Լրահոս
2022-03-30
-
ՀասարակականԵրկիր ենք կորցնում, ժողովո՛ւրդ, ոտքի՛ կանգնեք․ զոհված զինծառայողի հարազատ«Փաստինֆո»-ն գրում է․ Եշիշե Զաքունցը մեկն է նրանցից, ովքեր հայրենիքի օրեցօր փոքրացումը, մաս-մաս թշնամուն հանձնելը կանխելու համար օրեր առաջ Կառավարության շենքի դիմաց երկրի կառավարումը ձախողած մարդկանց հրաժարականն էին պահանջում։ Արցախի հայաթափման նպատակով Ադրբեջանի հետևողական քայլերին ՀՀ իշխանությունների զրո պատասխանը, ինչպես Եղիշե Զաքունցն է ասում, հայրենիքի արժեքն իմացող յուրաքանչյուրի համբերության բաժակը լցրել է․ մարդիկ ուզում են ազատվել ներկա իշխանություններից, բայց չգիտեն՝ ինչպես։ «Ես ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե ինչպես են հերթով հողերը հանձնում և չգիտեմ՝ ինչ անեմ, որ մարդիկ ոտքի կանգնեն։ Մենք կորցնում ենք մեր երկիրը։ Այն մարդիկ, ովքեր հայրենանվեր են, մտահոգ են երկրի վիճակով, պետք է չհապաղեն։ Մենք պետք է ցույց տանք, որ այս երկրի տերը մենք ենք և դեմ ենք իշխանությունների քայլերին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է զոհված զինծառայողի հարազատ Եղիշե Զաքունցը՝ կոչ անելով ստեղծել խումբ, քննարկել մարդկանց ոտքի հանելու ճանապարհը։ Զաքունցը ցավով է նկատում, որ իր նման զոհված հարազատներին այդ օրը՝ Կառավարության շենքի դիմաց իրականացված ակցիայի ժամանակ, այդպես էլ չմիացան այն սրտացավ քաղաքացիները, ովքեր մտահոգ են ստեղծված աղետալի վիճակով։ Այդուհանդերձ, մեր զրուցակիցը վստահեցնում է, որ դա զոհված տղաների հարազատներին չի կարող ստիպել պայքարից հետ կանգնել․ «Մեր պայքարն անպայման շարունակելու ենք։ Հարազատներով անընդհատ քննարկում ենք, թե ինչպես ժողովրդին համախմբենք, սթափեցնենք։ Մեզ համար շատ ավելի ցավոտ է տեսնել, թե ինչ է կատարվում։ Ախր, մեր տղաները կյանքի գնով են պահել այդ հողը։ Դուրս է գալիս, որ անիմա՞ստ էին այդքան զոհերը։ Ո՞նց կարելի է ինչ-որ բանի դիմաց մաս-մաս հանձնել Հայրենիքը»։ Կառավարության քայլերի տրամաբանությունը Զաքունցը չի կարողանում հասկանալ, երբ համադրում է զուգահեռ իրականությունները՝ սահմանին կանգնած զինծառայողին տրվող 150-200 հազար աշխատավարձն ու Երևանում պարեկային ծառայություն իրականացնող պարեկին տրվող 350 հազար աշխատավարձը։ «Ես դեմ չեմ կարգ ու կանոնին, բայց մեր առաջնահերթ խնդիրը երկիրը պաշտպանե՞լն է, թե՞ մայրաքաղաքում ապրողի բարեկեցությունը բարձրացնելը։ Հասկանո՞ւմ եք՝ զինվորն անտեսված է, բանակը վերացման են տանում։ Շատերի հետ եմ շփվում ու տեսնում եմ, որ բոլորը խորը հիասթափության, դեպրեսիայի մեջ են այս ամենից, բայց չգիտեն՝ ինչ անեն»,-ասում է զոհված զինծառայողի հարազատը։ Զաքունցը ԱՄՆ-ից Հայաստան է վերադարձել 4 տարի առաջ։ Ասում է՝ տարբեր երկրներում է ապրել, բայց ոչ մի տեղ իրեն լավ չի զգացել․ միայն Հայաստանում է իրեն լավ զգում, բայց, տեսնելով, թե ինչպես է աչքի առաջ օրեցօր փոքրանում Հայրենիքը, ձեռքերը ծալած նստել չի կարող։ «Իշխանությունները մարդկանց ծաղրում են։ Տպավորություն ունեմ, որ այս սադրանքները նրա համար են, որ մարդկանց լռեցնեն, վախեցնեն, թույլ չտան ոտքի կանգնել։ Ոնց որ ասեն՝ 5000 զոհ ենք տվել, էլի կտանք, խելոք նստեք տեղներդ․․․ Իսկ քանի որ շատ ընտանիքներ կան, որ կա՛մ սահմանին կանգնած զինվոր, կա՛մ շուտով կունենան ու այդ մարդիկ էլ մտածում են՝ լավ է, ձայն չհանենք, որ հանկարծ մի բան չլինի մեր երեխաների ծառայության ընթացքում, կառավարության գլուխ կանգնածները իրենց քայլերը հերթով անում են՝ երկիրը հանձնում են․․․»,-ցավով նկատում է Զաքունցը։ Զոհված զինծառայողի հայրը համոզված է՝ հայրենիքը փրկելու համար նախ նրա յուրաքանչյուր կտորը քոնը պետք է համարես, կարևորես նրա ամեն մի սանտիմետրը։ «Գիտե՞ք, այդ օրը՝ ակցիայի օրը, ես դա շեշտեցի, ասացի՝ ես արցախցի եմ, արցախցու կողքին եմ ու կապ չունի, որ ես Արցախում չեմ ծնվել։ Այդպես պետք է լինի մեր երկրի ցանկացած հատվածի պարագայում։ Անկախ նրանից, թե ով որտեղ է ծնվել, պետք է այն գիտակցումն ունենա, որ իրենը համարի Հայաստանի ամեն մի կտորը»-ասում է Զաքունցը։ Մարդկանց մոտ նաև այդ գիտակցումն արթնացնելու համար են այսօր պայքարում զոհված տղաների հարազատները, որպեսզի մի օր չարթնանանք ու պարզվի, որ Հայաստան պետություն այլևս չկա։18:1330.03.22
