Լրահոս

2022-02-28
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան թույլ չի տա իր նեղուցներով ռազմական նավերի անցումը. ԱԳՆ
    Թուրքիան արդեն նախազգուշացրել է բոլոր ափամերձ և ոչ ափամերձ երկրներին, որ թույլ չի տալու իր նեղուցներով ռազմանավեր անցնեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կատարել և կատարելու է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները։
    23:58
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Տիգրան Քեոսայանը, Ռոման Բաբայանը և Ռուստամ Մուրադովը
    Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, գործարարների, լրագրողների դեմ։ Այսպես, պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի, շինարարության նախարար Իրեկ Ֆայզուլինի, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի, Դաշնության խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Տուրչակի նկատմամբ: Նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են նաև «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, «Պրոմսվյազբանկի» ղեկավար Պյոտր Ֆրադկովը, գործարարներ Ալիշեր Ուսմանովը, Պյոտր Ավենը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալեքսանդր Պոնոմարենկոն, Գենադի Տիմչենկոն, Ալեքսեյ Մորդաշովը: Պատժամիջոցների տակ են հայտնվել Սևծովյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Պինչուկը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալներ Ալեքսեյ Ավդեևը և Ռուստամ Մուրադովը։ Բացի այդ, սահմանափակող միջոցներն անդրադարձել են թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինին, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանին, լրագրողներ Օլգա Սկաբեևային, Մոդեստ Կոլերովին, Ռոման Բաբայանին, Զախար Պրիլեպինին, Անտոն Կրասովսկուն, Արկադի Մամոնտովին:
    23:47
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի օմբուդսմենները կհամագործակցեն անհայտ կորածների և ռազմագերիների հարցում
    Ռուսաստանի Դաշնությունում Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան և Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան այսօր պայմանավորվել են համագործակցել անհետ կորածների որոնման և Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվածների պահման պայմանների ստուգման հարցում, հայտնում է Ինտերֆաքսը։ «Մենք պայմանավորվել ենք Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի հետ հումանիտար ուղղությամբ համագործակցության, անհայտ կորածներին գտնելու և պահման պայմանները ստուգելու հարցում փոխօգնության մասին: Մենք աշխատում ենք»,- Ռուսաստանի օմբուդսմենի ծառայությունը մեջբերում է Մոսկալկովայի խոսքերը:
    23:42
    28.02.22
    Ավելին
  • Միջազգային
    «ՌԴ-ն վերջ կտա Կիևի ռեժիմի սպառնալիքներին». մարտեր՝ բանակցություններից առաջ ու հետո
    Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը տեղեկացրել է, որ իրենց վերահսկողության տակ է անցել ևս 9 բնակավայր: «Ազատագրված բնակավայրերի» թիվը հասել է 27-ի»-, հայտարարել է Դոնեցկի ներկայացուցիչը: Մինչ Բելառուսում բանակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները, մարտերը, որոնք մեղմացել էին պատերազմի 5-րդ օրը՝ կրկին ինտենսիվացել են Դոնեցկի շրջանում: Այսօր 1,5 ժամ ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն են քննարկել Մակրոնն ու Պուտինը: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի նախագահին՝ դադարեցնել պատերազմը Դոնբասում:
    23:37
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք շարունակում ենք մեր դիվանագիտական ​​բազմակողմ նախաձեռնությունները՝ ապահովելու խաղաղություն և կայունություն․ Էրդողան
