Լրահոս

2022-06-15
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը
    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը։ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։
    14:10
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը: Տեղեկության համաձայն՝ Բաքվում ՌԴ ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
    14:07
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր պայքարը վրան դնելու համար չէ, այլ քարտեզների վրա մեր ինքնությունը պահելու. Արա Վարդանյան
    «Արցախյան կործանարար պատերազմով սկիզբ դրվեց աշխարհակարգի փոփոխությանը։ Այս պատերազմին հետևեցին ռազմական գործողություններ Ուկրայինայում, կա էսկալացիայի հնարավորություն Թայվանում և Հունաստանում։ Արցախյան պատերազմը կարծես թիթեռի էֆեկտ է ունեցել ողջ աշխարհի վրա։ Երբ ես պնդում էի, որ Արցախն է մեր անկախության երաշխավորն ես սխալվում էի. Արցախը իր ուսերի վրա շատ այլ երկրների անդորրն էր պահում։ Արևմուտքի կողմից և նիկոլի ձեռմամբ հրահրած պատերազմի արդյունքը ամենաանցակալին էր արևմուտքի համար, քանզի Արցախը, փոխանակ ամբողջությամբ հանձնվեր ադրբեջանին, մասամբ պահպանվեց։ Ավելին այնտեղ հայտնվեցին ռուս զորամիավորումները` էլ ավելի թուլացնելով թե՜ թուրքիայի և թե՜ արևմուտքի ազդեցությունն այս շրջանում։ Գիտակցելով այդ սխալները, արևմուտքը նախաձեռնեց "Ուկրայինա" անունով հատուկ օպերացիան, որի միակ նպատակը ՆԱՏՕ-ի սահմանների ընդլայնումն էր ի պատասխան Արցախյան պարտության։ Բայց այս պարագայում էլ, ինչպես տեսնում ենք, ցանկալի արդյունքի հասնել չի ստացվում։ Ավելին, որպես հետևանք տարբեր երկրներ պատրաստվում են ուժի կիրառմամբ լուծել իրենց վաղեմի տարածքային վեճերը։ Սա է իրականությունը։ Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի հանձնումը կրկին կարող է դառնալ անդառնալի փոփոխությունների առիթ։ Այդ փոփոխությունների արդյունքում մենք որպես երկիր ուղղակի ջնջվելու ենք քարտեզների վրայից։ Իսկ դուք ընկած վրաններից եք խոսում։ Մեր պայքարը Ֆրանսիայի հրապարակում վրան դնելու համար չէ, այլ քարտեզների վրա մեր ինքնությունը պահելու... Հաղթանակը մերն է լինելու, չկասկածեք»։
    14:05
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ներխուժել են ընդդիմադիր բլոգեր վանաձորցի Դավիթի բնակարան
    Օրերս Վանաձորում ՔԿ քրեականի օպերները ներխուժել են հակաիշխանական հայտնի բլոգեր Դավիթ Սարգսյանի բնակարան, տակն ու վրա են արել ողջ տունը՝ հիմնավորելով, որ ցուցում ունեն՝ հայտնաբերելու և իրենց հետ քննչական կոմիտե տանելու ինչ որ DVR կրիչ, որում, ըստ ամենայնի, իրավապահները հույս են ունեցել, թե հայտնաբերելու են Լոռվա ՔՊ-ական մարզպետի դեմ Դավիթի երբեմնի սուր գրառումներից հիշողության կրիչ վրա: Դավիթ Սարգսյանը հաստատեց Yerevan.Today-ի տեղեկությունները՝ ընդգծելով, որ ոչինչ էլ չեն հայտնաբերել իր բնակարանում, ընդամենը հասցրել են տունը մի լավ տակն ու վրա անել, այդքան բան: Խոսքը Լոռվա մարզպետի դեմ գրառումից հետո ս/թ մարտի 6-ին և դրանից հետո մի քանի անգամ դաժանորեն ծեծի ենթարկված վանաձորցի բլոգեր Դավիթի մասին է, ով հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և գործող վարչակազմին սուր քննադատության ենթարկելով: Ընդգծեմ՝ ծեծի միջադեպը կոծկվել էր Դավիթի վրա հոգեբանական ճնշումներ բանեցնելու միջոցով՝ չնայած այն հանգամանքին, որ Դավիթը միջադեպից դիմել էր ԱԱԾ- անվտանգության սպառնալիքների հիմքով ու Ոստիկանությունում ծեծի մասին հաղորդում էր ներկայացրել: Բայց Հետագայում մարզպետի ենթակաների ու բարեկամի կողմից բլոգեր Դավիթին ծեծի ենթարկելու միջադեպը բացահայտեց լրատվամիջոցներից մեկը, դատախազությունն ստիպված ընթացք տվեց հանրային հնչեղություն ստացած միջադեպին: Վանաձորցիների խոսքով՝ աներկբա է, որ տեղի մարզային իշխանությունն հատուկ նշանառության տակ է առել Դավիթին հատկապես վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո։ Բլոգեր Դավիթը, պարզվում է, Վանաձորում հաղթած ու կալանավորված Մամիկոն Ասլանյանի կողմնակիցներից է, վերջինիս կալանավորումից ու քաղաքական պրեսսինգի դեպքերից հետո, ասում են, Դավիթը դարձել էր լոռվա ՔՊ-ական մարզպետ Արամ Խաչատրյանի աչքի փուշը:
    14:00
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    34 տարի հետո, ճիշտ նույն օրը՝ ժամը 19:00-ին, հավաքվենք Ազատության հրապարակում. Գեղամ Մանուկյան
    Այսօր երեկոյան ժամը 19-ին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքը միջոցառում է իրականացնելու, որը կոչվում է «Համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշ»: Այս առնչությամբ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը գրել է. «Սիրելինե՛րս, օրերս էի հիշեցրել Արցախյան պայքարում բեկումնային դեր ունեցած համաուսանողական նստացույցի մասին: Վաղը, ճիշտ 34 տարի առաջ, Ազատության հրապարակում, հազարավոր ուսանողներս երջանիկ էինք, մեր պայքարն արդյունք տվեց: Ու 34 տարի հետո, ճիշտ նույն օրը՝ 2022-ին, ժամը 19:00-ին հավաքվենք Ազատության հրապարակում, նույն աստիճանների մոտ, մեր հուշը, կարոտը վերապրելու, հանուն Արցախի մեր պայքարը վերհիշելու, մեր զոհված տարեկից ուսանողներին խնկարկելու համար: Կլինեն նույն երգերը, այդ օրերի մթնոլորտը վերականգնող լուսանկարները..․ Ինձ հետ բերելու եմ նաեւ այդ օրերի մասնակից, նահատակներ Թաթուլ Կրպեյանի, Դուշման Վարդանի, Վարդան Բախշյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Նաղդալյանի նկարները.... Էլ ում կհիշեք... Կսպասենք, հունիսի 15-ին, 19:00-ին՝ Ազատության հրապարակ, 34 տարի անց»:
    13:50
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է՝ «Դիմադրության» շարժումը չի դադարեցնելու փողոցային պայքարը
    «Դիմադրության» շարժումը չի դադարեցնելու փողոցային պայքարը, նոր թափով է շարունակելու է այն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը. «Բոլորին կոչ եմ անում մեկ անգամ ևս լսել իմ երեկվա ելույթը, այնտեղ բոլոր հարցերի պատասխանները շատ մանրակրկիտ և հանգամանալից կան, իմ ելույթում խոսել եմ փողոցային պայքարը շարունակելու, նոր թափ ու ուժ հաղորդելու, հզորացնելու մասին, մնացած անմիտ խոսակցություններին արձագանքելու ո՛չ ժամանակ կա, ո՛չ էլ իմաստ: Մանրամասն ամեն բանի մասին խոսվել է՝ սկսած պատասխանատվությունից՝ վերջացրած ճանապարհային քարտեզից, միայն խոսվել է պայքարը ուժեղացնելու և ընդլայնելու մասին, մնացածը ինչ-որ մարդկանց երևակայության արդյունք է»,-ասաց նա: «Դիմադրության» շարժման համակարգող Սաղաթելյանը հավելում է՝փողոցային պայքարը շարունակելուն զուգահեռ՝ շարժման կառուցվածքային վերափոխման ու ընդլայնման աշխատանքներ են իրականացվելու: Հարցին հնարավո՞ր է առաջիկայում խորհրդարան վերադառնան՝ Սաղաթելյանն ասաց. «Խորհրդարանում կլինենք բացառապես մեր և ժողովրդի օրակարգով, այս պահին ինչ-որ տեղի է ունենում խորհրդարանում ո՛չ մեր, ո՛չ էլ ժողովրդի օրակարգի հետ կապ չունի, հետևաբար մենք չենք կարող այնտեղ գնալ, այսօր ժողովրդի օրակարգը փողոցում է, մենք այդ օրակարգի տերն ենք»,-հավելեց նա:
    13:35
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հուսահատվել և դարդ անել վրանների համա՞ր, թե՞ պայքարել հանուն անվտանգ Հայաստանի և Արցախի. Լևոն Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն իր տելեգրամի ալիքում գրառում է արել՝ առաջարկելով շարունակել պայքարը հանուն անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի և Արցախի։ «Տարբերակ 1. Անել հետևություններ, սթափ գնահատել ձեռքբերումներն ու բացթողումները, շարունակել պայքարը հանուն անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի և Արցախի: Տարբերակ 2. Հուսահատվել և դարդ անել վրանների համար, մեղավորներ փնտրել... Առաջարկում եմ 2-րդ տարբերակը դնել մի կողմ ու կպնել 1-ին տարբերակին», - գրել է Լևոն Քոչարյանը։
    13:20
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Քաղսի գյուղում. կան տուժածներ
    Հունիսի 15-ին, ժամը 11։27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաղսի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    13:05
