Լրահոս

2022-04-05
  • Img default alt hy
    Հայաստան
    Խաչատուր Սուքիասյանի որդին ապօրինի շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում․ «Հետք»
    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, Երևան քաղաքի կենտրոնում ապօրինի շինարարություն է իրականացնում։ «Հետք»-ը մարտի 31-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ֆիքսել էր, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասում շինարարական աշխատանքներ են ընթանում։ «Լունապարկի» սկզբնամասում՝ «Քուին բուրգեր» սննդի կետի հարևանությամբ բետոնաշաղախ մեքենա է աշխատում, իսկ սննդի կետի հետնամասում՝ հենասյուներ են կառուցվում։ Արդեն հաջորդ աշխատանքային օրը՝ ապրիլի 1-ին, աղբյուրը գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան, խնդրել տրամադրել շինարարությունը թույլատրող քաղաքաշինական փաստաթղթերը։ Երևանի քաղաքապետարանից այսօր՝ մարտի 5-ին, ստացած պատասխանից պարզ դարձավ, որ շինարարությունն ապօրինի է իրականացվում, իսկ կառուցապատողն ԱԺ պատագամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին է` Ալբերտ Սուքիասյանը։ «Տեղեկացնում ենք, որ Տիգրան Մեծի պողոտայի հ.17/4 հասցեում, առանց համապատասխան թույլտվության, իրականացվել է շինության վերակառուցման, մասնավորապես քարե պատերի և ծածկի իրականացման աշխատանքներ, որի առնչությամբ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 30.03.2022 թվականին քաղաքացի Ալբերտ Սուքիասյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 041196 արձանագրությունը՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,- «Հետք»-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Ուշադրություն արժանի է այն փաստը, որ ապօրինի շինարարությունն արձանագրվել է մարտի 31-ին, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են մեկ օր առաջ (30.03.2022թ.)։ Այսինքն ապօրինի շինարարության մասին արձանագրությունը կազմելու հաջորդ օրը Ալբերտ Սուքիասյանը շարունակել է շինարարությունը: Երևանի քաղաքապետարանից փորձել են ճշտել՝ արձանագրությունը կազմելուց հետո ապօրինի շինությունը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ գործողություններ են հաջորդելու կառուցապատման փաստը հաստատելու վարչարարությանը։ Արդեն բանավոր հարցերին ի պատասխան քաղաքապետարանից փոխանցել են, որ Ալբերտ Սուքիասյանի կողմից կատարված իրավախախտման համար առաջիկայում 200 հազար դրամ տուգանք նախատեսող վարչական ակտ կկազմվի, իսկ շինարարությունը շարունակելու դեպքում՝ 2.5 միլիոն դրամ։
    16:52
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայրենիքը մշտական պայքարով են պահում. կլինեմ պայքարողների շարքերում. Սոֆի Մխեյան
    Չի կարելի թևաթափ լինել, հիասթափվել ու հուսահատվել, վախենալ չար խոսքերից ու գրառումներից: Ֆեյբուքի իր էջում գրել է երգչուհի Սոֆի Մխեյանը՝ նշելով, որ լինելու է պայքարողների շարքերում։ «Հայրենիքը մշտական պայքարով ու աշխատանքով են պահում: Վաղը ես իմ տեղում կլինեմ` պայքարողների շարքերում: Աստծով... ԻՄ ԱՐՑԱԽ, իմ Հող ու ջուր, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»,-գրել է նա։
    16:45
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հայրենիքը ու թագավոր տղերքին ծախողի ընտանիքի հետ սեղան չեմ նստի»․ Աննա Հակոբյանը կրկին միջոցառում է կազմակերպելու
    «Առաջին տիկին» կոչվածը դեռ երես էլ ունի հրավիրում է ապրիլի 7-ի միջոցառմանը։Այդ պատվին ես էլ արժանացա,բայց երևի լավ տեղ չի հասել,իմ երեխու արյունը չի վաճառվում,արա քո հավաքույթը քո համակիրներով ու մի փորձիր որդեկորույս ծնողներին խառնել այդ կեխտոտ խաղի մեջ։Հայրենիքը ու թագավոր տղերքին ծախողի ընտանիքի հետ սեղան չեմ նստի և դա մեկընդմիշտ հասկացի։Իսկ գնացողներին չբարի ժամանց
    16:38