-
ՔաղաքականԻ՞նչ է կատարվում Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում. աշխատակիցներն ահազանգում են168.am-ը գրում է․ «2022թ. մարտի 2-ին Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը նշանակվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար՝ փոխարինելով իշխանափոխությունից հետո համայնքը ղեկավարած Դավիթ Կարապետյանին: Այս նշանակումը, սակայն, ըստ ամենայնի ցնցումներ է առաջացրել վարչական շրջանի աշխատակազմում: 168.am-ի հետ կապ հաստատած Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի աշխատակիցները, ում անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, պատմում էին այն սթրեսային իրավիճակի մասին, որը ստեղծվել է Սաշա Կատվալյանի՝ իր նոր պաշտոնը ստանձնելուց հետո: Դեռևս մարտի 4-ին «Հրապարակը» գրել էր, որ Սաշա Կատվալյանը պաշտպանության նախարար և նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի մտերիմն է, և Կատվալյանին գործուղել են Մալաթիա, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը և աշխատի 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների համար: «Թաղապետարանի աշխատակազմը, շունչը պահած, սպասում է. նրանց տեղեկություն է հասել, որ թաղապետը կադրային ջարդ է իրականացնելու և յուրայիններին է նշանակելու պաշտոնների»,- գրել էր թերթը: Կադրային ջարդը, ըստ թաղապետարանի աշխատակիցների, արդեն իրողություն է: «Մենք բարձրաձայնել ենք այն իրողությունների մասին, որոնք Սաշա Կատվալյանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո կան թաղապետարանում, և դրանից հետո վիճակն ավելի է սրվել: Երկարամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներին է ստիպում դիմում գրել, աշխատանքից ազատվել: Իր աշխատանքը թողած՝ սկսած 2018թ.-ից տվյալներ է հավաքում, որ մի բան գտնի: Սպառնում է անհիմն նկատողություններով, որ ազատելու հիմք ունենա»,- ասացին թաղապետարանի աշխատակիցները, ովքեր կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Աշխատակիցների խոսքով՝ մոտ 40 մարդու արդեն իսկ ազատել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանը, և գործընթացը շարունակվում է: «Ամեն օր աշխատանքի ենք գալիս՝ չիմանալով՝ հաջորդ օրը կրկին կգա՞նք, թե՞ արդեն ազատված կլինենք: Տարբեր բաժիններից՝ և կոմունալից, և քաղշինից, և եկամուտների ու առևտրի բաժնից, տեխնիկական սպասարկման բաժնից բավականին թվով աշխատողների է ազատել: Փոխարենը՝ թաղապետարանը լցրել է Դավիթաշենի թաղապետարանի անձնակազմով, ուր նախկինում աշխատել է»,- նշեցին մեր զրուցակիցները: Ըստ նրանց՝ աշխատանքից ազատելիս ասվել է ընդամենը մեկ նախադասություն՝ մենք իրար հետ չենք կարող աշխատել: «Իր ասելիքը մեր նորընծա ղեկավարը փոխանցել է տեղակալի և իր բերած բաժինների պետերի միջոցով, որոնց հրամանները դեռ չեն էլ եկել: Մեզ պարզապես ասում են՝ պարոն Կատվալյանը չի ուզում ձեզ հետ աշխատել, դիմում գրեք: Դիմումն էլ պետք է գրենք իր ուզած ժամկետով: Այն աշխատակիցներին, ովքեր հրաժարվում են ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմումներ գրել, հանձնարարում է կատարել այնպիսի աշխատանքներ, որոնք նրանց աշխատանքային պայմանագրերում չկան»,- իրենց վրդովմունքն արտահայտեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակիցները: Նրանց խոսքով՝ նույն տեքստն ասվում է նաև այն բաժինների պետերին, ովքեր դեռ աշխատում են: «Առաջին օրը, որ եկավ թաղապետարան, արդեն իսկ հետը շատ մարդիկ կային, և խոսում էին, որ այդ մարդիկ եկել են՝ աշխատեն: Բոլորին ազատելու է, որ կարողանա իր մտերիմներին տեղավորել աշխատանքի, և այդպես էլ եղավ: Ֆինանսականի պետ է բերել, իրավաբանական, քաղաքաշինության բաժինների պետեր, կոմունալ բաժնի պետ՝ նույնպես: Նաև, ինչպես արդեն նշեցինք, բազմաթիվ այլ աշխատակիցներ՝ հիմնականում Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմից և 4-րդ գյուղի իր համագյուղացիներից (Հաղթանակ թաղամաս.