Լրահոս

2022-03-29
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ շաբաթվա ընթացքում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 1965 խախտում
    Մարտի 21-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1965 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 112, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 252 անձ։ 72 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 14-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 10-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 8-ը՝ փակված համարանիշերով, 224-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկաները ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 62 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր:
    16:42
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    41-ամյա բնակիչը 2 անձանց հավատացրել է, թե իբր կաշառքով կարող է լուծել նրանց որդիների՝ զինծառայությունից ազատելու հարցը
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են նախազորակոչիկներին և զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով Շիրակի մարզի 41-ամյա բնակչի կողմից նույն մարզի տարբեր բնակիչներին տարբեր չափերով կաշառք տալուն դրդելու, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակություն կատարելու և կաշառք տալու փորձի դեպքերի հանգամանքները: Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 41-ամյա բնակիչը, նույն մարզի երկու բնակիչների պարտք լինելով առանձնապես խոշոր և խոշոր չափերի գումարներ, խոստացված ժամկետներում չի կարողացել վերադարձնել պարտքը: Այնուհետև, վերջիններիս գումարները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, նրանց մոտ պատրանք է ստեղծել, թե իբր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկներին կաշառք տալու միջոցով կարող է լուծել նրանց նախազորակոչիկ և զորակոչիկ որդիների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը: Շիրակի մարզի բնակիչները, հավատալով 41-ամյա տղամարդու խոստումներին, ընդունել են նրա առաջարկը և համաձայնել նշված գումարները վերջինիս միջոցով որպես կաշառք տալ պաշտոնատար անձանց և բժիշկներին: Ընդ որում, բացի պարտքով վերցրած գումարը, 41-ամյա տղամարդը Շիրակի մարզի վերոնշյալ բնակիչներից մեկից պահանջել է ավելին, ինչը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված անձը համաձայնել է վճարել մաս-մաս: Նշված գումարները հափշտակվել են 41-ամյա տղամարդու կողմից, սակայն առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու պատրվակով ստացած գումարը խարդախությամբ հափշտակելու դեպքը բացահայտվել է իրավապահ մարմինների կողմից, և տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։ Բացի այդ, 41-ամյա տղամարդը, տեղյակ լինելով, որ Շիրակի մարզի մեկ այլ բնակչի՝ 43-ամյա տղամարդու որդին, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանումում հաշվառված զորակոչիկ է և ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով չի զորակոչվելու, ինչպես նաև մյուս որդին նախազորակոչիկ է, նրա մոտ ևս ստեղծել է վերը նկարագրված պատրանքը: 43-ամյա տղամարդն ընդունել է նրա առաջարկները՝ պաշտոնատար անձանց և բժիշկներին խոշոր չափերով կաշառք տալու միջոցով զորակոչիկ որդուն ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ կեղծ փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև մյուս որդու՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կազմակերպելու վերաբերյալ: Տղամարդը մաս-մաս վճարել է խոստացված գումարը, որը հափշտակվել է 41-ամյա տղամարդու կողմից։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (3 դրվագ) և 34-38-312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոփոխվել է և կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Շիրակի մարզի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
    16:35
