Լրահոս
2022-03-01
-
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 01.03.202210:1001.03.22
-
ՀայաստանԱլեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակինԱռավոտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ է դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:10:0901.03.22
-
ՍոցիալականՋերմոցային տնտեսությունները փաստի առաջ են կանգնած․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Գազի՝ ներկայումս գոյություն ունեցող սակագներով ջերմոցային տնտեսություններն ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղեր, ինչպես պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրությունը, օգտագործված գազի դիմաց վճարում են 224 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ ՀԾԿՀ-ին ներկայացված նախնական հայտով առաջարկվում էր ապրիլի 1-ից 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում սակագինը դարձնել 282,6 դոլար, ասել է թե՝ սակագինը բարձրացնել 58,6 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած նոր հայտի համեմատ ՀԾԿՀ-ում վերանայումներ են կատարվել ջերմոցային տնտեսության ու վերամշակող հատվածի սակագների մասով։ Նախնական տեղեկությունների համաձայն, ապրիլի 1-ից սպասվելիք սակագների բարձրացումն ավելի քիչ կլինի, քան առաջարկվել էր հայտով, բայց, միևնույնն է, ավելի բարձր, քան ներկայումս է։ Նախատեսվում է, որ այն կկազմի 233,9 դրամ՝ գործող 224 դրամի փոխարեն։ Այս փաստը լուրջ մտահոգություն է առաջացրել ջերմոցային տնտեսությամբ զբաղվող շրջանակներում: «Փաստ» թերթի հետ զրույցում նրանց ներկայացուցիչները նշել են, որ չի բացառվում՝ առաջիկայում միասնական դիմեն «Գազպրոմ Արմենիային» սակագնի վերանայման համար։ Մեր զրուցակիցներից ոմանք նշում էին, որ գազի նման սակագնի պայմաններում հնարավոր է՝ դադարեցնեն իրենց գործունեությունը և վաճառեն բիզնեսը։ Նրանք նաև ընդգծում էին, որ բավականին մեծ վարկային պարտավորություններ ունեն, իսկ սակագնի բարձրացումը մի կողմից՝ բարդացնելու է պարտավորությունների կատարումը, մյուս կողմից՝ ուղղակի թույլ չի տալու համապատասխան գնով շուկայում սպառել իրենց ապրանքը, այսինքն՝ գուցե մրցունակ չլինեն»:10:0501.03.22
-
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Հրապարակ» Փաշինյանը ՔՊ պատգամավորներին անձամբ է հորդորել, զգուշացրել՝ հնարավորինս զսպվածություն դրսեւորել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված: «Ժողովուրդ» Ադրբեջանցիներն ու թուրքերը խոչընդոտում են հայ գիտնականների աշխատանքը, որովհետև պետության կողմից չկա հստակ ռազմավարություն ու հայեցակարգ: «Հրապարակ» Արցախը Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում հարաբերությունները: Իշխանության ներկայացուցիչներից բացի, մոսկովյան այցեր են իրականացնում նաեւ Արցախի ընդդիմադիր շրջանակները: «Փաստ» Գազի սակագնի բարձրացումով ջերմոցային տնտեսությունները փաստի առաջ են կանգնել: «Փաստ» ՀՔԾ վարույթում Մարտի 1-ի գործով կան բավարար տվյալներ՝ հիմնավորելու ցույցերի ոչ խաղաղ բնույթը, դրանց պատճառած վնասը և Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հավաստող բազմաթիվ ապացույցներ:09:5701.03.22
-
ՄիջազգայինՈւկրաինայի համար դեռ անհրաժեշտ արդյունքը չկա. Զելենսկին՝ ՌԴ հետ բանակցությունների մասինՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել դիտարկել ռուսական հրթիռների, ինքնաթիռների, ուղղաթիռների համար օդային տարածքն ամբողջովին փակելու, ողջ աշխարհում նավահանգիստներ, օդանավակայաններ ՌԴ մուտքն արգելելու հնարավորությունը: Խոսելով ՌԴ հետ բանակցությունների մասին՝ երկրի նախագահը նշել է, որ Ուկրաինայի համար դեռ անհրաժեշտ արդյունքը չկա: Նրա խոսքով` ՌԴ-ն բարձրաձայնել է իր դիրքորոշումը, Ուկրաինան իր հերթին պայմաններ է առաջ քաշել ռազմական գործողություններն ավարտելու համար:09:5401.03.22
-
