Լրահոս

2022-03-03
  • Img default alt hy
    Միջազգային
    Բանակցություններն ավարտվեցին. ինչ են պայմանավորվել կողմերը
    Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ժամանակներս հումանիտար միջանցքների կազմակերպման համար կապի և փոխգործակցության ուղիներ կստեղծեն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակի տեղեկացմամբ՝ կողմերը նման պայմանավորվածություն են ձեռքբերել այսօր ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում։
    21:45
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մենք երբեք չենք ստացել ցածր կալորիականության գազ․ փորձագետը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին
    Մենք երբեք չենք ստացել ցածր կալորիականության գազ և չենք էլ կարող ստանալ, որովհետև կան միջազգային ստանդարտներ, որոնց համաձայն գազի կալորիականությունը չպետք է 7600 կկալ խորանարդ մետրից ցածր լինի, իսկ առնվազն կարող եմ ասել, որ 2013 թվականից ի վեր Հայաստան ներկրված բնական գազի կալորականությունը տատանվել է 8000-ից 8400 կկալ․․․ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ապրիլի 1-ից գազի թանկացումը հիմնավորել է Գազի կալորիականության բարձրացման հետևանքով։ Փորձագետը Փաշինյանի այս հայտարարությունը համարում է մոլորեցնող և մանիպուլյատիվ բնույթ է կրող։ «Բավական է նայել «Գազպրոմ Արմենիա» ընկերության, դրանից առաջ «ՀայՌուսգազարդ» ընկերության, այսինք մինչև 2013 թվականի համաձայանագրերը, հաշվետվությունները, և տարբեր վերլուծական աշխատանքներ այդ կազմակերպության կողմից նախաձեռնված, նաև չափագրման ազգային ինստիտուտի կողմից ներկայացած բազմաթիվ տվյալներ՝ առ այն, որ ՀՀ բնական գազ է ներմուծվել ըստ միջազգային ստանդարտների։ Այս պահի դրությամբ կառավարությունն ասում է, որ վերցնում են որպես գլխավոր չափորոշիչ կալորիականության 8500 կկալ խմ-ն և ըստ այդ դա իր անդրադարձն է ունենալու նաև գնագոյացման վրա։ Սա պարզապես հերթական քայլն է ինչ-որ իմաստով հիմնավորելու այն բարձրացումը, որը առաջիկայում մենք ունենալու ենք և սրան գումարած նաև բոլոր այն գործընթացները, որոնք ուղղված էին «Գազպրոմ Արմենիա» ընկերության կորուստների կոմպենսացմանը։ Գիտենք, որ Կառավարության որոշման համաձայն տարեկան պետբյուջեից 32 մլն դոլար է հատկացվելու ընկերությանը իր կորուստները նվազեցնելու համար կամ կոմպենսացնելու համար, այսինքն այս ամբողջ համալիրը թերևս թույլ չտվեց պահպանել գազի սակագինը գոնե գործող սահմաններում»,- նշեց Դավթյանը։ Դավթյանը խնդիրն ավելի խորքային է դիտարկում և այդ համատեքստում առնաձնացնում է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հետ կապված խնդիրները։ «Թվում է, թե լոկալ ներքին խնդիր է, բայց իրականում կարող եմ ասել՝ սա աշխարհաքաղաքական նշանակության խնդիր է, որովհետև ուղղակիորեն կապված է Իրան-Հայաստան երրորդ օդային բարձրավոլտ գծի կառուցման ձախողման հետ, որովհետև նախագիծը, որը պետք է Հյուսիս-հարավ միջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքի շրջանակներում շահագործման հանձնված լիներ 2019 թվականի ձմռանը, փաստորեն ձախողվեց։ Այնուհետև հայտարարեցին 2020 թվականի մասին, սակայն դրա համար էլ օբյեկտիվ պատճառներ կային՝ կորոնավիրուս, պատերազմ, այնուհետև հայտարարեցին 2021 թվականի դեկտեմբերի մասին, բնականաբար ևս ավարտին չհասցվեց, սայլը տեղում մնաց, հիմա էլ հայտարարում են 2023-2024 թվականների մասին։ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի պես խոշոր օբյեկտի հետագա շահագործումը, առանց կայուն արտահանման դեպի Իրան, դառնում է աննպատակահարմար և սա ևս հանգեցրել է նրան, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի կարողանում ապահովել իր ներքին եկամտաբերության նորմը, որը կազմում է տարեկան 9 տոկոս և արդյունքում՝ Կառավարությունը ձախողումների շարքի արդյունքում պետք է նախ և առաջ կոմպենսացնի պետբյուջեից տարեկան 32 մլն դոլար, սակագին բարձրացնի, նոր չափորոշիչներ կիրառի, մասնավորապես կալորիականության կիրառման մասով»։ Սրանով, փաստորեն, ըստ Վահե Դավթյանի, ստեղծվում է սոցիալական բավական ծանր իրավիճակ։ Փորձագետի խոսքով, ՀՀ-ն թևակոխել է սակագների բարձրացման բավականին ակտիվ փուլ և դա իր ուղղակի անդրադարձն է ունենում էլէներգիայի սակագների բարձրացման վրա։ «Սրանք փոխկապակցված երևույթներ են, այն նոր