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր վարչախմբին ասելու ենք՝ Արցախը Ադրբեջանում չի եղել ու չի լինելու. Գեղամ Նազարյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ ժամկետային զինծառայող Աբգար Նազարյանը զոհվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, գրում է. «Այսօր ժամը 18։30 Ազատության հրապարակ։ Սա հատուկ գրում եմ իմ այն հարազատների, բարեկամների, ծանոթների համար, որոնք ինձ անդադար հարցնում են՝ բա երբ եք փողոց դուրս գալու, բա երբ եք մի բան անելու, բա ոնց ենք Արցախին աջակցելու։ Սպասում եմ բոլորիդ։ Ու հանկարծ չասեք՝ վախենում եմ գործից հանեն, կնոջս խոստացել էի ռեստորան տանել, ես տենց տեղեր չեմ գալիս, ապեր, շեֆս չի թողնում։ Ազատության հրապարակ, ժամը 18։30։ Հիմա հարց կտաք, թե ինչ ենք անելու։ Ընդամենը կանգնելու ենք միմյանց կողքին ու մեր աջակցությունն ենք հայտնելու Արցախին։ Վարչախմբին ասելու ենք՝ Արցախը Ադրբեջանում չի եղել ու չի լինելու։ Շուշին ու Հադրութը չեն եղել ու չեն լինելու»։
    16:36
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիան պահանջում է Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցներ կիրառել
    Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բռունո լե Մերը հայտարարել է, որ Եվրամիության բոլոր 27 երկրները «լիովին պատրաստ են» պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որոնք կարող են թիրախավորել նավթն ու ածուխը, հաղորդում է AP-ը։ Նա չի նշել բնական գազը, եւ նրա խոսքով՝ ավելի դժվար կլինի կոնսենսուսի հասնել այն վառելիքի վերաբերյալ, որն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու եւ տները տաքացնելու համար: ԵՄ-ն իր բնական գազի մոտ 40 տոկոսը ստանում է Ռուսաստանից, եւ ԵՄ շատ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, դեմ են գազի ներմուծման դադարեցմանը։ Ֆրանսիան նախագահում է ԵՄ խորհրդում։ Լե Մերը ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգում ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումից առաջ։ Հանդիպմանը կքննարկվի Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր նոր միջոցների կիրառումը։
    16:28
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վրաստանի խորհրդարանի նախագահն ու խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են 20-րդ դարի Եղեռնի մասին հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:
    16:22
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մարիուպոլում անհետ կորած ևս 3 հայ է գտնվել․ 100–ին դեռ փնտրում են․ Տեր Նարեկ քահանա Ամիրյան
    Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայ համայնքում դիմավորում են շրջափակված Մարիուպոլից հումանիտար միջանցքներով դեպի ՌԴ՝ Նովոազովսկ տեղափոխվող հայերին։ Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը «Ռադոլուր»-ի հետ զրույցում պատմում է՝ հաջողվել է գտնել Մարիուպոլում ապրող մի քանի հայի, որոնց հետ պատերազմի սկզբից հարազատները կապը կորցրել էին։ Տեր Նարեկ քահանան պատմում է՝ տեղի հայ համայնքի հետ նաև հումանիտար օգնություն են հավաքում և փոխանցում փախստական ընտանիքներին։ «Կազմակերպել ենք հումանիտար օգնություն հիմնականում Մարիուպոլից տեղահանվածների համար։ Նրանք ապաստանել են տարբեր շտաբերում, ես ամեն օր այցելում եմ, փոխանցում հումանիտար օգնությունը և փնտրում հայերին։ Մեր ձեռքի տակ շուրջ 100 հոգու տվյալներով անհետ կորածների ցուցակ կա, որոնց հարազատները փնտրում են։ Այդ ցուցակը փոխանցել ենք տեղում աշխատող բժիշկներին և փրկարարներին։ Արդյունքում մի քանի օր առաջ հաջողվեց 3 հայի գտնել․ նրանցից մեկը թեթև այրվածքներ ունի, մյուսը՝ ծանր բեկորային վնասվածքներ, մի քանի օր այստեղ կբուժվի և կտեղափոխվի Դոնի Ռոստով։ Իհարկե, շատ ուրախալի է, որ կարողանում ենք ողջ գտնել