    15.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վրանները հավաքվել են Ֆրանսիայի հրապարակից. դիմադրության օջախներ կլինեն նաև Արցախում ու Սփյուռքում
    44 օր փակ մնալուց հետո գիշերը բացվել է Ֆրանսիայի հրապարակը, Դիմադրության շարժումը հավաքել է վրանները՝ հայտարարելով, որ վրանային ավանը եղել է շարժման առաջին օջախը, բայց ժամանակն է պայքարին ցանցային բնույթ հաղորդելու: Երեքշաբթի հրավիրված հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը հայտնեց մարտավարական փոփոխությունների մասին: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է դիմադրության օջախներ ձևավորվեն մարզերում,Արցախում և Սփյուռքում՝ նկատի առնելով, որ ցանկացած պահի, երբ անհրաժեշտություն լինի, շարժման մասնակիցները կարող են 2 ժամում հավաքվել երկրի ցանկացած հրապարակում և նորից անցնել դիմադրության 24-ժամյա ռեժիմի:
    13:00
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 1, 3 շենքեր, Գայի պող. 1, 1/1 շենքեր, Դ․ Մալյան փ. 3, 7 շենքեր, Դ․ Մալյան նրբ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-17:00 Ավան Առինջ 1-ին միկրո.՝ Բաբաջանյան փ. 1 ( 1/10) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարքվարտի, Պոպովի և Հ․Հովհաննիսյան փողոցների սեփական տներ, Շիրակի փ․ 21, 21ա, 4/7 շենքեր, Շիրակի փողոցի սեփական տներ, Արշակունյաց պող․ 135 շենք, Արշակունյաց պողոտայի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փարպեցի փ. 12, 14, 16, 18, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հ․Ներսիսյան փ. 1, Ազատության պող. 24, 24/16, 24/17, 24/24, 24/31, 244 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 24 սեփական տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեփսիուսի փ. 11, 14, 16 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գյուլբենկյան փ. 31, 33, Կասյան փ. 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 4-րդ նրբ․ 16-36 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիլիկյան թաղ. 1, 2, 3, 4, 6, 7, 11, 12, 13 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք ՝ Պետտնկարան և Խոզաբուծական թաղամասեր, Կոտայքի մարզում՝ 11:00-17:00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-16։00 Գեղամավան, Ծաղկունք, Գագարին, Դդմաշեն, Զովաբեր համնայնքներն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին ՍՍԿ», «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «ՀԿՀ Ագրոսպասարկում», «Սեդամի», «Տելեմակ», «Անանուխ», «Գրին Ֆարմեր», «ԴԻ ՎԻ Էյչ», «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Վիվասել-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, ԱՁ «Կարեն Աղաջանյան» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Առափի գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    12:55
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Նալբանդյան փողոցում ծառ է այրվել
    Հունիսի 15-ին, ժամը 10։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 106 շենքի մոտակայքում ծառի փչակից ծուխ է նկատվում: ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:54-ին, մարվել՝ 10:58-ին: Այրվել է ծառը՝ մասամբ:
    12:50
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլիզմի դեմ պայքարը մտնում է առավել ինստիտուցիոնալ և համակարգային փուլ․ Արթուր Ղազինյան
    Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու փաստից ռեժիմի ներկայացուցիչներն և նրանց սպասարկուները պետք է ավելի անհանգստանան, քանի որ նիկոլիզմի դեմ պայքարը մտնում է առավել ինստիտուցիոնալ և համակարգային փուլ: Իսկ այդ փուլի ավարտին Հայաստանում նիկոլ ու նիկոլիզմ հաստատ չի լինելու: Կարճ ասած, հաջորդ փուլում մեր ժողովուրդը ստանալու է փոփոխության այնպիսի քաղաքական առաջարկ, որից նա ուղղակի չի կարողանալու հրաժարվել: ԳՆՈւՄ ԵՆՔ ԱՌԱՋ
    12:45