ՄիջազգայինԽերսոնը շրջափակման մեջ է. քաղաքապետԽերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը հայտարարել է ռուս զինվորականների կողմից քաղաքը շրջափակելու մասին: Նրա խոսքով՝ ռուս զինվորականները ճանապարհներ են փակել քաղաքի մուտքերի մոտ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկու օր առաջ հայտարարել էր քաղաքի շրջափակման մասին։ Ռուս զինվորականները անցակետեր են տեղադրել ուկրաինական Խերսոնի մուտքերի մոտ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Իգոր Կոլիխաևը։ «Ռուսական բանակը փակուղիներ է տեղադրել Խերսոնի մուտքերի մոտ։ Դժվար է ասել, թե իրավիճակը հետագայում ինչպես կզարգանա», - գրել է նա։ Կոլիխաևը դիմել է նաև քաղաքի բնակիչներին և հորդորել հանգստություն պահպանել, պարետային ժամի ժամանակ դուրս չգալ փողոց, որևէ մեկի հետ ագրեսիվ բանակցությունների մեջ չմտնել և «հակամարտությունների չհրահրել թշնամուն»։ ՌԴ պաշտպանության նախարարությունը փետրվարի 27-ի առավոտյան հայտարարել է Խերսոնի արգելափակման մասին։09:5001.03.22
-
ՀայաստանԱԺ-ն վաղը ՀՀ նախագահ կընտրի․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որը բավականին հագեցած է. սպասվում է երեք ընտրություն եւ պարտադիր քննարկման քսանից ավելի հարց, այսինքն՝ օրակարգը ուշ կսպառվի։ Այսպիսով, ՀՀ նախագահ կընտրեն վաղը՝ մարտի 2-ին, իհարկե՝ երկրորդ փորձից, քանի որ առաջին փորձի համար անհրաժեշտ 80 ձայն ՔՊ խմբակցությունը չունի։ Թեկնածուն Վահագն Խաչատրյանն է՝ ՀԱԿ նախկին անդամ, ԲՏԱ նախարար: Այսօր կընտրեն նաեւ Վերաքննիչ հանձնաժողովի նախագահ. թեկնածուն Ատոմ Ջանջուղազյանն է՝ նախկին ֆիննախարար։ Իսկ, ահա, մարտի երեքին էլ կընտրեն ԿԲ անդամ։ Նշենք, որ զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած։ Վերջինս առաջարկում է ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները չծառայեն բանակում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին որպես փոխհատուցում տրվող վարձով ապրելու գումարի տրամադրման կարգը։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել»: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/03/01/1207988/09:4801.03.22
-
ՄիջազգայինՄոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱյսօր առավոտյան Մոսկվայի երեք օդանավակայանում («Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո») ավելի քան 100 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Յանդեքս։ Ժամանակացույց» ծառայությանը։ Երևանի ժամանակով 08։46-ի դրությամբ «Վնուկովոյում» 5 չվերթ է հետաձգվել, 34-ը` չեղյալ հայտարարվել, «Դոմոդեդովոյում» 6 չվերթ է հետաձգվել, 10-ը` չեղյալ հայտարարվել, «Շերեմետևոյում» 14 չվերթ է հետաձգվել, 48-ը` չեղյալ հայտարարվել: Շվեյցարիան փակել է երկինքը ՌԴ–ից թռիչքների համար և արգելել 5 «օլիգարխների» մուտքը երկիր Հիշեցնենք` փետրվարի 24-ին Ռոսավիացիան հայտարարեց, որ Ուկրաինայի իրադրության պատճառով ՌԴ մի շարք օդանավակայաններում սահմանափակվել են թռիչքները: Դադարեցվել է Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը: Փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ Եվրամիությունն արգելել է ռուսական ինքնաթիռներին թռչել միության տարածքով կամ վայրէջք կատարել այնտեղ:09:4301.03.22
-
ՄիջազգայինՄակրոնը պատմել է Պուտինի հետ զրույցի մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մշտական կապի մեջ է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Մակրոնը հայտնել է Facebook-ի իր էջում։ «Ես մշտական կապի մեջ եմ նախագահ Զելենսկու հետ։ Կցանկանայի նշել նրա պատասխանատվության մեծ զգացումը։ Վերջինիս խնդրանքով եւ հումանիտար իրավիճակը հաշվի առնելով՝ զանգահարել եմ նախագահ Պուտինին»։ Նրա խոսքով՝ ինքը Պուտինին կրկնել է «ռուսական հարձակումն Ուկրաինայի վրա դադարեցնելու միջազգային հանրության պահանջը եւ պնդել է անհապաղ հրադադարի ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը»։ «Երբ ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ բանակցությունները սկսվեցին, ես նրան խնդրեցի դադարեցնել բոլոր հարվածներն ու հարձակումները խաղաղ բնակչության եւ բնակելի տարածքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ու ապահովել հիմնական ճանապարհների անվտանգությունը։ Նա հաստատեց այս կետերով պարտավորություն ստանձնելու իր պատրաստակամությունը։ Ես պահանջեցի պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը եւ խաղաղ բնակիչների պաշտպանությունը, օրինակ՝ օգնության առաքումը: Այդ կապակցությամբ Ֆրանսիան բանաձեւ է ներկայացրել ՄԱԿ Անվտանգության խորհրդին։ Իրավիճակի վատթարացումից խուսափելու համար ես նախագահ Պուտինին առաջարկեցի առաջիկա օրերին կապի մեջ մնալ։ Մենք կշարունակենք մեր քննարկումները»,- ասել է նա։09:4001.03.22
-
ՀայաստանՔՊ-ական մարզպետ Մովսիսյանը միայն մարզպետարանի շենքում է մարզպետ աշխատում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի նորաթուխ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խաչակրաց արշավանք է սկսել մարզի դպրոցների, դպրոցական խորհուրդների դեմ: Տնօրեններ է փոխում, յուրայինների է նշանակում, դպրոցների խորհուրդներն է ձևում՝ սեփական ճաշակով: Այդ ամենն անում է իր խորհրդական Արմեն Գրիգորյանի միջոցով: Օրերս անսպասելի ազատել են Թալինի թիվ 2 դպրոցի կառավարման խորհրդի անդամներ Ռադիկ Հակոբյանին և Արշակ Կնյազյանին, Ապարանի թիվ 2 դպրոցի տնօրեն են նշանակել Նաիրա Ղազարյանին։ Ուշագրավ է, որ վերջինս Ապարանի ընդդիմադիր համայնքապետ Կարեն Եղիազարյանի՝ Գնթունիկի Կարենի հարազատն է, նրա աջ ձեռքը։ Ասում են՝ մարզպետ Մովսիսյանը, հասկանալով, որ իրականում ինքն ազդեցություն չունի Ապարանում, և այս շրջանում դե ֆակտո մարզպետը Գնթունիկի Կարենն է, ժողովուրդը միայն նրան է «պրիզնատ գալիս», սկսել է ընկերություն անել ընդդիմադիր համայնքապետի հետ և փոխհամաձայնեցված նշանակել է թիվ 2 դպրոցի տնօրեն: Մարտի 3-ին էլ պատրաստվում են Եղիազարյանի մեկ ուրիշ բարեկամին՝ Ռուզաննա Մակարյանին, նշանակել Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի դպրոցի տնօրեն: Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ Աշտարակում էլ համայնքապետ Թովմաս Շահվերդյանը՝ Թոմն է իրական մարզպետը, իսկ Թալինում «ասողը» կիսահամայնքապետ Տավրոս Սափեյանն է, որի պաշտոնավարման հարցը դեռ վերջնականապես չի լուծվել։ Այսինքն, ՔՊ-ական նախկին պատգամավոր, ներկայում մարզպետ Մովսիսյանը միայն մարզպետարանի շենքում է մարզպետ աշխատում»։09:4001.03.22
-
ՄիջազգայինԵՄ 8 երկրների նախագահներ Ուկրաինայի անդամակցության շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու կոչ են անումԿենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ութ երկրների նախագահները Եվրամիության անդամ երկրներին կոչ են արել Ուկրաինային անհապաղ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել եւ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները, հայտնում է Reuters-ը։ «Մենք՝ ԵՄ անդամ երկրների՝ Բուլղարիայի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Սլովենիայի նախագահներս, խորապես հավատում ենք, որ Ուկրաինան արժանի է ԵՄ-ին միանալու անհապաղ հեռանկարին»,- ասված է նախագահների նամակում։ Միաժամանակ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ Եվրամիությանը միանալու Ուկրաինայի ցանկությունը օրինական է: «Կարծում եմ, որ ԵՄ-ին միանալու Ուկրաինայի խնդրանքը օրինական խնդրանք է»,- RAI պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Դի Մայոն։ «Ես համոզված եմ, որ Ուկրաինայում ռուսական ռումբերի տակ եվրոպական քաղաքացիներ են մահանում ու տառապում։ Մենք պետք է նրանց կողմը լինենք»:09:3501.03.22
-