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղել է, որ ես տանը առանց ջեռուցման ապրել եմ, իմ աշխատավարձը եղել է 60.000 դրամ. Աղազարյան
    Անդրանիկ Քոչարյանի մտքերը, ով հենց սկզբից կանգնած է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման պաշտպանության գործին, առաջամարտիկներից է եղել, պետք չի միշտ ուղիղ իմաստով հասկանալ: Սա՝ մեկ: Երկրորդը՝ ես ապրել եմ առանց գազի, առանց պայմանների: Եթե այդքան պիտի պրիմիտիվացնենք այդ մտքի էությունը, ապա ես սովոր չեմ ու ոչ մեկը չի սովորում դրան: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրատվամիջոցի դիտարկմանը, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասել է՝ պետք է միակամ լինենք եւ սովորենք գազատարը փակ վիճակում ապրել,և հարցին՝ եթե այս ցուրտ եղանակին իրենց տան գազն անջատեն, կսովորի՞ ապրել այդ պայմաններում: «Եղել են իրավիճակներ, որ ես տանը առանց ջեռուցման ապրել եմ, որովհետեւ իմ աշխատավարձը եղել է 60 հազար դրամ, դա չի բավականացրել, հետեւաբար՝ չենք միացրել: Մենք չպիտի մոռանանք, որ Անդրանիկ Քոչարյանի արտահայտած միտքը այն կոնտեքստով է ասված, որ մենք պատերազմի մեջ եք, չի ավարտվել պատերազմը: Թշնամու կողմից նմանատիպ դրսեւորումները միշտ պետք է սպասենք ու անակնկալի չգանք: Թող ների Անդրանիկ Քոչարյանը, որ ես մեկնաբանում եմ իր խոսքը, բայց նրա ասածը այն իմաստով է, որ մենք պետք է, այո, կրճտացնենք մեր ատամները եւ իրար կողքի կանգնենք»: Դիտարկմանը, որ 1990-ականներին, երբ թշնամին Ստեփանակերտի մատույցներում էր, Գերագույն խորհրդի 30-40 պատգամավորներ գնացել էին Արցախ, իրենց մաշկի վրա զգում էին՝ ինչ է կատարվում, իսկ այսօր իշխանական պատգամավորները դա չեն անում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Ես ինքս այն ժամանակ մի քանի անգամ գնացել եմ, վառելիք ենք տարել: Ոչ թե անձամբ ես եմ տարել, այլ պատկերացնո՞ւմ եք, ուղղաթիռի մեջ 200 լիտրանոց մետաղից տարաները որ կան, դրած մի քանի հատ, մի հատ գնդակ կպներ՝ կպայթեր: Գնացել ենք, մասնակցել ենք, բայց հավատացնում եմ, վիճակները տարբեր են առաջ եւ հիմա: Ու այնպես չի, որ հիմա չեն գնում»: Թե ո՞րն է տարբերությունը առաջվա ու ներկայիս վիճակի՝ Աղազարյանը պատասխանեց՝ հիմա չպետք է թշնամուն առիթ տանք բանակցային գործընթացում սեպ խրել:
    16:15
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը վարույթ է ընդունել ՊԵԿ նախկին աշխատակցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումը
    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ -Երևան քաղաքում գտնվող 8 բնակարանները և Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, 4 հասարակական նշանակության տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին և 2 հողամասեր, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.601.422.519 դրամ։ -Ավստրիայի Հանրապետության տարածքում գտնվող 2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170,826,728 դրամի չափով։ -293.328.805,1 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, -748.762.865,56 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում բազմաթիվ վարույթներով ուսումնասիրությունները շարունակվում են: Այլ գործերով, որոնցով կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, առաջիկայում կներկայացվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումներ։ Գլխավոր դատախազությունում վերոնշյալ վարչության ձևավորումից հետո սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թվով 5-րդ հայցադիմումն է, որ դատարանն ընդունել է վարույթ:
    16:12
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հնդկաստանում վայրի ընձառյուծը ներխուժել է Mercedes-Benz-ի գործարան՝ մի քանի ժամով կաթվածահար անելով աշխատանքը