սակագնային փաթեթը, որը հաստատվեց օրերս դա վերաբերում է նաև խոշոր սպառողներին՝ ՋԷԿ-երին, որոնք արտադրում են ՀՀ-ում էլէներգիայի մոտ 40-42 տոկոսը, հետևաբար ես կարծում եմ, որ առաջիկայում՝ այս տարվա վերջին մյուս տարվա համար ևս մեկ անգամ դրվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Եթե մեկ տարվա ընթացքում երկու անգամ որոշում է կայացվում էլէներգիայի բարձրացման մասին, սա խոսում է, որ երկրի էներգետիկ համակարգում առկա է խորքային ճգնաժամ, որը այս կառավարությունը այլև չունի որևէ հնարավորություն լուծելու։ Իրավիճակը փակուղային է մեր էներգետիկ համակարգում հատկապես սակագների մասով։ Գումարած սրան, այն հսակայական վարկային բեռը, որը մենք բերել ենք էներգետիկ համակարգը պահպանելու, այն արդիականացնելու համար, իսկ համակարգն ունի ցածր ՕԳԳ, այդ վարկերի մարումը իրականացվում է սակագների բարձրացման միջոցով։ Սա է հիմնական խնդիրը»,- նշեց Դավթյանը։ Իսկ Փաշինյանի այն պնդմանը, որ գազի գնի ավելացումը սպառողը չի զգալու, Դավթյանը համարում է հերթական մանիպուլյացիան դիլետանտների և խնդիրը չհասկացողների համար։ «Այսօր սա պարզապես օգտագործվում է որպես արգումենտ սակագնի բարձացումը հիմնավորելու համար, սակագինը անկախ այդ խոսույթից, որը այսօր տարածվում է, ապրիլի մեկից բարձրանալու է և գուցե եթե շարքային սպառողը իր վրա շատ չզգա ուղիղ սպառման տեսքով, այնուամենայնիվ խոշոր սպառողները զգալու են․․․»։ Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները վերահսկող հանձնաժողովին փորձագետը թերահավատորեն է մոտենում , թե ՀԾԿՀ-ն կարող է պատշաճ վերահսկողություն իրականացնել։ «Անգամ եթե այս մեթոդաբանությամբ ենք շարժվում, հաշվի առնելով՝ ՀԾԿՀ-ից, որ միայն անվանումն է մնացել, պարզապես դարձել են կառավարության օրակարգը սպասարկող հերթական մարմին, ես չեմ կարծում, որ այդ վերահսկողությունը պատշաճ կերպով իրակացվելու է, որպեսզի մենք դրա մեթոդաբանության օբյեկտիվությունը կարողանանք գնահատել»։
    21:38
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանծմինդա-Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 145 բեռնատար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 145 բեռնատար։
    21:31
    03.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանն՝ «առանց iphone-ի», Եվրոպան՝ «առանց ցորենի». պատժողը նույնպես պատժվում է
    Ուկրաինան արգելել է գազի արտահանումը այլ երկրներ: Ամենայն հավանականությամբ՝ խոսքը ռուսական գազի մասին է, որը Ռուսաստանը Ուկրաինայի տարածքով արտահանում է Եվրոպա:
    21:30
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի․ Իբրահիմ Քալըն
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNN International» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է ռուս-ուկրաինական ճգնաժամին, նշել, որ Ռուսաստանը մեծ սխալ գործած կլինի, եթե շարունակի հարձակումներն ու հնարավորություն չթողնի խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Քալընի խոսքով՝ Թուրքիան շատ անհանգստացած է Ուկրաինայում տիրող իրավիճակով, սակայն այս պահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի․ իրենք չեն ցանկանում, որ տնտեսական ամուր կապերը՝ ներառող էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտները, տուժեն։ Քալընն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ որպես պատժամիջոցներից խուսափելու կարևոր գործոն։
    21:28
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ-ն պայքարում է հենց նեոնացիստների դեմ․ Պուտին
    Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը պայքարում է հենց նեոնացիստների դեմ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Պուտինը նշել է, որ Ուկրաինայում նեոնացիստները պատանդ են վերցրել օտարերկրյա քաղաքացիներին։ «Օբյեկտիվ տվյալներ կան ազգայնականների և ավազակների կողմից Ուկրաինայում բնակելի շենքերի տարածքում ծանր տեխնիկա տեղակայելու մասին: Չինաստանի երկու քաղաքացի, ովքեր փորձել են լքել Խարկովը, վիրավորվել են նեոնացիստների կողմից»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
    21:25
