Լրահոս
2022-03-01
-
Հասարակական«Ռոսավիացիան» դիտարկում է ՀՀ-ն որպես արտերկրից ռուսաստանցիներին դուրս բերելու տարբերակ«Ռոսավիացիան» մշակում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ առավել շատ են ռուսաստանցիները։ Դեպի ՌԴ նման չվերթերի իրականացումը հնարավոր կլինի ԵՄ երկրների ավիաիշխանությունների դրական որոշման պայմաններում։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից։ «Ներկա պահին մշակվում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ ռուսաստանցիների առավել մեծ խմբեր կան։ Մարդասիրական չվերթեր իրականացնելը հնարավոր կլինի, եթե այն ԵՄ երկրների ավիացիոն իշխանությունները, որտեղից կամ որտեղով կկազմակերպվեն տվյալ չվերթերը, դրական որոշում կայացնեն», – ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշում է, որ ավիաընկերությունները միջոցներ են ձեռնարկում գործընկեր կազմակերպությունների միջոցով իրենց ուղևորների փոխադրումն իրականացնելու համար։ Տեղափոխումից հրաժարվելու դեպքում ուղևորներին վերադարձվում է ամբողջական գումարը։ «Հաշվի առնելով 2020 թվականին նման չվերթերի կազմակերպման փորձը` տվյալների հավաքումն ու դրանց մշակումը ժամանակ և հատուկ ռեսուրսների ստեղծում են պահանջում։ Դրա հետ կապված Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում տուն վերադառնալու այլընտրանքային երթուղիներ դիտարկել, ինչն ընթացիկ պահին առավել նախընտրելի է», – նշում է «Ռոսավիացիան»։ Գերատեսչությունը հայրենիք վերադառնալու հետևյալ տարբերակներն է առաջարկում։ Առաջին` օգտվել ՌԴ–ի հետ ավիահաղորդակցությունը չսահմանափակած երրորդ երկրներ մեկնելու համար օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն չվերթերից։ Օրինակ` Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Կատար, ԱՄԷ, Թուրքիա և այլն։ Երկրորդ տարբերակը` տրանսպորտային հաղորդակցության խառը (մուլտիմոդալ) երթուղիներից օգտվելն է։ Օրինակ` հասնել Լատվիա, Լիտվա, Լեհաստան կամ Ֆինլանդիա օտարերկրյա ավիաընկերություններ չվերթերից կամ այլ տրանսպորտային միջոցներից օգտվելով։ Այնուհետև ցամաքային տրանսպորտով հասնել ՌԴ–ի տարածք, այդ թվում՝ Բելառուսով։ Անցած հանգստյան օրերին արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են նախաձեռնել։ Ուկրաինայում ՌԴ գործողությունների հետ կապված` սեփական ընկերություններին Ռուսաստանին քաղաքացիական ինքնաթիռներ և պահեստամասեր մատակարարելու արգելքից բացի, ԵՄ–ն արգելել է ռուսական ցանկացած օդանավի վայրէջք կատարել, մեկնել ԵՄ–ից կամ անցնել ԵՄ տարածքով։12:0001.03.22
-
ՀայաստանԴպրոցի սպորտդահլիճում հրդեհ է բռնկվելՄարտի 1-ին, ժամը 07։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի թիվ 47 դպրոցի դահլիճից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցում գտնվող թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։53-ին, մարվել՝ 09:32-ին։ Այրվել է դահլիճի մանրահատակը (մոտ 50 քմ)։11:5501.03.22
-
ԷքսկլյուզիվՍյունիքի անտառներում ընձառյուծ են ֆիքսել տեսախցիկներըՍյունիքի անտառներում ընձառյուծ են ֆիքսել տեսախցիկները: Կադրերը հրապարակել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքի էջը: Հայտնում է, որ կենդանին «Արևիք» մասնաճյուղում է հանդիպել: Կատվազգիների ընտանիքի գիշատիչը գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։11:4701.03.22
-
ՀայաստանԱլեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացինՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանն աջակցելու ուղիները նախանշելու առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը հատուկ բանագնացն Ալեն Սիմոնյանին է ներկայացրել նախորդ երկու օրերին Հայաստանի պետական մարմիններում ունեցած հանդիպումների վերաբերյալ որոշ մանրամասներ։ Անդրադառնալով Հայաստան այցի նպատակներին՝ Ստեֆան Դիոնը տեղեկացրել է Ալեն Սիմոնյանին, որ իր մանդատի շրջանակներում ուսումնասիրելու է Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու հնարավորությունները՝ այդ թվում սեգմենտավորված աջակցություն ցուցաբերելով քաղաքացիական հասարակությանը, ժողովրդավարական ինստիտուտներին և տնտեսական գործընկերությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել կանադահայ համայնքին: Հյուրի գնահատմամբ՝ մեծ է Կանադայում բնակվող շուրջ 66.000 հայերի դերը և մասնակցությունը երկրի արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական հարցերում։11:4601.03.22
