Լրահոս

2022-02-04
  • Img default alt hy
    Հասարակական
    Ու նորից անդառնալի Մեծ կորուստ․ Սիրուշո
    Ու նորից անդառնալի մեծ կորուստ,- գրել է երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկար Արթուր Գրիգորյանի հետ։ «Ու նորից անդառնալի Մեծ կորուստ․․․ Հանգչիր խաղաղությամբ ՄԱԵՍՏՐՈ»,- գրել է Սիրուշոն
    21:31
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մաեստրոն հրաշալի ստեղծագործություններ է նվիրել նաև Երևանին․ Հրաչյա Սարգսյան
    Խոր վշտով տեղեկացա մեծանուն երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան մասին, գրում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Արթուր Գրիգորյանը հայկական կոմպոզիտորական դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից էր, մարդ, ում ստեղծագործությունները սիրում ու գնահատում են բոլորը, ում երաժշտությունը ոգեշնչման մեծ աղբյուր է: Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ ունի հայկական էստրադային երգիչների մի քանի սերունդներ կրթելու ու մասնագիտական բարձունքների հասցնելու գործում: Մաեստրոն հրաշալի ստեղծագործություններ է նվիրել նաև Երևանին: Իմ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից ցավակցում եմ Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին: Համոզված եմ, որ Արթուր Գրիգորյանի երգերը շարունակելու են մեզ լուսավոր ակնթարթներ պարգևել, հայրենասիրություն ու լավատեսություն ներշնչել: Հանգչեք խաղաղությամբ, սիրելի ՛ Մաեստրո»:
    20:36
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չինաստանի ու Ռուսաստանի պայմանական միավորումը ավարտվելու է հայաության ցեղասպանությամբ․ իրավաբան
    Ռուսաստանը և Չինաստանը փաստացի գնում են նրան, ինչ ժամանակին տեղի չունեցավ թե' Ստալինի, թե' Բրեժնևի օրոք, գրում է իրավաբան Վահե Գրիգորյանը։ «Չինաստանի ու Ռուսաստանի պայմանական միավորումը դեռևս քաղաքական իմաստով հանգեցնելու է աշխարհում նոր ու ամբողջական բևեռի ձևավորման, որի ոտքի տակ ճզմելու է իրենց դեմ ցանկացած պետություն ու Ազգ: Ցավոք սրտի ներկայիս կառավարությունը իր գործունեությամբ, ոճով, էությամբ և գաղափարախոսությամբ հակառակ ճամբարից է: Սրանով պայմանավորված ցանկացած տարբերակ, որի դեպքում իշխող ուժը մնում է, Հայության համար լավագույն դեպքում ավարտվելու է փափուկ ուժի միջոցով ասիմիլյացիայով, վատագույն դեպքում`ցեղասպանությամբ: Դե, մոտավորապես այսպես էլ լինում է, երբ ուրանում ես Քո իսկ հողն թուրքից ազատագրողին ու նրան համեմատում թուրքի հետ»:
    20:21
    04.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Պետությունը վաճառել է Մարգարյան հիվանդանոցն ու N2 պոլիկլինիկան․ ովքեր են գնորդները․ «Oragir.news»
    «Oragir.news»-ի տեղեկություններով՝ պետությանը պատկանող Մարգարյան հիվանդանոցն ու N2 պոլիկլինիկան վաճառվել են և մասնավորեցվել։ «Մեր տեղեկություններով՝ հիվանդանոցն ու պոլիկլինիկան ձեռք է բերել «Դավիդյանց լաբորատորիաները»։ Լրատվամիջոցը կապվել է «Դավիդյանց լաբորատորիաների» տնօրեն Աշոտ Դավիդյանցի հետ, որը հարցին, թե ճի՞շտ է, որ ձեռք են բերել Մարգարյան հիվանդանոցն ու թիվ 2 պոլիկլինիկան, պատասխանել է․ ««Դավիդյանց լաբորատորիաները» չեն գնել, գնել են գնորդ մարդիկ»։ Հարցրել են՝ ովքե՞ր կոնկրետ, գնորդները իր հետ կապ ունե՞ն։ «Կապ ունեն, իրենք նաև «Դավիդյանց լաբորատորիաների» համահիմնադիր են, բայց «Դավիդյանց լաբորատորիաները», որին ես էլ ունեմ մասնակցություն սեփականատիրության մեջ, այդ գործարքի մեջ չկա»,- պատասխանել է Դավիդյանցը։ Նրան խնդրել են կոնկրետ նշել գնորդների անունները․ «Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ովքեր են գնել, ես այդ գործարքի մեջ չկամ, ուստի նաև չգիտեմ՝ մի քանի հոգի են, թե․․․ կոնկրետ ինֆորմացիա չեմ կարող Ձեզ տալ, ինչքան գիտեմ՝ մեկ անձ չէ գնորդը»,- պատասխանել է Դավիդյանցը։ «Oragir.news»-ը փորձել է նաև զրուցել Մարգարյան հիվանդանոցի տնօրենի Գեորգի Օկոևի հետ, սակայն ընդունարանից ասել են, որ նա այժմ ԱՄՆ-ում է։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Մարգարյան հիվանդանոցի աշխատակազմը դեռ նույնիսկ տեղյակ չէ, որ հիվանդանոցը վաճառվել է և այն այլևս պետական չէ։
    19:55
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում
    Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-ից։ Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժ.11:00-13:00 նույն վայրից:
    19:46
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահի տեղակալ
    Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահի տեղակալ։ Նրա թեկնածությունն առաջարկել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը։ Առաջարկությանն աջակցել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Կիրակոսյանն ընտրվել է միաձայն։ Նշենք, որ խորհրդում ընդգրկված են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը (նախագահ), Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եգիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը , որին կփոխարինի նոր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը: Բացի այդ, Սահմանադրական փոփոխությունների խորհրդում կընդգրկվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանը։ Խորհրդի կազմում կլինեն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ից (թեկնածու՝ Արթուր Սաքունց), «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան), «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ից (թեկնածու՝Տիգրան Եգորյան): Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել խորհրդի աշխատանքներին։
    19:45
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իր ստեղծած Երգի պետական թատրոնը մեծ դեր է խաղացել հայ մշակույթի մեջ. Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը
    Խորը ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին, գրում է ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Մեծ է Արթուր Գրիգորյանի ավանդը ժամանակակից հայ երգարվեստի զարգացման ու տարածման մեջ։ Իր ստեղծած և ղեկավարած Երգի պետական թատրոնով, իր պատրաստած մասնագետներով, իր հեղինակած ստեղծագործություններով Արթուր Գրիգորյանը, անկասկած, մեծ դեր է խաղացել հայ մշակույթի մեջ։ Ջերմությամբ եմ հիշում Արթուր Գրիգորյանի հետ մեր հանդիպումները: Ցավակցություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, նրա դարբնոցով անցած հարյուրավոր արտիստներին և նրա բազմահազար երկրպագուներին»:
    19:40
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատի քրեական հետախույզները ապօրինի հրացան են հայտնաբերել
    Փետրվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ ստացան, որ Արտաշատ քաղաքի Կիրովի փողոցի բնակիչներից մեկը տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Նույն օրը 48-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ինչից հետո զննություն կատարվեց նրա բնակարանում։ Զննության ժամանակ նա մահճակալի տակից ներկայացրեց «Իժ» տիպի երկփողանի հրացան, 16 մմ տրամաչափի 3 պարկուճ։ Նա հայտնել է, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են:
    19:30
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները փոքր-ինչ բարելավվել են․ դատախազություն
    2021թ ընթացքում հանցավորության վիճակի միտումների ուսումնասիրության շրջանակներում Երևան քաղաքի դատախազությունում արձանագրվել է, որ մայրաքաղաքում 2021թ. եղել է բնակարանային գողության 585 դեպք, որը 3-ով նվազ է 2020թ.-ի համեմատ: Դրա հետ մեկտեղ որոշակիորեն աճել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը՝ 2020թ. 22.5%-ի փոխարեն կազմելով 23.4%: Վերլուծության արդյունքները վկայում են, որ Երևան քաղաքում բնակարանային գողությունների համար մեծամասամբ նպաստավոր պայմաններ են շարունակում լինել բազմաբնակարան շենքերի ցածր հարկերում և առանձնատներում ճաղավանդակների բացակայությունը, մուտքի դռների փականների անապահով լինելը, բակերի և շքամուտքերի բավարար չափով լուսավորված չլինելը, տեսախցիկների, շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների բացակայությունը: Մայրաքաղաքում բնակարանային գողությունների դեպքերի նվազման, ինչպես նաև բացահայտման ցուցանիշների թեև դանդաղ, սակայն բարելավման առկա միտումները պայմանավորված են 2018թ.-ից ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ սկսված՝ այս բնույթի հանցագործությունների նախականխմանը, ինչպես նաև տաք հետքերով բացահայտմանը, կատարվող քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումներով: Մասնավորապես՝ ի սկզբանե խնդիր է դրվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներգրավմամբ շենքերի մուտքերը կահավորել անվտանգության միջոցներով: Այդ համատեքստում 2021թ. Երևան քաղաքի դատախազության կողմից քրեական գործերի ստուգմամբ հայտնաբերվել և 6 ցուցում է տրվել բազմաբնակարան շենքերում մուտքի դռներ և կոդավորված փականներ տեղադրելու համար միջնորդագրեր ներկայացնելու վերաբերյալ: Երևանի քաղաքապետարան կատարված հարցմամբ պարզվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 2021թ. տեղադրվել է 218 մուտքի դուռ և 213 կոդավորված փական/դոմաֆոն/: Բազմաբնակարան շենքերի առկա 12.641 մուտքերից 176-ը դեռևս չունեն դուռ, իսկ 7836-ը չունեն կոդավորված փականներով դուռ: Վերջին տարիների ընթացքում տեղադրվել է 4757 կոդավորված փականներով դռներ: Հաշվի առնելով, որ նման