Լրահոս
2022-05-12
-
Իրավական«Հայաստան» դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել էԴատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը։ Նշեմ, որ Գերասի վրա դա ունի զրո ազդեցություն. նա ոնց պայքարել, այդպես էլ շարունակելու է իր պայքարը13:5912.05.22
-
ԻրավականԶոհված զինծառայողների ծնողների պահանջով Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի․ փաստաբանՆիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ մեր միջնորդությունը բավարարվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ « Միջնորդությունը բավարարվել է, դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը։ Ես հիմա քննիչի մոտից եմ դուրս գալիս, ըստ քննիչի՝ պլանավորվում է հարցաքննություն, թե երբ, այդ մասին դեռ որևէ տեղեկություն չունեմ, քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը։ Հետագա անգործությունը բացառելու նպատակով մենք ծնողների հետ այսօր մի փոքր քննարկում կունենանք, և օրվա երկրորդ կեսին մենք կներկայացնենք առավել կտրուկ միջնորդություն կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի դատավարական գործողություն կատարելու մասով»։ Հարցին, թե քանի՞ ծնող է այս պահին ճանաչվել տուժողի իրավահաջորդ, Վահան Հովհաննիսյանն ասաց՝ 27 անձ դատախազի կողմից, ևս 15 ծնողի վերաբերյալ իրենք են միջնորդություն ներկայացրել տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ, և այս պահին 8 կամ 9 ծնողը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, բայց գործընթացը դեռ շարունակվում է, այսօր վեց անձ հարցաքննվել է։ Հարցին թե ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեից գործը տեղափոխվեց Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչություն, փաստաբանն ասաց․«Միանշանակ պարզ է, Հակակոռուպցիոն կոմիտեն չէր կատարում դատախազի ցուցումները, անգործություն էր ցուցաբերում և նաև նշեմ, որ դա ոչ միայն դատավարական անգործություն է, այլ նաև իր մեջ առերևույթ հանրային վտանգավորության տարրեր է պարունակում՝ հանցագործության տարրեր»։ Փաստաբանն ասաց, որ Փաշինյանը պետք է հարցաքննվի Քննչական կոմիտեում, ոչ թե քննիչը պետք է գնա ՀՀ կառավարություն։13:5012.05.22
-
ԻրավականԿրակոցներ՝ Երևանում. հարուցվել է քրեական գործ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. մայիսի 11-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հիշյալ վայրում ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող հրազենից կրակոցներ է արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակիչ է։ Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:13:4512.05.22
-
ՀասարակականՆախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանը ինքնասպան է եղել․ հարուցվել է քրեական գործՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել: Կատարվում է նախաքննություն:13:4012.05.22
-
ՀասարակականԻրան մտնող հայկական պետհամարանիշով ավտոմեքենաներից գանձվելու է 120 դոլար. ահազանգԻրանագետներն ահազանգում են, որ մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ավտոմեքենաներից 120 դոլար է գանձվելու: Սա նշանակում է, որ Իրանը չեղարկում է 2004 թվականի մայիսին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը:13:3012.05.22
-
Պաշտոնական լրահոսՀայաստանի ՊՆ-ն վերջին 12 օրվա մեջ 5-րդ անգամ է հերքում Բաքվի հայտարարությունը«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- կարդում ենք հայկական կողմի պաշտոնական հերքման տեքստում:13:1512.05.22
-