    Թուրքիան կօգտագործի Մոնտրյոյի կոնվենցիայով սահմանված իր լիազորությունները թուրքական նեղուցներում նավերի շարժի մասով, որպեսզի կանխարգելի ճգնաժամը։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է «տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար դիվանագիտական ​​բազմակողմ նախաձեռնությունները»։ Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և գնահատում է Ուկրաինայի ղեկավարության և ժողովրդի մղած պայքարը։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ մինչ օրս Թուրքիայի 5000 քաղաքացի լքել է Ուկրաինայի տարածքը։ «Մենք կշարունակենք տարհանման ընթացակարգերը՝ առկա խնդրանքների համաձայն»,- հավելել է նա։ Նախագահ Էրդողանն իր ելույթում նշել է, որ Թուրքիան չի հրաժարվի իր ազգային շահերից, բայց միեւնույն ժամանակ չի անտեսի տարածաշրջանային ու գլոբալ հավասարակշռությունը։ Երկրի ղեկավարը նաև հիշեցրել է, որ Անկարան միշտ խստորեն կատարել է իր պարտավորությունները այն ինստիտուտների և դաշինքների շրջանակներում, որոնց մաս է կազմում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի։
    23:34
    28.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայ-թուրքական «հաշտեցումը» դաշնակցությունը կասեցնելու է. ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողով
    Հայ հեղափոխական դաշնակցությունը պահանջում է, որ կասեցվի հայ-թուրքական, այսպես կոչված՝ հաշտեցման գործընթացը: Այսօր այդ մասին Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Այսօր մեկնարկած ժողովը առաջինն է 44-օրյա պատերազմից հետո: Մինչև մարտի 8-ը քննարկելու են Հայաստանին, Արցախին և Սփյուռքին վերաբերող հարցեր:
    23:33
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ֊ն մտադրություն չունի մուտք գործել Ուկրաինա ո՛չ ցամաքով, ո՛չ էլ երկնքով. Ստոլտենբերգ
    ՆԱՏՕ-ի բազմաթիվ դաշնակիցներ առաջարկել են ռազմական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին է վկայում դաշինքի ռազմական կոմիտեի հայտարարությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների պետերը քննարկել են պաշտպանության և զսպման ապագա ռազմավարությունը։ ՆԱՏՕ-ում չեն բացառում Ուկրաինայի երկնքում «ոչ թռիչքային գոտի» սահմանելու հնարավորությունը։ «Մենք ոչ մի մտադրություն չունենք մուտք գործել Ուկրաինա ո՛չ ցամաքով, ո՛չ էլ երկնքով»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ ներկայումս ՆԱՏՕ-ի վրա դրված է պատասխանատվություն, որպեսզի այդ հակամարտությունը «դուրս չգա վերահսկողությունից, ավելի չսրվի և Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմի չվերածվի դաշինքի անդամ պետությունների մասնակցությամբ»։
    23:31
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թերթ.am-ը կջանա ստեղծել լավագույն բովանդակություն․ «Քառյակ մեդիայի»գործադիր տնօրեն
    Հարգելով «Քառյակ մեդիայի» սեփականատերերի ցանկության բացակայությունը՝ շարունակելու կառույցի հետագա գործունեությունը, ես ու իմ շատ գործընկերներ ցանկություն ենք հայտնել վերսկսելու մեր ղեկավարած լրատվամիջոցների գործունեությունը: Ուստի գործընկերներիս հետ միասին առաջարկ ենք ներկայացրել «Քառյակ մեդիայի» սեփականատերերին՝ ստանձնելու Թերթ.am-ի և «107 ֆմ ռադիոյի» սեփականության իրավունքը: Պայմանավորվածության գալ հաջողվել է ու իմ և Լիկա Թումանյանի տնօրինությամբ Թերթ.am-ն ու «107 ֆմ ռադիոն» կվերսկսեն իրենց գործունեությունը և կաշխատեն իրարից անկախ և անջատ «Քառյակ մեդիայից»: Թերթ.am-ը կփորձի շատ արագ վերականգնել աշխատանքային դադարի պատճառով կորցրած ընթերցողներին ու կջանա ստեղծել լավագույն բովանդակություն:
    23:26
    28.02.22
    Ավելին
  • Հայաստան
    «ՔՊ-ականները դեմ են մի օրինագծի, որը ժամանակին Փաշինյանն է հեղինակել». արգելված տեսակցություններ
