Լրահոս
2022-04-02
-
Հայաստան44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Մկրտչյանի բակում խաչքար են տեղադրել44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Մկրտչյանի հարազատ բակում այսօր խաչքար են տեղադրել:20:1602.04.22
-
ՄիջազգայինՔաղաքից դուրս գալ, կամ փորձել ողջ մնալ. Մարիուպոլի դժոխքըՌուս-ուկրաինական պատերազմի 37 օրերի ընթացքում 460 հազար բնակիչ ունեցող Մարիուպոլը գրեթե անմարդաբնակ է դարձել:20:0802.04.22
-
ԱրցախՆախիջևանիկում գյուղացին չի կարողանում այգի մտնել. կրակում են, անասունը գողանում44-օրյա պատերազմից հետո Արցախի Նախիջևանիկ գյուղին պատկանող 700 հեկտար հողից 300-ը բնակիչներին անհայտ քարտեզով Ադրբեջանին է անցել: Գյուղացին չի կարողանում սեփական այգի մտնել:20:0502.04.22
-
ՔաղաքականԴիվանին նստած ոչինչ չենք կարող անել. քաղաքացիները մասնակցելու են ընդդիմության հանրահավաքին88-ի ազատագրական շարժումն են հիշել մեր համաքաղաքաղաքացիները, երբ «Հայլուրի» թղթակիցները նրանց հարցրել են՝ պատրաստվու՞մ են արդյոք մասնակցել ապրիլի 5-ի հանրահավաքին:19:5502.04.22
-
Քաղաքական«Շարունակ զիջելով՝ ապագա չկա». դիմադրություն՝ «անդունդ տանող ճանապարհին»«Ազատության» հրապարակում հանրահավաք են հրավիրում «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները:19:5202.04.22
-
ՀայաստանԿրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հրազենային վնասվածքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ ապրիլի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում: shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 14:50-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Գ.-ն ով ստացել է աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում և 43-ամյա Ռոմեո Հ-ն, ով ձախ զստային շրջանի և ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում է ստացել: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքի բակից: Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 1 գնդակ, 1 պարկուճ և ավտոմեքենայի կոտրված դետալներ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում հայտնաբերելու համար արդեն օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ են կատարվում: Հայաստանից դուրս մեկնող օդային և ցամաքային սահմանները կասկածյալի համար արդեն փակ են:19:4802.04.22
-
Հայաստան«Ո՛չ գերեզմանն ա երևում, ո՛չ տունը». որդուն Հադրութում թողած մայրը և Ապրիլյան ԵռաբլուրըԱյսօր լրանում է Քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցը:19:4302.04.22
-
ՀասարակականԴրախտ գնալու համար երբեմն դժոխքով անցնել է պետք․ ՔՊ-ական պատգամավորը՝ ԵռաբլուրումԴրախտ գնալու համար երբեմն դժոխքով անցնել է պետք, եթե ճանապարհին չես հանձնվում՝ ուրեմն ճիշտ ճանապարհին ես, գրել է ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը՝ լուսանկար հրապարակելով Եռաբլուրից։18:0702.04.22
-
ՍպորտԸմբշամարտիկներ Գևորգ Ղարիբյանն ու Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ենԲուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Եվրոպայի 2020 թվականի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում 7։0 հաշվով հաղթանակի հասավ Գերմանիան ներկայացնող Աբդուլհամադ Պապիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը դժվարին ու ծանր պայքարում 3։2 հաշվով առավելության հասավ վրացի Պրիդոն Աբուլաձեի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Գևորգ Ղարիբյանի մրցակիցը լինելու է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդը, որը 2020 թվականին նույնպես նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, բայց ավելի ցածր՝ 55 կգ քաշային կարգում։ 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիացի Ռոջեր Կլեմենի նկատմամբ։ Իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով, առավելության հասավ նորվեգացի Մորտեն Տորեսենի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Գալստյանը մրցելու է հունգարացի Քրիստիան Վանչայի հետ։17:5302.04.22
-
ՀասարակականԵԿՄ առաջին գումարտակը մեկնել է եռամսյա մարտական հերթապահությանԵրկրապահ կամավորականների միության առաջին գումարտակը մեկնել է եռամսյա մարտական հերթապահության։ «Ժողովրդի մեջ այսօր կա անորոշություն ու ԵԿՄ անդամներից յուրաքանչյուրից շատ բան է կախված, որ այս վիճակից դուրս գանք»,- հայտարարել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ դիմելով հերթապահության մեկնող ԵԿՄ անդամներին։ «Ես միշտ ասել եմ՝ մենք պարտվել ենք մարտի դաշտում, մենք պատերազմը դեռ չենք պարտվել»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ միշտ էլ մեր հայ զինվոր կողքին են եղել, այսօր եւս զինվորի կողքին են։ «Այսօր մենք միշտ պիտի լինենք դիրքերում, որ կամաց–կամաց մեր բանակը ոտքի կանգնի։ Սա պարտականություն է մեզ համար»,-ասել է Ս.Միքայելյանը։17:3902.04.22
-
ՀասարակականԼայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է. ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ պատվիրակության հետԱպրիլի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ: Պատվիրակությունը ղեկավարում էր Ռւոսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և Իսրայելի վարչության պետ, փոխգնդապետ Մարի-Անյես Պիկար-Շեսելին: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։ Պատվիրակության կազմում էին նաև վարչության Կովկասի հարցերի պատասխանատու Ֆրանս Դոմինիսը և Հայաստանում Ֆրանսիայի պաշտպանության կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը: Հանդիպման ընթացքում պատվիրակության խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է ռազմական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Քարտուղարը նաև մանրամասնել է բարեփոխումների ռազմավարական նպատակները, ընդգծելով, որ նման լայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է: Զրուցակիցները նաև քննարկել են բանակի բարեփոխումների ոլորտում երկկողմ հնարավոր համագործակցությունը: Մասնավորապես ընդգծել են ռազմական կրթության ոլորտում հետագա փոխգործակցության կարևորությունը:17:2902.04.22
-
ՔաղաքականԱնկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից հավաքվենք «Ազատության» հրապարակում․ հայտարարությունԱպրիլի 5–ին Ժամը 18։30–ին Բոլորս միասին, անկախ մեր քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից հավաքվենք «Ազատության» հրապարակում։ Դիմում ենք բոլորին, կուսակցություններին եւ անհատներին, մտավորականությանը եւ հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը եւ Սփուռքին: Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Ապրիլի 5, 18.30, արի «Ազատության» հրապարակ, ցույց տանք աշխարհին մեր միասնականությունը։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն16:4302.04.22
-
ԻրավականԵրևանում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության գործով ձերբակալվածներ կանՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 23:55-ին և ապրիլի 2-ին՝ ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» և «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի 25 և 24-ամյա բնակիչներ: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններս նշված մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակային հատվածում, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի նմանվող հետքեր և 9մմ տրամաչափի ատրճանակի կրակված պարկուճ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով : Երիտասարդները ճանաչվել են տուժող: Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Ստացված տվյալներով՝ 2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց և հիվանդանոց տեղափոխված երիտասարդների միջև, որի ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրվել հիշյալ երիտասարդների նկատմամբ. մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, 9մմ տրամաչափի չպարզված տեսակի հրազենից կրակոց է արձակվել երիտասարդներից մեկի ուղղությամբ, իսկ տուժած մյուս երիտասարդի ձախ ազդրին հարված է հասցվել սուր կտրող-ծակող գործիքով: ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, և դեպքից ժամեր անց նրանք բերման են ենթարկվել, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, երիտասարդների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու պահելու, կրելու կասկածանքով: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական ամնհրաժեշտ այլ գործողություններ՝ առգրավել են դեպքի պահին տուժողների և կասկածյալների հագին եղած հագուստները, որոնց վրա զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, ստացվել են կրակոցի արգասիքի նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:16:4102.04.22
-
ՀայաստանՀայտնի է՝ ինչից է վնասվել գազատարըՏանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհի 6-րդ կմ-ում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը։ Այս մասին հաղորդում է ՏԿԵ նախարարությունը։ Այժմ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։ Նշենք, որ ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:16:3102.04.22