Հասարակական«Լայվ արա, հայ մնա». oնլայն հանրահավաքՏՏ ոլորտի մասնագետները երեկ, ֆրանսիայի հրապարակում, միտինգի ժամանակ հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ: Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են հստակ ժամերի, հստակ մշակված գործողությունների միջոցով Facebook հարթակում տարածել ձեր տեսակետը հնարավորինս շատ և հնարավորինս լավ գործիքակազմով։ Այս պահին նախաձեռնության հեղինակները ընտրել են Facebook-ում #Live անելու տարբերակը։ Live-երը պետք է արվեն հստակ ժամերի և նույն հեշթեգերով՝ #LiveAra #haymna #StayArmenia։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Live-ը ամենահարմարն է տարածման տեսանկյունից։ Նախաձեռնության հիմնական նպատակը ոչ թե ներկայիս քաղաքական ռեժիմն ընդունող մարդկանց կարծիքի փոփոխությունն է, այլ այն, որ Փաշինյանին ու նրա խաղաղության օրակարգին դեմ, բայց դրա մասին բարձրաձայն չարտահայտվողները տեսնեն, որ իրենք մենակ չեն և այդ տեսակետը սկսում է դոմինանտել։ Նախաձեռնությանը միանալու համար պետք է միանալ https://www.facebook.com/livearaarmenia էջին, կամ Telegram-ի էջին՝ https://t.me/liveara13:0012.05.22
-
ՔաղաքականԴիմադրության շարժման ավտոերթերը՝ Երևանի տարբեր ուղղություններովԱյս պահին Երևանում տարբեր ուղղություններով ավտոերթեր են մեկնարկում, ինչպես երեկ երեկոյան հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը: Նա հորդորել էր բոլոր քաղաքացիներին ինքնակազմակերպվել և այլ երթեր ևս անել:12:4512.05.22
-
ՀայաստանՀայլուր 12:30 Մի քանի Կարմիր բերետավորներ ազատման դիմում են գրել. Մամիջանյան | 12.05.202212:3012.05.22
-
ԻրավականԴատավոր Ավետիսյանը կալանավորել է երկու պատերազմների մասնակից, վիրավորում ստացած Արսեն Մարտոյանին. փաստաբանՇիրակի մարզի դատարանի դատավոր Ավետիսյանը կատարեց քաղաքական պատվեր, Կալանավորեց երկու պատերազմների մասնակից, վիրավորում ստացած Արսեն Մարտոյանին։ Օպերատիվ աշխատակիցների ցուցմունքների և այլ ապօրինությունների մասին կպատմեմ լրացուցիչ։ Վերջինիս Տ.Մ. -ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ ներկայացրեցինք ինքնաբացարկ։12:1612.05.22
-
ՀասարակականՊՆ-ն կրկին հերքում է տարածել․ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։12:0612.05.22
-
ՀասարակականՊետք է հասկանանք, որ մինչև չունենանք պետություն, պետականություն, ոչինչ չի ստացվի. Հրանտ ԹոխատյանԷսօր չի կարելի լռել: Ֆրանսիայի հրապարակում մտավորականների քննարկման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: «Այսօր փորձում են խաղալ ժողովրդի զգացմունքների վրա, որ եթե դու գնում ես, ուրեմն էս կողմն ես, էն կողմն ես, կամ 3-րդ կողմն ես. այ, դա չպետք է լինի: Եթե դու որևէ մեկի կողմը չես, արի դարձիր իմ կողմը, անպայման չի, որ դու գաս էստեղ պաշտպանելու հինը, ավելի հինը: Ինչ որ այսօր ունենք ցավոք սրտի, էլի մեր ստեղծածն է, էլի մեզնից է դուսր եկել: ժամանակին եթե ավելի համախմբած լինեինք, էդպես չէր լինի: Այսօր Հայաստանի ամենամեծ նժարին դրված է մեր Հանրապետությունը, մեր պետականությունը, այսօր ամեն ինչի մասին խոսում ենք, բացի պետականությունից: Հիմա պետք է հասկանանք, որ մինչև չունենանք պետություն, պետականություն, ոչինչ չի ստացվի»:11:5612.05.22
-
ՀասարակականՀայաստանում լրագրողների նկատմամբ ենթադրյալ անհամաչափ բռնության կապակցությամբ նախազգուշացում է տեղադրվել մեր հարթակում․ ԵԽ գլխավոր քարտուղար«Լրագրողների նկատմամբ ենթադրյալ անհամաչափ բռնության կապակցությամբ արդեն նախազգուշացում է տեղադրվել մեր հարթակում՝ խթանելու լրագրության պաշտպանությունն ու լրագրողների անվտանգությունը։ Սպասում ենք իշխանությունների պատասխանին», - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է ոստիկանական բռնությունների մասին իմ գրություններին։ Ապրիլի 29-ին և մայիսի 2-ին խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու դեպքերի, դրանց արդյունքում քաղաքացիներին հասցված մարմնական վնասվածքների, ինչպես նաև լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի մասին գրություններ էի ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Քարտուղարին մանրամասն ներկայացրել էի Հայաստանում տիրող իրավիճակը և ոստիկանների ակնհայտ կանոնակարգված բռնի, մարդու իրավունքները ոտնահարող գործողությունները։ Խնդրել էի համապատասխան արձագանք տալ այս դեպքերին, քանի որ նրա հանրային կարծիքը մեծ դերակատություն ունի բռնության կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Գլխավոր քարտուղարը, պատասխանելով իմ գրություններին, նշել է, որ խաղաղ հավաքներ իրականացնելու ազատությունը ժողովրդավարական, հանդուրժող և բազմակարծիք հասարակության հիմքերից է, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես մեկնաբանվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող գործերով։ ԵԽ գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ իր գործողություններում ոստիկանությունը որդեգրի մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում, և իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառումը լինի օրինական, անհրաժեշտ, համաչափ և սահմանափակվի այն դեպքերով, երբ դա խիստ անխուսափելի է: Ուժը պետք է կիրառվի միայն անհրաժեշտության նվազագույն աստիճանով։ «Վստահ եղեք, որ Եվրոպայի խորհուրդը և նրա համապատասխան կառույցները կշարունակեն ուշադրությամբ հետևել ստեղծված իրավիճակին և աշխատել ՀՀ իշխանությունների հետ ինչպես անդամ մյուս երկրներում՝ այս սկզբունքները պահպանելու համար": Տիկին Բուրիչն ամփոփում է, որ "Լրագրողների նկատմամբ ենթադրյալ անհամաչափ բռնություն կիրառելու կապակցությամբ նախազգուշացում է տեղադրված մեր հարթակում՝ խթանելու լրագրության պաշտպանությունն ու լրագրողների անվտանգությունը։ Սպասում ենք իշխանությունների պատասխանին»։ Կշարունակեմ ներկայացնել միջազգային մյուս կարևորագույն կառույցների արձագանքները հրապարակման մասով նրանց համաձայնությունները ստանալուն պես:11:4812.05.22
-
ՄիջազգայինԱրարատ Միրզոյանը մեկնում է Դուշանբե. նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումՄայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։11:3912.05.22
-
ՀասարակականՆոր նախաձեռնություն ՏՏ ոլորտի մասնագետներիցՏՏ ոլորտի մասնագետները երեկ, ֆրանսիայի հրապարակում, միտինգի ժամանակ հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ : Նախաձեռնության հեղինակները առաջարկում են հստակ ժամերի, հստակ մշակված գործողությունների միջոցով Facebook հարթակում տարածել ձեր տեսակետը հնարավորինս շատ և հնարավորինս լավ գործիքակազմով։ Այս պահին նախաձեռնության հեղինակները ընտրել են Facebook-ում #Live անելու տարբերակը։ Live-երը պետք է արվեն հստակ ժամերի և նույն հեշթեգերով՝#LiveAra #haymna #StayArmenia։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Live-ը ամենահարմարն է տարածման տեսանկյունից։Նախաձեռնության հիմնական նպատակը ոչ թե ներկայիս քաղաքական ռեժիմն ընդունող մարդկանց կարծիքի փոփոխությունն է, այլ այն, որ Փաշինյանին ու նրա խաղաղության օրակարգին դեմ, բայց դրա մասին բարձրաձայն չարտահայտվողները տեսնեն, որ իրենք մենակ չեն և այդ տեսակետը սկսում է դոմինանտել։ Նախաձեռնությանը միանալու համար պետք է միանալ https://www.facebook.com/livearaarmenia էջին, կամ Telegram-ի էջին՝ https://t.me/liveara11:3412.05.22
-
ՔաղաքականԿարմիր բերետավորներից մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները․ Հայկ ՄամիջանյանԸստ իմ տեղեկությունների Ոստիկանության «կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները: Դիմումները տևական ժամանակ է չեն մակագրվում ու փորձում են ամեն կերպ համոզել/ճնշել այդ տղերքին: Ողջունում եմ մեր հայրենակիցների խիզախ քայլը և պատրաստ եմ ապահովել տղերքի իրավական, տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի պաշտպանությունը:11:2812.05.22
-
