Լրահոս

2022-02-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Հռիփսիմե Ստամբուլյանը դատի կտա ՔՊ-ական պատգամավորին․ «Հրապարակ»
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, որը գործարար աշխարհից է եկել քաղաքականություն եւ «Անռիվա» տուրիստական գործակալության հիմնադիրն է, որոշել է դատի տալ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին՝ ամբիոնից իր հասցեին ունեցած ելույթի համար։ Հակոբյանը հայտարարել էր, թե ով՝ ով, բայց Ստամբուլյանը Երեւան-Ստամբուլ թռիչքներից չպետք է խոսի, որովհետեւ, իր բնորոշմամբ, «տարիներ շարունակ գումար է վաստակել՝ մեր հայրենակիցներին դեպի Ստամբուլ տեղափոխելու արդյունքում»։ Ստամբուլյանն այս հայտարարությունը համարում է զրպարտանք իր հասցեին, քանի որ ինքը ո՛չ թռիչքներ է իրականացրել Երեւան-Ստամբուլ ուղղությամբ, ո՛չ էլ գումար է վաստակել դրա հաշվին։ Պատգամավորի փաստաբան Հովհաննես Չամսարյանն ասաց, որ հայցադիմումն արդեն մուտք է արվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջում են հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ինչպես նաեւ գործարար համբավին պատճառված վնասի փախհատուցում են պահանջում` 6 մլն դրամի չափով, որը հետագայում ուղղվելու է բարեգործության։
    10:15
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    22-ամյա կալանավորի դին հայտնաբերվել է ՔՊ-ական պատգամավորի որդու ղեկավարած գաղութում
    Հունվարի 31-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութունը հաղորդագրություն տարածեց, որ արձանագրվել է կալանավորված անձի մահ: Ըստ հայտարարության՝ 2022 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում իր հարցերին: Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի բուժաշխատողի կողմից փորձ է արվել ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչվել է շտապօգնություն: Շտապօգնության աշխատակիցները ևս փորձել են ցուցաբերել բուժօգնություն, սակայն ժամը 11:50-ի սահմաններում վերջիններիս կողմից արձանագրվել է Ռ. Ք.-ի կենսաբանական մահը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Քոթանջյանն էր: 2021 թ.-ի հուլիսի 18-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախակողմյան առաջային պատի 9-11-րդ կողերի շրջանում կտրած-ծակած վերք և ձախ բազուկի առաջային մակերեսի կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խմբերը: Ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Հայկ Վարդանյանն է: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի շնորհիվ պարզում են, որ Հ. Հակոբյանին խոհանոցային դանակով հարվածել է նրա հարևանը՝ երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մահացած Ռ. Քոթանջյանը: Վերջինս բերման էր ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի, ինչը դատարանը բավարարել էր, որից հետո նրան տեղափոխել էին ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Նրա մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում: Քննչական վարչությունում էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետը Արման Մելքոնյանն է, ում հայրը՝ գեներալ Գուրգեն Մելքոնյանն է՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։
    10:15
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի Ստամբուլ-Երևան առաջին ինքնաթիռը․ իրավաբան
    Իրավաբան Վահե Գրիգորյանը գրում է, որ այսօր ժամը 23:50 Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի Ստամբուլ-Երևան առաջին ինքնաթիռը։ «Վերջապես Հայաստանում ծվարած թուրքական հարճորդիները ստացան հնարավորություն ուղիղ թռիչքով կապ հաստատել իրենց կենսաբանական հայրերի հետ և միասին վայելել թուրքական ֆինանսավորմամբ գրված կրթական չափորոշիչները: Այս ամենին խանգարում էր 5000-ից ավելի այն Հայորդիները, ովքեր վիրավորվեցին կամ զոհվեցին Արցախը, այսինքն` Հայաստանը պաշտպանելիս: Հ.Գ. Նոր ցեղասպանությանը մնաց հաշված տարիներ...լավագույն դեպքում»:
    10:03
    02.02.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն
    «Ժողովուրդ» Քաղաքական իշխանությունները, հասկանալով, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով՝ չեն կարողանում նրանց վախեցնել, անցել են քրեական վարույթներին: «Հրապարակ» Այսօրվանից 4.7 դրամով թանկանում է էլեկտրաէներգիան։ «Հրապարակ» Հրաչյա Սարգսյանն այնքան էլ չի ուզում ենթարկվել մայրաքաղաքը դե ֆակտո կառավարող Ավինյանի որոշումներին ու առաջարկներին։ «Հրապարակ» ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, որոշել է դատի տալ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին՝ ամբիոնից իր հասցեին ունեցած ելույթի համար։ «Ժողովուրդ» «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը Արցախի խորհրդարանում առաջին ընթերցմամբ կքննարկվի փետրվարի 16-ի նիստում, ապա անցնելու դեպքում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ կքննարկվի արդեն փետրվարի 20-ին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:
    10:00
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախագահի իշխանական թեկնածուն դժգոհել է լրագրողներից․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի իշխանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը երեկ այցելել է ԱԺ, հանդիպել ՔՊ խմբակցության հետ, կարճ հանդիպում է ունեցել Սահմանադրության պահանջով ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանի հետ։ Խաչատուրյանը խորհրդարան է գնացել՝ իշխանական պատգամավորների հետ ծանոթանալու և հայցելու նրանց աջակցությունը։ Մեկուկես ժամանոց հանդիպման մեծ մասը նա նվիրել է իր կենսագրականը ներկայացնելուն, դժգոհել է լրագրողներից, թե իր կենսագրությունը խեղաթյուրում են, հատկապես քաղաքապետ եղած տարիների գործունեության մասին են լեգենդներ գրում։ Մեր աղբյուրները փոխանցեցին, որ հանդիպումն անցել է ջերմ ու մտերմիկ մթնոլորտում, պատգամավորները դրական տպավորություն են ստացել թեկնածուից։ Ինչպես հայտնի է, ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ է ընտրելու նրան։ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի պաշտոնանկության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն, նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Առաջին փուլում նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդով, երկրորդ փուլում՝ արդեն ձայների երեք հինգերորդով, ինչը նշանակում է, որ առաջին փուլում նախագահ չի ընտրվի, որովհետև ընդդիմությունը կբոյկոտի, իսկ երկրորդ փուլում արդեն իշխող մեծամասնությունն ինքնուրույնաբար կընտրի իր թեկնածուին: Նախնական հաշվարկներով, նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 25-ից հետո 10 օրվա ընթացքում»։
    10:00
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի քաղաքապետարանում հետաքրքիր գործընթացներ են ծավալվում. Ավինյանը՝ փոխքաղաքապետ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում հետաքրքիր գործընթացներ են ծավալվում։ Թվում էր, թե նորաթուխ քաղաքապետը լինելու է ընդամենը տեղապահ, մինչեւ հերթական կամ արտահերթ ընտրություններով իշխող թիմն իր սրտի թեկնածուին քաղաքապետ դարձնի: Ի դեպ, ամենահավանական թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Սակայն, պարզվեց, Հրաչյա Սարգսյանն այնքան էլ չի ուզում ենթարկվել մայրաքաղաքը դե ֆակտո կառավարող Ավինյանի որոշումներին ու առաջարկներին։ Օրերս մենք անդրադարձել էինք քաղաքապետարանում սկսված կադրային ջարդին․ ազատվել են քաղաքապետի 4 տեղակալները, արդեն քանի օր է՝ թեժ պայքար է գնում, թե ով է նշանակվելու: Մեծ թվով թեկնածություններ են քննարկվում: Սարգսյանը, մեզ հասած տեղեկություններով, հակադրվում է Ավինյանի ներկայացրած թեկնածուներին, ուզում է իր մարդկանց առաջ հրել։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ ավելի քան երեք տասնյակ թեկնածուների մասին է խոսք գնում։ Սակայն նախօրեից քաղաքապետարանում խոսակցություններ են պտտվում, որ հաշվի առնելով նորաթուխ քաղաքապետի քմահաճությունները, հնարավոր է, որ հենց Ավինյանն էլ նշանակվի փոխքաղաքապետ, եւ տեղում քաղաքի ղեկն իր ձեռքը վերցնի, որպեսզի ընտրությունների նախապատրաստությունը թափով եւ անխափան ընթանա»:
    09:56
    02.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատավորներին կալանքի տանելու կամ քրեական վարույթներով վախեցնելու գործընթաց է սկսվել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները, հասկանալով, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով՝ չեն կարողանում նրանց վախեցնել, անցել են քրեական վարույթներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սկսվել է դատավորների գործունեությունը ուսումնասիրելու գործընթաց։ Այդ ուսունասիրության արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի գործավարուհու գործողությունների մասով, սակայն ավելի ուշ դատախազությունը գործը փակել է: Հիմա էլ գործընթաց է սկսվել Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանի մասով, որի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։ Ու ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների՝ այսքանով ամեն ինչ չի ավարտվում, ասել է թե՝ դատավորներին կալանքի տանելու կամ քրեական վարույթներով վախեցնելու գործընթաց է սկսվել», - գրել է թերթը։
    09:54
    02.02.22
    Ավելին
2022-02-01
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՀԿ-ն աշխարհի երկրներին կոչ է արել չշտապել կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին հայտարարել
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է, որ երկրներին դեռ շատ վաղ է հայտարարել COVID-19-ի դեմ հաղթանակի մասին կամ հրաժարվել վարակի փոխանցումը դադարեցնելու փորձերից։ «Ցանկացած երկրի համար վաղաժամ է կամ հանձնվել, կամ հայտարարել հաղթանակի մասին»,- լրագրողներին ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեեսուսը: «Այս վիրուսը վտանգավոր է, և այն շարունակում է զարգանալ մեր աչքի առաջ»:
    23:50