-
Հայաստան«Նախկիններ և ներկաներ» մոտեցման պատանդ ենք դառնում, կարծես, այլընտրանք չկա. դա շատ վտանգավոր է. Արմեն ԳևորգյանԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը «Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկմանը հայտարարեց, թե Հայաստանում ռիսկեր տեսնում է, և դրանք ավելի շատ տեխնոլոգիական են։ «Ռիսկ եմ տեսնում մեր ներքաղաքական գործընացներում այն առթիվ, որ մենք անընդհատ խոսում ենք անցյալի ու ներկայի մասին, այնուամենայնիվ, չենք կարողանում կենտրոնանալ ապագայի, ելքերի, խնդիրների վրա և այդ քննարկման շուրջ կոնսենսուս չի ձևավորվում», - ասաց Գևորգյանը։ Հաջորդ ռիսկը, որ պատգամավորը տեսնում է, այն է, որ «նախկիններ և ներկաներ» մոտեցման պատանդ ենք դառնում։ «Այնպես է ստացվում, որ այդ բանաձևի մեջ, կարծես թե, այլընտրանք չկա, ինչը շատ վտանգավոր է։ Դրա մասին պետք է մտածենք և լուրջ խոսենք։ Երրորդ ռիսկը, որ կարաձանգրեի, այն է, թե արդյոք այսօր բոլորս միասին Հայաստանում և Սփյուռքում ունենք ունակությունը՝ ճիշտ գնահատելու մեր համազգային ռեսուրսները և դրա զարգացման հեռանկարները», - նշեց Արմեն Գևորգյանը։11:4301.03.22
-
ՄիջազգայինԵԱՀԿ աշխատակիցները լքում են ԴոնբասըԱյսօր ԵԱՀԿ ներկայացուցիչները լքել են Դոնեցկն ու Լուգանսկը և շարժվել Ռուսաստանի ուղղությամբ։ Մինչ այդ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հայտնել էր, որ որոշել է ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամներին հնարավորինս շուտ դուրս բերել Ուկրաինայից:11:4001.03.22
-
ՀայաստանԱրարատի մարզում բախվել են Wolkswagen Bora-ն, Volkswagen Golf-ն ու ՎԱԶ 2106-ը, կա 1 զոհ, 5 վիրավորԵրեկ՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Արշակ Հովսեփյանի վարած Volkswagen Bora մակնիշի, 36-ամյա Դավիթ Ճիրոյանի վարած Volkswagen Golf մակնիշի և 62-ամյա Բաբիկ Մանուկյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բ. Մանուկյանը, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 61-ամյա Անահիտ Մանուկյանը, 71-ամյա Թամարա Մանուկյանը, 76-ամյա Հասմիկ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Ժամեր անց նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև վարորդներից Ա. Հովսեփյանն ու նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Սասուն Մկրտչյանը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին ավտոմեքենաներց դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ ժամը 23։20-ի սահմաններում Վեդու ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից Բ. Մանուկյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։11:3501.03.22
-
ՀայաստանԸնդդիմությունը կրկին առաջարկում է ԱԺ օրակարգ բերել «Շուշիի հռչակագրին» արձագանքելու հայտարարություը, եթե ոչ՝ կդիտարկեն որպես թշնամու շահերի սպասարկումԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջակում է ԱԺ օրակարգ բերել իրենց խմբակցության առաջարկը՝ հայտարարությամբ հանդես գալու Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին։ «Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ ընդդիմության նախաձեռնած ԱԺ հայտարարությունը Գլխադասային հանձնաժողովում քաղաքական մեծամասնության կողմից մերժումը անվտանգության միջավայրի, ահագնացող սպառնալիքների ոչ ճիշտ գնահատաման, թուրք -ադրբեջանական երկդեմ վարքագծի ու բանակցային խորամանկությանը չտիրապետելու արդյունք է, որն ավելի է խորացնում վտանգի մտավախությունը», - հայտարարեց Օհանյանը: Նա նշեց, թե Ազգային ժողովը պետք է գնահատական տա հռչակագրին՝ ընդգծելով մտահոգությունները, որ այն դեմ է ՀՀ անկախության հռչակագրին: «ԱԺ-ի լռությունն այս թեմայով կդառնա համաձայնության նշան թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության ու հետագա անհաջողությունների, ՀՀ իշխանությունների վրա շարունակական ճնշումների, որը արտահայտվել է նաև հռչակագրում նախապայմանների ձևով, որում ասվում է՝ Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս: Թուրք-արդբեջանական զույգը պահանջում է «Զանգեզուրի