ՀասարակականԱդրբեջանցիներն ու թուրքերն անգամ հայ գիտնականների աշխատանքն են խոչընդոտում. թուրքագետ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանցիներն ու թուրքերն անգամ հայ գիտնականների աշխատանքն են խոչընդոտում. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգում է թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը: «Միջազգային հարթակներում թուրքերի ու ադրբեջանցիների համակարգված աշխատանքի հետևանքով մեր հոդվածների վրա արգելք է դրվում: Միջազգային հարթակներում պարտվել ենք ադրբեջանական քարոզչությանը: Հայաստանի գիտնականներն այս առումով, իհարկե, քայլեր ձեռնարկում են, բայց պետական աջակցություն ու հայեցակարգ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար», - նշում է նա: Պետության կողմից հստակ ռազմավարության ու հայեցակարգի բացակայության մասին է բարձրաձայնում նաև պատմաբան Գևորգ Ստեփանյանը: «Ադրբեջանի գիտնականները վերջին մեկ տարվա ընթացքում մեր դեմ 60 ավելի գիտական աշխատություն են հրապարակել, հիմնականում՝ օտարալեզու: Իսկ մենք ի՞նչ ենք արել. ցավոք՝ ոչինչ, որովհետև այդ քաղաքականությունը պետական անվտանգության մաս չի կազմել, հստակ ուղենիշներ չեն եղել: Ինչ էլ արվել, ակադեմիական մակարդակով է արվել, բայց չկա այն հայեցակարգը, որ իմանան՝ մեր գրած նյութն ինչ հայեցակարգում պետք է տղավորենք», - ընդգծում է Ստեփանյանը»։09:2501.03.22
2022-02-28
-
ՄիջազգայինԹուրքիան թույլ չի տա իր նեղուցներով ռազմական նավերի անցումը. ԱԳՆԹուրքիան արդեն նախազգուշացրել է բոլոր ափամերձ և ոչ ափամերձ երկրներին, որ թույլ չի տալու իր նեղուցներով ռազմանավեր անցնեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կատարել և կատարելու է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները։23:5828.02.22
-
ՄիջազգայինԵՄ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Տիգրան Քեոսայանը, Ռոման Բաբայանը և Ռուստամ ՄուրադովըԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, գործարարների, լրագրողների դեմ։ Այսպես, պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի, շինարարության նախարար Իրեկ Ֆայզուլինի, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի, Դաշնության խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Տուրչակի նկատմամբ: Նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են նաև «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, «Պրոմսվյազբանկի» ղեկավար Պյոտր Ֆրադկովը, գործարարներ Ալիշեր Ուսմանովը, Պյոտր Ավենը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալեքսանդր Պոնոմարենկոն, Գենադի Տիմչենկոն, Ալեքսեյ Մորդաշովը: Պատժամիջոցների տակ են հայտնվել Սևծովյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Պինչուկը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալներ Ալեքսեյ Ավդեևը և Ռուստամ Մուրադովը։ Բացի այդ, սահմանափակող միջոցներն անդրադարձել են թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինին, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանին, լրագրողներ Օլգա Սկաբեևային, Մոդեստ Կոլերովին, Ռոման Բաբայանին, Զախար Պրիլեպինին, Անտոն Կրասովսկուն, Արկադի Մամոնտովին:23:4728.02.22
-
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության և Ուկրաինայի օմբուդսմենները կհամագործակցեն անհայտ կորածների և ռազմագերիների հարցումՌուսաստանի Դաշնությունում Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան և Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան այսօր պայմանավորվել են համագործակցել անհետ կորածների որոնման և Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվածների պահման պայմանների ստուգման հարցում, հայտնում է Ինտերֆաքսը։ «Մենք պայմանավորվել ենք Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի հետ հումանիտար ուղղությամբ համագործակցության, անհայտ կորածներին գտնելու և պահման պայմանները ստուգելու հարցում փոխօգնության մասին: Մենք աշխատում ենք»,- Ռուսաստանի օմբուդսմենի ծառայությունը մեջբերում է Մոսկալկովայի խոսքերը:23:4228.02.22
-
Միջազգային«ՌԴ-ն վերջ կտա Կիևի ռեժիմի սպառնալիքներին». մարտեր՝ բանակցություններից առաջ ու հետոԴոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը տեղեկացրել է, որ իրենց վերահսկողության տակ է անցել ևս 9 բնակավայր: «Ազատագրված բնակավայրերի» թիվը հասել է 27-ի»-, հայտարարել է Դոնեցկի ներկայացուցիչը: Մինչ Բելառուսում բանակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները, մարտերը, որոնք մեղմացել էին պատերազմի 5-րդ օրը՝ կրկին ինտենսիվացել են Դոնեցկի շրջանում: Այսօր 1,5 ժամ ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն են քննարկել Մակրոնն ու Պուտինը: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի նախագահին՝ դադարեցնել պատերազմը Դոնբասում:23:3728.02.22
