Լրահոս

2022-04-01
  • Արցախ
    Ադրբեջանի հարձակումներից պաշտպանվելու համար Արցախը պատրաստվում է «արմատական, վճռական քայլերի»
    Արցախում, կարծես, ուզում են անցնել ինքնապաշտպանության: Համենայն դեպս, Արայիկ Հարությունյանն այսօր վճռական քայլերի դիմելու պատրաստակամության մասին է հայտարարել՝ Անվտանգության խորհրդի նիստում: Նրա խոսքով, Քարագլխի միայն ամենաբարձր կետն է մեր վերահսկողության տակ:
    20:16
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի վարչապետ, ինչու՞ չես գալիս Հայաստանի մաս՝ Արցախ․ հայացք ԼՂ-ից
    2020 թ. սեպտեմբերին բռնկված երկրորդ Ղարաբաղյան պատերազմի սկզբից անցել է արդեն 1,5 տարի, բայց այդ ժամանակվանից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել էր, թե "Արցախը Հայաստանն է և վերջ", ոչ մի անգամ (!) չի այցելել ԼՂ։ Այս կապակցությամբ հայ և հատկապես արցախյան հանրության մոտ կուտակվել են մի շարք հարցեր, որոնցից մի քանիսը մենք կցանկանայինք ներկայացնել մեր ընթերցողների ուշադրությանը։ Ահա առավել հաճախ տրվող հարցերն Արցախում, Հայաստանում և Սփյուռքում. 1. Արդեն 1,5 տարի է անցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբից, իսկ Փաշինյանն այդպես էլ չի այցելել Արցախ։ Ալիևը, պատկերավոր ասած, գրեթե ամեն օր գիշերում է Շուշիում, իսկ Փաշինյանը, Հայաստանի նախագահը և ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Արցախում չկան ու չկան։ Ինչո՞ւ: 2. Եթե Արցախը Հայաստանի մաս չէ, այլ առանձին պետություն, ապա ի՞նչ իրավունքով է Փաշինյանը բանակցում մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի ճակատագրի որոշման շուրջ և ի՞նչ իրավունքով է պատրաստվում ստորագրել ինչ-որ պայմանագրեր առանց ԼՂՀ ներկայացուցիչների։ 3. Եթե Արցախը Հայաստանի մի մասն է, ինչպես Ստեփանակերտի հանրահավաքում գոռում էր Փաշինյանը, ապա ինչո՞ւ հայկական բանակն ամբողջությամբ չի պաշտպանում Արցախի սահմանները և ինչո՞ւ 2020 թ. պատերազմին չմասնակցեց հայկական բանակի զինծառայողների 80 տոկոսը, այն դեպքում, երբ Արցախի դեմ կռվում էր ողջ ադրբեջանական բանակը՝ թուրքերի, պակիստանցիների, իսրայելցիների և իսլամական ահաբեկիչների օգնությամբ։ 4. Ինչո՞ւ են ոչնչացվել ռազմաճակատի առաջին գծում ապրող արցախցիների բոլոր արտոնությունները։ Աշխարհի յուրաքանչյուր երկրի իշխանություններ հատուկ արտոնություններ են ստեղծում իրենց այն հայրենակիցների համար, ովքեր ընդունում են թշնամու առաջին եւ հիմնական հարվածը: Միայն Հայաստանի իշխանություններն են բացառություն այդ ցուցակում։ Ինչո՞ւ: 5. Ու՞ր է կորել Արցախի համար հայկական սփյուռքի օգնությունը և որտե՞ղ է մինչ օրս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիայի ենթարկվող ԼՂ բնակիչների համար հավաքված 200 միլիոն դոլարը։ Ինչո՞ւ պատերազմող ու աղքատ Արցախում գները աճում են գրեթե ամեն օր։ Ինչո՞ւ արցախցիների խղճուկ աշխատավարձերն ու թոշակները ոչ միայն չեն աճում, այլև տրվում են մեծ ուշացումներով։ 6. Ինչպես հայտնի է, 2020 թ. սեպտեմբերին հայ զինվորների զգալի մասը Արցախի ոչ փակ երկնքի զոհ Է դարձել։ Անցել է 1,5 տարի, իսկ մեր զինվորները կրկին զոհվում են այդ պատճառով։ Ինչո՞ւ մինչև հիմա չկա «Տոր», «Պանցիր» և հակաօդային պաշտպանության այլ համակարգեր, որոնք կարող են ոչնչացնել թշնամու անօդաչու թռչող սարքերը։ Այդ համակարգերը կարող է միայնակ ձեռք բերել Հայաստանի ցանկացած օլիգարխ, էլ չենք խոսում պետության մասին։ Ինչո՞ւ դրանք չեն գնվել և չեն բերվել Արցախ։ Կրկի՞ն մեղավոր են Հայաստանի նախկին իշխանությունները։ 7. 