միջանցք», մերժում է Հայոց ցեղասպանությունն ու առաջարկում է թեման տեղափոխել պատմաբանների քննարկման դաշտ, ու եթե Հայաստանը որոշի պարտված դիրքից ոտքի կանգնել, ապա միասնական կգործեն մեր շահերի եմ», - ընդգծեց ընդդիմաիդր խմբակցության ղեկավարը: Անդրադառնալով ՔՊ-ի տեսակետին, թե այս հայտարարությունը կարող է վնասել խաղաղության դարաշրջանի ձևավորմանը, Օհանյանը նշեց՝ ընդհակառակը, այն ամբողջությամբ ազգային է, պետական աջակցությանն է ուղղված: «Հայտարարությունը մեսիջ կլինի և Հայաստանի, և Արցախի Հանրապետության ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը, որ մենք այդ գործընթացում ունենք կարմիր գծեր ու չենք նահանջելու դրանից», - ասաց նա: Սեյրան Օհանյանն առաջարկեց հարցը ներառել օրակարգ, հակառակ դեպքում, կդիտարկեն որպես թշնամու շահերի սպասարկում: ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն էլ, արձագանքելով Սեյրան Օհանյանին, հայտարարեց՝ չպետք է սպառնալից տոնով խոսել: «Մնում է մի հատ էլ հայհոյանք դնենք այս կամ այն քվեարկությունից առաջ կամ հետո: Սպառնալիքը քաղաքական խոսք չի կարող լինել», - ասաց Արշակյանը: «Շատ մեծ հարց է՝ ով է թշնամու շահերը սպասարկում», - իր հերթին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյաննը: ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ ասաց, թե հանձնաժողովի նիստին երկար են քննարկել տեքստն ու դեմ են արտահայտվել, որ հայտարարությունն ընդգրկվի ԱԺ օրակարգ: «ՀՀ ռիսկերի կառավարման տեսանկյունից ընթացիկ վիճակը մեզ չի պարտադրում նման հայտարարությամբ հանդես գալ: Մենք գտնում ենք, որ խաղաղության օրակարգը շատ կարևոր ու անհրաժեշտ օրակարգ է», - ասաց Արսենյանը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ սթափության կոչ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: Պատգամավորը, որպես սթափության առարկայական դրսևորում, 20 րոպե ընդմիջում խնդրեց:11:3501.03.22
-
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:11:3001.03.22
-
ՀայաստանԲարդուխ Գաբրիելյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նա այդ պաշտոնում փոխարինել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Յուրի Ջավադյանին: ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի գեոբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական, տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը:11:2501.03.22
-
ՀասարակականՀայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ և արդյունավետ համագործակցությունը Եվրամիության հետ. Հակոբ ԱրշակյանՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս տարին նշանակալի է Հայաստանի եւ Կանադայի համար. լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայ-կանադական երկկողմ հարաբերություններում ԱԺ փոխնախագահը շեշտել է միջխորհրդարանական համագործակցության, մասնավորապես խորհրդարանական բարեկամական խմբերի դերը: Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ եւ արդյունավետ համագործակցությունը Եվրամիության հետ ու հավելել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունները պետք է լիարժեք օգտագործել: «Դա ամուր հիմք է ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով»,-փաստել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել այն փաստը, որ 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ: Այս առումով նա արժեւորել է Կանադայի կառավարության` կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա դադարեցնելու որոշումը: Անդրադառնալով հետպատերազմյան դեռեւս չհաղթահարված խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրացումը՝ առաջնային համարելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանում շինծու քրեական գործերով հետաձգվում է վերոնշյալ անձանց վերադարձը: «Հույս ունենք, որ միջազգային գործընկերները պատշաճ կարձագանքեն այդ փաստերին, եւ մենք կկարողանանք հանձն առած խաղաղության օրակարգով առաջ շարժվել տարածաշրջանում»,-շեշտել է Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում անդրադարձ է եղել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ու ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման կարեւորությանը: Տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն ակտիվ բանակցում են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադայի խորհրդարանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող Աշխատակազմի զարգացման ծրագրի արդյունավետությանն ու շարունակականությանը: Հակոբ Արշակյանն ու Արման Եղոյանը խորհրդարանական ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կարեւորել են ռազմավարական նման ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է փոխանակման ծրագրերի իրագործման արդյունավետությունը: Ստեֆան Դիոնն իր հերթին կարեւորել է հայ-կանադական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության խորացումը: Այս համատեքստում նա առանձնակի ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը:11:1901.03.22
-
ՀասարակականԱրմեն Դարբինյանը պատրաստակամություն է հայտնել Ռուս-հայկական համալսարանում ընդունել Եվրոպայում ճնշումների ենթարկվող ռուս ուսանողներինՌուս-հայկական (սլավոանական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն անթույլատրելի է համարել կրթական համակարգը աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելը։ «Պաշտոնապես հայտարարում եմ Ռուս-հայկական համալսարանի պատրաստակամությունը՝ տեղափոխել և ընդունել ռուս ուսանողների, ովքեր ճնշվում են Եվրոպայում վերջին իրադարձությունների հետ կապված։ Վաղը կոնկրետ առաջարկներով կդիմեմ տիկին Մոսկալկովային։ Անընդունելի է կրթական համակարգը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Կրկնակի ցավալի է, եթե դա թույլատրվի Եվրոպայում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է համալսարանի ռեկտորը։11:1901.03.22
-
ԱռողջապահականՀայաստանում մեկ օրում Քովիդից մահացել է 23 մարդՄարտի 1-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Կատարվել է 4076 թեստավորում, առողջացել՝ 1239 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 156 դեպք, որոնցից 402 916-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8478 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1612 է. նախորդն օրն արձանագրվել է 6 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 23 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 898 664 թեստավորում։11:1101.03.22
-
ՄիջազգայինՌմբակոծվել է Խարկովի Ազատության հրապարակը․ տեսանյութՌմբակոծվել է Խարկովի կենտրոնը, մասնավորապես, խոշոր պայթյուն է որոտացել Ազատության հրապարակում։11:0001.03.22
-
ՀայաստանԹոշակի վերջին բարձրացումը 2600 դրամով վերաբերել է 480 հազար թոշակառուից ընդամենը 21 հազար 600 մարդու. պատգամավորԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Նախագծի նպատակը տարեց բնակչության, մեր թոշակառուների, նպաստառուների սոցիալական վիճակի բարելավումն է: Առաջարկում ենք, որ աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորվեն յուրաքանչյուր տարի: Վերջին տարիներին մենք միջինը տարեկան 7 տոկոս գնաճ ենք ունենում, շատ ավելի թանկանում են պարենային ապրանքները, սակայն կենսաթոշակներն ու նպաստները չեն ավելանում: Վերջին բարձրացումը 2600 դրամով վերաբերել է 480 հազար թոշակառուից ընդամենը 21 հազար 600 մարդու», - ասաց Վարդանյանը: Պատգամավորն առաջարկում է՝ օրենքն ուժի մեջ մտնի 2023 թվականի հունվարի 1-ից, կառավարությունը, սակայն, բացասական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին: «ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են ՀՀ պետբյուջեի մասին օրենքում: Կարող ենք եզրահանգել, որ յուրաքանչուր տարվա բյուջեի մասին օրենքում արտացոլվում են սպառողական գների աճի ազդեցությունը կենսաթոշակների և նպաստների չափի վրա որոշակի համամասնությամբ, ինչը ենթադրում է սահմանված կենսաթոշակների, նվազագույն կենսաթոշակի հաշվարկում կիրառվող ցուցանիշների ևնպաստների չափերի փոփոխություն», - ասաց Հարակից զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը: Նախագիծը չներառվեց ԱԺ նիստերի օրակարգ. կողմ քեարկեց 24 պատգամավոր, դեմ՝ 62:10:5701.03.22
-
