Լրահոս

2022-02-28
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն ռուս դիվանագետներին ստիպել է վիզա ստանալ
    Եվրամիության իշխանությունները ռուս դիվանագետներին պարտավորեցրել են վիզա ստանալ, հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովը: «Այն որոշումներից, որոնք առկա են թղթի վրա, կան որոշ սահմանափակումներ։ Օրինակ՝ դիվանագիտական անձնագրերով վիզաների տրամադրում է իրականացվում։ Ավելի վաղ դիվանագիտական անձնագրեր ունեցողներն առանց վիզայի մուտքի ռեժիմով էին մեկնում թե այս, թե մյուս կողմից», - ասել է Իվանովը, փոխանցում է «РБК»-ն։ Նա հստակեցրել է, որ Ռուսաստանը դեռ չի պլանավորում իր դեսպաններին հետ կանչել եվրոպական երկրներից։ Ռուս դիվանագետներին եւ գործարարներին Եվրամիության երկրներ արտոնյալ մուտքի իրավունքից զրկելու մտադրության մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է փետրվարի 25-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի
    19:21
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պետդեպարտամենտը դադարեցրել է Բելառուսում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը
    ԱՄՆ պետդեպարտամենտը դադարեցրել է Մինսկում դեսպանատան աշխատանքը՝ հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ «ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է դեսպանատան գործունեությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ինչպես նաև թույլ է տվել հեռանալ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի մի մասին՝ իրենց ընտանիքներով»: Պետդեպարտամենտը բացատրել է, որ այդ քայլերը ձեռնարկվել են անվտանգության նկատառումներից ելնելով՝ կապված Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության հետ։ Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսում Ուկրաինայում՝ այդ երկիրն «ապառազմականացնելու» նպատակով։
    19:20
    28.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինն ու Զելենսկին անուղղակի «մասնակցում են» բանակցություններին
    Մոտ 4 ժամ է՝ Բելառուսի Գոմելի մարզում բանակցային սեղանի շուրջ են նստել Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները, բայց այս պահին հանդիպումը ընդմիջված է: Ռուսական ու ուկրաինական աղբյուրները տեղում աշխատող թղթակիցներին հղում անելով՝ հայտնում են, որ բանակցությունը պարբերաբար ընդհատվելու է, որպեսզի կողմերը խորհրդակցեն գերագույն, գլխավոր հրամանատարների հետ: Այսինքն՝ բանակցություններին անուղղակի մասնակցում են նաև Պուտինն ու Զելենսկին:
    19:15
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևի հայ համայնքի ղեկավարը՝ Կիևում իրավիճակի և հայերին ցուցաբերվող աջակցության մասին
    Oragir.news-ը Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանից նախ հետաքրքրվել է, թե ի՞նչ իրավիճակ է Կիևում․ «Շաբաթ օրվանից մինչև այսօր պարետային ժամ էր Կիևում, բայց այն այսօր՝ առավորյան 8:00-ից վերջացավ։ Ժողովուրդն այսօր հնարավորություն ունի մթերային խանութներ գնալ՝ բոլորը բաց են, դեղատուն էլ կարող են գնալ, իսկ երեկոյան՝ ժամը 10:00-ից էլի կսկսվի պարետային ժամը՝ մինչև առավոտյան ժամը ութը»,- ասել է Գևորգյանը։ Նա նշել է, որ մինչ այժմ հայ համայնքից զոհեր չկան. «Բոլորի հետ աշխատում ենք և՛ մենք, և՛ թեժ գծերն էլ, ինչպես նաև դեսպանատունը՝ Վլադիմիր Կարապետյանի գլխավորությամբ, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը և եկեղեցին՝ Մարկոսի սրբազանի գլխավորությամբ։ Բոլոր հարցերին աշխատում ենք պատասխանել, պռոբլեմային հարցեր չենք ունեցել»։ Հարցին, թե ունե՞ն կապ ՀՀ ԱԳՆ-ի հետ, Գևորգյանն ասել է, որ դեսպանատուն-եկեղեցի-համայնք համատեղ աշխատում են. «ԱԳՆ-ն դեսպանատունն է, եթե որևէ մեկը իր կամքով դուրս է գալիս, ապա մենք հայերին ուղեկցում ենք հեռախոսով, ոչ թե անձամբ՝ մինչև սահման։ Տերնոպոլ և Վիննիցա քաղաքներում ունենք պատրաստված տեղեր, եթե մարդիկ դուրս են գալիս՝ մեզ մոտ կարող են մեկ օրով մնալ, գիշերել և մյուս օրը դուրս գալ դեպի սահման»,- ասել է Կիևի հայ համայնքի ղեկավարը՝ բոլոր հայերին խորհուրդ տալով՝ տներից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։
