Լրահոս
2022-05-01
-
ԱռողջապահականՀայաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվելՀայաստանում մայիսի 1-ին` ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422871-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2629 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 053 893 է:11:4501.05.22
-
ՔաղաքականԱսեկոսեներ են տարածվել, թե հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է ընդհարումներ և բախումներ. դա բացարձակ սուտ է. ՎանեցյանԵրեկվանից սկսած՝ իշխանական շրջանակներից տարբեր եղանակներով ասեկոսներ են տարածվում, թե իբր այսօրվա հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է ընդհարումներ և բախումներ։ Սա ցույց է տալիս երկրի քաղաքական իշխանության և մեկ հոգու վախերը։ Սա բացարձակ սուտ է և արվում է մեկ նպատակով՝ մարդկանց հետ պահել խաղաղ հանրահավաքին մասնակցելուց։ Պաշտոնապես հայտարարում եմ. Մենք այս խաղաղ ու համերաշխ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքների, մեր երեխաների, կանանց, ծնողների հետ միասին։ Կոչ եմ անում բոլորին՝ նույնպես ընտանիքներով գալ հանրահավաքի։ Մեր պայքարը իրավապահների, ոստիկանների հետ չէ։ Մենք բացառում ենք որևէ թշնամանք ու անհարգալից վերաբերմունք՝ ոստիկանության և մյուս իրավապահների հանդեպ։ Մեր պայքարը քաղաքական իշխանության դեմ է: Մեր պայքարը երկրում կայուն և խաղաղ միջավայր ձևավորելու համար է՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր ազգի, հանուն իրապես խաղաղ ու զարգացող տարածաշրջանի։ Հարգելի հայրենակիցներ, վստահ եղեք, մենք հաջողելու ենք… Հաջողելու ենք, քանի որ հայրենիքի և սերունդների համար պայքարը սուրբ է: Հաջողելու ենք՝ մեր միասնականությամբ, կամքով, հետևողականությամբ: Հաջողելու ենք միասին…11:3001.05.22
-
ՔաղաքականԴատախազության նպատակն է խանգարել իշխանափոխությանը. Արսեն ԲաբայանԴատախազությունը հայտարարություն է տարածել զգուշացնելով, որ բողոքի խաղաղ ակցիաներից շեղվողները ենթարկվելու են պատասխանատվության: «Կարճ ասած՝ դատախազությունը փորձում է սպավորություն թողնել, թե իրականացնում է կանխարգելիչ միջոցառում, որպեսզի տեղի չունենան հանցագործություններ: Բայց բոլորին էլ պարզ է, որ դատախազությունն ու մյուս իրավապահ մարմիններն ունեն մեկ նպատակ, այն է՝ հնարավորինս քիչ մարդ մասնակցի համահայկական հավաքին և իշխանափոխություն տեղի չունենա», - տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։ «Այսպիսով դատախազությունը հաստատում է, որ ինքը մաս չի կազմում շատ շուտով սպասվող իշխանափոխությանը: Սրանով #նիկոլ_մահաբերը հետագայում չի կարողանա պնդել, թե իր հեռացման գործում դատախազությունը մասնակցություն է ունեցել, այլ կերպ՝ դատախազությունը իշխանություն հանձնող չի եղել: Հիշո՞ւմ եք, որ դատախազությանը մեղադրում էինք Շուշին հանձնելու մեջ: Որոշ դատախազներ ու նրանց սպասարկող խորհրդականներ ծանր էին տանում այս մեղադրանքը: Փորձում էին համոզել, թե դատախազությունը կապ չունի Շուշին հանձնելու հետ: Իսկ հիշո՞ւմ եք, որ մինչ 44-օրյա պատերազմը այդ նույն դատախազությանը մենք հորդորում էինք, խնդրում էինք կանխել սպասվող հնարավոր աղետը, կանխել հանցավոր իշխանության հանցավոր նպատակները: Պահանջում էինք իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի #նիկոլ_մահաբերը մեր հայրենիքը չհասցնի այս վիճակին: Ի՞նչ էր անում դատախազությունը: Բացարձակապես ոչինչ: Չէր լսում, չէր տեսնում, հայտարարություններ չէր անում: Այդպիսով դատախազությունը, փաստորեն, մաս կազմեց Շուշին հանձնելուն: Այո՛, մենք կարող ենք պնդել ու ապացուցել, որ դատախազությունը նպաստել է Շուշի հանձնելուն: Ո՛չ, օրվա իշխանությունը վաղը չի կարող պնդել և ապացուցել, որ դատախազությունը նպաստել է իրենց հեռացմանը», - նշել է Բաբայանը։11:1701.05.22