-
ՀասարակականՄԻՊ-ը հետևություններ է արել երեխաների` հավաքին մասնակցելու վերաբերյալՄարդու իրավունքների պաշտպանի հետևությունները 2022թ. ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած հավաքին երեխաների մասնակցության վերաբերյալ 2022 թվականի ապրիլի 1-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 1-ին «Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտները, նույն դպրոցի ուսուցչական անձնակազմի և երեխաների ծնողների ուղեկցությամբ իրականացնում են հավաք: Պաշտպանի հաստատությունը մշտադիտարկել է հավաքի ընթացքն ու իրականացրել փաստերի ուսումնասիրություն՝ ի թիվս այլնի, քննարկումներ ունենալով Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության, Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, Երևան քաղաքի ոստիկանության տարածքային բաժնի ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրության շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեղում առանձնազրույցներ են ունեցել թե հավաքին մասնակցող ծնողների, թե ուսուցիչների, և թե երեխաների հետ։ Դիտարկման պահին հավաքին մասնակցում էին ինչպես 2-րդ դասարանի, այնպես էլ 5-ից 9-րդ դասարանների աշակերտներ։ Զրույցի ընթացքում 6-ից 9-րդ դասարանների աշակերտները նշել են, որ հավաքին իրենց կամքով են մասնակցում, իրենց որևէ մեկը չի պարտադրել կամ դրդել հավաքին մասնակցել։ Աշակերտների պնդմամբ՝ իրենք հավաքին մասնակցել են այն պահից, երբ դպրոցում արդեն դասաժամերն ավարտված են եղել։ Այս տեղեկատվությունը հաջորդիվ լրացվել է ուսուցչական անձնակազմի կողմից, ըստ որի, հավաքն ինքնաբուխ է եղել, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչները նշել են, որ հավաքի մասնակիցների հետ քաղաքապետարանի շենքում հավաքին ընթացքին զուգահեռ իրականացված քննարկման արդյունքում պարզվել է, որ հավաքն իրականացվել է սահմանված դասաժամերի ընթացքում։ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ հավաքին մասնակցում է նաև 2-րդ դասարանի աշակերտ, ում հետ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը զրուցել է երեխայի ծնողի ներկայությամբ: Երեխայի հետ զրույցի արդյունքում պարզվել է, որ երեխան տեղյակ չէ, թե ինչ հավաքի է մասնակցում, հավաքին մասնակցելուց առաջ չէր ճաշել և հավաքին ներկայացել էր իր մայրիկի հետ: Զրույցից հետո մայրը և երեխան հեռացել են հավաքի անցկացման վայրից: Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ևս մեկ անգամ իրազեկել, որ երեխայի կրթության և այլ իրավունքներին զուգահեռ, երեխայի հիմնական իրավունքներից է կարծիքի ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը։ Երեխայի տարբեր իրավունքների միջև չկա աստիճանակագություն, և բոլոր իրավունքները կոչված են ծառայելու երեխայի լավագույն շահին, որը բացարձակ արժեք է, իսկ դրանով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է։ Այս առումով խաղաղ հավաքին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակը։ Ուսումնասիրված դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում բոլոր պատասխանատուների ուշադրությունը հրավիրել, որ՝ • պետության, հասարակության և յուրաքանչյուր չափահաս քաղաքացու պարտականությունն է զերծ պահել երեխաներին ցանկացած գործընթացի մեջ ներքաշվելուց՝ առանց վերջիններիս՝ գործընթացին մասնակցության նպատակի և դրա հնարավոր հետևանքների բավարար գիտակցման; • երեխայի հավաքների ազատության իրավունքի իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Երեխայի իրավունքների իրացման անհրաժեշտ նախապայմաններն են՝ երեխայի տեղեկացված մասնակցության սկզբունքը, իր տարիքին և հասունությանը համապատասխան իրավունքների իրացումը, ծնողների և օրենքով երեխայի համար պատասխանատու անձանց կարևոր դերակատարությունն ու պատասխանատվությունն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում; • դպրոցում գտնվող երեխաների համար պատասխանատու անձանց՝ տնօրենի և ուսուցչական կազմի, ինչպես նաև ոստիկանության ներկայացուցիչների գործողությունները պետք է բացարձակապես ուղղված լինեն երեխաների անվտանգությունն ապահովելուն. նրանք առաջնահերթ պատասխանատու են երեխաներին իրենց վստահած ծնողների առջև; • միաժամանակ, խոսք չի կարող լինել բավարար տարիքային հասունություն և գիտակցված կամահայտնություն ցուցաբերած անչափահասների՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման մասին: Փոխարենը պետք է վերը նշված պայմանների իրացմամբ խրախուսել երեխաների կարծիքի ազատ արտահայտման բոլոր դրսևորումները։16:2102.04.22