    19:11
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    27 բնակավայր ազատագրվել է․ ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբ
    Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերը, զարգացնելով առաջխաղացումը, վերահսկողություն են սահմանել ևս 9 բնակավայրի նկատմամբ՝ «ազատագրված բնակավայրերի» թիվը հասցնելով 27-ի, հայտարարել է ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը։ «2022 թվականի փետրվարի 28-ի երեկոյի դրությամբ՝ ազատագրվել է ընդհանուր 27 բնակավայր, որոնք նախկինում Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ էին»,- նշված է շտաբի տարածած հաղորդագրությունում։
    19:11
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Խերսոնում հայերն անվճար հաց են բաժանում թոշակառուներին
    Ուկրաինայի Խերսոնի շրջանում տեղաբնակ հայերին պատկանող հացի արտադրամասերն անվճար հաց են բաժանում կենսաթոշակառուներին։ Այդ մասին տեսանյութ է հայտնվել համացանցում։ Ուկրաինայի հայերի միությունն իր հերթին հայտարարել է, որ հայերը, ապրելով Ուկրաինայում 10-րդ դարից սկսած և մեծ դերակատարում ունենալով երկրի զարգացման գործում, զենքը ձեռքին ուկրաինացիների հետ կողք կողքի պաշտպանում են իրենց քաղաքները, հարազատներին և տները։ Նշվում է նաև, որ հայերը համալրում են տարածքային պաշտպանության շարքերը:
    19:04
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը
    Փետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որը նախագահում էր ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ, ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է․ «Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ, պարո՛ն փոխնախագահ՝ որպես խորհրդի այս նստաշրջանի նախագահող: Մարդու իրավունքների խորհուրդը բազմակողմ դիվանագիտության առանցքային ձեռքբերումներից է, քանի որ այն հանդիսանում է մարդու իրավունքների երկխոսության պահպանման և խթանման անփոխարինելի հարթակ՝ անկախ միջազգային և տարածաշրջանային տարբեր ճգնաժամերից: Այս խորհուրդը կոչված է պաշտպանելու յուրաքանչյուրին բոլոր ժամանակներում։ Այստեղ Անհատի անկապտելի արժանապատվությունն է նժարին դրված։ Աշխարհում գոյություն ունեցող և փոփոխվող բազում ճգնաժամերի պայմաններում հակամարտային իրավիճակներում գտնվող մարդկանց իրավունքները պետք է լինեն Մարդու իրավունքների խորհրդի և նրա հատուկ ընթացակարգերի հատուկ ուշադրության կենտրոնում։ Հենց այս տեսլականով ու նպատակներով է Հայաստանը մեկնարկել խորհրդում իր անդամակցության երրորդ տարին։ Կարծում եմ` արտաքին թեմատիկ խնդիրների և երկրի ճգնաժամային իրավիճակների արձագանքման և հասցեագրման գործում մենք կարողացանք մեզ դրսևորել որպես վստահելի և հուսալի գործընկեր: Մենք վճռական ենք՝ շարունակելու մեր ներդրումը՝ առավելագույնս կառուցողական և դրական: Այս համատեքստում ուրախ եմ հայտնել, որ Հայաստանը մտադիր է խորհրդի այս նստաշրջանում կրկին ներկայացնել Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծը։ Սա մի օրակարգ է, որը Հայաստանը տարիներ շարունակ առաջ է մղում։ Ժնևում մեր թիմը կազմակերպելու է խորհրդակցությունների թափանցիկ գործընթաց՝ բոլոր շահագրգիռ պետությունների և այլ կողմերի մասնակցությամբ։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած բարդություններից և քաղաքական ճգնաժամից հետո անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որով Հայաստանի ժողովուրդը վերահաստատեց իր հավատարմությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին: Միջազգային դիտորդներն արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատել են որպես մարդու իրավունքների ոլորտում ստանձնած հանձնառություններին