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իրեն ակնարկել է, թե «ամբողջ Ուկրաինան» կարող է վերահսկողության տակ առնել։ Այս մասին հայտնում է BFMTV-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը։ Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները։ «Ռուսական հավակնությունը ամբողջ Ուկրաինան գրավելն է։ Վլադիմիր Պուտինի ռազմական նպատակները չեն փոխվել»,- վստահ են Ելիսեյան պալատում։ Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է վատթարանալ։ BFMTV-ի աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարը «հոռետեսորեն է» տրամադրված։ «Հանրապետության նախագահը կարծում է, որ վատագույնը դեռ առջեւում է՝ հաշվի առնելով, որ Պուտինի ոչ մի ասածը հուսադրող չի, նա վճռական է տրամադրված եղել»,- ասել է աղբյուրը:
    21:21
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է․ Քերոբյան
    Այսօր հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինին, ում հետ խոսել ենք երկկողմ առեւտրի եւ համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման մասին։ 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, և մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Լիահույս ենք, որ հնարավոր կլինի համատեղ ուժերով հասնել այդ նշաձողին։
    21:20
    03.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Վարձկաններ են ուղարկում Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար. Մոսկվան կոչ է անում լավ մտածել
    Մեծ Բրիտանիան, Դանիան, Լատվիան, Լեհաստանը, Խորվաթիան վարձկաններ են ուղարկում Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար: Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը կոչ է անում լավ մտածել Կիև ժամանելուց առաջ:
    21:18
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ես նորմալ տղամարդ եմ. Զելենսկին Պուտինին առաջարկել է նստել բանակցության սեղանի շուրջ
    Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես ազատ եմ։ Միայն ոչ թե 30 մետր հեռու, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Չէ՞ որ ես հարևան եմ, նորմալ տղամարդ։ Նստիր ինձ հետ, խոսիր»,- ասել է Զելենսկին արևմտյան ԶԼՄ-ների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ: Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի հարձակվել Ռուսաստանի վրա և չի պատրաստվում:
    21:16
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի ապագան կորոշեն ուկրաինացիները, բայց դա արդեն բոլորովին այլ Ուկրաինա կլինի․ Նարիշկին
    «Որքան ավելի հաջող է ընթանում Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում, այնքան ավելի է ուժգնանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների հիստերիան»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ «ԱՄՆ նախագահը բարկությունից ուկրաինացիներին շփոթեց իրանցիների հետ՝ ժողովրդին իր ուղերձը հղելու ժամանակ»,- հավելել է Նարիշկինը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը դատապարտել է նաև Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ նշելով, որ պատժամիջոցների նպատակը ռուսական պետության ու պետականության քայքայումն է։ «Արևմուտքը չի սահմանափակվում Ռուսաստանի առջև «երկաթյա վարագույր» սահմանելով, խոսքն արդեն մեր պետությունը քանդելու փորձի, ռուսական պետությունը «չեզոքացնելու» մասին է»,- ասել է նա։ Սերգեյ Նարիշկինը քննադատելէ նաև Ուկրաինայի իշխանություններին՝ նշելով, որ Զելենսկու ռեժիմն իր առաքելությունն է համարում Ռուսաստանի վրա հարձակման համար պլացդարմ ծառայելը։ «Ուկրաինայի ապագան կորոշեն հենց ուկրաինացիները, սակայն դա արդեն բոլորովին այլ Ուկրաինա կլինի»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։ Նա նշել է նաև, որ Ռուսաստանն իրական հնարավորություն ունի դադարեցնելու հետխորհրդային տարածքում 30 տարի ձգվող պատերազմները։ «Ուկրաինայի հակամարտությունը լավ առիթ է՝ միջազգային իրավական ռեժիմների ու պարտավորությունների վերանայման, Արևմուտքի և աշխարհի հետ հարաբերությունների սկզբունքային նոր ձևեր մշակելու համար։ Հետխորհրդային տարածքում պատերազմը, եթե նկատել եք, արդեն 30 տարի է՝ չի դադարում։ Այժմ Ռուսաստանը դրան վերջ դնելու իրական շանս ունի»,- ասել է նա։
    21:13
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատժամիջոցների քաղաքականությունը Արևմուտքի համար հետևանքներ կունենա. Զախարովա