հայերին, բայց ցավալի է նաև որ դեռ շատերին գտնել չենք կարողանում»,– պատմում է Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանի հոգևոր հովիվը։ Տարհանվածները Դոնեցկում երկար չեն մնում․ ստանում են անհրաժեշտ առաջին բժշկական օգնությունը և շարունակում ճանապարհը դեպի Ռուսաստան։ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը պատմում է՝ Դոնեցկի մարզում կրակոցները շարունակվում են, վիճակն անփոփոխ է։ Ասում է՝ մարդիկ անհանգիստ են, զգուշավորություն ու վախ կա։ Մի հացը 3 օր տալիս էի երեխաներին․ Մարիուպոլից բազմազավակ հայ ընտանիք է տարհանվել Ավելի վաղ Ուկրաինայի հայ համայնքից «Ռադիոլուրին» փոխանցել էին, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Մարիուպոլից հումանիտար միջանցքներով մի քանի հազատ մարդ է դուրս եկել․ նրանց մի մասը տեղափոխվում են արևմտյան Ուկրաինա, մյուսները՝ Ռուսաստան։
    16:17
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    1 օրում բացահայտվել է 65 հանցագործություն. Ոստիկանություն
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման, ծանր վիրավորանքի և ընտանեկան բռնության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, կողոպուտի, բնակարանային գողության և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, կաշառակերության, սուտ մատնության, սպանության սպառնալիքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, պոռնկագրական նյութեր տարածելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, պետական սահմանն ապօրինի հատելու, սպանության սպառնալիքի ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    16:10
    05.04.22
    Ավելին
  • Արցախ
    Էս մարդը ե՞րբ ա վեշերը հավաքած՝ հետ գալու. 12-ամյա Վարուժանն սպասում է Նախիջևանիկում
    Արցախի Նախիջևանիկ գյուղում ապագա զինվոր, 12-ամյա Վարուժանն ամեն օր ճամպրուկները հավաքող, հեռացող մարդկանց է տեսնում: Մինչև պատերազմը գյուղում 250 մարդ էր ապրում:
    16:08
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Համազգային դիմադրությամբ տեր կանգնենք մեր հայրենիքին. ՀՅԴ Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտե
    Ճգնաժամային այս պահին, մեր անվերապահ զօրակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին ու դրան հաջորդող դիմադրական բոլոր քայլերին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեն: Հայտարարությունում ասվում է. «Վերջերս տարածաշրջանում առաջացած անկայուն վիճակից օգտվելով, Ադրբեջանը կրկին անգամ իր սադրիչ գործողություններն է իրականացնում Արցախում, նպատակ ունենալով՝ Արցախը հայաթափելու եւ ի վերջո իր հայաջնջման վաղեմի ծրագիրն իրականացնելու: Ցավոք, ՀՀ իշխանությունը, որը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ չի կարողանում պաշտպանել հայ ժողովրդի, Արցախի եւ Հայաստանի շահերը, այս ամենի դիմաց, կառչելով «խաղաղության դարաշրջան» թրքահաճո գաղափարին, ընդունելի է համարում բանակցային սեղանին դրված ադրբեջանական ու թուրքական բոլոր նախապայմանները: Զիջումներով եւ անձնատվողական վարքագծով իշխող ներկա վարչախմբի միակ նպատակը իշխանության երկարաձգումն է՝ ի հեճուկս հայրենի ժողովրդի անվտանգության ու լինելության: Այսօր ազգովի՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք, դարձյալ կանգնած ենք մեր ուժերի գերլարման հրամայականի դեմ հանդիման, որպեսզի համազգային դիմադրությամբ կատարենք մեր հայրենատիրությունը: Այս օրհասական պահերին խիստ հարկավոր է մի կողմ դնելով արցախյան 44-օրյա պատերազմից եւ դրանից հետո մեր մեջ առաջացած հիասթափությունը, հանուն հայրենի հողի պաշտպանության եւ այդ ճանապարհին ընկած հերոսների, տեր կանգնենք Արցախին ու Հայաստանին: Հայ Յեղափոխական Դաշնակցության Հարավային Իրանի կառույցը՝ իր ողջ ներուժով, Արցախի եւ Հայաստանի կողքին է, հայ զինվորի եւ հայկական բանակի կողքին է: Ճգնաժամային այս պահին, մեր անվերապահ զօրակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին ու դրան հաջորդող դիմադրական բոլոր քայլերին: Վերականգնենք ու վերակերտենք մեր հաղթական երթը, մեր հստակ ՈՉ-ը արձանագրելով բոլոր ձեւաչափերով զիջումներին եւ պարտվողական քաղաքականություններին: Ազգովի դիմադրելով պաշտպանենք Արցախը, պաշտպանենք Հայաստանը:
    16:04
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վաճառքի է հանվել Ալեն Սիմոնյանին սպասարկած նախկին մեքենան. պարզվում է՝ մեքենան խնդիր չունի․ «Civilnet.am»
    «Civilnet.am»-ը գրում է. «Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկած նախկին մեքենան։ Կառավարությունը նոյեմբերին որոշել էր մոտ 200 000 դոլար հատկացնել Սիմոնյանի համար նոր ծառայողական՝ BMW 750 LI Xdrive մակնիշի մեքենա ձեռք բերելու համար։ Այդ պատճառով հին մեքենան Պետգույքի կառավարման կոմիտեն որոշել է օտարել։ Կառավարության այս որոշումը քննադատության ու բողոքի առիթ դարձավ, չնայած դրան՝ Սիմոնյանի համար BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունից՝ «Եվրոմոթորս»-ից այդ մեքենան գնվեց։ Իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին՝ Սիմոնյանին սպասարկող հին BMW-ն վատ վիճակում էր։ ԱԺ նախագահն ինքը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասում էր՝ մեքենան ամեն ամիս ու ամեն շաբաթ նոր խնդիր էր առաջացնում. «Դեպք է եղել, որ ընթացքի ժամանակ ստիպված ենք եղել կանգնելու, քանի որ մեքենան մի պահ դարձել է անսարք ու վարելու համար ոչ ունակ»,- ներկայացնելով հին BMW-ի խնդիրները՝ ասում էր Սիմոնյանը։ ԱԺ նախագահին նոր ծառայողական մեքենա գնելու որոշումը հիմնավորում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ տասնյակ միլիոնավոր դրամներ էին տրամադրվում այդ մեքենայի սպասարկման վրա։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գևորգ Պապոյանն ավելի հեռուն էր գնացել՝ հայտարարելով, որ այդ BMW-ի «փոխանցման տուփը չէր աշխատում», իսկ նոր BMW-ի գնումը պետք էր ու տեղին։ Պետական գույքի կառավարման կոմիտեն, սակայն, ԱԺ նախագահի հին ծառայողական BMW-ի տեխնիկական վիճակը բնութագրելիս նշել է, որ փոխանցման տուփն ու շարժիչը սարքին են, իսկ թափքը վնասվածքներ չունի։ Ավտոմեքենան գնահատվել է 7,1 միլիոն դրամ, ինչը գույքի մեկնարկային գինն է։ Ուշագրավ է, որ կոմիտեի՝ վաճառքի հանած շատ այլ մեքենաների տեխնիկական վիճակը ակնհայտորեն բնութագրվում է շատ ավելի վատ։ Օրինակ, Hyundai Elantra-ներից մեկի տեխնիկական վիճակի բնութագրում նշված է, որ շարժիչն ու թափքը ենթակա են վերանորոգման, նույնը՝ վաճառվող մեկ այլ մեքենայի՝ GMC Savana-ի դեպքում է։ Ալեն Սիմոնյանին սպասարկած նախկին մեքենայի դեպքում, սակայն, կոմիտեն այսպիսի նկատառումներ չունի»:
    16:02
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ամբողջությամբ սուտ է»․ Մարուքյանը պարզաբանում է՝ արցախցի կնոջ հետ եղե՞լ է միջադեպ
    Երեկ տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Ստեփանակերտի շուկայում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանի հետ թեժ զրույց ունենում մի խումբ արցախցիներ: 168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի շուկայի աշխատակից Սիլվա Դանիելյանը, ով ներկա է գտնվել այդ զրույցին, ասաց՝ շատ թեժ է անցել իրենց հանդիպումը Էդմոն Մարուքյանի հետ: «Ես անձամբ մոտեցել եմ նրան, ասել՝ դու սկզբից Փաշինյանի մարդը չես եղել, կռվեցիք, իրար քացով խփեցիք Ազգային ժողովում, իրար ինչ ասես՝ ասեցիք, հիմա այդ ի՞նչ եղավ, պատճառն ի՞նչ է, որ եկել ես, գովում ես իրեն: Պաշտոն է տվել, դրա համա՞ր, ապրելու խնդիր չունես, չէ՞…»,- ասաց Սիլվա Դանիելյանը՝ հավելելով, որ Էդմոն Մարուքյանից ստացել է պատասխան՝ ուղղակի