-
ՀասարակականԾանր վիրավորանքի հոդվածի սահմանադրականության հարցի քննությունը հետաձգվել է. լրացուցիչ ուսումնասիրության կարիք կաՄարտի 21-ին Մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ մեկ օր անց Սահմանադրական դատարանը քննելու է ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի կամ, ինչպես ընդունված է ասել, ծանր վիրավորանքի հոդվածի սահմանադրականությունը, որ դեռ անցյալ տարի հոկտեմբերի 13-ին էր ներկայացրել: «ՍԴ-ն այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ին հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար: Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս հոդվածի սահմանադրականությունը հիմնավորվել»,- պնդել էր նախկին ՄԻՊ-ը՝ ներկայացնելով իր այդ պնդման հիմնավորումները: Վերջինս նախ տարակուսել էր, որ այդ օրենքի ընդունումից մի քանի ամիս առաջ` ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, հայհոյանքն ու վիրավորանքը հասցվել էր ամենաբարձր «պիկի» ու գրեթե անմիջապես հետո սկսել էին Քրեական օրենսգրքով պայքարել դրա դեմ: Արման Թաթոյանի կարծիքով՝ նախագծի հիմնավորումները խիստ մակերեսային էին, և ԱԺ-ում քննարկման ժամամակ Կառավարությունն ու հոդվածի օգտին հանդես եկող պատգամավորներն իրենք չէին կարողանում բացատրել, թե ինչ են նշանակում հոդվածի ձևակերպումները: «Այս հոդվածը վերածվել է պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդվածի` այն էլ ծանրացնող հանցակազմով»,- գրել էր նա՝ հավելելով, որ այս հոդվածի «ձեռքը կրակն են ընկել» նաև իրավապահ մարմինների ծառայողները, նրանց նորից դարձրել են քաղաքական որոշումների զոհը ու դրել հարվածի տակ: Նախկին պաշտպանի խոսքով՝ ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես Քրեական օրենսգիրքն ուղղակի ծառայեցվեց մեկ (կառավարող) կուսակցության շահերի ու մեր երկրի համար ապահովվեց ժողովրդավարության հետընթաց: Մարտի 22-ին, սակայն, 137.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով դատաքննություն տեղի չունեցավ: Նույն այդ օրը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը աշխատակարգային որոշում է ստորագրել, ըստ որի՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը երկարաձգել, գործի դատաքննությունը հետաձգել և դատաքննությունը նշանակել 2022 թվականի ապրիլի 26-ին` ժամը 11:00-ին:16:1302.04.22
-
ԱրցախՔառօրյա պատերազմից դասեր քաղել ենք, սակայն շատ ավելի մեծ դասեր պետք է քաղենք 44-օրյա պատերազմից․ Արտակ Բեգլարյան«Արդեն 6 տարի է անցել քառօրյա պատերազմից, և պետք է նշեմ, որ որոշակի դասեր քաղել ենք այդ պատերազմի արդյունքում: Սակայն շատ ավելի մեծ դասեր քաղել ենք և պետք է քաղենք 44-օրյա պատերազմի հետևանքով՝ հաշվի առնելով նրա մասշտաբները` և´ զոհերի, և´ տարածքային ու նյութական կորուստների ու մնացած հետևանքների տեսանկյունից»,- ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Արցախի պետնախարարն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին։ «Այսօր էլ մենք կանգնած ենք լրացուցիչ սպառնալիքների առջև, իսկ սա ևս մեկ անգամ հուշում է, որ մենք անընդհատ պետք է զգոն լինենք, ու անընդհատ բարելավենք մեր սեփական անվտանգային պաշտպանական համակարգը: Մենք պետք է միշտ բարձր ու հավուր պատշաճի գնահատենք զոհվածների զոհողությունը և արժևորենք դիրքում կանգնած մեր զինծառայողներին ու նրանց թիկունքին լինենք, ինչպես նաև պատշաճ ուշադրություն դարձնենք վիրավորների ու զոհվածների ընտանիքներին, որպեսզի հասկանանք, որ մեզ համար ամենաթանկը մեր պաշտպանությունն ու անվտանգությունն է: Մեր զոհված տղաները իրենց համար ամենաթանկը վճարել են հանուն մեզ համար ամենաթանկի, և մենք մեր գործերով հավերժ պետք է երախտապարտ լիենք նրանց»,-Արցախի պետնախարարի խոսքերն է մեջբերել «Արցախպրես»-ը։16:1102.04.22
-
ԻրավականԳագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ումԲարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանը օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է: Մեր տեղեկութուններով նա հարցաքննվել է զինվորական գործով: Դեպքը տեղի ունենալու ժամանակ Ջհանգիրյանը զինվորական դատախազ է աշխատել: Գործի մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:15:5002.04.22