Լրահոս
2022-05-16
-
ՔաղաքականԻնքը կազմաքանդի բանակը, մերժի պատերազմը դադարեցնելու առաջարկները, Հայաստանի ինքնիշխան տարածքները նվիրի թշնամուն, ու վերջում ՀԱ՞ՊԿ-ը մեղավոր դուրս գա․ ՂազինյանՀիմա էլ ՀԱՊԿ-է՞ մեղավոր Նոյեմբերի 9-ից մինչ օրս էս կենսաբանական միավորը մեղավորներ է փնտրում ու նշնակում 44-օրյա պատերազմի մեջ: Էլ բանակը մեղավոր դարձավ, էլ ժողովուրդը չգնաց կռվելու, էլ ընդդիմությունն էր մեղավոր, էլ նախկինները: Մի խոսքով բոլորը՝ բացի իրենից: Հիմա էլ ՀԱՊԿ-է մեղավոր, պարզվում է անդամ-պետությունները ադեկվատ չեն արձագանքել պատերազմի ընթացքում, զենք են վաճառել իր կիրթ ու կառուցողական ընկերոջը: Ինքը կազմաքանդի բանակը, փլուզի ամբողջ անվտանգային համակարգը, փոխի ռազմական գնումների պլանը, դադարեցնի բանակցությունները, մերժի խաղաղ լուծման բոլոր առաջարկները, դադարեցնի լրահամալրումը, մերժի պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները, դավաճանի իր հայրենիքն ու ժողովրդին, ադրբեջանի հետ օպերատիվ կապով դավադրություններ հյուսի, բանավոր փոխըմբռնումով Հայաստանի ինքնիշխան տարածքները նվիրի թշնամուն, ու վերջում ՀԱՊԿ-ը մեղավոր դուրս գա՞՞՞: 44-օրյա պատերազմի և դրա ողբերգական ու աղետալի հետևանքների համար մեղավոր է միայդ այդ կենսաբանական միավորը և նրա ղեկավարած դավաճանական բանդան: Մնացածը իշխանություն պահելու շարքային կապիկություն ա . . .20:2316.05.22
-
ՄիջազգայինՓաշինյանը դժգոհ է ՀԱՊԿ-ից և շնորհակալ է Պուտինին. ՀԱՊԿ գագաթնաժողովՄոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 30-ամյակին նվիրված գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի վարչապետը դժգոհել է կառույցի անդամ-պետություններից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ անդամները չեն արձագանքել այնպես, ինչպես սպասում էր Հայաստանը: ՀԱՊԿ-ի միասնական չլինելու վերաբերյալ դժգոհել է նաև Բելառուսի նախագահը՝ պնդելով, որ դրա պատճառով են Բելառուսն ու Ռուսաստանը ճնշումների ենթարկվում Արևմուտքի կողմից: Վլադիմիր Պուտինը գործընկերներին Ուկրաինայում ռազմական հատուկ օպերացիայից է պատմել, բայց փակ դռների հետևում: Նիստի բաց հատվածում Ռուսաստանի նախագահն ասել է, որ ԱՊՀ երկրները ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ են ստանալու: ԱՊՀ անդամ է նաեւ Ադրբեջանը:19:1516.05.22
-
ՀասարակականԱդրբեջանական գերությունից վերադարձած Խաչիկն անտուն է մնացել երեք երեխաների հետԱդրբեջանական գերությունից վերադարձած Խաչիկն ընտանիքի հետ երեկվանից մնացել է անտուն: Մեծամորում վարձակալած բնակարանը գիշերն այրվել է, Խաչիկը, կինն ու երեք անչափահաս երեխաները հրաշքով են փրկվել:19:0016.05.22
-
ՀայաստանՀայլուր 18:30 Հանցագործության մասին հաղորդում՝ Ոստիկանության դեմ | 16.05.202218:3016.05.22
-
ՀասարակականՔաղաքացին ահազանգում է՝ ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել իր ավտոմեքենան և չեն վերադարձնում․ ԲաբայանՃանապարհային ոստիկանությունը և Պարեկային ծառայությունը վերածվել են 90-ականների ГАИ-ի Քաղաքացին ահազանգում է, որ ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել իր ավտոմեքենան և չեն վերադարձնում: ГАИ-ի площадка-ում հայտնել են, որ մեքենան բերել են командир-ի ցուցումով և կարող են վերադարձնել բացառապես նույն վերադասի ցուցումով: Այսպիսի երևույթները, որ 90-ականներին շատ տարածված էին, վերջապես արմատախիլ էր արվել: Փաստորեն եվրոպայից միլիոններ ստանալով պարեկային ծառայություն ստեղծելով այս #մահաբեր իշխանությունը վերականգնում է նախկին բոլոր արատավոր երևույթները, որ երբևէ գոյություն են ունեցել:18:1616.05.22
-
