Լրահոս
2022-02-02
-
ՀասարակականԱդրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից. շարունակում է խաղաղ բնակչությանն ահաբեկելը. Արցախի ԱԱԾ2020թ. նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորությունների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԱԾ-ն: «2020 թվականի 44-օրյա պատերազմը աննկարագրելի արհավիրք էր Արցախի Հանրապետության քաղաքացիների համար, ու թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են, այդուհանդերձ Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից ու շարունակում է Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանն ահաբեկելուն, արցախցիների մեջ պլանավորված խուճապ ձևավորելուն և այն պահպանելուն ուղղված քայլերը: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորությունների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը: Հատկանշական է, որ այդ մեթոդներն ու հնարքները պարբերաբար փոփոխվում, կատարելագործվում են: Սկզբում հայկական համացանցային տիրույթից պատճենվել են Ստեփանակերտի ու Արցախի Հանրապետության հանրաճանաչ այլ վայրերից տեսարաններ և ադրբեջաներեն տեքստերի ուղեկցությամբ վերահրապարակվել՝ այդ կերպ արցախցիների մոտ փորձելով ձևավորել անպաշտպանության զգացողություն և ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության տարածք ազատորեն ներթափանցելու տպավորություն: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդ տեսանյութերի կեղծ ու բեմականացված լինելը բացահայտելուց հետո կատարվել է հանրային գիտակցության վրա ներազդելու մեթոդի փոփոխություն և նորացում: Ամենատարբեր միջոցներով շահագրգռելու և տարբեր պատճառաբանություններով համոզելու եղանակով սոցիալական ցանցերի արցախցի օգտատերերից ձեռք են բերվել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակի, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի և այլ վայրերի լուսանկարներ կամ նույն վայրերում կատարված տեսանկարահանման արդյունքներ և կրկին ադրբեջաներեն խոսակցության ուղեկցմամբ հրապարակվել: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդօրինակ դեպքերը բացահայտելուց և դրանց ծագման աղբյուրները մերկացնելուց հետո ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին վերափոխել են գործողությունների բնույթը: Այս անգամ որպես թիրախ սկսել են ընտրվել ոչ միայն քաղաքացիական անձինք, այլև զինծառայողները, որոնց հետ Ֆեյսբուք, Վկոնտակտե, Թելեգրամ և սոցիալական այլ ցանցերում բացված կեղծ ու գայթակղիչ էջերով տևական ժամանակ շփվելուց և կապ ձևավորելուց հետո ձեռք են բերվել անձնական տվյալներ՝ անձնագրի, զինվորական գրքույկի լուսանկարներ, վարել ինտիմ բնույթի ու անպարկեշտ արտահայտություններ պարունակող գրագրություն, ստացել մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որից հետո դրանք հրապարակելու սպառնալիքի գործադրմամբ մեր քաղաքացուն դարձրել սեփական պահանջները բավարարելու գործիք: Անձնական տվյալների և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունների հրապարակման վտանգի ռիսկով շղթայված անձանցից հետագայում փորձ է արվել ստանալ Արցախի Հանրապետության տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, սպառազինության մեջ մտնող զենքի ու զինամթերքի տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկություններ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար և յուրաքանչյուր նմանատիպ դեպք ի հայտ բերելու պահին ոչ միայն հանրությանը տրամադրել է անհրաժեշտ տեղեկություններ, այլև ներկայացրել հանրության գիտակցության և տրամադրությունների վրա ազդեցության ադրբեջանական ձեռագիրն ու հնարքները՝ դրանց տիրապետելու և հնարավոր դրսևորումներից պաշտպանվելու համար, այդուհանդերձ շարունակում են գտնվել անձինք, ովքեր դառնում են նման գործողությունների զոհ և միաժամանակ Արցախի ներքին անվտանգությանն ուղղված սպառնալիքների իրագործման գործիք: Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում զերծ մնալ կասկածելի օգտատերերի հետ շփումներից, անձնական բնույթի տեղեկություններ, լուսանկարներ կամ տեսանյութեր, Արցախի Հանրապետության անվտանգությանն առնչվող տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես իրազեկել մեզ: Ցուցաբերելով բարձր քաղաքացիական գիտակցություն և կարգապահություն՝ մենք ոչ միայն հակառակորդին կզրկենք արցախահայության նկատմամբ թշնամական գործողություններ ծավալելու հնարավորությունից, այլև կունենանք առավել պաշտպանված ու անվտանգ հասարակություն», - նշված է հայտարարությունում:14:2502.02.22
-
ՀասարակականԿինը փորձել է թմրամիջոց և այլ արգելված իրեր փոխանցել դատապարտված ամուսնունՔրեակատարողական ծառայողները շարունակում են պատշաճ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ կանխելով քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման դեպքերը: 2022 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ա. Լ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ պայուսակից հայտնաբերել են երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 57 գրամ քաշով բուսական զանգված, 15 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 14 հատ լիցքավորիչ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի ականջակալներ և USB լարեր: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:14:1802.02.22
-
Հասարակական«Լոռեցի Սաքոն» կբեմադրվի Իրանի թատրոններումԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի: Թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում և Սպահանում կներկայացվի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ նախաձեռնություններ: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի ռեժիսոր Ջոնաս Մոհամադին արդեն նկարահանել է «6.60» կինոնկարը, որը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին: Ռեժիսոր Անահիտ Աբադը բեմադրում է իրանական էպոսը, «Համազգային» թատրոնում նախատեսվում են իրանական պիեսների թատերայնացված ընթերցումներ: Անդրադառնալու են ժամանակակից դրամատուրգների գործերին, ներկայացնելու են Ֆիրդուսու «Շահնամեն» և այլ ստեղծագործություններ: Նշենք, որ «Համազգային» թատրոնը հաջորդ տարի հանդիսատեսին կհյուրընկալի թատրոնի նոր շենքում, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:14:0502.02.22
-
ՀասարակականՌուսաստանը և Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնումՌուսաստանի եւ Բելառուսի զինված ուժերն իրականացնում են «Միութենական վճռականություն – 2022» համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են «Դոմանովսկի», «Գոժսկի», «Օբուզ-Լեսնովսկի», «Բրեստսկի» եւ «Օսիպովիչսկի» զորավարժարաններում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։ «Զորավարժարաններում վարժանքների մարտական համակարգման փուլում մշակվում են պաշտպանությունը պահելու եւ անօրինական զինված կազմավորումների դեմ պայքարի հարցերը»,- ասվում է գերատեսչության կայքում։ Զորավարժություններն անցկացվելու են երկու փուլով։ Փետրվարի 2-9-ը ստորաբաժանումները կկատարեն վերատեղակայում, կստեղծեն զորախմբեր եւ կկազմակերպեն կարեւոր պետական ու ռազմական օբյեկտների պահպանությունն ու պաշտպանությունը։ Նախատեսվում է նաեւ ստուգել Բելառուսի տարածքում կարեւոր օբյեկտների ծածկման խնդիրները կատարելու ՀՕՊ պատրաստվածությունը։ Փետրվարի 10-20-ը դաշնակցային ուժերը կմշակեն «արտաքին ագրեսիայի կասեցման եւ հետմղման»», ինչպես նաեւ ահաբեկչությանը դիմակայելու եւ Միութենական պետության շահերը պաշտպանելու հարցերը։13:4702.02.22
-