- Գ.Ս.)»,- ասացին 168.am-ի զրուցակիցները: Թաղապետարանի աշխատակիցների պնդմամբ՝ այս պահին իրենց ազատմանն են սպասում առևտրի բաժնի, հողի վարձակալության և գովազդի բաժինների պետերը, ում հրահանգված է ազատման դիմում գրել: «Ի դեպ, թաղապետարանի ավտոկայանատեղիում, որտեղ պետք է կայանված լինեն միայն աշխատակազմի մեքենաները, կայանվում են նաև դեռևս աշխատանքի չընդունված մարդկանց մեքենաները, որի իրավունքը չունեն»,- նշեցին թաղապետարանի աշխատակիցները: Սաշա Կատվալյանի հետ 168.am-ին կապ հաստատել չհաջողվեց: Այնուամենայնիվ, պատրաստ ենք լսել նաև նրա տեսակետը ստեղծված իրավիճակի առնչությամբ»:18:0330.03.22
-
ՀասարակականԱկնհայտ է, որ ֆեդերացիան Հայաստանում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ բավարար ջանքեր չի գործադրում. Արծվիկ ՄինասյանAysor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ - Պարոն Մինասյան, Դուք հայտնի ֆուտբոլասեր եք, մի ժամանակ քաղաքական գործիչների թիմում էիք հանդես գալիս։ Ուզում եմ հարցնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի՝ երեկ կրած 9։0 հաշվով պարտության մասին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Նորվեգիայի հետ ընկերական հանդիպմանն այսպիսի արդյունք գրանցվեց։ - Իհարկե, պարտությունից պետք չէ ողբերգություն սարքել։ Պարտություններից պետք է դասեր քաղել և ավելի հիմնարար վերանայումներ իրականացնել։ Ուղղակի պետք է աշխատել։ Բայց նաև ակնհայտ է, որ ֆեդերացիան Հայաստանում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ բավարար ջանքեր չի գործադրում։ - Կարելի՞ է ասել, որ ֆուտբոլը Հայաստանում «մահացել է», այլևս գոյություն չունի։ - Չէ, ես նման կտրուկ գնահատական չէի տա, որովհետև, փառք Աստծո, ֆուտբոլը և ֆուտբոլ խաղալու ունակությունը շատ բանով այս իշխանությունից կախված չեն։ Եթե կախված լիներ, իհարկե, դա էլ «մահացած» կլիներ, բայց քանի որ որպես կանոն՝ ֆուտբոլի նկատմամբ հակումն ու տաղանդը ի սկզբանե է, դրա համար անհատական մակարդակով տաղանդները կան և փառք Աստծո, որ կան։ Մնում է կազմակերպչական ճիշտ աշխատանք իրականացվի, որպեսզի կարողանանք ավելի լավ հաջողություններ արձանագրել։ - Պարոն Մինասյան, երեկ խոշոր հաշվով պարտությունից հետո ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները ներողություն խնդրեցին երկրպագուներից։ Բայց միայն ներողությունը բավարա՞ր է, թե ՀՖՖ-ն պետք է լուրջ հետևություններ անի։ -Իհարկե, հետևություններ շատ կան անելու։ Հիմա բոլորը թիվ մեկ քննադատությունն ուղղում են գլխավոր մարզչին։ Այո՛, գուցե գլխավոր մարզչի թերություններն էլ կան, բայց նորից եմ ասում՝ պետք է առավել ամբողջական և հիմնարար քայլեր իրականացվեն։ - Ըստ Ձեզ, ո՞րն է եղել հայկական նորագույն ֆուտբոլի ամենաարդյունավետ և հիշարժան շրջանը։ - Երբ Յան Պորտերֆիլդը դարձավ հավաքականի գլխավոր մարզիչ, և Վարդան Մինասյանն էլ՝ իր օգնական, իսկ հետո՝ արդեն գլխավոր մարզիչ, ահա այդ շրջանում հստակ երևում էր, որ թե՛ ֆեդերացիան, թե՛ մարզչական թիմը ավելի համահունչ և ավելի նպատակային գործունեություն էին ծավալում։ Իհարկե, այն ժամանակ էլ քննադատություններ կային, սակայն անհամեմատելի էին նախկին և ներկա ժամանակահատվածները։17:5630.03.22
-