ՀասարակականԼուսնի առաջին ամբողջական խավարումը 2022 թվականինԳիշերը Եվրոպայի, Աֆրիկայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի և Ասիայի բնակիչները դիտել են լուսնի առաջին ամբողջական խավարումը 2022 թվականին, որը կոչվում է «Արյունոտ լուսին»։ Այս երևույթը նկատվում է, երբ արևի ճառագայթները դիպչում են գետնին, այնուհետև կապույտն ու կանաչը ցրվում են, իսկ նարնջագույնն ու կարմիրը մնում են տեսանելի:18:1316.05.22
-
Քաղաքական«Դիմադրության» շարժմանը մասնկացող մարդկանց 95%-ի նպատակը Արցախի հանձնումը վիժեցնելն է․ թյուրքագետԱյժմ ընթացող Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան բանակցություններում քննարկվում է երկու հարց՝ ո՞վ է լինելու Արցախի հանձնման հիմնական միջնորդը (Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան) և որոշ տեխնիկական հարցեր (օրինակ՝ մշակութային ինքնավարություն կլինի՞, թե ոչ)։ Նման դասավորության գլխավոր պատճառը ՀՀ դե ֆակտո թուրքամետ ղեկավարության հրաժարումն է պայքարել Արցախի համար։ Մնացյալ բաները երկրոդական են, քանի չկա քաղաքական կամք փրկել Արցախը։ Մեծ է հավանականությունը, որ եթե այժմ չկանգնացնել այս գործընթացը, ապա մենք կկորցնենք Արցախը փրկելու վերջին հնարավորությունը։ Արցախի հանձնումը վիժեցնելն է Դիմադրության շարժմանը մասնկացող մարդկանց 95%-ի նպատակը և ցանկությունը, և ոչ թե այս կամ այն ուժին/քաղաքական գործչին աջակցելու ցանկությունը։18:0916.05.22
-
ՄիջազգայինՌուսաստանը «ծանր հետևանքներ» է խոստանում Ֆինլանդիայի ու Շվեդիային, եթե անդամակցեն ՆԱՏՕ-ինՈրևէ մեկը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը: Սերգեյ Ռյաբկովը զգուշացրել է, որ այդ երկրների անդամակցությունը ծանր հետևանքներ է ունենալու:18:0016.05.22
-
ՀասարակականՈստիկանապետը, քննչականի պետը, հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ. Գեղամ ՄանուկյանՀայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Քննչականի պետը, Հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ, և իրենց փոխարեն այս պաշտոնները զբաղեցնի իկ/ic վերջածանցով իշխանական մի կայք, որն իրավապահների փոխարեն որոշումներ է կայացնում. երեկ ուշ գիշեր իշխանական այդ կայքիկը լուր դրեց, որը հանձնարարություն համարվեց. այսօրվա ավտոերթի մասնակիցներին պետք է բիրտ ուժով բերման ենթարկել: Առավոտյան արդեն կարմիրբերետավորներն ու ոստիկանները, Վահե Ղազարյանի գլխավորությամբ, ականջները կախած, կատարեցին այդ աննշան կայքի և դրա խմբագրի հանձնարարությունները: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի բարձր աշխատավարձով, գեներալական ուսադիրներով պաշտոնյաներ պահել, եթե մի փոքրիկ կայք կարող է որոշում կայացնել, իսկ ոստիկանական ամբողջ համակարգն էլ կատարի դրա հրահանգները՝ անսալով օրենքը, արժեզրկելով ողջ ոստիկանական համակարգը, մոռանալով, որ նրանք պետք է ծառայեն օրենքին և օրինականությանը՝ հանրային անվտանգությունը և շահն ապահովելու համար: Իսկ այսօր նրանք դարձան իշխանական կայքիկի կամակատարը, հնազանդ ծառայողը լոկ:17:5016.05.22
-
ՀասարակականՈստիկանության բարձրագույն ղեկավար կազմին նախազգուշացնում եմ. Մի անցեք ձեր չափերը, հետո ուշ կլինի. ԲաբայանԵրբ ոստիկանության համազգեստով անձը ակնհայտ ապօրինություն է կատարում նա դադարում է ոստիկան լինել։ Երբ այդ անձը կատարում է քրեական օրենսգրքով արգելված արարք, այսինքն՝ հանցագործություն, նա դառնում է ոստիկանի համազգեստ հագած հանցագործ։ Քրեական օրենսգրքում մի շարք հոդվածներ կան, որոնք լիարժեք համապատասխանում են այն գործողություններին, որոնք այսօր կատարել են որոշ ոստիկաններ, դրանցից են՝ մարդուն ապօրինի