    Հնդկաստանի Չական քաղաքում գտնվող Mercedes-Benz մեքենաշինական գործարանը վերջերս ստիպված էր դադարեցնել աշխատանքը բավականին անսովոր պատճառով: Վայրի ընձառյուծը վաղ առավոտյան ինչ-որ կերպ հայտնվել էր գործարանում և մի քանի ժամ թափառել տարածքում, գրում է Luxury Launches-ը։ Անակնկալ այցելուն գործարանում խուճապ է առաջացրել, և աշխատողներն արագ տարհանվել են, ինչի հետևանքով հոսքագծերի աշխատանքը դադարեցվել է: Հատկանշական է, որ վայրի կենդանին ևս խուճապի է մատնվել՝ չկարողանալով դուրս գալու ճանապարհը գտնել: Նշվում է, որ դեպքի վայր կանչված մասնագետները կարողացել են կենդանուն անվտանգ դուրս բերել ու վերադարձնել իր բնական միջավայր:
    16:04
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Բոլոր լծակներն անխնա օգտագործեցին. ես չեմ պարտվել Գարիկ Սարգսյանին». Սպարտակ Թարթիկյան
    Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած մարտի 27-ի ընտրություններին իշխանությունը բոլոր լծակներն անխնա օգտագործեց։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Սպարտակ Թարթիկյանը։ Նշենք, որ Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում էին երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ Ընտրության արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 13 139 ձայն, «Իմ հզոր համայք» կուսակցությունը՝ 9 694 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում էր ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը։ Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում ընդգրկված են ավագանու 80 թեկնածուներ․ ցուցակը գլխավորում էր «Իմ հզոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Թարթիկյանը։ «Ես չեմ պարտվել Գարիկ Սարգսյանին, ես պարտվել եմ պետական համակարգի իշխանության բոլոր լծակներին, ֆինանսական ահռելի միջոցներին։ Երկրորդ ընտրությունները գնահատում եմ այսպես՝ բոլոր լծակներն անխնա օգտագործեցին։ Ամբողջ պետական համակարգը Պաշտպանության նախարարով, պատգամավորներով աշխատում էին ընդամենը մի փոքր համայնքի՝ Սիսավանի նախկին ղեկավարի դեմ։ Ափսոս, որ Սուրեն Պապիկյանն իմ երկրի Պաշտպանության նախարարն է, հակառակ պարագայում ամեն ձեւի կնկարագրեի։ Այն ժամանակ պետական լծակները 50 տոկոսով էին աշխատում, բայց հիմա ահռելի ֆինանսական միջոցներ դրվեցին։ Մեր անվտանգության հարցերը թողած բոլորը լծվել էին Վեդիի ընտրություններին »,- ասաց Թարթիկյանը։ Սպարտակ Թարթիկյանը նշեց, որ իր պայքարը շարունակելու է. «Ես միանշանակ պայքարելու եմ հանուն իմ արժանապատվության, պայքարելու եմ իմ համայնքների շենացման գործի համար»։ Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ինքը համագործակցի Գարիկ Սարգսյանի հետ, Թարթիկյանը պատասխանեց. «Ամոթանք եք տալիս»
    15:57
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում վերականգնվել է գազամատակարարումը
    Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։ Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։ Բռնաճնշումների այս քաղաքականությունն արժանացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և միջազգային հանրության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ու միջազգային կառույցների խիստ քննադատական արձագանքին։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները երախտագիտություն են հայտնում միջազգային կառույցներին և մեր բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։ Միևնույն ժամանակ, բարձր գնահատելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը, ակնկալում ենք ադրբեջանական զինուժի հետ վերադարձը ելման դիրքեր։ [ԱՀ Ազգային Ժողով]
    15:53
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
    Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ առաջին օրը ավարտվել է, փոխանցում է РИА Новости-ն՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով: Տեղեկության համաձայն՝ դրանք ընթացել են մոտ 3 ժամ: Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավարը հայտնել էր, որ բանակցությունների արդյունքներով կողմերը ժամեր անց հայտարարությամբ հանդես կգան: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն էր ձերք բերվել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ անցկացնելու մասին:
    15:52
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի ԱԽ-ը… յաթաղանը սեփական ձեռքով Հայաստանի վզին դրած՝ խաղաղություն են մուրում
    Անտեղյակ դիտորդին կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանի հիմնարկներից «անվտանգության խորհուրդը» և դրա մասնակիցները վերջապես լեթարգիական քնից ելել են ու հայտնաբերել ակնհայտ իրողություններ: Մասնավորապես, կարող է թվալ, որ թուրքին սիրաշահող Փաշինյանն ու նրա գործակիցները հանկարծակի իմացել են, որ իրենց սիրելի Ալիևն ու առհասարակ ադրբեջանական իշխանությունը ցանկանում է Արցախի հայությանը բնաջնջել և էթնիկ զտումներ անել (ինչպիսի՜ նորություն, չէ՞): Կամ, ասենք, հանկարծակի, այն էլ՝ ԱԽ նիստից մի կես ժամ առաջ տեղեկացել են, որ Թուրքիան, իրենց սիրելի Էրդողանի պապերը ներառյալ, հայերի ցեղասպանություն են իրականացրել, իսկ Ռեջեփն էլ շարունակում է իր պապերի հանցագործությունը՝ նպատակ ունենալով այն վերջնագծին հասցնել: Այն է՝ վերացնել Հայաստանն ու հայությանն առհասարակ: Հետաքրքիր է, տեսնես «պատմության մասնագետ» Միրզոյան Արարատը անգալստուկ Չավուշօղլուի հետ գրկախառնվելիս գիտե՞ր այդ մասին, թե՞ նա էլ իր պաշտամունքի առարկա Նիկոլ Փաշինյանից ԱԽ վերջին նիստում տեղեկացավ, որ ա) Թուրքիան ցեղասպանություն իրականացրած պետություն է, և ամենակարևորը՝ բ) «…որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ» (մեջբերում ԱԽ նիստի մասին հաղորդագրությունից): Հա, ի՛նչն է հետաքրքիր ու զավեշտական միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ու նրա ԱԽ-ն ադրբեջանական նկրտումների վերաբերյալ նման հետևությունների հանգել են, ինչպես նշված է՝ «իրադրության վերլուծություն» կատարելով: Նրանք, փաստորեն, կարողանում են վերլուծել: Այստեղ բանալի բառը, այնուամենայնիվ, «իրադրությունն» է: Բանն այն է, որ այդ «իրադրությունը», որն, ըստ իրենց, վերլուծել են Փաշինյանն & co.-ն, ախր, հենց իրենք էլ հետևողականորեն ու կանխամտածված ստեղծել են: Իշխանության գալով՝ 2018-2020 թվականներին հիմք են ապահովել ադրբեջանաթուրքական տանդեմին՝ Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու և պարտության մատնելու համար: Իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից, երբ Փաշինյանը, կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելով արձանագրեց ամբողջ կյանքի իր գլխավոր երազանքը՝ տապալել հայությանն ու մատնել պարտության (դե նա պարտությունների ու սխալների պաշտամունք ունի, ինչպես խոստովանել է, անգամ՝ ոտանավորներով), մի խոսքով, առ այսօր նույն Փաշինյանն ու նրա խմբավորումը ամեն ինչ անում են, կարելի է ասել՝ կաշվից դուրս են գալիս (Սուքիասյան Խաչատուրն ու ոչ միայն նա վկա), որպեսզի Հայաստանում սպասարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Իրե՛նք՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն (նաև՝ նրանց ձայն տվող անխտիր բոլորը, նաև «ոչնչի համար» զոհված տղաների այն ծնողները, որոնք Աննայի հետ քեֆի սեղան նստած, երջանկությունից ուղղակի շողում էին) միանգամայն կանխամտածված, թշնամուն են հանձնել ամենը, ինչ հնարավոր էր հանձնել: Ու... շարունակում են խոսել «խաղաղության օրակարգից» Ձեր «օրակարգը» ի սկզբանե նեխած է և դրանից արյան ու նոր զոհերի հոտ է գալիս: Ու, հո՛պ, Փաշինյանի ԱԽ-ն նախօրեին նշում է. «Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»: Զի՛լ է, չէ՞: Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբավորումը, պատկերավոր ասած, գիտե՞ք, թե ինչ է արել. թուրքի յաթաղանն իրենց ձեռքով բերել են, հարմարեցրել Հայաստանի վզին ու խաղաղություն են մուրում: Խաղաղության մուրացկաններ են: Անթրաշ: Թուրքի պատկերացրած «խաղաղությունը» մորթված հայն է: Իհարկե, նիկոլականներին դա չի սպառնում, նրանք չէ՞ որ սիրում են թուրքերին ու Թուրքիան: Ահավասիկ, կարկառուն նիկոլական մեծահարուստն է ասում, թե՝ «հարևանություն կանենք»... Մի՞թե հնարավոր չէ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ հարևան լինել: Գիտեք, հնարավո՛ր է: Բայց միայն այն դեպքում, երբ Հայաստանը ունի մարտունակ բանակ, նորմալ տնտեսություն, ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված սերունդներ, գնչուական աշխարհընկալումից մաքրված հասարակություն, կայուն պետություն, բանիմաց ու գործունակ ղեկավարություն, որ ղեկավարները ապուշ-ապուշ հայտարարություններ չի անում, ու թշնամուն գիքորաբար «էստի համեցեք» չի կանչում: Կարճ ասած, խաղաղություն չեն մուրում, հաստատում են: Իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ուղղակիորեն փոշիացրել, խժռել, մսխել են խաղաղություն հաստատելու և խաղաղ ապրելու Հայաստանի բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները՝ ռազմական, տեխնիկական, տնտեսական, քաղաքական, արտաքին-քաղաքական մարդկային, բարոյական բոլոր ռեսուրսները: Ու հիմա, որ ԱԽ-ն հայտարարում է. «...միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար», թող մի հատ հայելու մեջ նայեն: Կոլեկտիվ: Եթե հանկարծ հայելին նրանց դեմքերն արտացոլի (եթե), միգուցե կնայեն իրենց աչքերի արտացոլանքին ու... կինքնաոչնչանան: Չէ՛, ամոթից չէ, այլ՝ պարզապես, ինքնաոչնչանան, էլի, հերի՛ք է, որքան ոչնչացնեն: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նշած «միջազգային զսպման մեխանիզմների»-ն, ապա մինչև դրանք գործարկեն, մանավանդ, ՔՊ-նիկոլական իշխանության պայմաններում, վերջիններիս սիրելի թուրքերը արդեն Արցախի մնացորդները ոչնչացրած կլինեն, եթե ոչ՝ խիտ շրջապատման մեջ առնված Սյունիքն էլ՝ հետը: Հարցը շատ պարզ է. Հայաստանն ուզո՞ւմ է իրականում գոնե ինչ-որ ապագա ունենալ: Եթե այո, ապա պետք է Փաշինյանին ու նրա խմբակին ամենակոշտ ձևով հեռացնի պետության ղեկից՝ համարժեք պատասխանատվության առաջ կանգնեցնելով ու առհավետ մերժելով նրանց: Դա է մնացյալ քայլերի, գործողությունների, հնարավորությունների անկյունաքարային ու անվիճելի պայմանը: Մնացյալը, այդ թվում՝ «հիմա դրա ժամանակը չէ, համախմբվենք...» ու նման, չգիտես, թե է՛լ ինչ «թեզերը» կամ մանիպուլյացիա են, կամ էլ ինքնախաբեություն:
    14:59
    29.03.22
    Ավելին
  • Արցախ
    Ռուսները պահուստային ուժեր են կենտրոնացրել Փառուխում
    Ադրբեջանի նոր առաջխաղացումը արգելափակելու համար ռուս խաղաղապահները պահուստային ուժեր են կենտրոնացրել Փառուխում:
    14:54
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խրամորթից ու Փառուխից շուրջ 200 երեխա, կին ու տարեց է տարհանվել. Արտակ Բեգլարյան
    Արցախում տարբեր պետական մարմիններ իրենց աշխատանքն են կատարում իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ, այս մասին հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Նա նշել է, որ այցելել է Խրամորթ համայնք, կապ է պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ: «Նախ, Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել եմ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն: Արդեն սննդամթերքի տեսքով որոշակի ծավալի աջակցություն տրվել է և առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառենք: Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս ցուցաբերում է աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական բնույթի, և, ըստ կարիքի, կառավարությունը նույնպես կտրամադրի ֆինանսական օգնություն տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները: Հանձնարարված է լիազոր մարմիններին կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ», - հայտնել է Բեգլարյանը։ Արցախի պետնախարարը տեղեկացրել է նաև, որ մի շարք աշխատանքներ են կատարվել ու կատարվում նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու առումով, որոնց մասին լիազոր մարմինները առանձին հրապարակումներով հանդես կգան:
    14:43
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՄՆ-ն նվազեցնում է ՀՀ-ին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին. ANCA
    ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։ «Մենք հիասթափված ենք, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեն, որը հրապարակվել է կառավարական հաշվետվությունից հետո, որում նշված է Ադրբեջանին ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնելու մասին, հավասարակշռում է Հայաստանի աջակցությունը 24 մլն դոլարից մի փոքր ավելի ու չի ներառում որևէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար», - նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Համբարյանը հավելել է՝ ակնկալում են, որ Կոնգրեսում իրենց գործընկերները և համայնքային ակտիվիստները աշխատեն խնդրի ուղղղությամբ, որպեսզի ԱՄՆ-ից օգնություն հատկացվի թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին։ Նշենք, որ Բայդենի 2023 թվականի բյուջեն ներառում է 23,405,000 դոլար արտաքին օգնություն և 600,000 դոլար ռազմական օգնություն Հայաստանին։
    14:34
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի հերոսական ժողովրդին չեն կարող ընկճել թշնամու սադրանքները․ ԱՀ ՆԳՆ
    Վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն: Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը մինչև ժամը 13:00-ն, քաղաքացիների ելքը և մուտքը Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով: Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական միջոցների ներկայացուցիչներին, սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերին, հանրային և քաղաքական բոլոր շրջանակներին՝ պահպանել խիստ զսպվածություն, ավելորդ և անհարկի լարվածության մթնոլորտ հրահրող հրապարակումներ կամ հայտարարություններ չանել: Ժամանակը ցույց է տվել, որ Արցախի հերոսական ժողովրդին չեն կարող ընկճել թշնամու կողմից պարբերաբար հրահրվող սադրանքները և ոչինչ չի կարող զրկել մեզ հայրենի հողում խաղաղ ապրելու ու արարելու մեր ձգտումներից ու ցանկությունից:
    14:27
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորվել և ձերբակալվել են ԱԻՆ աշխատակիցներ. նախարարին մեղադրա՞նք կառաջադրվի
    ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ է կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ գործով կան այս պահին ԱԻն ձերբակալված եւ կալանավորված աշխատակիցներ: Ավելին, գործով անցնող անձինք ցուցմունքներում անգամ տվել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի եւ դատելով իրավիճակից նախարարը չի բացառում, որ էլ չվերադառնա եւ նրան մեղադրանք առաջադրեն: Ինչեւէ հետեւենք զարգացումերին:
    14:19
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս անձը կոմպրադոր է. կոմպրադորներին բնորոշ է բնիկ ազգային շահի ուրացումը․ Էլբակյան
    Այս անձը կոմպրադոր է (սահմանման համար տե՛ս հանրագիտարանները)։ Նորմալ է։ Կոմպրադորներին բնորոշ է բնիկ ազգային շահի ուրացումը։ Կոմպրադորներից է բաղկացած օրինակ նաև կիևաուկրաինական բուրժուազիան։ Կրկնեմ՝ նորմալ է, որ այս անձը քաղաքական թուրքական ինքնության ներկայացուցիչ է։ Խնդիրն այն է, որ չկա հստակ ձևակերպված հայ ազգային քաղաքական հակաթուրքական ինքնությունը։ Հենց դա լինի, արտաքին աջակցություն էլ կլինի, ու այս իշխանությունները քաղաքական բանկռոտ կդառնան։
    14:07
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵՊՀ ռեկտորն իր աշխատավարձը գրեթե եռապատկել է. «Hraparak.am»