    Պատգամավորների անձեռնմխելիությունը փշուր-փշուր է լինում բանտերի դռներին բախվելով: «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխոթյուն անել, որպեսզի պատգամավորները ցանկացած պահի կարողանան տեսակցել բանտարկյալներին: ՔՊ-ն դեմ է: Չնայած, մի ժամանակ տեսակցությունների արգելքից բողոքում էր ընդդիմադիր Փաշինյանը: Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում քննարկումը լեզվակռվի է վերածվել:
    23:21
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Գուցե հաշվե՞ք Բրիտանիայի կառավարության սպանածներին, թե քանի՞ խաղաղ բնակիչ ու բրիտանացի զինվոր է սպանվել Իրաքում»․ Մարիա Զախարովան՝ Sky News-ի լրագրողին
    Լրագրողը հարցրել է, թե Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի բնութագրմամբ՝ Պուտինը, ինչպես իրենք են ասում, թոկից փախել է, խելքը թռցրել եւ չսադրված գրոհ է սկսել հարեւանի վրա, ինչպե՞ս է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը գնահատում այդ գործողությունը, ինչին Մարիա Զախարովան պատասխանել է. «Զարմանալի է, որ այդպիսի գնահատականներ Բրիտանիայի պաշտպանության նախարարը տալիս է այլ երկրի ղեկավարին: Ես կարծում եմ, որ նա լիովին կարող էր նույնատիպ մակդիրներ գործածել՝ նայելով Բրիտանիայի վարչապետին: Սա՝ եթե խոսենք անձնական գնահատականների մասին: Իսկ ինչ վերաբերում է գործողությանը, որի արդյունքում մարդիկ են զոհվում, այո, ցավոք, մեծ դժբախտություն է, որ հարկադրված ենք դիմել այդպիսի մեթոդների: Մենք այդ մասին խոսում էինք ուղիղ ութ տարի: Մեր քաղաքականության, մեր ջանքերի, մեր շուրջօրյա աշխատանքի ութ տարիները ուղղված էին նրան, որպեսզի ցույց տանք եւ ապացուցենք, որ ծայրահեղ լարված հակամարտության լուծման խաղաղ, բանակցային ճանապարհը, որ 2015 թվականին արդեն արյունածոր էր, իրադարձությունների ոչ բանակցային սցենարով ցանկացած զարգացում իր էությամբ ողբերգական է եւ ցանկացած ձեւով դրանից պետք է խուսափել: Ասացեք խնդրեմ, դեռ քանի՞ տարի պետք է շարունակվեր արյունահեղությունը Ուկրաինայի հարավ-արեւելքում, հի՞նգ, տա՞սը տարի: Ինչո՞ւ եք դուք զոհերին հաշվել սկսում այսօրվանից կամ երեկվանից: Ձեզ ո՞վ է իրավունք տվել չնկատել զոհերին, որոնք այս տարիներին հազարներ են եղել: Ինչպե՞ս ձեր խիղճը ձեզ չէր տանջում, երբ դուք՝ արեւմտյան լրագրողներդ, դատողություններ անելով Ուկրաինայի, Մինսկի պայմանավորվածությունների, Ռուսաստանի թեմայով, երբեք չէք խոսել այն մասին, որ Ուկրաինայի արեւելքում ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, անվանեք ինչպես ուզում եք, Դոնբասում խաղաղ բնակիչներ էին զոհվում: Դուք նրանց, պարզապես, չէիք նկատում, նրանց երբեք բանի տեղ չէիք դնում, ըստ երեւույթին, ինչպես նախագահ Զելենսկին նրանց մարդու տեղ չէր դնում: Ո՞վ է ձեզ իրավունք տվել զոհերի մասին խոսել սկսած այսօրվանից: Եթե դուք այսպես եք կառուցում ձեր ռեպորտաժները, եթե դուք երեւույթին այդպես եք մոտենում, ապա դուք ոչ լրագրող եք, ոչ էլ մարդ: 13 հազար մարդ, ես նրանց չեմ բաժանում, թեեւ ցանկություն է առաջանում եւ այդպես էլ պետք է որ լիներ, թե ովքեր են առաջինը կրակել, ովքեր են եղել Ուկրաինայի զինված ուժերում, այսինքն, կանոնավոր բանակում, նացիոնալիստական ջոկատներում, որոնք հետո փոխակերպվեցին Ուկրաինայի զինված ուժերի: Ես նրանց չեմ բաժանում եւ հիմա չեմ տարանջատում քաղաքացիական անձանցից եւ այն մարդկանցից, որոնց դուք հիմա անվանում եք ապստամբներ, անջատողականներ, իսկ մենք՝ աշխարհազորայիններ: Ես ընդհանուր թիվ եմ ասում: 13 հազար մարդ է զոհվել ԵԱՀԿ տվյալներով: Ընդ որում, ԵԱՀԿ-ն չէր կարող արձանագրել յուրաքանչյուր զոհը: Սա նրանց նախնական վերլուծությունն է: Որտե՞ղ էիք բոլորդ: Ինչո՞ւ այդ հարցերը չէիք տալիս Կիեւում, ինչո՞ւ չէիք խոսում ու եթեր չէիք տրամադրում Դոնբասի մարդկանց, ինչո՞ւ նրանց ոչ միջազգային կազմակերպությունների նիստերին մասնակցելու, ոչ էլ օնլայն միանալու հնարավորություն