ՀայաստանՈչ մի խնդիր չեմ տեսնում, եթե Հայաստանը որոշի մասնակցել Անթալիայի գագաթնաժողովին. ՄիրզոյանԵս և Ռուբեն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը։ Մասնակցության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն դեռևս որոշում չունի, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Սա երկկողմ այց չի և երկկողմ համատեքստում պետք չի դիտարկել։ Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին ՀՀ-ն կարող է՝ որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլ կարծում եմ, որ եթե այն նույնիսկ շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի, այլ բան չունի», - ասաց Արարատ Միրզոյանը։13:4202.02.22
-
ՀասարակականՀայաստանը խաղաղություն է ուզում, բայց Բաքվից հակառակ ուղերձն է ստանում․ ՄիրզոյանՀՀ-ն պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը։ Պետք է ցավով արձանագրենք, որ հակառակ ուղերձներն ենք ստանում պաշտոնական Բաքվից, Երևանում Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Գործընկերներին խորհուրդ ենք տալիս նայել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Հակահայ, ագրեսիվ հռետորաբանությունը, հումանիտար խնդիրների չլուծելը չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է Արարատ Միրզոյանը։13:3202.02.22
-
ՀասարակականԱվստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:13:2102.02.22
-
ՀասարակականՍայաթ Շիրինյանի գործով հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն գործով վկաներըԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Դատական նիստը նշանակվել է մարտի 3-ին՝ ժամը 14։00-ին։ Հաջորդ նիստին կհարցաքննվեն գործով վկաները։ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: «Փռում են ասֆալտին, ամիսներով կալանքի տակ են պահում, դուք ասելիք չունե՞ք». Սայաթ Շիրինյանը՝ ԱՄՆ դեսպանին13:1302.02.22
-
ՀասարակականՄենք պատրաստ ենք օգնել, սակայն չենք կարող փոխարինել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքը. Ավստրիայի ԱԳՆ ղեկավարՄիջազգային հանրությունը չի կարող փոխարինել խնդրո առարկա կողմերի քաղաքական կամքը, Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսն հայտարարեց Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների, սահմանների և Արցախի կարգավիճակի հարցին։ «Միջազգային հանրությանը պետք են, որպեսզի հայերը և ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ այդ ուղղությամբ առաջ գնալու։ Գիտենք, որ վերքը դեռևս բաց է», - ասաց ավստրիացի նախարարը՝ նշելով, թե ի տարբերություն նախորդ ամառվա, տեսնում է, որ ճիշտ ուղղությամբ քայլեր են կատարվում։ «Մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը։ Տեսնում եմ ճիշտ քայլերի դիմելու պատրաստակամությունը, դրա համար քաջություն է պահանջվում», - ասաց Ալեքսանդր Շալենբերգը։12:5802.02.22
-
ՏարածաշրջանՏղամարդը դաժանորեն ծեծել է 5-ամյա խորթ դստերը․ երեխան մահացել էՌուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում տղամարդը դաժանորեն ծեծել է հնգամյա խորթ դստերը, մինչ երեխայի մայրը եղել է աշխատանքի։ Տղամարդն ու կինը, ըստ տեղի իրավապահների, վիճել են միմյանց հետ, որից հետո կինը գնացել է աշխատանքի։ Տղամարդն էլ չարացածությունից, որոշել է կնոջից վրեժ լուծել՝ եւ ծեծել է կնոջ հնգամյա դստերը, որի խորթ հայրն է եղել։ Երբ կինը վերադարձել է աշխատանքից, աղջնակն արդեն եղել է մահացած՝ ստացած վնասվածքներից։ Տղամարդուն ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։12:4602.02.22
-
ՀայաստանՈւժգին պայթյուն՝ բենզալցակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Hraparak.am»-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Երևանի Արցախի փողոցում ուժգին պայթյուն որոտացել, այրվել է տեղի բենզալցակայանը։ Տարածքի բնակիչները դուրս են եկել տներից։ Հրշեջ մեքենաների 5 մարտական հաշվարկ է եկել, սակայն չեն կարողանում հրդեհը հանգցնել։12:3902.02.22