ազատությունից զրկելը, նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ (մի խումբ ոստիկանի համազգեստով անձինք նախնական համաձայնությամբ են կատարել), կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (մի խումբ ոստիկանի համազգեստով անձին հենց այդպես էլ կատարել են), անչափահասի նկատմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ (մի խումբ ոստիկանի համազգեստով անձինք նույն վայրից առևանգել են մի խումբ անձանց), կատարվել են կազմակերպված խմբի կողմից (ոստիկանության համազգեստ հագած կազմակերպված խմբով են կատարել)։ Քրեական օրենսգրքում կա նաև կողոպուտը, այն է՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը (ոստիկանի համազգեստով անձինք այսօր կատարել են նաև այդպիսի արարք), կողուպոտը, որը կատարվել է կատարվել է մի խումբ անձանց (ոստիկանի համազգեստով) կողմից նախնական համաձայնությամբ, կատարվել է առանձնապես խոշոր չափերով (ավտոմեքենա), կազմակերպված խմբի կողմից (ոստիկանի համազգեստով մարդիկ ակնհայտ կազմակերպված կատարում էին կողուպուտ) և բազմաթիվ այլ հանցավոր արարքներ, որոնց այսօր ականատես եղանք։ Քրեական օրենսգիրքը մարդուն թույլատրում է անհրաժեշտ պաշտպանության դիմելու միջոցով պաշտպանվել հանցավոր ոտնձգություններից։ Բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանի համազգեստ հագած մարդն իրեն թույլ է տալիս հանցագործություն, ապա քաղաքացին էլ իրավունք ունի դիմելու անհրաժեշտ պաշտպանության։ Ոստիկանության բարձրագույն ղեկավար կազմին նախազգուշացնում եմ, որ ձեր ապօրինի գործունեությունը կարող է բերել հանրային անկառավարելիության և ֆիզիկական վնասվածքների։ Ձեր ակնհայտ ապօրինի, հաճախ՝ նաև հանցավոր վարքագիծը կարող է թողնել անդառնալի հետևանքներ նախ ձեր համար, հետո շատ անձանց։ Խստագույն ձեզ զգուշացնում եմ, քանի դեռ ուշ չէ խելքի եկեք։ Դադարեցրեք թրքաբարո դուրսպրծուկին ծառայելը։ Դուք պարտավոր եք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հանրային շահին ու Հայրենիքին։ Մի անցեք ձեր չափերը, հետո ուշ կլինի։17:4516.05.22
-
Հասարակական3 պատերազմի մասնակից 70-ամյա Ժորա պապիկին ձերբակալեցինՓաստաբան Միքայել Շխիմյանը գրում է. «Խաղաղ ավտոերթին հեծանիվով մասնակցող, երեք պատերազմի մասնակից Գիորգի Արիստակեսյանը, նույն ինքը «Ժոռա պապին» ձերբակալվեց։ Եղելությունը հստակ ֆիքսվել է տեսախցիկների կողմից, Գ. Արիստակեսյանի դեմքին և մարմնի այլ հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ։ Մանրամասները ընթացքում կհայտնենք»։17:4116.05.22
-
ՄիջազգայինՆԱՏՕ-ին անդամակցելու համար Շվեդիան պատաստվում է համոզել ԹուրքիայինՇվեդիան պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն: Դիվանագետը, սակայն, չի ասել, թե կոնկրետ երբ է նախատեսվում այցը Անկարա:17:3016.05.22
-
ՀասարակականՄեքենան շրջվել է ձորակը. 26-ամյա վարորդը մահացել էՄայիսի 14-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքի վարչական տարածքում` Ծաղկեվանք եկեղեցու մոտ, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորակը. 26-ամյա վարորդ Էրզիկ Ազիզյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:17:1916.05.22
-
ՀասարակականՀուսով եմ՝ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում. Անահիտ Ավանեսյանը՝ ծեծի ենթարկված բուժաշխատողների մասինՀերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները: Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում` օրենքի տառին համապատասխան:17:1316.05.22
-
ՀասարակականՍտեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել 61-ամյա տղամարդուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել էԱյսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 51 տան դիմաց՝ ավտոմեքենայի տակ, քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/16/1213572/17:0716.05.22
-
ՔաղաքականՀայհոյող, թքող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն․ Տիգրան ԱբրահամյանՀայհոյող, թքող, վիրավորող, ապօրինություն թույլ տվող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն։ Օրինակ՝ քաղաքացին ինչի՞ պետք է հարգի ոստիկանին կամ նրա համազգեստը, եթե նա արժանի չի ուսադիր կամ համազգեստ կրելուն։ Ես ինքս շատ հավաքների, երթերի ժամանակ անընդհատ կոչ եմ անում քաղաքացիներին, որպեսզի ոստիկանությանը չվիրավորեն, չքաշքշեն։ Հիմա էլ կարծում եմ, որ բոլոր ոստիկաններին չպետք է միևնույն հարթության մեջ դիտել, որովհետև համակարգի շարքերում օրենք հարգող ոստիկաններ կան, սակայն նրա մեջ կան դեմքեր, որոնց, իրենց վերադասի հետ համատեղ, պետք է հանել համազգեստի մեջից և ուղարկել համապասխան վայր։ Վահե Ղազարյան, շարունակի լռել, ձև տուր, թե իբր տեղում չես, կույր ես, խուլ ես, համր ես։ Բայց ասեմ, որ դա էլ չի օգնի։ Հայրենիք հանձնողներին մատուցված ցանկացած ծառայություն հավասարազոր է Հայրենիք հանձնելուն։ Դա լավ հիշիր։16:5316.05.22
-
ՔաղաքականՈստիկանությունը գտնվում է օրենքից դուրս․ Սոս ՀակոբյանՈստիկանությունը գտնվում է օրենքից դուրս Այսօր ավտոերթի մասնակիցներին ակնհայտ առանց օրինական հիմքերի բերման են ենթարկում՝ նպատակ ունենալով հափշտակել առանց վարորդների մնացած մեքենաները: Կոնկրետ օդանավակայանից մեկնարկած ավտոերթին Ոստիկանությունը միջամտեց՝ փորձելով կանխել դրա բնականոն ընթացքը: Մեր կողմից Ոստիկանության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ավտոերթը ուղեկցելու և խաղաղ անցկացնելու մասին: Հանկարծակի ոստիկանական ուժերը Հաղթանակ կամրջի հարևանությամբ նախահարձակ եղան՝ կիրառելով անհամաչափ բիրտ ուժ: Մեր տղերքից շատերին բերման ենթարկեցին, որպեսզի կարողանան պատճառաբանել մեքենաները տուգանային հրապարակ տանելը: Ինչպես արձագանքեց Բաբկեն Հարությունյանը՝ Ոստիկանության խոսքը և պայմանավորվածությունը փաստորեն ունեն 0 արժեք: Նիկոլ Փաշինյանը երկիրը մտցնում է անօրենության և քաոսի հորձանուտի մեջ: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը քաղաքական խմբակի և իրենց ղեկավարի ուսերին է լինելու: Մենք շարունակելու ենք մեր խաղաղ անհնազանդության գործողությունները ավելի մեծ թափով և վճռականությամբ: Հայաստանը լինելու է և լինելու է օրենքի և իրավունքի երկիր:16:4316.05.22
-
ՀասարակականՌոմանոս Պետրոսյանի եղբայրը օկուպացրել է տնօրենի աշխատասենյակըՌոմանոս Պետրոսյանի եղբայրը օկուպացրել է տնօրենի աշխատասենյակը © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/05/16/41787?fbclid=IwAR00gG0pgCOVy6P1qeLrdOoSFvogtrLEDhGU-Q16mb6P4x5LyMkJhg_41-A16:3016.05.22
-
ԻրավականԶոհված զինծառայողների ծնողների պահանջով Փաշինյանն այս շաբաթ կհարցաքննվիԱյս շաբաթ Նիկոլ Փաշինյանը պետք է հարցաքննվի դավաճանության գործով, «Հայլուրին» ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը: Հարցաննության պահանջը զոհվածների ծնողներինն է, նրանք մի քանի միջնորդություն են ներկայացրել դատախազություն, այդ թվում՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու:16:1816.05.22
-
ՔաղաքականՈստիկանների գործողություններին գնահատական տալու համար գործընկերներիս կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին․ ՎարդևանյանՈստիկանների գործողություններին գնահատական տալու համար գործընկերներիս կողմից հաղորդումներ են ներկայացվել․ Վարդևանյան16:0616.05.22