    Արևմուտքի քաղաքականությունը, որը կրակին յուղ է լցնում պատժամիջոցներով, անհետևանք չի մնա։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ինչպես ընդգծել է դիվանագետը, Արևմուտքի նման քաղաքականության հետևանքները կկրեն Եվրամիության երկրների հասարակ քաղաքացիները: Զախարովայի խոսքով՝ պատժամիջոցներից կտուժեն նաև Եվրամիության ինստիտուտները, որոնք կբախվեն պատասխան պատժամիջոցների:
    21:13
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մակրոնը Փաշինյանին հրավիրել է Փարիզ
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 9-ին հրավիրել է Փարիզ` մասնակցելու հայ-ֆրանսիական համագործակցության ֆորումին: Ֆրանսիայի նախագահը շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր, բազմազան և խոստումնալից գործընկերություն՝ հանուն ապագայի: «Ուրախ եմ, որ մեր քաղաքական, մշակութային և տնտեսական շփումները շարունակում են էլ ավելի ամրապնդվել՝ շնորհիվ տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի ընդունման, համաճարակային ճգնաժամի դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով պատվաստանյութի չափաբաժինների տրամադրման, ինչպես նաև վերջերս Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման: Այս օրը նշելու և մեր ընդհանուր հավակնությունն իրագործելու համար, ցանկացա մարտի 9-ին Փարիզում կազմակերպել հանդիպում ֆրանս-հայկական համագործակցության դերակատարների մասնակցությամբ։ Երկխոսության այս հարթակը, որի նպատակը հաստատակամորեն դեպի ապագա ուղղորդելն է, կմիավորի ֆրանսիացի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, ասոցիացիաների, ինչպես նաև բազմաթիվ անհատների ամենատարբեր բնագավառներից: Այն հնարավորություն կընձեռի բոլոր նրանց, ովքեր կյանքի են կոչում մեր մշակութային, գիտական և տնտեսական հարաբերությունները, նախանշել երկարաժամկետ կառուցվածքային նախագծեր՝ նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը՝ շեշտը հատուկ դնելով Ձեր երկրի երիտասարդության վրա։ Ուրախ կլինեմ այս առիթով ընդունել Ձեզ Փարիզում՝ նշելու մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը։ «Հավատացած եղեք, որ Ֆրանսիան լիովին հանձնառու կլինի առաջիկա տարիներին մեր գործընկերության ամրապնդմանը` դիմագրավելու ժամանակակից աշխարհի բազմաթիվ մարտահրավերներին: Հաճեցեք ընդունել, պարոն Վարչապետ, հարգանացս հավաստիքը»,- ընդգծել է Մակրոնը:
    21:06
    03.03.22
    Ավելին
  • Միջազգային
    2 միլիոն մարդ լքել է իր տունը. Ուկրաինայում հումանիտար աղետ է սկսվում
    Ուկրաինայում 2 միլիոն մարդ ստիպված է եղել դուրս գալ տներից: Ավելի քան 1 միլիոնը լքել է երկիրը: Տվյալները հրապարակել է ՄԱԿ-ը:
    21:00
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայի ԱԳՆ-ում պարզաբանել են` որտեղից են Ուկրաինայում նոր «Բայրաքթարներ» հայտնվել
    Թուրքիան Ուկրաինային որպես օգնություն «Բայրաքթար» ԱԹՍ-ներ չի փոխանցել։ Դա մասնավոր ընկերությունից արված գնում է եղել։ Ինչպես հայտնում է Sabah թերթը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանը։ Մարտի 2-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել էր, որ երկիր է հասել թուրքական ԱԹՍ-ների նոր խմբաքանակ, որոնք արդեն մարտական հերթապահության են անցել: ««Բայրաքթարը» մասնավոր ընկերության արտադրանք է։ Ուկրաինան նույնպես ցանկացել է ձեռք բերել այդ ապրանքը մեր ընկերությունից, և նրանց միջև գործարք է կնքվել։ Նրանք տրամադրել են այդ արտադրանքը։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Այսօր Ռուսաստանը, ԱՄՆ-ն ռազմարդյունաբերական համալիրի մասնավոր ընկերություններ ունեն։ Այդպիսի մասնավոր ընկերությունները կարող են պայմանագրեր կնքել նաև երկրների հետ։ Այդ երկրները նրանց որևէ բան չեն պարտավորեցնում»,- նշել է Քըրանը։ Փոխնախարարը կրկին ընդգծել է, որ դա Թուրքիայի կողմից օգնություն չէ։ Միաժամանակ նա հավելել է, որ Անկարան հպարտանում է հայրենական արտադրանքով։ 2018-2020 թթ․-ին Ուկրաինան թուրքական «Bayraktar TB 2» հարվածային անօդաչու թռչող սարքեր է ներմուծել, որոնց գնման համար ծախսվել է շուրջ 74 մլն դոլար: Փետրվարի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն ու Անկարան համաձայնագիր են ստորագրել, որն ընդլայնում է երկրում «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը։
    20:56
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վանաձորում 65-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտներ մորն ու դստերը
    Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում Վանաձորի բնակիչ, 65-ամյա Լորիս Մ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Վանաձորի բնակիչներ, 40-ամյա Աստղիկ Դ.-ին և 16-ամյա Մոնիկա Ք.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հարվածից վրաերթի ենթարկվածները դիպել են Վանաձորի բնակիչ, 24-ամյա Արթուր Ք.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են:
    20:42
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը չի բխում մեր ազգային շահերից․ Սերբիայի վարչապետ
    Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը չի բխում Սերբիայի ազգային շահերից, հայտարարել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը։ «Մեր դիրքորոշումը պարզ է և հստակ ․ մենք ճանաչում ենք և հարգում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և սխալ ենք համարում այն խախտելը, բայց ՌԴ առանձին քաղաքացիների և ռոսւական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը մեր շահերի տիրույթում չէ, և մենք հավատարիմ կմնանք այս դիրքորոշմանը»,- Բրնաբիչի խոսքերն է մեջբերել Սերբիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ Անա Բրնաբիչը նաև հույս է հայտնել, որ «դիվանագիտությունը կհաղթանակի», ստեղծված իրավիճակը երկար չի տևի, և ռուսական ընկերությունները կկարողանան անխոչընդոտ գործունեություն իրականացնել Սերբիայում։
    20:21
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, հիշյալ ընկերության անվտանգության պետը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ ընկերության աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում հարվածել է անվտանգության աշխատակիցներից մեկին, ապա վնասել է վարչական շենքի մուտքի դուռը և նռնակը ձեռքին սպառնում է ինքնասպան լինել: Նույն օրը՝ ժամը 20:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի ոսկորների փակ կոտրվածք և դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արարատյան փողոցում: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ընկերության աշխատակիցն իր մոտ ապօրինի պահվող «Ֆ1» տեսակի նռնակով ներս է մտել ընկերության տարածք, այնուհետև վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ, որից հետո կոտրելով ընկերության գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հողմապակին՝ սպառնացել է իրեն պայթեցնել: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս իր ձեռքի նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկ հատ մետաղյա պնդօղակ՝ իր մետաղյա ելուստով, ինչպես նաև ընկերության տարածքից դուրս մոտ 50 սմ տրամագծով պայթյունի կոնաձև օջախ: Հարցաքննվել են ընկերության մի խումբ աշխատակիցներ: Նույն օրը հիշյալ ընկերության՝ 32-ամյա աշխատակիցը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
    20:10
    03.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, հիշյալ ընկերության անվտանգության պետը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ ընկերության աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում հարվածել է անվտանգության աշխատակիցներից մեկին, ապա վնասել է վարչական շենքի մուտքի դուռը և նռնակը ձեռքին սպառնում է ինքնասպան լինել: Նույն օրը՝ ժամը 20:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի ոսկորների փակ կոտրվածք և դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արարատյան փողոցում: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ընկերության աշխատակիցն իր մոտ ապօրինի պահվող «Ֆ1» տեսակի նռնակով ներս է մտել ընկերության տարածք, այնուհետև վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ, որից հետո կոտրելով ընկերության գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հողմապակին՝ սպառնացել է իրեն պայթեցնել: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս իր ձեռքի նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկ հատ մետաղյա պնդօղակ՝ իր մետաղյա ելուստով, ինչպես նաև ընկերության տարածքից դուրս մոտ 50 սմ տրամագծով պայթյունի կոնաձև օջախ: Հարցաքննվել են ընկերության մի խումբ աշխատակիցներ: Նույն օրը հիշյալ ընկերության՝ 32-ամյա աշխատակիցը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
    20:10
    03.03.22
    Ավելին