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հունիսի 18-ին կնշվի Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի դուրս գալու տոնը
    Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքի տոնը հիշատակելու է հունիսի 18-ին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռից հավատացյալների երկրպագության և օրհնության համար Խոր Վիրապ կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Ժամը 10:30-ին Խոր Վիրապի վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստան։
    12:42
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այնթապ գյուղի 25-ամյա բնակչուհին գործընկերուհու բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել իր հաշվեհամարին և խաղադրույքներ կատարել
    Հունիսի 10-ին ոստիկանություն հաղորդում տված կինը հայտնել էր, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իր բանկային քարտից անհայտ պայմաններում պարբերաբար տարբեր չափի գումարներ են փոխանցվել բուքմեյքերական ընկերություններից մեկին: Հայտնում է ոստիկանությունը։ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը: Այնթապ գյուղի 25-ամյա բնակչուհին հունիսի 14-ին հրավիրվել է բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, գործընկերուհու վստահությունը չարաշահելով, նրա բանկային քարտից պարբերաբար փող է փոխանցել բուքմեյքերական ընկերության իր հաշվեհամարին՝ ընդհանուր 145 100 դրամ, և կատարել խաղադրույքներ:
    12:38
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան ջան, և ուժեղ եմ, և քո կողքին եմ. Արմեն Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու մասին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, գրում է. «Քանի որ վրանների թեման ոմանք փորձում են չափից շատ ծանրացնել, մինչև կոնսպիրոլոգիական դոկտորականների մակարդակի, մի բան էլ մեր մեջ ես ձեզ ասեմ ու քնեք։ Վրանները հանվել են, որ շեղեն ձեզ Հայաստան-Շոտլանդիա խաղի արդյունքից։ ՀԳ. Իշխան ջան, և ուժեղ եմ, և ամուր եմ, և պայքարի մեջ եմ, և քո կողքին եմ»։
    12:35
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ֆրանսիայի հրապարակում գեներացվել է այն ուժը, որն ունակ է և պետք է իրավիճակ փոխի երկրում․ Տիգրան Ներսիսյան
    Ֆրանսիայի հրապարակում գեներացվել է այն ուժը, որն ունակ է և պետք է իրավիճակ փոխի երկրում․ Տիգրան Ներսիսյան
    12:25
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
    Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան: Վերջինս տեսանյութ հրապարակել, թե ինչպես է հավաքում իրերը։ Բիլզերյանը հայտնել է, որ ճամփորդության ընթացքում կլինի Իռլանդիայում, Դուբայում, Մալդիվներում, Թայլանդում, Հայաստանում, Ֆրանսիայում: Ամերիկահայ միլիոնատերը 2018 թվականին ևս այցելել էր Հայաստան և ստացել քաղաքացիություն։
    12:19
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հունիսի 14-ից 15-ը բացահայտվել է հանցագործության 64 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 11-ական, անձնական ունեցվածքի գողության` 10, յուրացնելու կամ վատնելու՝ 4, ծանր վիրավորանքի՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ընտանեկան բռնության ու 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, անձի առևանգման, շորթման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու, ազատությունից ապօրինի զրկելու և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    12:16
    15.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սա այն հաշիվը չէր, որ պետք է գրանցվեր. Վահան Բիչախչյան
    Շոտլանդիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակ Վահան Բիչախչյանն իր կարծիքն է ասել հանդիպման մասին։ Ֆուտբոլիստի կարծիքով սա այն հաշիվը չէր, որ պետք է գրանցվեր, բայց պետք է մոռանալ և առաջ շարժվել։ «Մենք միասին ենք թիմ: Այդ սխալը կարող էր ցանկացածս թույլ տալ, ես՝ նույնպես: Այս դժվար պահերին պետք է միասին լինենք: Փորձենք սա մոռանալ և շարժվել առաջ»։
    12:11
    15.06.22
    Ավելին