցությունը չի տեսնում ուստի դատապարտում է իշխանութան որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքակնությունը:11:4303.06.22
-
ՄիջազգայինՏարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կգումարվի հունիսի 3-ինՀայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։11:3903.06.22
-
ՔաղաքականԱրցախի խնդրի կարգավորումը համազգային հարց է, այն որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ. «Ազատ դեմոկրատներ»Արցախի խնդրի կարգավորումը համազգային հարց է, այն որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ. «Ազատ դեմոկրատներ»11:3503.06.22
-
ԱրցախՆկատվում է սողունների սեզոնային ակտիվացում. ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքումՆկատվում է սողունների սեզոնային ակտիվացում. ի՞նչ պետք է անել օձի խայթոցի դեպքում11:3003.06.22
-
Պաշտոնական լրահոսՀայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ հերթական ապատեղեկատվությունն է։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։11:2703.06.22
-
ՔաղաքականԴիմադրության շարժման ղեկավար կազմը հավանության է արժանացրել գործողությունների նոր պլանըԸնդդիմության մեր աղբյուրը հայտնում է, որ վերջին օրերին Դիմադրության ղեկավար կազմը հաճախակի քննարկումներ և ժողովներ է անում, ռազմավարական և տակտիկական հարցեր քննարկում։ Ըստ Past.am-ի աղբյուրի, չնայած ոգևորության բարձր տրամադրությանը, մեծ ուշադրություն է դարձվում գործողությունների ռիսկայնության, ժողովրդին որևէ պարագայում «արկածախնդրության» չտանելու մասով։ Վերջին օրերին կայացած հավաքի մասնակիցները հավանության են արժանացրել Իշխան Սաղաթելյանի նորացված գործողությունների պլանը, որը կմեկնարկի հունիսի 3-ից հետո, սակայն մանրամասները գաղտնի են պահվում։11:2303.06.22