չենք ուզում պատերազմ լինի նորից, կրկին զոհեր ու ավերածություններ լինեն: Ստեփանակերտի շուկայում Էդմոն Մարուքյանի զրուցակիցները հարցրել են նաև՝ ինչո՞ւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ Արցախ չի եկել, ինչո՞ւ չի հետաքրքրվում գերիների խնդրով: «Հերիք չէ՞ր այն ամենը, ինչ բերեց Արցախի գլխին: Երեկ՝ Խրամորթը, այսօր՝ Փարուխը, ի՞նչ է լինելու վաղը: Մենք չենք ուզում լինել Ադրբեջանի կազմում: Դա բացառված է»,- Էդմոն Մարուքյանի հետ իրենց զրույցի մանրամասները հայտնեց Սիլվա Դանիելյանը: Ըստ նրա՝ շուկայի վերևի հատվածում իրենց զրույցից հետո, մի խումբ էլ իրենց հարցերը Էդմոն Մարուքյանին ուղղել են արդեն ներքևում: «Մարդիկ այնպես էին վրա տվել, շուկայի հետևի կողմով փախավ: Մենակ էր եկել շուկա, սովորաբար, որ միշտ գալիս էր, մտնում էր շուկա, ժենգյալով հաց գնում, թթու էր վերցնում, զրուցում էր մարդկանց հետ: Այսօր ամեն անգամվա պես չէր: Ժողովուրդը վրդովված էր: Բոլորս հավաքվեցինք»,- ասաց ստեփանակերտցի Սիլվա Դանիելյանը:
    15:56
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին գտնում Է, որ «ինքն այլ ելք չունի», բացի «զգաստանալուց»
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պարզապես այսօրվա համար ասենք. «Եկեք այլեւս ոչ մի բանի մասին չխոսենք» դիրքորոշումն ամենապարզն Է, հեշտ Է ասել. «Ես քեզ հետ չեմ խոսելու»: Ամենաբարդը խոսելն Է,- հայտարարել Է նա լրագրողներին:- Եվ այդ ամբողջ դիրքորոշմամբ հանդերձ (ուկրաինական կողմի – խմբ.) գտնել հնարավորություններ հանդիպելու համար, եւ այդ հանդիպման ժամանակ գտնել ելք այդ իրադրությունից, եւ ըստ որում ելնելիս չկորցնել քո տարածքը, ես կարծում եմ, որ անհրաժեշտ Է քեզ համար նման նշաձող դնել այդ բանակցությունների համար»: Զելենսկին գտնում Է, որ «ինքն այլ ելք չունի», բացի «զգաստանալուց»: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ Է գտնել հնարավորություններ» այնպիսի քայլերի համար, ինչպիսիք բանակություններն են: Ըստ որում նա կցանկանար, որ Կիեւի դիրքորոշումը Ռուսաստանի հետ բանակցություններում լինի ավելի ուժեղ: Նրա կարծիքով, դա ապահովվում Է հզոր զինման եւ հասարակության միավորման հաշվին: Հաստատ կլինի բանակցությունների հարցը. հարցը սոսկ այն Է, թե որքան հաստատուն կլինես բանակցությունների սեղանի շուրջը, իսկ դա կախված Է այդ կարեւոր կետերից»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:50
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սպանությունից 7 տարի անց հրապարակվեց կուրսանտ Բարսեղյանի գործով դատավճիռը
    Այսօր հրապարակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից ավելի քան 7 տարի անց գործով դատավճիռը։ Սպանության մեջ մեղադրվող անձանց արարքները վերաորակվեց մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում սպանության և 4-ն էլ` Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվեցին 15 տարի ազատազրկման: Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության մեջ մեղադրվողները՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Նորիկ Սահակյանը և Գնել Թևոսյանը, Բարսեղյանի ծառայակից ընկերներն են։ Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են գիշերը, անկողնում, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակում։ Ամբաստանյալներին վերագրվող արարքը որակվել է խմբի կազմում, խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ սպանություն, (Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5,-րդ, 7-րդ և 10-րդ կետերով), նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել, այժմ փաստարեն, դատարանը նրանց արարքը վերաորակեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Նշենք, որ դատախազությունը մեղադրական ճառով ավելի խիստ պատիժներ էր պահանջել ամբաստանյալների