Լրահոս
2022-05-10
-
ՔաղաքականԼարված իրավիճակ՝ Քանաքեռ-Զեյթունում․ ոստիկանությունը սկսել է ուժ կիրառելԻրավիճակը Քանաքեռ-Զեյթունում լարված է. ոստիկանությունն անցել է գործի։ «Դիմադրություն» շարժման ցուցարարների ու ոստիկանների միջև բախում է սկսվել։ Ոստիկանությունը ուժի կիրառմամբ բերման է ենթարկել խաղաղ ցուցարարներին, ովքեր անհնազանդության խաղաղ ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներւմ։ Այս հատվածում են «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արթուր Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանը, Լիլիթ Գալստյանը:13:3210.05.22
-
ԻրավականԳյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվելՔննչական կոմիտեում գործ է հարուցվել Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու դեպքի վերաբերյալ: Կոմիտեն գրում է, որ մի խումբ երիտասարդներ մոտեցել են տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:13:3010.05.22
-
ՀասարակականԱմուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է. մանրամասներ հաղորդավարուհու մահվան դեպքից«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հետ ռետինե նավակի մեջ ևս 6 անձ է եղել. նավակը շրջվել է։ Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել: «Sputnik Արմենիա»–ին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Նա հայտնեց նաև, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, և դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։ Ամենայն հավանականությամբ, 157-րդ հոդվածով քրգործ կհարուցվի` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը։ Հավելենք, որ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության հեռախոսահամարն առավոտից անհասանելի է` նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ի դեպ, ընկերությունը մայիսի 8-ին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հայտնելով, որ մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում։13:2410.05.22
-
ՔաղաքականԴիմադրության շարժման 4 ուղղությամբ երթեր՝ ԵրևանումԵրևանի 4 հասցեներից սկսվել են դիմադրության շարժման երթերը դեպի Ֆրանսիայի հրապարակ:13:1010.05.22
-
ՔաղաքականՄենք որևէ կասկած չունենք՝ «Դիմադրություն» շարժումն առաջ է գնալու․ Արթուր ՎանեցյանԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կարծիքով՝ ժողովուրդը Հայաստանում ոտքի է կանգնել ու «Դիմադրություն» շարժումն առաջ է գնալու։ «Մենք որևէ կասկած չունենք, որ հասնելու ենք հաջողության, իսկ այդ հաջողությունը բոլորինս է՝ Հայաստանինն է, Արցախինն է ու հայ ժողովրդինը», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Վանեցյանի խոսքով՝ մարզերում քաղաքացիները վախեցած են, քանի որ սպառնում են ու ասում՝ աշխատանքից կազատեն։ «Ասում են՝ եթե տնտեսվարողներ եք, հարկային ստուգումներ կլինեն, կային բազում սադրիչներ, որոնք, ուղղակի խայտառակ պահվածք դրսևորելով, փորձեցին «հարամել» մեր հանդիպումները, բայց դա չհաջողվեց», - մարզային այցելությունների մասին խոսելով՝ նշեց ընդդիմադիր գործիչը։12:5510.05.22
-
ԱռողջապահականԱրձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, 1 հոգի մահացել էՀայաստանում մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 900 դեպք, 412 հազար 50-ը`առողջացման, 8623-ը` մահվան ելքով: Տվյալները ներկայացրել են Առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ այս պահին 544 բուժվող կա: Մեկ շաբաթում կատարվել է 11 հազար 538 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, առողջացել է 31 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 69 հազար 240-ի:12:4010.05.22
-
ՀայաստանՀայլուր 12:30 Ադրբեջանը Տավուշի և Արարատի 7 գյուղ է պահանջում | 10.05.202212:3010.05.22