ՀայաստանԷրեբունու քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. երեք անձ կալանավորվել էԷրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան մարտի 18-ին: Ժամը 21.20-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցից նրանք բաժին բերման ենթարկեցին 28 և 25 տարեկան երիտասարդների, երկուսն էլ՝ մայրաքաղաքի բնակիչներ: Կասկածանքը թմրանյութ պահելը, իրացնելն ու օգտագործելն էր: 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով յոթ փաթեթ: Պլաստիկ չորս ձողիկ և նույնանման զանգված հայտնաբերվեց նաև 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ: Ըստ նրանց` մարիխուանան ձեռք էին բերել «Տելեգրամի» միջոցով, և պետք է տեղադրեին մայրաքաղաքի տարբեր վայրերում: Հետագա միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ բերման ենթարկվածներն արդեն հասցրել էին բազմաթիվ փաթեթներ տեղադրել տարբեր վայրերում: Ճշտվում են ավելի քան 110 գրամ ընդհանուր քաշով փաթեթների թաքստոցները: Նույն օրը դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկած միջոցառումներով մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում իրավապահները հայտնաբերում են 46 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որը երիտասարդներին էր հասցեագրել անհայտ մի օգտատեր: Իսկ Երևանի Հասրաթյան փողոցի մի բնակարանում, որտեղ փաստացի բնակվում էր 25-ամյա երիտասարդը, հայտնաբերվում և առգրավվում է մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու փաթեթ՝ 40 գրամից ավելի քաշով: Ստացված տեղեկությունների հիման վրա շարունակելով միջոցառումները՝ Էրեբունու քրեական հետախույզները Գյուրջյան փողոցում դարանակալում են: Մարտի 19-ին, ժամը 11-ին, նրանց տեսադաշտում է հայտնվում կասկածելի անձ: Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդը, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվում ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է մարիխուանայի նմանվող զանգված: Նրա բջջային հեռախոսները զննվում են։ «Տելեգրամ» հավելվածում առկա էին թմրանյութ իրացնելու վերաբերյալ տեղեկություններ: Էրեբունու քրեական հոտախույզները, համագործակցելով տարածքային քննչական մարմնի և դատախազության ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածը Երևանում վարձակալում է բնակարաններ, որտեղ աճեցնում է կանեփ՝ թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվում է նաև կանեփ մշակողը։ Դատարանի որոշմամբ երեքն էլ կալանավորվել են, իսկ կանեփ մշակողը ստորագրությամբ բաց է թողնվել: Նշանակվել են փորձաքննություններ: Քրեական հետախույզների միջոցառումները շարունակվում են:17:5130.03.22
-
ՀասարակականԶորամասերից մեկում ուսումնական տագնապ է հայտարարվել. ՊՆԱնձնակազմի մարտական պատրաստականության ստուգման նպատակով N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են բարդ եղանակային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը»,-ասված է հաղորդագրության մեջ։17:4830.03.22
-
ՀասարակականԴիմակավորված անձինք կրակել են Քաջարանի ոստիկանապետի ուղղությամբ, երբ նա պահանջել է հանձնվելՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը հայտնում է, որ մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։ Oպերատիվորեն դեպքի վայր հասած Քաջարանի ոստիկանները նկատել են, որ խանութի սրահից դիմակավորված անձ է դուրս եկել ու փախել, իսկ ևս երկուսը խանութում են։ Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայանալով՝ պահանջել է հանձնվել։ Այդ ընթացքում դիմակավորված անձինք ինքնաձիգով կրակել են։ Գնդակը, բարեբախտաբար, ոստիկանին չի դիպել։ Բաժանմունքի պետը սկսել է բանակցել։ Տագնապով օգնության են հասել Սյունիքի մարզային վարչության ու տարածքային բաժինների օպերատիվ խմբերը՝ վարչության պետի գլխավորությամբ։ Բանակցությունները շարունակվել են, ինչի արդյունքում դիմակավորված անձինք դուրս են եկել խանութից, բերման ենթարկվել ու ձերբակալվել։ Նրանք Քաջարան քաղաքի 28 և 30 տարեկան բնակիչներ են։ Ժամեր անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել խանութից փախած անձին, որը ևս ձերբակալվել է։ 29-ամյա երիտասարդը նույնպես Քաջարանի բնակիչ է։ «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու «Ջ-1» նռնակն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։17:3930.03.22
-