չէիք տալիս: Դուք խիղճ չունեք: Եվ հաջորդ հարցը: Գուցե կհաշվե՞ք Բրիտանիայի կառավարության սպանածներին, թե մոտավորապես քանի՞ խաղաղ բնակիչ է սպանվել Իրաքում, այնտեղ բրիտանացի քանի՞ զինվոր է զոհվել: Իսկ Աֆղանստանի մասին խոսել չե՞ք ցանկանում: Արդեն ժամանակն է: Դրա համար ուրիշներին գնահատական տալուց առաջ սկսեք ձեզնից: Իսկ եթե կխոսեք Ուկրաինայից եւ Դոնբասի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար այնտեղ Ռուսաստանի գործողությունից, բարի եղեք սկսել ոչ 2022 թվականի փետրվարից: Սա շատ երկար տարիների պատմություն է: Հաշվեք նվազագույնը 2013 թվականից: Եվ վերջինը, որ ձեզ կասեմ: Սպանված մարդկա՞նց եք ուզում հաշվել: Իսկ 2013/2014 թվականներին Մայդանո՞ւմ: Հաշվե՞լ եք՝ քանի մարդ է այնտեղ զոհվել, քանի՞ մարդու են շարքից հանել դիպուկահարները, քանի՞ բերկուտականների են այնտեղ պառկեցրել, քանի՞ մարդու են պարզապես քարերով հարվածել ու տանջել: Դուք երբեւէ այդ մասին ռեպորտաժ պատրաստե՞լ եք: Գուցե, մեկ անգամ՝ այս տարիներին բոլորի մասին: Այնպես որ, դուք չէ, որ պետք է խոսեք: Այնտեղ գործողություն է ընթանում: Դա պատերազմի սկիզբ չէ, դա պատերազմն ավարտելու համար է, որը կլինի երկար տարիներ: Ու դա չիմանալ եւ չտեսնել, նույնքան հանցավոր է, որքան այս տարիներին Կիեւի ռեժիմին ինֆորմացիոն ծառայություն մատուցելը: Կներեք զգացմունքայնության համար, բայց այն հասունացել է: Մենք այլեւս չենք ցանկանում լսել եւ հավատալ ձեր զանգվածային լրատվամիջոցներին: Մենք կպատասխանենք ձեր հարցերին: Բայց ձեր այդ քայլերին համակերպվել մտադիր չենք, որովհետեւ, ինչ անում եք, քարոզչություն է: Եղել է քարոզչություն, բայց երբ դա միահյուսում եք պատերազմի հետ, որ երկու ամիս դուք ահագնացնում էիք, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, երբ հետո դա շուռ եք տալիս ու մեղավորներին սարքում անմեղ: Կներեք»:
    23:14
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խորհրդանշական է, որ ժամանակին Արցախի Մարտունի քաղաքում և՛ Մոնթեի, և՛ Նժդեհի արձաններ են կանգնեցվել․ Աբրահամյան
    Շատ խորհրդանշական է, որ ժամանակին Արցախի Մարտունի քաղաքում և՛ Մոնթեի, և՛ Նժդեհի արձաններ են կանգնեցվել, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Արցախյան պատերազմները ցույց տվեցին, որ նրանց օրինակով նոր հերոսներ են ծնվել, նրանցով հերոսական սերունդ է դաստիարակվել ու ամուր կապվել իրենց հողին»,- գրել է նա։
    23:08
    28.02.22
    Ավելին
  • Հասարակական
    «Գոչում էին՝ մահ հայերին». Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցն է
    Ուղիղ 34 տարի առաջ այս օրերին ադրբեջանցիները Սումգայիթում կոտորում էին հայերին՝ արցախյան շարժումը կանխելու նպատակով: Ոչ պաշտոնական տվյալներով՝ հազարից ավելի հայ է սպանվել Ադրբեջանի բանվորական քաղաքում: Սումգայիթի ջարդերը վերապրածներն այսօր ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղինկեր են խոնարհել, հարգանքի տուրք մատուցել:
    23:05
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նորվեգիան զենք կուղարկի Ուկրաինային
    Նորվեգիան զենք կուղարկի Ուկրաինային՝ դառնալով վերջին եվրոպական երկիրը, որը դա արել է ռուսական ներխուժումից հետո։ Այս որոշումը չեղարկում է պատերազմի մեջ կամ զինված հակամարտության սպառնալիքի տակ գտնվող եւ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներին զենք մատակարարելուց հրաժարվելու Նորվեգիայի քաղաքականությունը, որը 1950-ականներից է սկսվել, գրում է Reuters-ը։ Նորվեգիան M72 հակատանկային մինչեւ 2000 միջոց կտրամադրի, ասվում է կառավարության հայտարարության մեջ։ «Նորվեգիան խիստ քաղաքականություն է վարում ռազմական տեխնիկայի արտահանման հարցում, սակայն Ուկրաինան այժմ բախվում է արտակարգ հանգամանքների»,- ասել է վարչապետ Յոնաս Գար Շտյորեն։ Կիրակի օրը Նորվեգիան հայտարարել է, որ դուրս կբերի իր սուվերեն հիմնադրամը Ռուսաստանից եւ խոստացել է սաղավարտներ, զրահաբաճկոններ ու այլ սարքավորումներ ուղարկել Ուկրաինա:
    22:55
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լեհաստան-Ուկրաինա սահմանային Պշեմիսլ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել հայ համայնքի ներկայացուցչին
    Լեհաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Լեհաստան-Ուկրաինա սահմանային Պշեմիսլ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել նաև Պշեմիսլի հայ համայնքի ներկայացուցիչ Ա․ Պետրոսյանին +48796225555 հեռախոսահամարով։
    22:46
    28.02.22
    Ավելին
  • Արցախ
    Ռուս խաղաղապահների ներկայությունը լռեցրել է ադրբեջանական մուղամը՝ Խրամորթում
    Թեև ադրբեջանցիները շաբաթ կեսօրից հետո այլևս բարձրախոսներով չեն սպառնում խրամորթցիներին, բայց գյուղապետը համոզված է, որ պատճառը ոչ միայն ռուս խաղաղապահների ներկայությունն է, այլ այն, որ ժողովուրդն այլևս դուրս չի գալիս այգիներում գործ անելու:
    22:45
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն Ռուսաստանին զրկեցին ֆուտբոլային բոլոր մրցաշարերից
    ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն արգելել են ռուսական բոլոր հավաքականների ու ակումբների մասնակցությունը մրցաշարերին։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպեր Լեհաստանի հավաքականի հետ։ Մոսկվայի «Սպարտակը» հեռացվել է Եվրոպայի լիգայից, որտեղ՝ 1/8 եզրափակիչում պետք է մրցեր գերմանական «Լայպցիգի» հետ։
    22:27
    28.02.22
    Ավելին
  • Տնտեսական
    Խոպանից Հայաստան մտնող փողը դառնում է մանրադրամ. ռուբլու պատմական արժեզրկումը
    Ռուսաստանում արձանագրում են ռուբլու պատմական անկում: Ըստ ռուսական լրատվամիջոցների, կրկնվում է իրանական սցենարը, երբ առաջին պատժամիջոցների ժամանակ իրանական ռիալը աննախադեպ արժեզրկվեց: Ռուբլու անկման ֆոնին՝ Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել Ռուսաստանի կենտրոնական բանկի ակիցաները, որ ֆինանսական կառույցը չկարողանա օգտվել արտաքին պահուստներից:
    22:16
    28.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը քմծիծաղով է պատասխանում Արևմուտքի պատժամիջոցներին. «դե եկեք սկսենք»
    Որ Ուկրաինան լավ պաշտպանվի, անգամ Եվրամիությունն է ծայրահեղ միջոցների դիմում: Առաջին անգամ պատմության մեջ ԵՄ-ն պատերազմող երկրին զենք մատակարարելու մասին է հայտնել: Միությունը մտադիր է 450 մլն եվրոյի զենք ուղարկել Ուկրաինա: Ըստ Կրեմլի՝ Արևմուտքի մտադրությունը վտանգավոր է: Դաշնության նախագահի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում կարգուկանոնի վերականգնմանը:
    22:05
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շենգավիթում 9 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայցում է սպառողների ներողամտությունը
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 1-ին, ժամը 10.00-19.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Ներքին Շենգավիթի 1-15 փողոցներ, Արշակունյաց 69-129 համարներ, Նորագավիթի 1-ին փողոցի 1-85 համարներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    21:55
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    2,5 հազար միավոր հրազեն և 150 հազար փամփուշտ․ Ուկրաինային օգնություն են ուղարկում
    Ֆինլանդիան Ուկրաինային զենք մատակարարելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին փետրվարի 28-ին մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը: «Նախագահը որոշել է Ուկրաինային աջակցել՝ զենք տրամադրելով: Դա պատմական որոշում է»,-նշել է նա: Ուկրաինա կուղարկվի 2,5 հազար միավոր հրազեն և 150 հազար փամփուշտ:
    21:50
    28.02.22
    Ավելին