համար, մասնավորապես` Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար` 20-ական, իսկ Նորիկ Սահակյանի ու Մովսես Ազարյանի համար` 18-ական տարի ազատազրկում, իսկ սպանվածի հայրը` Արկադի Բարսեղյանը պնդում է, որ 4 ամբաստանյալներին էլ պետք է ցմահ ազատազրկման դատապարտել։ Ամբաստանյալներին, բացի սպանության մեղադրանքից, մեղադրանքներ են առաջադրված եղել նաև զինվորական կանոնադրային հարաբերություններ խախտելու համար, սակայն գործի դատաքննության ընթացքում դրանց վաղեմության ժամկետներն անցել են, ու ամբաստանյալները չեն առարկել, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` արարքների վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Կանոնադրային հարաբերությունները խախտելու հոդվածով մեկ դրվագով մեղադրանք առկա էր միայն Վաչե Սահակյանի վերաբերյալ, սակայն այս հոդվածով` Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի 1-ին մասով նա արդարացվեց։
    15:50
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Առողջապահության նախարարությունը փորձում է կյանքեր փրկել՝ աղը սահմանափակելով
    Առողջապահության նախարարությունը հերթական տեղեկատվական պաստառն է հրապարակել աղի օգտագործման չափաբաժնի մասին:
    15:45
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռուսական ռազմաբազայի օդաչուները ՀՀ-ում վարժանքներ են անցկացրել ՄԻ-8 ՄՎՏ և Կա-52 ուղղաթիռների ներգրավմամբ
    Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ ՀՀ-ում Ռուսաստաի Դաշնության ռազմաբազայի ավիացիայի ՄԻ-8ՄՎՏ և Կա-52 («Ալիգատոր») ուղղաթիռների օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձր լեռնային տեղանքի պայմաններում։ Օդաչուները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մի շարք բարդ առաջադրանքներ են մշակել։ Ռազմաբազայի օնժեներատեխնիկական անձնակազմը մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունքներ է անցկացրել: Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:
    15:44
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես լինելու եմ Ազատության հրապարակում․ ԱԱԾ նախկին տնօրեն
    ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն այսօր լինելու է Ազատության հրապարակում։ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հրապարակել է Համբարձումյանի ուղերձը՝ նշելով. «Ես լինելու եմ Ազատության հրապարակում, իմ Հայրենիքը վտանգված է, և ես չեմ կարող անտարբեր դիտորդի նման հետևել, թե ինչպես է զարգանում հնարավոր իմիտացիոն պատերազմի կործանարար հեռանկարը»։
    15:32
    05.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 15:30 Գործողությունների ճանապարհային քարտեզ է ներկայացվելու այսօր՝ Ազատության հրապարակում
    Հայլուր 15:30 Գործողությունների ճանապարհային քարտեզ է ներկայացվելու այսօր՝ Ազատության հրապարակում | 05.04.2022
    15:30
    05.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լոս Անջելեսի հայերն աջակցում են ընդդիմության հանրահավաքին
    Հարյուրավոր լոսանջելեսահայեր հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ՝ ի պաշտպանություն Արցախի: Հավաքվածները նշել են, որ միանում են Արցախի հայաթափումը կանխելու Հայաստանի ժողովրդի ջանքերին, դեմ են ցանկացած սցենարի, որով Արցախը Ադրբեջանի մաս կարող է ճանաչվել: Գլենդելի հայկական համայնքը նաև աջակցություն է հայտնել ընդդիմության կազմակերպած հանրահավաքին:
    15:13
    05.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած. Վարդևանյանը կոչ է անում լինել Ազատության հրապարակում
    Արամ Վարդևանյանը խնդրանքով դիմել մեր համաքաղաքացիներին՝ բաց չթողնել պատմական հնարավորությունը, բազմոցին նստելու ու հանրահավաքին հետևելու փոխարեն, այսօր լինել Ազատության հրապարակում:
    14:49
    05.04.22
    Ավելին