Իրավական2021թ. զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը. Գոռ Աբրահամյան2021թ. ընթացքում արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում (2020թ.՝ 140): Դրանցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է: «47 ազդարարում ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ դրանցում ներկայացված տվյալենրը, հանգամանքներն ստուգելու համար: Արդյունքում 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 2020թ. ազդարարման վարույթով 1 քրեական գործ էր հարուցվել: Այս տվալները փաստում են, որ առկա է հանցագործությունների վերաբերյալ տվյալների արժանահավատության, փաստարկվածության, կոնկրետության տեսանկյունից արվող ազդարարումների որակական բարելավման միտում»,-նշել է Աբրահամյանը։17:3530.03.22
-
Հայաստան500 հոգանոց խնջույք՝ Գարիկ Սարգսյանի ընտրության կապակցությամբՎեդիի նորընտիր համայնքապետ, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը երեկ 500 հոգանոց խնջույք է կազմակերպել՝ նշելով իր ընտրությունը: Նա Արարատի մարզի Այգավան գյուղի ռեստորանում է հավաքել կուսակցական ու մարզային ակտիվին:17:2930.03.22
-
ՀայաստանՊետք է պատրաստ լինեն քննադատության. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանի և մի քանի որդեկորույս մայրերի հանդիպման մասինՄի քանի օր է, ինչ համացանցում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված հանդիպումը նրա և զոհված տղաների մի քանի մայրերի հետ։ Հանդիպումը լայն քննադատության առիթ դարձավ, մայրերին մեղադրում էին Հակոբյանի հետ հանդիպմանը մասնակցելու մեջ։ Միջոցառմանը ներկա է եղել նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը, որտեղ երգել է իր հայտնի «Խաչիկը-Վաչիկը» երգը։ Երգչուհին անդրադարձել է նաև իր հասցեին հնչած քննադատություններին՝ նշելով, որ այդ միջոցառմանը երգել է անվճար, և երգել է բացառապես այն երգերը, որոնք մայրերն են ուզել։ Երեկ էլ թեմային անդրադարձել էր նաև Աննա Հակոբյանը։ Նա, վերլուծելով հանրային արձագանքի տարբեր օրինակներ, եկել է եզրակացության, որ հանրությունը չի ընդունում, որ զոհվածի մայրը կարող է վերադառնալ բնականոն կյանքի և որոշակի հանրային պահվածք դրսևորել, որը դուրս է ընդունված պատկերացումներից։ Զոհված Մխիթար Գալեյանի մայրիկից՝ Աստղիկ Գալեյանից, «Oragir.news»-ը հետաքրքրվել է, թե արդյո՞ք իրեն հրավիրել են մասնակցելու միջոցառմանը: Նա պատասխանել է. «Ոչ, հրավեր չի եղել»։ Ինչ վերաբերում է նաև մայրերի հասցեներին հնչած քննադատություններին՝ միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ, ասել է, որ յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր արարքի համար. «Ամեն ծնող ինքն է պատասխանատու իր արարքների համար, իրենց որոշումն է, կոնկրետ ես չեմ մասնակցել։ Մամաների հանդիպմանը դեմ չեմ՝ ասում են, խոսում, լիցքաթափվում, մայրերը միմյանց հասկանում են շատ լավ, չէ՞ որ բախտակիցներ ենք։ Չպետք է հանրայնացնել այդ ամենը, ու քանի որ արդեն բոլորը տեսել են, ուրեմն պետք է պատրաստ լինեն քննադատության։ Դա բնական երևույթ է»։17:1830.03.22
-
ՀասարակականՇիրակի մարզից այժմ 30 անձ ունենք ադրբեջանական բանտերում. մարզպետՇիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են գերեվարված շիրակցիների խնդիրներին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Շիրակի մարզպետն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հայտարարությանը, որում վերջինս փորձել էր կասկածի տակ դնել գերեվարված անձանց իրավական կարգավիճակը։ Նազելի Բաղդասարյանը, վկայակոչելով միջազգային բանաձևերն ու փաստաթղթերն, ինչպես նաև եռակողմ հայտարարությունից բխող դրույթները, արձանագրել է, որ Ադրբեջանում պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ։ «Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ պատրաստակամության համար, որ այցելել եք մարզ և ի թիվս այլ հարցերի, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, այսօր