-
Մամուլի տեսությունՀՀ գլխավոր դատախազությունը զգուշացնում է. հայտարարությունՄայրաքաղաք Երևանում և առանձին վայրերում շարունակվում են անցկացվել բողոքի ակցիաներ և հավաքներ, որոնց ֆոնին ինչպես հավաքների առանձին մասնակիցների, այնպես էլ այլոց կողմից հանրային խոսքում կտրուկ ավելացել է նաև այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքը, արձանագրվել են բռնության կիրառման կամ բռնությունն արդարացնող կոչեր պարունակող հայտարարություններ անելու դեպքեր, որոնք ինքնին հանդիսանում են հանցածին երևույթներ և զգալիորեն մեծացնում են նոր հանցագործությունների կատարման հնարավորությունը։11:0401.05.22
-
ՔաղաքականՀայաստանում առկա է բավարար մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրս. միավորվենք, կազմակերպենք ու կհաղթենք. Արթուր ՂազինյանՊատմության մեջ մասշտաբային բոլոր փոփոխություններն իրագործել է փոքրամասնությունը: Ժողովուրդը վերջում է միանում՝ փոքրամասնության հաղթանակը վայելելու ու այդ հաղթանակին տեր դառնալու համար: Մեծ փոփոխության համար Հայաստանում առկա է բավարար մարդկային ու ինտելեկտուալ ռեսուրս. միավորվենք, կազմակերպենք ու կհաղթենք: Այդժամ «ժողովուրդը» մեզանից բարձր կգոռա «Նիկոլ դավաճան»: Պետք է հաղթել, «ժողովուրդը» սպասում է մեր հաղթանակին, ուրիշ տարբերակ ուղղակի չունենք:10:5201.05.22
-
ՀասարակականԼեռնավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը մոխրակույտի է վերածվելԱրտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 02:45-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքում: Shamshyan.com-ի հաղորդմամբ Լեռնավան բնակավայրի ղեկավարի վարչական շենքի մեծ հատված վերածվել է մոխրակույտի՝ գույքը ներառյալ։ Դեպքի վայր են ժամանել են մեծ թվով հրշեջներ։10:4001.05.22
-
ՔաղաքականՀայաստանի իշխանությունը ուղիղ տեքստով հայտարարել է՝ Ադրբեջանի կազմում Արցախի համար ապագա կա. Տիգրան ԱբրահամյանԱսում են՝ արցախցիներն էլ են եկել այսօրվա հավաքին մասնակցելու։ Շատ զարմանալին կլիներ, որ չգային։ Առհասարակ շատ տարօրինակ կդիտվի, եթե որևէ արցախցի փողոցում տեղի ունեցող այս գործընթացը որևէ ձևով չսատարի։ Հայաստանի իշխանությունը կանգնել և ուղիղ տեքստով հայտարարել է, որ Ադրբեջանի կազմում Արցախի համար ապագա է տեսնում, բա մարդիկ չգա՞ն Երևան իրենց ընտանիքները նման թուրքանմաններից պաշտպանեն։ Ալիևի հայտարարություններին հետևողներն արդեն գիտեն, որ առաջիկա տարիներին իրական սպառնալիք է ստեղծվելու նաև Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի մարզերի համար։ Ավելին, 2 օր առաջ Ալիևը պարզ խոսում էր Երևանի նկատմամբ իր երկրի հավակնությունների մասին։ Լավ, էլ ո՞նց ասեն, որ Արցախից հետո անցնելու են Հայաստանին, որ մարդիկ այս պարզ ճշմարտությունը հասկանան։ Սա միայն արցախցիների պաշտպանության հարցը չի, այս սպառնալիքը կախված է Հայաստանում ապրող ցանկացած մարդու գլխավերևում։ Այնպես որ պաշտպանելով Արցախն ու Սյունիքը պաշտպանում ենք ողջ Հայաստանը։10:2701.05.22
-