և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Բոլորովին վերջերս «Economist Intelligence Unit»-ի հրապարակած այս տարվա Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է ճանաչվել ընտրական գործընթացների և բազմակարծության, կառավարության գործունեության, քաղաքական ներգրավվածության, քաղաքական մշակույթի ու քաղաքացիական ազատությունների ոլորտում։ Պարոն փոխնախագահ, Այս տարի լրանում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակը։ Վերահաստատում եմ իմ երկրի անսասան հանձնառությունը բազմակողմանիությանը, որի հիմքում է Միավորված ազգերի կազմակերպությունը, ինչպես նաև մեր լիակատար հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։ Պատահական չէ, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության առաջին տողում նշված է «մենք՝ ժողովուրդներս»՝ որպես կազմակերպության լեգիտիմության աղբյուր։ Մարդիկ և նրանց իրավունքները պետք է ՄԱԿ-ի գործունեության առաջնային և առանցքային տեղում լինեն: Ինքնորոշման իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության հիմնական նպատակներից է, և այդ իրավունքի դեմ ուժի կիրառումը կարող է առաջացնել մարդու իրավունքների խախտումների մի ամբողջ շղթա, ներառյալ՝ զանգվածային ոճրագործություններ և էթնիկ զտումներ: Սա այն է, ինչին մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի ժամանակ և հետո։ ՄԱԿ-ը և նրա մարմիններն օժտված են համընդհանուր մանդատով՝ անվերապահ, անխոչընդոտ, անարգել հասանելիություն ունենալու կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից և հանգամանքներից: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնելու Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անվերապահ հասանելիություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգային մանդատ կրողները մի քանի անգամ դիմում են հղել Ադրբեջանին, որոնցում արծարծվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վարձկաններ օգտագործելու, արտադատական մահապատիժների, կամայական ձերբակալությունների, բռնի անհետացումների, կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ հարցեր: Ադրբեջանը հրաժարվել է պատշաճ պատասխան տալ և փաստորեն, ընդհանրապես չի պատասխանել վերջին դիմումներին, ինչը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմին։ Անպատժելիությունը հանգեցնում է նոր խախտումների։ Լեռնային Ղարաբաղից բացի, Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների խախտումների իր քաղաքականությունը՝ այժմ էլ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչությունը տուժում է Ադրբեջանի զինված ուժերի շարունակական սադրիչ գործողություններից: Այս ագրեսիվ քաղաքականությունն ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումներով։ Հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Պարոն փոխնախագահ, Այն մարդկանց ծանր վիճակը, որոնց ՄԱԿ-ը հասանելիություն չունի, չպետք է մոռացվի: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է խտրականության ենթարկվի իր ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային ծագման կամ այլ պատճառներով: Մենք ձգտում ենք հասնել հայերի անվտանգ, արժանապատիվ եւ կամավոր վերադարձին իրենց հայրենի տները՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում։ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Միջազգային դատարանի կողմից առաջադրված միջանկյալ միջոցները, որոնք Ադրբեջանին հարկադրում են դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական դրսևորումները, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վանդալիզմը, պետք է անվերապահորեն կատարվեն: Այս միջոցները գալիս են ապացուցելու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, այդ թվում՝ վերջինիս ռազմատենչ հռետորաբանությունը, ժողովրդին գոյատևման միջոցներից զրկելը, հայ բնակչությանն անընդհատ ահաբեկել ու ուժի կիրառման նոր սպառնալիքը։ Միայն այս խնդիրների հասցեագրմամբ մենք կարող ենք ապահովել մեր տարածաշրջանում կայունություն, խաղաղություն, արդարություն և մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանություն։ Շնորհակալություն»։