հնարավորություն կունենանք և հանդիպելու մարզից գերեվարված մեր եղբայրների հարազատներին, և խոսելու նրանց հայրենադարձմանը միտված մեր ջանքերից։ Ցավով եմ արձանագրելու, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում եռակողմ համաձայնության դրույթներն ու այնտեղ են պահվում մեր հայրենակիցները։ Շիրակի մարզից այժմ 30 անձ ունենք ադրբեջանական բանտերում։ Եվս մեկ անգամ կուզենամ այս հարցին ձեր ուշադրությունը հրավիրել, ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը մեր տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում, քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով պատանդի կարգավիճակով պահում է նրանց։ Մինչդեռ հիշում եք, որ նախորդ տարի սեպտեմբերին ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևը՝ հումանիտար հետևանքների մասով, ևս մեկ անգամ ընդգծեց, որ այնտեղ պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ»,- նշել է Շիրակի մարզպետը։ Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և նշել, որ խնդրի լուծման ուղղությամբ արվում է հնարավորը․ «Տիկին Բաղդասարյան, հիրավի ճիշտ եք, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։ Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։ Ամեն պարագայում ձեզ հավաստիացնում եմ՝ իմ գործունեության առանցքում խնդրի լուծումն առաջնային տեղ ունի»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը։ Մարդու իրավունքների պաշտպանն ու Շիրակի մարզպետը հանդիպել են գերեվարվածերի հարազատների հետ, այնուհետև շրջայց են կատարել «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում, ծանոթացել պայմաններին ու կատարված աշխատանքներին։17:1530.03.22
-
ԱրցախԻնչպե՞ս Ասկերանի գյուղացիները կախաղան բարձրացրեցին դավաճան Շամիր բէկ ՓիրումյանինՀայոց պատմությունն ունի ինչպես փառավոր, այնպես էլ՝ ողբերգական էջեր։ Սակայն ցավալիորեն պետք է նշել, որ այդ էջերի կողքին շատ են նաև պատմական փաստերն ու տեղեկությունները հայ մարդու դավաճանության մասին։ Որքան էլ ցանկանանք այդ էջերը պոկել մեր պատմությունից, չի ստացվի, գրում է «168.am»-ը։17:1030.03.22
-
ՔաղաքականՊատգամավորի քենին՝ մանկապարտեզի տնօրե՞ն2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ հեղափոխական Փաշինյանը պնդում էր, որ Նոր Հայաստանում որևէ մեկը խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով պաշտոնի չի նշանակվելու և այդ սկզբունքով ոչ մի հարց այլեւս մեր երկրում չի լուծվելու: Սակայն այս հայտարարությունից շատ չանցած մենք ականատես եղանք, թե ինչպես Փաշինյանի զարմիկը, աներձագը, քավորն ու քավորի եղբայրը պաշտոններ ստացան, գրել է «Hraparak.am»-ը։ «Եվ իշխանական շրջանակները սկսեցին իրենց ուսանողական ընկերներին, ազգականներին, հարեւաններին ու մերձավորներին տարբեր համակարգեր խցկել, պաշտոնների տեղավորել, պատգամավոր ու ավագանի դարձնել, մրցույթներում հաղթող ճանաչել, նրանց հիմնարկներին պետական պատվերներ իջեցնել, դեսպան ու ներկայացուցիչ ուղարկել տարբեր երկրներ։ Հետո նրանց ազգուտակն ու ընկերները սկսեցին իրենց ծանոթ-բարեկամներին տեղավորել եւ փող աշխատելու հնարավորություն ստեղծել։ Դիլիջանի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ պատգամավոր Վահե Ղալումյանի քենին՝ Ալլա Եգանյանը որոշել է Դիլիջան քաղաքում մանկապարտեզի տնօրեն դառնալ: Ըստ մեր աղբյուրի` նրա համար բոլոր «ճանապարհները» «հարթված» են, մնում է մեկ-երկու տեխնիկական հարց ու վերջինս կնշանակվի: Մենք կապվեցինք Դիլիջանի քաղաքապետի մամուլի խոսնակի հետ, նա մեզ հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը․ «Մանկապարտեզների գծով իրականում դեռ կոնկրետ որոշում չունենք, ոչ մի մանկապարտեզի տնօրենի պաշտոն դեռևս թափուր չէ, սակայն առաջիկայում երևի կլինի, ամեն ինչ լինելու է օրենքի սահմանում՝ հայտարարվելու է մրցույցթ։ Անկեղծ ասած՝ չգիտենք էլ, թե ով է Վահե Ղալումյանի քենին, բայց եթե նրա թեկնածությունը կհամապատասխանի, ինչու ոչ՝ հնարավոր է»,- նշեց մեր զրուցակիցը: Այն հարցին, թե ե՞րբ է հայտարարվելու տնօրենի մրցույթը, խոսնակն ասաց՝ դեռևս հստակ չէ ժամկետը»:16:5930.03.22