-
ՀայաստանՓետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի փետրվարի 3-ից2022 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի փետրվարի 3-ից։ Այս մասին տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությունը։12:2002.02.22
-
ՀասարակականՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 13 սանտիմետրովՍևանա լճի մակարդակը փետրվարի 1-ի դրությամբ ծովի մակերևույթից 1900 մետր 39 սանտիմետր բարձրության վրա է: Նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակն իջել է 13 սանտիմետրով։ Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 338 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։12:0902.02.22
-
ՀասարակականԱրցախի փողոցում մեքենա է այրվում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Այսօր՝ ժամը 11:43-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։12:0002.02.22
-
ՀասարակականՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ կան ճանապարհներ ավտոճանապարհներՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար` դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։11:5702.02.22
-
ՀասարակականOpel-ը բախվել է ծառին, ինչից հետո հրդեհ է բռնկվել, կա վիրավորԵրեկ՝ փետրվարի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գոռ Ստեփանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել է ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել,իսկ Գ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչ Ռուբեն Բադալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նասապատրաստվում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/02/1206124/11:5302.02.22
-
ՀասարակականԱրցախը լքելուց հետո, Փաշինյանն այժմ հրաժարվում է Հայ դատից. Հարութ ՍասունյանՊարզապես զարմանալի է, որ ամեն անգամ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ բան է ասում, նա մի նոր ու ավելի կոպիտ սխալ է թույլ տալիս. Սրանում համոզվելու համար ընդամենը պետք է հետևել նրա ելույթներին, մամուլի ասուլիսներին, հակասական հայտարարություններին Հայաստանի խորհրդարանում, ֆեյսբուքյան գրառումներին, սխալ որոշումներին և անորակ նշանակումներին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ թվում է՝ նա դասեր չի քաղում իր սխալներից։ Փաշինյանը ոչ գիտակցում է, ոչ էլ ընդունում իր սխալները։ Նա կարծես անուղղելի է։ 2022 թվականի հունվարի 24-ին վարչապետը տվեց իր այսպես կոչված մամուլի ասուլիսներից մեկը, որին ներկա չէր ոչ մի լրագրող՝ հարցեր տալու և նրա խեղաթյուրումները վիճարկելու համար: Դա վատ կազմակերպված շոու էր՝ հանրությանը մոլորեցնելու համար: Մի երիտասարդ օրիորդ կարդում էր իբր լրատվամիջոցների ուղարկած հարցերը։ Երբ ավելի ուշ լրագրողներից մեկը դժգոհեց իր հարցն աղավաղված ձևով հնչեցնելու համար, օրիորդն անկեղծորեն խոստովանեց, որ պարզապես կարդացել է վարչապետի օգնականների կողմից իրեն փոխանցված հարցերը։ Վարչապետի ամենակոպիտ սխալներից էր նրա պատասխանը՝ Թուրքիայի հանդեպ հայկական պատմական պահանջների մասին հարցին։ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել։ Երբե՛ք»։ Ես լրջորեն կասկածում եմ, որ նա գիտի «Հայ դատի» իմաստը։ Նրա մեկնաբանությունը չի տարբերվում նրանից, թե ինչ կասեր որևէ թուրք պաշտոնյա։ Ամոթալի է, որ 1915-1923 թվականներին հայերի դեմ իրականացված սարսափելի ցեղասպանությունից հետո, երբ սպանվեցին 1․5 միլիոն անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ և յուրացվեց նրանց պատմական հայրենիքը, վարչապետն այդպես անփութորեն մերժում է հայերի արդարացի պահանջները և վարվում այնպես, կարծես թե ոչինչ չի եղել։ Սա հենց այն է, ինչ ուզում են թուրք ղեկավարները, որ հայերը մոռանան անցյալը և հրաժարվեն իրենց պահանջներից: Ավելին, վարչապետը կեղծորեն հայտարարեց, որ նախագահ «Ռոբերտ Քոչարյանը 2005 թվականին հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ ու տարածքային հավակնություններ չունի»։ Հիշում եմ, որ 2005 թվականի ապրիլին ես մի հոդված գրեցի Քոչարյանի հայտարարության մասին, երբ Երևանի պետական համալսարանի մի ուսանող հարցրեց նրան Թուրքիայից Հայաստանի հողային պահանջների մասին։ Քոչարյանը զգուշությամբ պատասխանեց. «Այս հարցով պետք է զբաղվի ապագա նախագահը»: Հասկանալի է, որ այն ժամանակ, երբ Հայաստանն ամբողջովին զբաղված էր Ադրբեջանի հետ Արցախի շուրջ հակամարտության լուծմամբ, Հայաստանին ձեռնտու չէր Թուրքիայի հետ երկրորդ ճակատ բացել հայկական տարածքների շուրջ։ Քոչարյանը չի ասել, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։ Նա պարզապես ասել է, որ այդ հարցի լուծումը պետք է քննարկվի ավելի ուշ։ Ամոթալի է, որ վարչապետ Փաշինյանը կրկնել է այն, ինչ կեղծորեն հաղորդել են թուրքական լրատվամիջոցները, այլ ոչ թե այն, ինչ իրականում ասել է Հայաստանի երկրորդ նախագահը։ Մի խեղաթյուրումից անցնելով մյուսին՝ Փաշինյանը կեղծորեն հավելեց, որ նախագահ «Սերժ Սարգսյանը հղում է արել Քոչարյանի հայտարարությանը»։ Ես չեմ հիշում, որ Սարգսյանը նման հղում արած լինի։ Փաշինյանը շարունակեց՝ հայտարարելով, որ «Հայաստանը երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Դուք չեք գտնի Հայաստանի որևէ ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել հայ-թուրքական սահմանը: Մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվելու»։ Իրականում, մինչև Փաշինյանը, Հայաստանի ոչ մի նախագահ կամ կառավարություն չի ընդունել հայ-թուրքական ներկայիս սահմանը և չի հայտարարել, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին հարցին՝ վարչապետ Փաշինյանը սխալմամբ հայտարարեց. «Մենք պետք է արձանագրենք, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ եղել է Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները»։ Սա հենց այն է, ինչ թուրքական կառավարությունը կցանկանար, որ ասեր Հայաստանի ղեկավարը։ Վարչապետի հայտարարության մեջ մի շարք սխալներ կան. 1) Փաշինյանը հերթական անգամ պառակտում է Սփյուռքը Հայաստանից։ 2) Հայոց ցեղասպանությունը բացառապես Սփյուռքի խնդիրը չէ։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն այսօր կազմում են Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդը։ Այդ իսկ պատճառով ամեն տարի ապրիլի 24-ին ավելի քան մեկ միլիոն հայ երթով շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշարձանը Երևանում: 3) Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունները հետամուտ են եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Փաստորեն, 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագրում ասվում էր՝ «գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում», այն հռչակել է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Հատկանշական է, որ Հռչակագրում օգտագործվել է «Արևմտյան Հայաստան» անվանումը, որից վարչապետը այժմ հրաժարվում է։ Ավելի ուշ, Հայաստանի Սահմանադրության մեջ հղում է արվել Անկախության հռչակագրին։ 4) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը համահայկական խնդիր է, որը վերաբերում է թե՛ Սփյուռքին, թե՛ Հայաստանին։ Ուստի պետք է աշխատանքի համակարգված բաժանում լինի Սփյուռքի և Հայաստանի իշխանության միջև։ Այն, ինչ կարող է անել Սփյուռքը, տարբերվում է նրանից, թե ինչ կարող է անել Հայաստանի կառավարությունը և հակառակը։ Վարչապետը նաև բազմաթիվ այլ խեղաթյուրումներ արեց ավելի քան երկու ժամ տևած իր այսպես կոչված մամուլի ասուլիսում։ Այնուամենայնիվ, նրա բոլոր խեղաթյուրումները բացահայտելու համար ոչ թե պարզապես հոդված պետք է գրել, այլ մի ամբողջ գիրք: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի11:4302.02.22