ՔաղաքականՆիկոլը 2018թ. մայիսի 12-ին, որպես վարչապետ, առաջին անգամ մտավ ՊՆ, այսօր բանակը արնահոսող վերք է դարձել. ԶաքարյանԲացվում է մայիսի 12-ի առավոտը: Բացվում է հույսով, որ Հայաստանը կրկին վերագտնելու է զարգացման իր հաստատուն ուղին: 28 տարի առաջ, 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել էր Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Դա հաղթական պատերազմի ազդարարն էր: Հայաստանը դարձավ գործոն, հայը` հաղթող: Հայկական ուժերի վերահսկողության տակ անցան Արաքսի հովիտը, Քարվաճառը, Մուղանի դաշտավայրի մի հատվածը: 26 տարի Հայաստանն անվտանգության ամուր միջավայր ուներ, որը թելադրող հանգամանք էր տարածաշրջանային հարցերում: 26 տարի Հայաստանը միջազգային քաղաքական օրակարգի ինքնուրույն մաս էր` իր կենսական շահերով հանդերձ: Իշխանությունը զավթած Նիկոլը, 2018թ. մայիսի 12-ին,որպես վարչապետ, առաջին անգամ մտավ ՀՀ ՊՆ վարչական համալիր: Այսօր բանակը արնահոսող վերք է դարձել: 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական ստորաբաժանումները, Սև լճի կողմից մտան Հայաստանի ինքնիշխան տարածք և առ այսօր օկուպացրած պահում են շուրջ 45 ք. կմ-ը: 2022թ. մայիսի 12-ին Հայաստանի ու Արցախի գոյության համաժողովրդական պայքարի 12-րդ օրն է: Նիկոլը և իր խունտան որպես «իշխանություն», դեռևս շարունակում են մնալ Արցախի և Հայաստանի սպառնալիքներից մեկը: Քանի դեռ այդ սպառնալիքը չի հեռացվել, մնացյալ արտաքին սպառնալիքները չեզոքացնել հնարավոր չի լինելու:11:2412.05.22
-
ՔաղաքականՆկատվում է ագրեսիայի և չարության ուժեղացում․ Վահե ՀովհաննիսյանՔաղաքական լարվածությանը զուգահեռ` երկրում մեծանում է չարությունը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Սա ծայրահեղ վտանգավոր պրոցես է։ Այնքան վտանգավոր, որ եթե պահը բաց թողեցինք, ուշացրեցինք դրա դեմն առնելը, ապա հետո ողբերգություն կարող է լինել, գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:։ «Նկատվում է ագրեսիայի և չարության ուժեղացում։ Գործնականում իշխանության ներկայացուցիչները, ՔՊ-ականները այլևս չեն լինում հանրային վայրերում, և մենք գործ ունենք «ընդհատակի իշխանություն» անոմալ երևույթի հետ։ Նրանց հատուկենտ հրապարակային ելույթներում նկատվում է անորոշությունից ծնված անմիտ ագրեսիա, ինչն էլ ավելի է լարում մթնոլորտը։ Իրավապահներով չարության աճի դեմը հնարավոր չի լինելու առնել։ Հայաստանը ներքին, քաղաքացիական արյան չտանելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի գիտակից մարդկանց համագործակցությունը։ Թեկուզ` միայն այս հարցի շուրջ։ Ներհասարակական, ներհանրային լարվածության աղբյուրը պատմական աղետի մասշտաբներն են, հազարավոր զոհերի փաստը, ահռելի անորոշությունները և անձնապես Նիկոլ Փաշինյանը։ Եթե այլ պատճառներ հորինենք, ապա կոպիտ սխալվելու ենք։ Այսօրվա վտանգավոր չարությունը Նիկոլի 4 տարվա գործունեության արդյունքն է։ Բոլորին վիրավորելու, վարկաբեկելու, ահաբեկելու 4 տարին անհետևանք չեն անցել։ Նրա ամեն զարհուրելի ձևակերպմանը, նախադասությանը և քայլին իր թիմը, ծափահարելու փոխարեն, ժամանակին պետք է թիմային ուժ գտներ ու սաստեր։ Այսօր արդեն առանց հրաժարականի հնարավոր չէ պատկերացնել լարվածության թուլացում։ Շեշտում եմ. իրավապահներով և քրեական գործերով ներքին լարվածությունը և մեծացող չարությունը հնարավոր չի լինելու զսպել։ Քաղաքական լուծումներ են պետք։ Չարության և ագրեսիայի կասեցման համար անհրաժեշտ են այլ լուծումներ։ Մեր խնդիրը պետության հանդարտեցումն է, նոր, սոլիդ, աշխատունակ իշխանությունը, և ոչ երբեք՝ ներքին թշնամանքը։ Ցանկացած թիմ, ցանկացած շրջանակ, անհատ, որը ներքին չարության վտանգը հասկանում է, պետք է ուժ գտնի` համագործակցության, և ունենա հստակ գիտակցություն, որ նման պրոցես թույլ տալ չի կարելի։ Հայաստանը չպետք է մտնի ներքին արյան և ներքին թույնի դժոխքը։11:1812.05.22