-
ՀասարակականՄեկ շաբաթում ինչ է արել Մարինա Պողոսյանը ԲԴԽ-ումԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հունվարի 27-ի նշանակմամբ Բարձրագույն դատական խորհուրդ էր ներմուծել իրավապաշտպան Մարինա Պողոսյանին, որպեսզի նա աշխատի որպես փորձագետ: Պողոսյանն այն երկու փորձագետներից մեկն էր, որը ի պաշտոնե իրավունք էր ունենալու ասելու՝ ով դառնա դատավոր, ով՝ ոչ, գրում է «Hraparak.am»-ը։ «Ըստ էության, Գագիկ Ջհանգիրյանը Պողոսյանին օժտել էր դատավոր ընտրելու իրավունքով: Ավելի ուշ, պարզվեց, որ Պողոսյանը 1 շաբաթով է որպես փորձագետ լինելու, կոռուպցիայի վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանի ընտրվելիք դատավորների թեկնածուների և դիմորդների հետ հարցազրույց է անցկացնելու, թե ով ինչ քանակի գույք ունի, որտեղից է այդ գույքի ձեռքբերումը։ Բարձրագույն դատական խորհրդից Պողոսյանի գործունեության վերաբերյալ փոխանցեցիին, որ Մարինա Պողոսյանը գրավոր քննության փուլն անցած թվով 5 հավակնորդի հետ հանդիպում է ունեցել, տեղի է ունեցել հարցուպատասխան։ «Փորձագետների կարծիքը խորհրդատվական բնույթ ունի, չի կարող որոշիչ լինել, ընտրում են ԲԴԽ անդամները, գրավոր քննություն են հանձնում, ով հաղթահարում է, անցնում է բանավոր քննության փուլ։ Բանավորը անցկացնում են խորհրդի անդամները։ Բանավոր քննությունն էլ ով հաղթահարում է, վերապատրաստման է մասնակցում, սովորում, ավարտում է եւ նշանակվում դատավոր»,-նշեցին ԲԴԽ-ից։ Նաեւ փոխանցեցին, որ ոչ միայն Մարինա Պողոսյանի, այլ նաեւ միջազգային ու տեղական փորձագետների հետ է հանդիպում եղել․ «Իրենք խորհրդատվական բնույթի կարծիք են հայտնել»։16:5030.03.22
-
ՄիջազգայինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբԱդրբեջանի՝ ռուս պատգամավոր Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը Պետդումայի միջազգային կոմիտեում անվանել են նյարդային եւ սխալ գործողություն եւ կողմերին կոչ են արել ավելի զուսպ լինել:16:3630.03.22
-
ՄիջազգայինԻսպանիայում բենզալցակայանները սկսել են բարձրացնել բենզինի գինըԻսպանիայի իշխանությունների որոշումը ավտոմեքենաների վառելիքի արժեքի մասնակի փոխհատուցման մասին հակառակ ազդեցությունն է առաջացրել. բենզալցակայանները երկրում սկսել են բարձրացնել բենզինի գինը, որպեսզի նվազեցնեն այդ հարկադրված բոնուսի ծախսերը, գրում է «Mundo» թերթը: Ուրբաթ Իսպանիայի կառավարությունը համաձայնել է փոխհատուցել մեկ լիտր բենզինի կամ դիզելի արժեքի 20 տոկոսը, ընդ որում այդ գումարից հինգ ցենտն առաջարկվում է փոխհատուցել հենց վառելիքի արտադրողներին եւ բենզալցակայանների սեփականատերերին: Այդ միջոցներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 4-ին ։ Թերթը նշում է, որ խոսքը «հարյուրավոր» բենզալցակայանների մասին է, որոնք այդ ամսաթվին ընդառաջ մեկ օրում բարձրացրել են ավելի քան հինգ եվրոցենտների գները ՝ «հավասարեցնելով» կառավարության ջանքերը:16:2530.03.22
-
ՄիջազգայինԿրեմլը մեկնաբանել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքներըՄոսկվան չի կարող արձանագրել, որ ինչ-որ բան խիստ խոստումնալից է և ինչ-որ բեկումներ են սպասվում ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններում, դեռ բավական երկար աշխատանք է սպասվում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով նախօրեին Ստամբուլում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին հարցին։ «Դրականն այն է, որ ուկրաինական կողմը, համենայնդեպս, սկսել է կոնկրետ ձևակերպել և թղթի վրա դնել այն, ինչն առաջարկում է։ Մինչ այժմ մենք չենք կարողացել դրան հասնել։ Սա դրական գործոն է», - ասել է Կրեմլի խոսնակը։16:0030.03.22
-
ՀայաստանՀայլուր 15:30 Երասխի դիրքերում 2 վիրավորի մասին լուրերը ՊՆ-ն հերքում է | 30.03.202215:3030.03.22