Քաղաքական«Նիկոլականի» գրառումը դատախազությունը ուղարկել է ստուգմանՆիկոլ Փաշինյանի աջակցի գրառումը, որում նա ակնհայտորեն բռնության կոչեր է անում ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ, դատախազությունը ուղարկել է Ոստիկանություն՝ ստուգման։ Այս մասին Oragir.news-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այս գրառման մեջ դատախազությունը առերևույթ հանցակազմ չի տեսել, հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից ոմն Գոռ Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել․ «Որտեղ դրանց բռնում՝ քցում եք ոտի տակ, ավտոներով քշեք վրեքները՝ չթողեք ճանանարհ փակեն, ցանկալի է լինել 4-5 անոց խմբերով, ինքնակազմակերպվեք՝ ով ոնց կարա՝ գրուպա–գրուպա՝ վստահելի անձանց հետ։ Հերիք եղավ բոլ եղավ...»։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/30/3963910:0501.05.22
2022-04-30
-
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը պատմել է իր ու Լևոն Տեր-Պետրոսյանի վեճի մասինՄայիսի 1-ի համազգային հանրահավաքին Սարդարապատից Երևան եկող «Դիմադրության» շարժման անդամներին խարույկի շուրջ հանդիպել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահեցրել է՝ սա պայքար չէ իշխանության համար, պայքար է՝ Արցախի և հայ ժողովրդի բարեկեցության համար:22:0030.04.22
-
ՀասարակականԵռաբլուրից Էջմիածին են տարել Արցախի 46 մետրանոց դրոշըՄայիսի 1-ին՝ Ֆրանսիայի հրապարակում կհատվեն այս օրերին Հայաստանի 4 խորհրդանշական կետերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Բաշ ապարանից մեկնարկած երթերը: Նրանք մասնակցելու են՝ ընդդիմության կազմակերպած համազգային հանրահավաքին:21:4530.04.22
-
ՄիջազգայինԱլիևը սպառնում է, Միրզոյանը՝ հեգնում նրան. հայ-ադրբեջանական խաղաղության դարաշրջանԵրկուշաբթի՝ մայիսի 2-ին, Բրյուսելում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Ազատություն» ռադիոկայանին Գրիգորյանն ասել է՝ Հաջիևի հետ քննարկելու են խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր, ու նախապատրաստելու են Ալիև-Փաշինյան հանդիպումը:21:3030.04.22
-
Հասարակական400 հազար դրամ` ուսուցչին, մետրոյի նոր կայարան. Փաշինյանը դիմում է պոպուլիստական փորձված հնարքների՞Ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին՝ պոպուլիստական հերթական հայտարարությունն է հանրության բերանը գցել Փաշինյանը: Այսպես են կրթության փորձագետներն արձագանքում Փաշինյանի՝ ուսուցիչների աշխատավարձը մինչև 400 հազար դրամ բարձրացնելու հայտարարությանը:21:1530.04.22
-
ՔաղաքականԻշխան Սաղաթելյանը մեկնաբանել է, թե ինչ է լինելու մայիսի 1-ինՎաղը քայլարշավով մեր չորս խմբերը կմտնեն Երևան։ Ժամը 16։00-ին կլինեն Ֆրանսիայի հրապարակում, այստեղ սպասվում է մեծ հանրահավաք, որտեղից կհայտարարենք մեր հետագա քայլերի և գործողությունների մասին։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, խոսելով Մայիսի 1-ին սպասվող համազագային հանրահավաքի մասին։ «Այո, լինելու են անհնազանդության ակցիաներ, մեր ժողովուրդը արդեն փողոցում է և դուրս է գալու, հասնելու ենք նրան, որ ցույց տանք, որ ինքը այլևս իշխանություն չունի ՀՀ-ում, մենք մարդկանց փողոց ենք կանչում ոչ թե սուտ խոստումներով, կեղծիքներով, այլ մարդիկ հասկանալով մեր երկրին սպառնացող վտանգները, հսկանալով, որ սեղանին դրված է Արցախի և Հայաստանի լինելիության հարցը, իրենք դուրս են եկել, մեր խնդիրը այս ամենը կազմակերպելն է»,-ասաց նա։20:1530.04.22
-