    19:01
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակոբ Արշակյանը և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
    Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի հետ: Հակոբ Արշակյանը և Յուրի Վորոբյովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման հետ կապված մի շարք հարցերի:
    18:55
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս-ուկրաինական բանակցություններում ընդմիջում է հայտարարվել
    Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններում ընդմիջում է հայտարարվել։ Կողմերը շփվել են երեք ժամ։ Ինչպես են մեկնարկել բանակցությունները՝ տեսանյութում։ Հանդիպումն անցկացվում է Բելառուսի տարածքում։ Ուկրաինական պատվիրակության անդամներն այդտեղ են ժամանել այսօր առավոտյան ուղղաթիռով՝ Լեհաստանի տարածքից, անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է Sputnik Բելառուսը։ Ռուսաստանյան պատվիրակությունը Կիևի ներկայացուցիչների հետ բանակցելու համար Մինսկ էր ժամանել դեռ կիրակի օրը ու սպասում էր հանդիպման տեղի վերաբերյալ որոշմանը։ Բացելով հանդիպումը՝ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է. «Դուք կարող եք ձեզ լիովին անվտանգ զգալ։ Դա մեր սուրբ պարտականությունն է»։
    18:52
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սահմանային որ անցակետերով կարող են Ուկրաինայից դուրս գալ ՀՀ քաղաքացիները
    Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացրել է, թե ինչպես կարող են Ուկրաինայից դուրս գալ ՀՀ քաղաքացիները։ Մասնավորապես, հանձնակատարի ֆեյսբուքյան էջում տեղադրված ինֆորմացիայից պարզ է դառնում, որ ՀՀ քաղաքացիները Լեհաստան-Ուկրաինա, Հունգարիա-Ուկրիանա, Ռումինիա-Ուկրաինա, Սլովակիա–Ուկրաինա և Մոլդովա-Ռումինիա սահմանային անցակետերով կարող են լքել Ուկրաինան։ Այսպես, Ուկրաինայից Լեհաստանից կարող են հասնել ինչպես երկաթգծով, այնպես էլ ավտոմեքենայով, դեպի Հունգարիա, Սլովակիա և Մոլդովա-Ռումինիա սահմանային անցակետեր միայն ավտոմեքենայով կարելի է հասնել։ Իսկ ահա դեպի Ռումինիա կարելի է հասնել ինչպես ավտոմեքենայով, այնպես էլ լաստանավով։ ՌԴ-ն փակել է իր օդային տարածքը 36 երկրի ավիաընկերությունների համար Միաժամանակ, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիշեցնում է, որ ՀՀ քաղաքացիները հիշյալ սահմանակետերը հատելուց հետո ԵՄ երկրների տարածքում կարող են մնալ 15-օր:
    18:45
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Քիմ Քարդաշյանը մոտ 150 միլիոն դոլար արժողությամբ օդանավ է գնել
    Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 150 միլիոն դոլար արժողությամբ օդանավ է գնել, հայտնում է TMZ-ն։ Նշվում է, որ հեռուստաաստղը մեկ տարի սպասել է, որպեսզի «G65OER» օդանավի ներքին ձևավորումն ավարտվի։ Քարդաշյանին այդ հարցում հայտնի դիզայներներ են օգնել։ Օդանավը նախատեսված է 18 մարդու համար և հիշեցնում է մոդելի տան ինտերիերը։ Բոլոր նրանք, որոնք մուտք կգործեն ինքնաթիռ կստանան Քիմի բրենդի` Skims–ի գիշերազգեստն ու հողաթափերը։ Քիմ Քարդաշյանի նոր ինքնաթիռը գնահատվում է 95 միլիոն դոլար, սակայն լրագրողները կարծում են, որ ձևավորման հետ միասին դրա արժեքը կազմում է 150 միլիոն դոլար։
    18:25
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կուպյանսկի քաղաքապետը կասկածվել է դավաճանության մեջ՝ քաղաքը հակառակորդին հանձնելու համար
    Կուպյանսկի քաղաքապետը կասկածվել է դավաճանության մեջ՝ քաղաքը թշնամուն հանձնելու համար։
    18:16
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլու փոխարժեքը ցածր է 5 դրամից