-
ՔաղաքականԳյումրիում կատարվածն օրվա իշխանությունն էր կազմակերպել իր քարոզիչների միջոցով․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱմբողջ ճշմարտությունը Գյումրիի դեպքերի հետ կապված: Ապրիլյան և Քառասունչորսօրյա պատերազմների մասնակից Գոռը ներկայացնում է կազմակերպված սադրանքի շղթան: Չնայած դրան, տեսանյութում երևացող տղաները Ոստիկանությանը հայտնում են, որ վաղ առավոտյան ինքնակամ կներկայանան բաժին, որ Ոստիկանությունը , ոչ թե համացանցը պարզի եղելությունը: Բայց ոստիկանությանը ոչ թե եղելությունը պարզելու, այլ շոու սարքելու հրաման էր տրված: Դրա համար այն ժամանակ, երբ տղաները Գյումրու բաժին տանող ճանապարհին են, դիմակավորված անձինք ներխուժում են տղաների տներն ու ահաբեկում մարդկանց: Մեկնաբանությունում կտեղադրեմ նկար, որտեղ երևում է ինչպես են աադրանքի մասնակիցները քարով կոտրել ընթացող մեքենայի ապակին:12:2010.05.22
-
ՀասարակականՍևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են. իրականացվում է օդային և ջրային հետախուզությունՄայիսի 10-ին, ժամը 07։50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խմբերը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներին ներգրավված է թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվում է օդային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ: *** Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։12:1010.05.22
-
ՔաղաքականԻշխանական մանր-մունր խուլիգանությունները իշխանության համար միանշանակ հակառակ արդյունքն են ապահովելու․ Տիգրան ԱբրահամյանԻշխանության «տրյուկները»՝ սադրիչներով բախումներ հրահրելու և շարժման ակտիվիստներին բերման ենթարկելու ուղղությամբ, միայն առավել ակտիվ ու կազմակերպված է դարձնում ընդդիմության նախաձեռնած քաղաքական գործընթացը։ Ոստիկանությանն ակնհայտ հրահանգ է իջեցված պասիվ կեցվածք դրսևորել սադրիչների հարցում՝ քաղաքացիներին իրար դեմ հանելու, ատելություն գեներացնելու, ծեծկռտուք հրահրելու նպատակով։ Այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը մեր ամենավառ երիտասարդներից է և՛ քաղաքական հասունության, և՛ ազգային մտածելակերպով։ Ոտքի ելած մեր երիտասարդները, հայրենակիցները «կոտրվող» տեսակ չեն և իշխանական մանր-մունր խուլիգանությունները իշխանության համար միանշանակ հակառակ արդյունքն են ապահովելու։12:0010.05.22
-
ՀասարակականԲռնոցի ենք խաղում․ Էկոնոմիկայի նախարարԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Բռնոցի ենք խաղում»11:5010.05.22
-
ՀասարակականՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 49-ամյա տղամարդու դիակըՄայիսի 8-ին Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում՝ Փամբակ գետում, տղամարդու դիակ էր հայտնաբերվել: Պարզվել է, որ ապրիլի 9-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Արտյոմ Սինդոյանի դիակն է։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները քննությամբ պարզվում են։11:3010.05.22
-
ՍպորտԲազկամարտի Եվրոպայի առաջնությանն Արման Մրտեյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսըԲազկամարտի Եվրոպայի առաջնությանն Արման Մրտեյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը11:1510.05.22
-
ԱրցախՍտեփանակերտում այրվել է արհեստանոց, տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՄայիսի 9-ին ժամը 14:52-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Բաբաջանյան 2-րդ նրբանցք, տուն 25 հասցեում հրդեհ է բռնկվել : Նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով, հրդեհ է առաջացել և այրվում է բնակելի տուն, կա տուժած. NEWS.am–ին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Ժամը 14:53-ին ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:11:0010.05.22