ՔաղաքականՍա համաժողովրդական պայքար է, այլ ոչ թե իշխանության. Իշխան ՍաղաթելյանՀասնելու ենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա՝ ինքն այլևս Հայաստանում իշխանություն չունի, և մարդիկ, հասկանալով, որ սեղանին դրված է Արցախի ու Հայաստանի լինելիության հարցը, փողոց են դուրս եկել։ Սա համաժողավրդական պայքար է, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ սա պայքար չէ իշխանության համար, այլ պայքար է՝ համախմբելու ժողովրդի ուժը։ «Մենք կարողացել ենք այս ընթացքում բացահայտել Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը։ Արցախի հարցով մեր բազմաթիվ առաջարկներ մերժվել են խորհրդարանական մեծամասնության կողմից։ Հասարակության համար ևս ակնհայտ է, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին», - ասաց ընդդիմադիր գործիչը։20:0230.04.22
-
ՔաղաքականՄենք չենք հրահրելու պատերազմ, բայց գլուխներս չենք էլ կախելու և ասենք պատերազմ չսկսեք, ինչ ուզում եք, կտանք. Արթուր ՎանեցյանՄեր դիրքորոշումն այն է՝ պետք է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակել, սակայն այլ տրամաբանության մեջ, Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Ադրբեջանի հետ բանակցություններում միակողմանի զիջումները, նրա խոսքով, բացառվելու են։ «Մենք չենք գնալու միակողմանի զիջումներով հարաբերությունների կարգավորման։ Մենք չենք հրահրելու պատերազմ, բայց դրա հետ մեկտեղ պատերազմի սպառնալիքի ներքո գլուխներս չենք կախելու և ասենք՝ գիտեք, հանկարծ մեզ հետ պատերազմ չսկսեք, ինչ ուզում եք՝ կտանք», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքը պետք է շարունակել, սակայն միայն հայանպաստ դիրքերից։ «Արցախի հարցը մեզ համար փակված չէ, Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն, Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ Արցախի հարցը գոյություն ունի, օրակարգում է։ Եվ մեր դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում», - ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։ Արթուր Վանեցյանը նշեց նաև, թե ինչ գործիքակազմով են առաջնորդվելու։ «Միաժամանակ պետք է սկսենք երկու գործընթաց՝ Հայաստանի բանակի վերականգնում և դիվանագիտական աշխատանք բոլոր ուղղություններով հիմնական խաղացողների հետ։ Եվ ես համոզված եմ, որ մենք կհաջողենք», - ընդգծեց նա։19:4830.04.22
-
ՔաղաքականՎաղվանից սկսում ենք երրորդ, վճռական փուլը. Արթուր Վանեցյանվաղվանից սկսում ենք երրորդ, վճռական փուլը19:4030.04.22
-
Միջազգային«Փաշինյանն ու Ալիևը «կտցահարում» են խաղաղապահներին». «Ռեֆորմիստներ»Արցախի անվտանգության համար ոչինչ չանող Հայաստանի իշանությունը փորձում է քննադատությունների թիրախում պահել ռուս խաղաղապահներին: Հայաստանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունն է այս կարծիքին, նկատում են՝ Արցախի պաշտպանության հարցում ռուս խաղաղապահներին այլընտանք չկա:19:3030.04.22
-
Արտաքին քաղաքականությունՊենտագոնի խոսնակը Պուտինին «այլասերված» է անվանել. Վաշինգտոնում՝ ՌԴ դեսպանը պատասխանել է նրանՌուսական զինուժը հաստատել է, որ հրետակոծել է Կիևի շենքերից մեկը, որտեղ «Արտեմ» հրթիռային և տիեզերական ձեռնարկության գրասենյակն էր: Կիևի քաղաքապետը քննադատել է Ռուսաստանի նախագահին, ասելով, որ այդ քայլով Պուտինը միջնամատ է ցույց տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Անտոնիո Գուտերեշը ռմբակոծման պահին Կիևում է եղել:19:0030.04.22