ՄիջազգայինՈւկրաինական բանակը 70 նոր ինքնաթիռ կստանաՈւկրաինական բանակը 70 նոր ինքնաթիռ կստանա՝ ՄիԳ-29-եր և ՍՈւ-25-եր, որոնք անհրաժեշտության դեպքում կտեղակայվեն Լեհաստանի օդանավակայաններում, որտեղից ուկրաինացի օդաչուները մարտական խնդիրներ կկատարեն։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի ծառայությունը ֆեյսբության իր էջում։ Նշվում է, որ Բուլղարիան 16 հատ ՄիԳ-29-ը կփոխանցի Ուկրաինային և 14 ՍՈւ-25, Լեհաստանը՝ 28 ՄիԳ-29, Սլովակիան՝ 12 ՄիԳ-29-ը։ Եվրամիությունն իր պատմության մեջ առաջին անգամ կֆինանսավորի զենքի գնումն ու առաքումն Ուկրաինա, հայտնում է BBC-ն։ Լրատվականը հայտնում է նաև, որ լույս մարտի 1-ի գիշերը Խերսոնն ամբողջությամբ շրջապատվել է ռուսական զորքերով և որ սնդդամթերքի մատակարարման խափանումներ են առաջացել։10:5501.03.22
-
ՏարածաշրջանՎրաստանի տարածք մուտք գործելու կարգավորումներում տեղի են ունեցել փոփոխություններՎրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ 2022թ․ մարտի 1-ից փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանի տարածք օդային, ցամաքային և ծովային ճանապարհով մուտք գործելու հետ կապված կարգավորումներում։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները ՑԱՄԱՔԱՅԻՆ, ՕԴԱՅԻՆ և ԾՈՎԱՅԻՆ ճանապարհով կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով ՄԻԱՅՆ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր (ԱՐՄԵԴ համակարգից ներբեռնված հավաստագիրը)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր)։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից քաղաքացիներին առաջարկվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ԲՈԼՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ընդունելի են նաև Վրաստանում: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ կամ պատվաստման ամբողջական կուրսը ՉԱՎԱՐՏԱԾ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով ՄԻԱՅՆ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։ Վրաստան մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում երկրորդ ՊՇՌ թեստը հանձնելու պարտադիր պահանջը այլևս չի գործում: Մինչև 10 տարեկան երեխաները ազատված են սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից։ Վրաստան մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիների համար հանվել է նաև առցանց դիմում-հայտը լրացնելու պարտադիր պահանջը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան և հակառակ ուղղությամբ կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար բացասական թեստի կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվում։10:5401.03.22
-
ՀայաստանԾառուկյանը Քրիստոսի արձան-համալիրի մրցութային հանձնախմբի անդամների հետ քննարկել է ընթացիկ աշխատանքներըՀիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբում քննարկումներն անցնում են բուռն ու հետաքրքիր։ Իրենց աշխատանքների արդյունքները հանձնախմբի անդամները պարբերաբար ներկայացնում են Գագիկ Ծառուկյանին, որը մրցույթին հետևում է ամենայն բծախնդրությամբ։ Հանձնախումբը դիմորդների մեծամասնությանն արդեն լսել է, ծանոթացել նրանց գործերին։ Նամակները հանձնված են ԿԳՄՍ նախարություն, Նկարիչների միություն և Ճարտարապետների պալատ՝ խորհրդատվական կարգով առաջատար մասնագետներին ներգրավվելու նպատակով։ Հայաստանում պետք է տեղադրվի Քրիստոսի արձանի լավագույն տարբերակը, ամենաբարձրն աշխարհում։ Սա պետք է դառնա համազգային, միասնական մեգանախագիծ։ «1721 տարի ինչ-որ մարդկանց մտքով անցել է, բայց այս ծանրության տակ չեն մտել, ու այսօր, Աստծո կամոք, պետք է վերականգնենք հույսը, հավատը, վստահությունը, միասնությունը։ Հավատքն ամենամեծ զենքն է աշխարհում», - ասել է Գագիկ Ծառուկյանը։ Հանձնախումբը լսել է բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, դիտել ինքնատիպ լուծումներով քանդակներ։ «Կարևորն այն չէ, թե ով կհաղթի, կարևորն այն է, որ քայլ արվեց դեպի Հիսուս Քրիստոսը։ Հրաշալի նախաձեռնություն է», - ասել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը, որը նույնպես արձանի նախագիծ ունի ներկայացրած։ Թե ինչ նյութից կլինի արձանը՝ քննարկման փուլում է, դեռ հայտնի չէ նաև արձանի տեղադրման վայրը։ Դրա ընտրությունից հետո միայն, ըստ տեղանքի, կանցնեն պատվանդանի ընտրությանը։ Առաջիկայում հանձնախումբը հանրությանը կներկայացնի արձան-համալիրի լավագույն տարբերակները։ Դրանք կդրվեն հանրային լայն քննարկման։10:4901.03.22