1,5 տարի է անցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբից, սակայն հայկական ուժերի դիրքերն Արցախում ամրապնդված չեն, համապատասխան ինժեներական աշխատանքներ չեն իրականացվել, ականապատված չեն ճակատի առավել վտանգավոր հատվածները և այլն։ Ինչո՞ւ: 8. Արցախի հայկական հուշարձանների ավերման մասին խոսում է արդեն ողջ աշխարհը։ Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն կազմակերպում հայ ժողովրդի երկու կաթողիկոսների պարբերական ուղեւորությունները հայկական Շուշի քաղաք, որտեղ նրանք պետք է ուսումնասիրեն մեր տաճարների եւ վանքերի վիճակը: Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն կազմակերպում հազարավոր հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելությունները Շուշի և Արցախի այլ բնակավայրեր, որտեղ թշնամին անպատիժ ոչնչացնում է մեր սրբությունները: Կրկին խանգարում են նախկին իշխանությունները՞։ Սա Արցախում, Հայաստանում և Սփյուռքում այսօր հնչող հարցերի ոչ ամբողջական ցանկն է։ Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը վերջապես կպատասխանի դրանց։ Այլապես հայ հասարակությունն ինքը կգտնի դրանց պատասխանները... Վահրամ Աղաջանյան, Ստեփանակ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/759e7a65b41fe37928fe0e611d7df462 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    18:08
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անծանոթ մոտոցիկլավարը փրկել է ԵՊՀ ուսանողուհուն կողոպտիչներից
    Այսօր՝ ապրիլի 1-ին, Ժամը 08։25-ի սահմաններում, Երևանի պետական համալսարանի տարածքում 3 անձ փորձել են կողոպտել նույն բուհի ուսանողուհի Պ․Հ․-ին։
    17:53
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանը հուսով է` Պուտինի հետ զրույցից հետո պարզ կլինի Զելենսկու հետ հանդիպման օրը. «Anadolu»
    «Մենք հայտարարել ենք Ստամբուլում հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին, հատկապես Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ քայլերի համատեքստում։ Զելենսկին դրական կարծիք ունի։ Պուտինն ավելի վաղ նույնպես դրական է արտահայտվել։ Այսօրվա զրույցից հետո կողմերն իրենք կորոշեն հանդիպման օրը», - ասել է Թուրքիայի նախագահը։ 📌Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինի հետ ծրագրում է զրուցել այսօր` տեղական ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով` 17։00):
    17:49
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը եվրոպական տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում: Նիկոլ Փաշինյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նշել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը: Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
    17:47
    01.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Արտակարգ իրավիճակների նախարարը տեղափոխվել է «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
    Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» Քրեակատարողական հիմնարկ։
    17:43
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էլբակյան
    Հայաստանի տեղեկատվական քաղաքականության, ադրբեջանական քարոզչությանն ուղղված հակաքայլերի ու խաղաղապահի՝ ճիշտ չընկալված դերակատարության շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ։ -Ադրբեջանական լրատվադաշտում սկսել է ակտիվորեն շրջանառվել «ղարաբաղյան տնտեսական գոտի» ձեւակերպումը։ Դրա տակ Ադրբեջանը նկատի ունի Արցախի բռնազավթա՞ծ հատվածը, թե՞ ամբողջ Արցախը։ -Նման վարչատնտեսական ներքին սահմանում իրենք միշտ են ունեցել։ Հիմա դրա շեշտադրումը քաղաքական պատճառ ունի․ իրենք հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, այլևս չկա նման հարց, և ամեն կերպ փորձում են քարոզչական, այդ թվում և` ձևակերպումների մակարդակով դա ցույց տալ։ Դրա համար էլ ասում են` «Լեռնային Ղարաբաղ չկա»։ Կապիտուլյացիայի փաստաթղթում էլ հստակ գրված է Լեռնային Ղարաբաղ, ավելին՝ ամբողջ բանակցային գործընթացում է դա կիրառվել, և Ադրբեջանը դրա տակ ստորագրել է, այսինքն՝ դրան համաձայն է եղել։ Իսկ հիմա փոխվել են պայմանները, քաղաքականությունը և ըստ այդմ՝ նաև քարոզչությունը։ -Հայկական լրատվադաշտի հակաքայլն այս դեպքում