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 28-ին, կազմել է 483.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.80 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.97 դրամ (աճել է 1.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 647.29 դրամ (աճել է 2.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.79 դրամ (աճել է 0.99 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 376.67 դրամ, ոսկի՝ 29,324.45 դրամ, պլատին՝16,414.1 դրամ:
    18:14
    28.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան լքել է կես միլիոն մարդ. մարդիկ փախչում են Եվրամիություն կամ Ռուսաստան
    Ուկրաինայում 5 օրում 352 խաղաղ բնակիչ է զոհվել, 16-ը երեխաներ են: Հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը: Ըստ ՄԱԿ-ի՝ այսօրվա դրությամբ երկիրը լքել է ավելի քան կես միլիոն քաղաքացի: Ու այս թիվը անընդհատ աճում է: Ուկրաինացիները հիմնականում գնում են Լեհաստան, Մոլդովա, Ռումինիա, որտեղ ճամբարներ կան տեղակայված:
    18:12
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ սահմանափակումների պատճառով Լավրովը չի մեկնի Ժնև` ՄԱԿ-ի խորհրդի նիստին մասնակցելու
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ժնև՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին և զինաթափման խորհրդաժողովին, չեղարկվել է։ Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստիի Ժնևի աղբյուրը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցը Ժնև նախատեսված էր մարտի 1-ին։ «Ռոսիա-1»-ի հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում Մարիա Զախարովան ասել է, որ ՄԱԿ-ը չի կարող ապահովել Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ժամանումը Ժնև՝ Զինաթափման հանձնաժողովի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցելու համար։ «Հաշվի առնելով, որ այժմ մեզ սահմանակից եվրոպական երկրները փակել են երկինքը ռուսական ինքնաթիռների համար, ապա այն օդանավը, որով ռուսական պատվիրակությունը երեքշաբթի պետք է ժամաներ Ժնև՝ մասնակցելու Զինաթափման հանձնաժողովի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին, չի կարող գնալ, պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Փետրվարի 28-ից Եվրամիությունն արգելել է ռուսական ինքնաթիռներին թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել իր տարածքով։ Նշվում է, որ այս պահանջը վերաբերում է բոլոր օդանավերին, որոնք շահագործվում են Ռուսաստանում գրանցված ռուսական ավիափոխադրողների կողմից։ Որոշումը վերաբերում է նաև այն ինքնաթիռներին, որոնք գրանցված չեն Ռուսաստանում, բայց որևէ կերպ վերահսկվում են ռուսական ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ կազմակերպության կողմից:
    18:05
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով պատահարներ՝ Երևանում և Գեղարքունիքի մարզում
    Մահվան ելքով պատահարներ՝ Երևանում և Գեղարքունիքի մարզում
    17:58
    28.02.22
    Ավելին
  • Միջազգային
    ԴԺՀ-ի զորքերը ավարտում են Մարիուպոլի շրջափակումը․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է խոշոր օպերացիայի մասին
    ԴԺՀ-ի զորքերը ավարտում են Մարիուպոլի շրջափակումը․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է խոշոր օպերացիայի մասին
    17:50
    28.02.22
    Ավելին
  • Հայաստան
    ՔՊ-ն չի ուզում,որ «տարվա բոլոր օրերը տխուր դառնան» և կողմ չէ Մարաղայի զոհերի հիշատակի օր սահմանելուն
    ՔՊ-ն չի ուզում,որ «տարվա բոլոր օրերը տխուր դառնան» և կողմ չէ Մարաղայի զոհերի հիշատակի օր սահմանելուն
    17:42
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապրիլի 10-ը՝ Արցախում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հիշատակ օր․ ՔՊ-ն մերժել է ընդդիմության առաջարկը
    Ապրիլի 10-ը՝ Արցախում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հիշատակ օր․ ՔՊ-ն մերժել է ընդդիմության առաջարկը
    17:38
    28.02.22
    Ավելին