-
ՀայաստանԻ՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը․ Դավոյան«Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը»,-այս մասին այսօր Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Քաղպայմանագրի պատգամավոր Արփի Դավոյանը՝ ի պատասխան ընդդիմադիրների հարցադրումների։ Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ ադրբեջանցիների կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժելու օրը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վեդիում մասնակցում էր ՔՊ ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանի քարոզարշավին․ «ՀՀ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոնյա է, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, եւ երեկոյան ութից հետո հանդիպել է կուսակցականների հետ, ի՞նչ խնդիր կա ըտեղ, ոչ մի խնդիր»,- ասել է Արփի Դավոյանը։15:1330.03.22
-
ՀասարակականՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանըՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը մասնակցել է «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով (“International co-operation to address violations of international humanitarian law and international human rights law”) ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը, որը կայացել է 2022 թվականի մարտի 28-29-ին Վիեննայում: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների և կիրառության հետ կապված հարցեր՝ կենտրոնանալով հակամարտություններում գտնվող քաղաքացիական բնակչության իրավիճակի և նրանց վրա հակամարտության ունեցած ազդեցության վրա, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննման և փաստագրման լավագույն փորձը, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատություններին աջակցող թվային տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր: Քննարկմանը ելույթով է հանդես եկել ՄԻՊ ներկայացուցիչը՝ անդրադարձ կատարելով Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին: ՄԻՊ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական կողմի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներն ու հայկական կողմի ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական իրավասուների կողմից իրականացված խոշտանգումները՝ հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցներում ներկայացված փաստերին: Մասնավորապես՝ ելույթում նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հումանիտար լրջագույն խնդիրների առջև է կանգնեցրել ՀՀ սահմանային բնակիչներին: Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող ադրբեջանական իշխանությունների վարքագծի հետևանքով Արցախում մարդիկ շաբաթներ շարունակ զրկված են գազամատակարարումից, ինչը խոչընդոտում և բացառում է վերջիններիս առողջության, կրթության, աշխատանքի և այլ հիմնարար իրավունքների կենսագործումը: Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիվ գոործողությունների հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լրջագույն խնդիրներ: ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապությանը: Ելույթում խստորեն դատապարտվել է ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ է արվել մարդու իրավունքների ազգային հաստատություններին և միջազգային կազմակերպություններին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան քաղաքականությունը։ ՄԻՊ ներկայացուցիչն իր խոսքում կարևորել է նաև զինված հակամարտության գոտիներում, թե՛ հակամարտության ընթացքում, թե՛ դրանից հետո միջազգային կազմակերպությունների ներկայության ապահովումը տեղում՝ որպես խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման ու պաշտպանության երաշխիք և մեխանիզմ:15:0630.03.22
-
ՀասարակականՈստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարվածԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:14:5830.03.22