ո՞րը պետք է լինի։ -Այստեղ պետք է նկատի ունենալ, որ մենք գործ ունենք մի դեպքում պետական մեքենայի հետ, մյուս դեպքում՝ մասնավոր հատվածի։ Մի քանի մասնավոր լրատվամիջոցներով, որոնք ունեն տարբեր սեփականատերեր, տարբեր խմբագրական քաղաքականություն, տեղեկատվական պատերազմում ադրբեջանական պետական հովանավորչությամբ և ուղղորդմամբ աշխատող հսկա մեդիակայսրության նկատմամբ հաջողության հասնելու շանս չունեն։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե պետական քարոզչությունն ինչպես պետք է հակազդի ադրբեջանական քարոզչությանը, տեսականորեն շատ բան կարող եմ թվարկել, բայց ակնհայտ է, որ այս իշխանությունները, որոնք համագործակցում են Հայաստանի թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և չեն պաշտպանում մեր ազգային շահերը, այդ ամենը չեն անելու։ - Հատկապես ներկա դրությամբ որո՞նք են տեղեկատվական դաշտի կարմիր գծերը։ -Շատ են կարմիր գծերը։ Նախևառաջ, ներազգային թշնամանք չքարոզելը, Արցախի՝ Ադրբեջանից անկախ լինելու իրավունքը կասկածի տակ չդնելը, օկուպացված տարածքները ադրբեջանական չհամարելը և այլն։ -Տեղեկատվական դաշտում մենք մի՞շտ ենք զիջել մեր դիրքերը՝ ի տարբերություն ռազմականի եւ դիվանագիտականի։ Հիմա ի՞նչ ուղենիշով պետք է առաջնորդվ ենք տեղեկատվական պատերազմում։ -Ո՛չ։ Իրականում եղել է այնպես, ինչպես՝ ռազմադաշտում։ Օրինակ՝ ապրիլյան պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտում ևս մենք հաղթել ենք։ Բայց 2020 թ․-ից սկսած տոտալ ջախջախում է․ այսօր այլևս հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականություն չկա, զրո է։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա այստեղ կարևոր է հասկանալ, թե որն է լսարանդ։ Դա հասկանալու համար էլ, նախ և առաջ, նպատակդ պետք է հասկանաս։ Բնականաբար, այն քո պետության շահերի պաշտպանությունն է։ Հետո պետք է հասկանաս՝ քո շահն ում շահերի հետ է համընկնում։ Այս դեպքում ակնհայտ է՝ Ռուսաստանի, Իրանի և այն երկրների հետ, որոնք քիչ թե շատ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ։ Հայկական տեղեկատվական քաղաքականությունը միշտ ուղղված է եղել արևմտյան լսարանին։ Ցույց էինք տալիս, որ Ադրբեջանում կա հայատյացություն՝ դրանով նաև փաստում, որ նման պետության կազմում Արցախը չի կարող լինել։ Կոնկրետ այս պահին պետք է հասկանալ՝ արևմտյան լսարանի հետ, առհասարակ, խոսելու բան կա՞, թե՞ չէ։ Այսօրվա աշխարհում, որը հստակ բևեռացված է, տեսնում ենք, որ, ինչպես 19-րդ դարավերջին էր, արժեքներն ու սկզբունքները ոչ մի նշանակություն չունեն․ գոյություն ունի միայն շահ, և Արևմուտքի շահը համընկնում է, օրինակ, Ուկրաինայի շահի հետ։ Հայկական շահի հետ Արևմուտքի շահը չի համընկնում։ Այսօր Արևմուտքի հետ խոսելն անիմաստ է։ Արևմուտքի շահն այս տարածաշրջանում Ռուսաստանի հակաշահն է ու Թուրքիայի շահը։ Հետևաբար, եթե խոսել արտաքին լսարանի հետ, միգուցե՝ ռուսական, իրանական և այլն… -Փառուխ-Քարագլխի հետ կապված վերջին իրադարձություններն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության արդյունավետության հանդեպ որոշակի թերահավատություն են առաջացրել։ Ի՞նչ վտանգ է դա պարունակում, եւ, մյուս կողմից, արդյո՞ք կարող է դա նաեւ սթափեցնող ազդեցություն ունենալ ու դրդել մեզ ինքնակազմակերպվել։ -Խնդիրը մեր ընկալումների մեջ էր․ սխալ ենք ընկալել խաղաղապահների դերակատարությունը։ Մենք պիտի հասկանայինք, որ խաղաղապահները լայնածավալ գործողությունների վերսկսում՝ գոնե հիմա, կարող են թույլ չտալ ու թույլ չեն էլ տա, քանի որ դա նաև իրենց շահերից է բխում։ Բայց այն, ինչն այդքան էլ ծանր գին չունի իրենց համար, իրենք պատրաստ են հանդուրժել։ Oրինակ` Փառուխից ադրբեջանցիներին հանեցին, որովհետև Փառուխը նաև իրենց վարկանիշին էր վնասում։ Եթե չհանեին, կստացվեր, որ իրենց Արցախ գալուց հետո էլի հայկական գյուղ է հայաթափվել, էթնիկ զտման ենթարկվել։ Նախ՝ իրենց