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Անկարան և Բաքուն քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները
    Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով աշխատանքային այցի շրջանակներում գտնվում է Թուրքիայում, հանդիպում է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ 
    23:38
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Հանրապետության տարածքում փետրվարի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին առանձին շրջաններում, 5-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:
    23:27
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
    23:17
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահե Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ
    «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն օրերս Մոսկվայում հանդիպում է ունեցել հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչների հետ: 
    23:10
    01.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը դժգոհել է, որ արևմուտքն անտեսել է անվտանգության վերաբերյալ ռուսական հիմնարար մտահոգությունները
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանից արդեն պարզ է դառնում, որ ամերիկյան կողմն անտեսել է ռուսական հիմնարար մտահոգությունները։ Այս մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված պատասխանները։
    22:56
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել
    Արդեն տևական ժամանակ է, ինչ օրվա քաղաքական իշխանությունը հանցավոր հետևողականությամբ զավթում է դատական իշխանությունը՝ ձգտելով երկրում վերջնականապես հաստատել մեկ անձի իշխանություն: Այս մասին նշվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ տարածած հայտարարությունում։ Տարածված հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Առերևույթ բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը զուգընթաց, վերջինս նաև անողոք է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող և արդար դատաքննություն իրականացնող դատավորների նկատմամբ:
    22:43
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանե Գևորգյանը նոր աշխատանքի է անցել՝ Արման Սահակյանի առաջարկով
    2021 թվականի նոյեմբերի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած չարաբաստիկ հայտարարության մեկ տարին լրանալու օրը, պաշտոնից ազատվեց Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։  «Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում»,- ազատվելու վերաբերյալ գրել էր Մանեն։ Դրանից հետո նա տևական ժամանակ «անհետացել էր» ասպարեզից՝ որևէ տեղ չէր երևում։
    22:34
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրայինի տնօրենը պատժվել է Փաշինյանի և կաթողիկոսի ելույթներին հաջորդած երգի համար
    Հանրային հեռարձակողի խորհուրդն ամանորյա եթերի համար նկատողություն է հայտարարել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։
    22:25
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իտալիան տուգանքներ է սահմանել տարեցների համար, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի
    50 և դրանից բարձր տարիքի բոլոր իտալացիները, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ և չունեն պատվաստումից բժշկական ազատում, երեքշաբթի օրվանից ռիսկի են դիմում տուգանվել 100 եվրոյի չափով։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Համապատասխան որոշումն ավելի վաղ ընդունել էր Իտալիայի Նախարարների խորհուրդը, որը հունվարի 8-ին Ապենիններում պարտադիր պատվաստում է սահմանել 50+ տարիքային կատեգորիայի համար։
    22:15
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են Lexus-ը, Infiniti-ն ու Opel-ը. կան վիրավորներ.
    Երեկ՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Թբիլիսյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Շավարշ Կարապետյանի վարած Infiniti մակնիշի, 41-ամյա Արմեն Մանասարյանի վարած Opel մակնիշի և 20-ամյա Էրիկ Պողոսյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։
    22:00
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի Հանրապետության քաղաքացիներին անձնագրեր հատկացնելու կարգում փոփոխություն է արվել
    ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N-821 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որի 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունվել է ՀՀ կառավարության նոր որոշումը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 14-ին:
    21:43
    01.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մեզ տրամադրվեց․ փաստաբան
    Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մեզ տրամադրվեց։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Հավանաբար, քիչ անց այն արդեն դատարանում կլինի։ Նիստի ժամի մասին կտեղեկացնենք»,- հայտնել է Սարգսյանը։
    21:30
    01.02.22
    Ավելին