    Hraparak.am-ը գրում է. Օրեր առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել մի որոշում, որը մինչ այժմ գաղտնի է պահվում բուհի դասախոսներից եւ աշխատակիցներից: ԵՊՀ ռեկտորի առաջարկությամբ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել պետհամալսարանի նոր հաստիքացուցակը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, համաձայն ռեկտորի գրած հաստիքացուցակի՝ ռեկտորն իր աշխատավարձը 570 հազար դրամից բարձրացրել է 1 մլն 23 հազար դրամ, դրան գումարած՝ սահմանել է ամեն ամիս եւս 300 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ ռեկտորի աշխատավարձը 570 հազարից միանգամից դարձել է 1 մլն 323 հազար՝ բարձրանալով կրկնակիից ավելի՝ մոտ եռապատիկ: Պրոռեկտորների աշխատավարձը 495 հազար դրամից բարձրացրել է 837 հազար դրամ, դրանից բացի՝ սահմանել է ամեն ամիս եւս 250 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ պրոռեկտորի աշխատավարձը 495 հազար դրամից միանգամից դարձել է 1 մլն 87 հազար: Ռեկտորի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 440 հազար դրամից բարձրացրել է 511 հազար դրամ, դրան գումարած՝ ամեն ամիս եւս 200 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 440 հազար դրամից միանգամից դարձել է 711 հազար: Սրան գումարած, ռեկտորի առանձին հրամանով, հեռակա ուսուցման եկամուտների հաշվին ստանում են սահմանված լրավճարի չափով հավելավճար, որը երբեք չի հրապարակվում եւ պահվում է գլխավոր հաշվապահի մոտ: Վարչական մյուս աշխատողների աշխատավարձերը կա՛մ չեն բարձրացվել, կա՛մ բարձրացվել են ոչ ավելի, քան 15%-ով: Բայց այս ամենը շատ զվարճալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, քանի որ այս բարձրացումների ֆոնին ԵՊՀ ամենաառաջնային եւ կարեւոր շարժիչ ուժի՝ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը շարունակում է մնալ լացելու չափ ծիծաղելի. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր դասախոսը ստանում է 341 հազար դրամ, գիտությունների թեկնածու, դոցենտ դասախոսը՝ 284 հազար, գիտական աստիճան եւ կոչում ունեցող դասախոսը՝ 200 հազար դրամ: Այսինքն, եթե անգամ ԵՊՀ երեք տարակարգի դասախոսների աշխատավարձերն իրար գումարենք, կկազմի 825 հազար դրամ եւ չի հասնի ո՛չ ռեկտորի, ո՛չ պրոռեկտորի, ո՛չ էլ ռեկտորի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձին: Փաստորեն, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ ընտրվելուց առաջ ԵՊՀ դասախոսներին եւ աշխատակիցներին տված խոստումը՝ արժանապատիվ աշխատավարձի մասին, նախեւառաջ վերաբերում էր իրեն, իր պրոռեկտորներին եւ աշխատակազմի ղեկավարին:
    14:00
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վալենտինա Մատվիենկոն պարգևատրել է Ալեն Սիմոնյանին
    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանդիսավոր միջոցառումների շրջանակում մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևարտրվել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից: Պարգևատրվել են նաև ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարները: Այցի շրջանակում ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարներն այցելել են 28 պանֆիլովցի հերոսների հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
    13:55
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռումբի մասին ահազանգ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում
    Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբի առկայության մասին: Ինքնաթիռը օդում է, վայրէջքից հետո այն կստուգվի»,- հայտնում է աղբյուրը: Նշենք, որ վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվում:
    13:51
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի․ դատական նիստին նա չէր ներկայացել
    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը ՀՀ երկրորդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը բացակայության պատճառով։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։ Պաշտպանը ներկայացրեց նաև համապատասխան բժշկական տեղեկանքը և հայտնեց, որ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։ Պաշտպանը դատարանին դիմեց՝ անհրաժեշտության դեպքում մանրամասները քննարկել դռնփակ նիստում։ Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։
    13:31
    29.03.22
    Ավելին