ուժն Ադրբեջանին ցույց տվեցին, հասկացրին, որ ինչ ուզեն, չեն կարող անել, և երկրորդ՝ այդպես պահեցին իրենց հեղինակությունը։ Բայց արդեն բարձունքը՝ չէ․ բարձունքը պահելը մեր խնդիրն էր և հիմա էլ մեր խնդիրն է։ Սա, իհարկե, լավ դրվագ է՝ հասկանալու համար, որ ամեն դեպքում հույսներս մեզ վրա պետք է դնենք, բայց դա էլի հանգում է այն մեծ քաղաքական խնդրին, որն ունենք՝ այսօրվա քաղաքական իշխանություններին։ -Ի՞նչն է խանգարում, որ երկրի ներկա վիճակով իրոք մտահոգ, անվտանգային սպառնալիքները տեսնող մարդիկ, նախաձեռնությունները միավորվեն ու ավելի արդյունավետ գործեն։ Պակասում է առաջնո՞րդը, գաղափարախոսությո՞ւնը, թե՞․․․ - Խնդիրն էլիտաների մեջ է։ Գաղափարախոսությունն էլ է առաջնորդն ապահովում։ Օրինակ` եթե ուզենք հասկանալ, թե Ալեքսանդր Մակեդոնացու օրոք ինչու այսինչ բանը տեղի ունեցավ, մենք վերլուծելու ենք Մակեդոնացու և նրա մերձավոր շրջապատի կայացրած որոշումներն ու արած քայլերը, ոչ թե Ասորիքի գյուղերից մեկի բնակչի քայլերը։ Խնդիրը ժողովրդի մեջ չէ։ Խնդիրը միշտ պատմությունը կերտող էլիտաներն են։
    17:40
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լոռու մարզում ВАЗ 2106 ավտոմեքենան մոտ 4 մետր բարձությամբ կամրջից ընկել է գետը․ կան վիրավորներ
    Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 26 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 4 մետր բարձություն ունեցող կամրջից ընկել գետը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
    17:34
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որտեղ են ճաշում ԵԱՀԿ գործող նախագահը և Արարատ Միրզոյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Այսօր՝ 2022 թ. ապրիլի 1-ին, մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ ՀՀ ԱԳՆ-ում նրան դիմավորել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպումից հետո ԵԱՀԿ պատվիրակությունը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, գնաց պաշտոնական նախաճաշի, որը տեղի ունեցավ Ամիրյան փողոցի վրա գտնվող «Կամար» ռեստորանում։ «Oragir.news»-ի տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի պատվիրակության հետ մտնում է «Կամար» ռեստորան։
    17:28
    01.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ ԵԱՀԿ-ն առաջընթացի հույս ունի
    ԵԱՀԿ-ն հուսով է, որ առաջընթաց կլինի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: Հայտարարել է կազմակերպության գործող նախագահ Զբիգնև Ռաուն:
    17:21
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը հաղթել է ադրբեջանցուն
    Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը 6:5 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին` դուրս գալով կիսաեզրափակիչ: Մինչ այդ Ամոյանը 5:1 հաշվով հաղթել էր սլովակ մրցակցին, իսկ դրանից առաջ, 2 րոպեից քիչ ժամանակ օգտագործելով, 9:0 հաշվով հաղթանակի էր հասել մեկնարկային գոտեմարտում:
    17:21
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու այս իշխանության վարքագիծն առաջացրել է լուրջ դժգոհություններ ․ Ղազինյան
    Ծխելը վատ բան է, բոլորին խորհուրդ եմ տալիս չծխել: Բայց այս իշխանությունների կողմից հակածխախոտային քաղաքականությունը հատել է խելամտության ու բանականության բոլոր սահմանները. արգելվել են ծխախոտի, սիգարների, նարգիլեների և դրանց փոխարինիչների օգագործումը հանրային սննդի սպասարկման բոլոր վայրերում. ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում: Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու այս իշխանության վարքագիծը արդեն իսկ առաջացրել է լուրջ դժգոհություններ ինչպես հանրային սննդի կազմակերպիչների, տնտեսվարողների, այնպես էլ հարյուր հազարավոր մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների շրջանում: Հաշվի առնելով վերը նշվածը, հայտնում եմ ձեզ, որ քիչ առաջ իմ և իմ գործընկեր Արթուր Սարգսյանի կողմից Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է թույլատրել ծխախոտի կամ դրա փոխարինիչի օգտագործումը. բացօթյա հանրային սննդի օբյեկտներում, ծխախոտի օգտագործման մասնագիտացված օբյեկտներում (սիգար, նարգիլե, կալյան ակումբեր) հանրային սննդի այնպիսի օբյեկտներում, որոնք ունեն դրա օգտագործման համար առանձնացված և առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան հատուկ տարածքներ: Նախագծի նպատակը վարչարարության արդյունավետության ապահովումն է, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների, առավելապես ծխախոտի օգտագործման մասնագիտացված օբյեկտների արդյունավետ գործունեության իրավունքը: Կրկին խորհուրդ եմ տալիս չծխել և հարգել չծխող մեր հայրենակիցների իրավունքները: Իսկ չծխող մեր քաղաքացիներին խնդրում եմ ըմբռնումով մոտենալ բաց տարածքներում ծխախոտ վայելող մեր մյուս քաղաքացիներին: Սա է թելադրում հանդուրժողականության, միմյանց հարգելու, հասկանալու և ըմբռնումով մոտենալու ներքին համերաշխության կանոնը: Առողջ եղեք»։
    17:17
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելու
    Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը: «Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել ենք և այն պետք է բողոքարկենք»,- ասել է Սարգսյանը:
    17:14
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանությունները չպետք է դիմեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ քաղաքագետ
    Որոշ ՀԿ-ների՝ Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցով իշխանություններին ներկայացված պահանջն անտեղի եմ համարում, որովհետև չեմ կարծում, որ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն իրականացնում։ Որոշ ուժեր այս քայլով, կարծես, փորձում են առանց այն էլ լարված իրավիճակում հավելյալ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Այս փուլում սա մեզ համար բնավ շահեկան չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։ Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ և անհատներ հանդես են եկել հայտարարությամբ, որով Հայաստանի իշխանություններից պահանջում են դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՄԱԿ-ի մանդատ ունեցող միջազգային խաղաղապահներ Արցախում տեղակայելու համար: «Մենք քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանն այսօր պատերազմի մեջ է, բայց ակնհայտ է, որ այդուհանդերձ, աչքաթող չի անում Արցախում իր խաղաղասիրական առաքելությունը։ Ավելին՝ Վլադիմիր Պուտինը բավականին հաճախ հեռախոսազրույցներ է ունենում ՀՀ վարչապետի հետ, ինչը նշանակում է, որ ՌԴ նախագահը զգայուն է այս տարածաշրջանի նկատմամբ։ Ընդհուպ քննարկվում են միջադեպերը, հասկանում՝ ինչու և որտեղից են սադրանքները գալիս։ Համենայն դեպս, կարծում եմ, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի իշխանությունները չպետք է դիմեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Արցախում միջազգային խաղաղապաներ տեղակայելու համար՝ որքան էլ այս թեման շոշափված լինի թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ ընթացքում, և թե՛ պատերազմից հետո», - ասաց քաղաքագետը։ Արթուր Ղազարյանը շեշտեց՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը բխում է առավելապես հայկական կողմի շահերից։ «Հակառակ դեպքում չգիտենք՝ ՄԱԿ-ի խաղաղապահների կազմում, օրինակ, թուրք զինվորականներ լինելո՞ւ են, թե ոչ։ Սա հարց է, որն ինձ մտահոգում է», - նշեց մեր զրուցակիցը։
    17:11
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոսել եմ Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների վերաբերյալ. Աննա Գրիգորյան