-
ՄիջազգայինՄենք շարունակում ենք մեր դիվանագիտական բազմակողմ նախաձեռնությունները՝ ապահովելու խաղաղություն և կայունություն․ ԷրդողանԹուրքիան կօգտագործի Մոնտրյոյի կոնվենցիայով սահմանված իր լիազորությունները թուրքական նեղուցներում նավերի շարժի մասով, որպեսզի կանխարգելի ճգնաժամը։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է «տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար դիվանագիտական բազմակողմ նախաձեռնությունները»։ Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և գնահատում է Ուկրաինայի ղեկավարության և ժողովրդի մղած պայքարը։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ մինչ օրս Թուրքիայի 5000 քաղաքացի լքել է Ուկրաինայի տարածքը։ «Մենք կշարունակենք տարհանման ընթացակարգերը՝ առկա խնդրանքների համաձայն»,- հավելել է նա։ Նախագահ Էրդողանն իր ելույթում նշել է, որ Թուրքիան չի հրաժարվի իր ազգային շահերից, բայց միեւնույն ժամանակ չի անտեսի տարածաշրջանային ու գլոբալ հավասարակշռությունը։ Երկրի ղեկավարը նաև հիշեցրել է, որ Անկարան միշտ խստորեն կատարել է իր պարտավորությունները այն ինստիտուտների և դաշինքների շրջանակներում, որոնց մաս է կազմում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի։23:3428.02.22
-
ՀայաստանՀայ-թուրքական «հաշտեցումը» դաշնակցությունը կասեցնելու է. ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովՀայ հեղափոխական դաշնակցությունը պահանջում է, որ կասեցվի հայ-թուրքական, այսպես կոչված՝ հաշտեցման գործընթացը: Այսօր այդ մասին Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Այսօր մեկնարկած ժողովը առաջինն է 44-օրյա պատերազմից հետո: Մինչև մարտի 8-ը քննարկելու են Հայաստանին, Արցախին և Սփյուռքին վերաբերող հարցեր:23:3328.02.22
-
ՄիջազգայինՆԱՏՕ֊ն մտադրություն չունի մուտք գործել Ուկրաինա ո՛չ ցամաքով, ո՛չ էլ երկնքով. ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի բազմաթիվ դաշնակիցներ առաջարկել են ռազմական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին է վկայում դաշինքի ռազմական կոմիտեի հայտարարությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների պետերը քննարկել են պաշտպանության և զսպման ապագա ռազմավարությունը։ ՆԱՏՕ-ում չեն բացառում Ուկրաինայի երկնքում «ոչ թռիչքային գոտի» սահմանելու հնարավորությունը։ «Մենք ոչ մի մտադրություն չունենք մուտք գործել Ուկրաինա ո՛չ ցամաքով, ո՛չ էլ երկնքով»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ ներկայումս ՆԱՏՕ-ի վրա դրված է պատասխանատվություն, որպեսզի այդ հակամարտությունը «դուրս չգա վերահսկողությունից, ավելի չսրվի և Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմի չվերածվի դաշինքի անդամ պետությունների մասնակցությամբ»։23:3128.02.22
-
ՀայաստանԹերթ.am-ը կջանա ստեղծել լավագույն բովանդակություն․ «Քառյակ մեդիայի»գործադիր տնօրենՀարգելով «Քառյակ մեդիայի» սեփականատերերի ցանկության բացակայությունը՝ շարունակելու կառույցի հետագա գործունեությունը, ես ու իմ շատ գործընկերներ ցանկություն ենք հայտնել վերսկսելու մեր ղեկավարած լրատվամիջոցների գործունեությունը: Ուստի գործընկերներիս հետ միասին առաջարկ ենք ներկայացրել «Քառյակ մեդիայի» սեփականատերերին՝ ստանձնելու Թերթ.am-ի և «107 ֆմ ռադիոյի» սեփականության իրավունքը: Պայմանավորվածության գալ հաջողվել է ու իմ և Լիկա Թումանյանի տնօրինությամբ Թերթ.am-ն ու «107 ֆմ ռադիոն» կվերսկսեն իրենց գործունեությունը և կաշխատեն իրարից անկախ և անջատ «Քառյակ մեդիայից»: Թերթ.am-ը կփորձի շատ արագ վերականգնել աշխատանքային դադարի պատճառով կորցրած ընթերցողներին ու կջանա ստեղծել լավագույն բովանդակություն:23:2628.02.22