-
ՀասարակականՆիկո՛լ, գիտեմ՝ ինձ լսում ես, 44-օրյա պատերազմի ժամանակ դու փուռը տվեցիր 5000-6000 մատղաշ երեխա, նրանց արյունը քո վրա է. Լևոն ՇարաֆյանԱՄՆ-ից տեսաուղերձով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին ու հայ ժողովրդին դիմել է ՀՀ վաստակավոր արտիստ դերասան Լևոն Շարաֆյանը։ Նրա տեսաուղերձը ցուցադրվել է Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։10:4510.05.22
-
ՔաղաքականՈստիկանները խաբեությամբ մտել են ՀՀԿ ԵԿ նախագահի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբԱյսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։ Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը։10:4010.05.22
-
ՔաղաքականԱնհրաժեշտության դեպքում կշրջափակենք պետական, կառավարական շենքերը․ Սաղաթելյանը՝ մայիսի 10-ի գործողությունների մասինԵթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, վաղը այդքանով սկսենք ամբողջ Երևանում մեր անհնազանդության ակցիաները, անհրաժեշտության դեպքում շրջափակենք պետական կառավարական շենքերը, մենք վերջնականապես ծնկի ենք բերելու իշխանությանը։10:3010.05.22
-
ՔաղաքականԳյումրու ավագ սերնդի մեր հայրենակիցները հրապարակ էին եկել հավկիթներով ու անբացատրելի հայհոյանքներ տվել․ ՎարդևանյանԽոսվում է Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին: Փորձեմ դրա իրավական և բարոյական կողմին անդրադարձ կատարեմ. Օրվա իշխանությունները որոշել էին որպես հենց սադրիչ ներգրավել մի քանի տարեց մարդկանց, մեր ծնողի կամ պապիկների հասակի մարդկանց: Իրավիճակը ճիշտ հասկանալու համար մի քանի առանցքային փաստական տվյալ եմ նշում. Ավագ սերնդի մեր հայրենակիցները հրապարակ էին եկել հավկիթներով: Դրանցով հարվածել են տղաների մեքենային ու ամենատգեղ, անբացատրելի հայհոյանքներ էին տվել: Հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքին, միայն այս չորս հայրենակիցը նման վարքագծի նախապես կազմակերպված դիտավորությամբ ու վարքագծով էին: Տղաները, երբ մոտեցել են, այդ անբացատրելի հայհոյանքներով վարքագիծն ավելի ինտենսիվ է դարձել: Քրեական իրավունքում գործողության ՊՐՈՎՈԿԱՑԻԱ հասկացություն կա, սա հենց այդ դեպքն է: Հարց է չէ առաջանում ինչը պետք է դրդեր ավագ սերնդի մեր անկախ քաղաքական հայացքներից սիրելի հայրենակիցներին պատերազմի մասնակից, բարձրագույն կրթությամբ, հայրենասեր տղերքի, ովքեր շատ ակտիվ են Դիմադրության շարժման մեջ, նման հայհոյանքներ տալ, նախապես պատրաստված հավկիթներով հարվածելով` բացառապես սադրանքը, քրեական գործերի հարուցման հիմքեր ստեղծելն ու առհասարակ նորից սևերի ու սպիտակների բաժանումը: Միանշանակ է նաև, որ բռնությունը երբեք ընդունելի չէ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է, անկախ նրանից դիմացինդ Հայ տարեց թե երիտասարդ է, կամ այլ հատկանիշներ: Օրինակ, երբ ՊՊԾ աշխատողները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ԱԺ-ում երիտասարդ կին պատգամավորի մարմնական վնասվածք էին հասցնում, ինքը խրախուսեց այդ վարքագիծը, ինքը խրախուսեց հղի կնոջ վրաերթի ու դեպքի վայրը լքելու վարքագիծը: Չի կարող լինել նման պառակտող քաղաքականություն: Չեմ կարող չնշել, որ ոստիկանության բավարար ուժերի առկայության դեպքում մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն այդպիսի վարքագծի դեպքում (միայն հավկիթ բերելը բավարար է) բերման էին ենթարկվելու, իսկ հայհոյանքների դեպքում իրենց նկատմամբ ուժ էլ կկիրառվեր, այսինքն այս ցավալի դեպքը ՉԷՐ ԼԻՆԻ, բայց ոստիկանական ուժերը Երևանում են..: Հիշենք քանի դեպք է եղել իշխանական թիմի խուլիգանական վարքագծի, որոնց համար նույնիսկ բերման չեն ենթարկվել: Երկակի ստանդարտներ ՉԵՆ ԼԻՆԵԼՈւ: Մենք ունենալու ենք ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈւԹՅՈւՆ և վերջ:10:2010.05.22