    «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում Վաշինգթոնում հանդիպումներ ենք ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ջեքի Սփիրի, կոնգրեսականներ Քեթրին Քլարքի և ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Փրայսի հետ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը. «Ներկայացրել ենք Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը, այդ թվում` Փարուխ գյուղի գրավումը և Խրամոթի բնակիչների ահաբեկումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացման հստակ փաստեր: Շեշտել ենք, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է ընկած լինի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը և, որ Արցախը որևէ կարգավիճակում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում մենք ականատեսն ենք լինելու Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության իրականացմանը և Արցախի վերջնական հայաթափմանը: Եվ որ 21-րդ դարում ցեղասպանության վտանգն առկախված է արդեն արցախահայության գլխին: Խոսել եմ նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման, օկուպացման և մասնավորապես Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների վերաբերյալ: Շնորհակալություն ենք հայտնել` կոնգրեսականներին հայ ժողովրդի կողքին լինելու, պարբերաբար Արցախ այցելելու և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու համար»:
    17:09
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ. Զաքարյան
    1988թ-ից սկսած՝ Հայաստանում հանրահավաքներ, ցույցեր, միտինգներ, նստացույցեր, պիկետներ ու տարատեսակ ակցիաներ շատ են եղել: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է մեծ ու փոքր նպատակներ՝ համազգային օրակարգերից մինչև նեղ խմբային շահեր: Սակայն այդ ժամանակներում Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն այսքան վտանգավոր ու տագնապալի վիճակում չեն եղել: Թեմային է անդրադարձել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։ «Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ և վերաբերվի բոլոր քաղաքացիներին: Արցախի ու Հայաստանի շուրջ ահագնացած պրոբլեմներից շատ է խոսվել: Հրապարակային քննարկվել են բոլոր սպառնալիքներն ու նոր մարտահրավերները: Հայաստանի կապիտուլյացված իշխանությունները բազմաթիվ անգամներ ցույց են տվել, որ չե՛ն կարողանում, կամ էլ չե՛ն ցանկանում պաշտպանել Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերը: Արդյունքում՝ մենք հայրենի տարածքներ ենք կորցրել, մեզանից բազում մարդկային կյանքեր են խլել, մեր ինքնիշխանությունն են քայքայել, մեր անվտանգությունն ու ապագան են խարխլել: Հիմա էլ համազգային նվաստացման ու վերջնականապես թշնամուն հանձնվելու հաջորդ փուլն է սկսվել: Ապրիլի 5-ին ոտքի կանգնելը պետք է լինի համախմբվելու, միմյանց թև ու թիկունք լինելու, Արցախի մեր հայրենակիցներին քաջալերելու, աշխարհին մեր պահանջները ներկայացնելու, իրավիճակից ելքեր գտնելու գործընթացի սկիզբ: Անտարբերությունը՝ նոր կորուստներ է բերելու: Իրավիճակը ճիշտ չհասկանալն ու դրա դեմ քայլեր չանելը՝ նոր սպառնալիքներ է ծնելու: Հուսով եմ, որ ապրիլի 5-ին մեր ժողովուրդն ինքն իրեն չի դավաճանի… Գոնե հիմա՛»,-գրել է նա:
    16:57
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին, անդրադարձ է կատարվել անվտանգային խնդիրներին
    Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Մասնավորապես, նիդերլանդական կողմին է ներկայացվել վերջին շրջանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձ է կատարվել մարտի 28-ի ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությանը և մարտի 31-ին ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետի ելույթում հնչեցված ուղերձներին: Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական արդյունավետ համագործակցության կապակցությամբ, քննարկել մշակութային, տնտեսական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրեր՝ կարևորելով փոխգործացկության հետագա ընդլայնման հնարավորությունները:
    16:53
    01.04.22
    Ավելին