միջոցներով համալրված շերքերում կտրուկ նվազում են բնակարանային գողությունները, ինչը դրականորեն ազդում է այս հանցատեսակով կրիմինոգեն վիճակի վրա՝ խնդիր է դրվել շարունակել ազգաբնակչության հետ բացատրական աշխատանքներով այս գործընթացի առաջմղումը: Բացի այդ, առաջնային է համարվել նաև բնակարանային գողության կատարման համար առավել թիրախային և կրիմինոգեն վայր հանդիսացող թաղամասերում, առանձնատնային հատվածներում հատկապես գիշերային ժամերին ոստիկանության ծառայությունների պարեկային հսկողության ուժեղացումը: Կարևոր ուղղություն է համարվել առավել ռիսկային համարվող գոտիներում գործունեություն ծավալող տարբեր տնտեսվարողների հետ համագործակցությունը՝ նրանց կողմից տեսախցիկներ տեղադրելու համար, ինչը կարևոր նշանակություն ունի հանցագործների տեղաշարժերի հիմնական երթուղիները հսկողության տակ պահելու և այլ բնույթի հանցագործությունների բացահայտման համար: Ոչ երկրորդական է համարվում նաև բակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու հանգամանքը՝ նկատի ունենալով, որ բնակարանային գողությունների մի մասը կատարվում է հենց նշված կատեգորայի անձանց կողմից: Բնակարանային գողությունների բացահայտման տեսանկյունից շարունակում են խնդրահարույց մնալ դեպքի վայրի պահպանման, զննությունները հաճախ մակերեսային կատարելու, պատշաճ կրիմինալիստիկական լուսանկարահանում չիրականացնելու, վարույթն իրականացնող մարմնի կողմից հետաքննության մարմնին տրված օպերատիվ հանձնարարությունների ընդհանրականության, դեպքի վայր տանող ճանապարհներին տեսագրող սարքերի առկայությունը կամ բացակայությունը հաճախ չստուգելու հանգամանքները: Նման բնույթի հանցագործությունների արդյունավետ քննության իրականացման, առկա թերությունները վերացնելու և չկրկնելու, անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման, անհետաձգելի գործողությունների ամբողջությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղված հանցագործությունների գործերով քննության վարչության կողմից մշակվել է հետաքննության և նախաքննության մարմինների, քննությունների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների համար նախատեսված ուղեցույց: Դրա գործնական կիրառումը ևս նպաստել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների բարելավմանը: 2022թ. համար մայրաքաղաքում բնակարանային գողությունների դեմ պայքարը շարունակելու է մնալ Երևան քաղաքի դատախազության առաջնայնություններից:
    19:15
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արոնյանը սկսում է պայքարը չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրի համար
    Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) փետրվարի 4-ին կսկսի պայքարը ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին մրցաշարում, տեղեկացնում է chesspro.ru-ն։ Բեռլինում 16 մասնակիցները բաժանվել են 4 խմբի։ Լևոն Արոնյանի մրցակիցներն են C խմբում հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտը, ռուսաստանցի Դանիիլ Դուբովը և գերմանացի Վինսենտ Կեյմերը։ Խմբային փուլում կանցկացվի 6 տուր, խմբի հաղթողը դուրս կգա փլեյ-օֆֆ։ Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Վիդիտի հետ։ ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Կվիճարկվի երկու ուղեգիր։
    19:00
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով
    ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունից: «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- նշված է հաղորդագրության մեջ: Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացել է այսօր՝ հիվանդանոցում:
    18:20
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են արել չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը․ «դրանով պետք է զբաղվեն միայն գիտնականները»
    Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են արել չքաղաքականացնել հարցը, թե որտեղից է ծագել կորոնավիրուսային վարակը և նշել են, որ դրանով պետք է զբաղվեն միայն գիտնականները։ Երկրներն այս հարցի շուրջ դիրքորոշում արտահայտող հայտարարությամբ են հանդես եկել։ «Կողմերն ընդգծում են, որ կորոնավիրուսի ծագումը գիտական հարթությունում պետք է ուսումնասիրվի»,- նշված է փաստաթղթում։ Հայտարարությունում ասվում է նաև, որ վարակի ծագման շուրջ ուսումնասիրությունները պետք է հիմնված լինեն գլոբալ գիտելիքների վրա, ինչի համար անհրաժեշտ է ամբողջ աշխարհի գիտնականների միջև համագործակցությունը։ «Կողմերը դեմ են այս հարցի քաղաքականացմանը»,- ընդգծված է փաստաթղթում։ Ռուսական կողմը նշված հայտարարությամբ ողջունել է նաև Չինաստանի և ԱՀԿ-ի համատեղ աշխատանքը՝ ուղղված կորոնավիրուսային վարակի աղբյուրը պարզելուն։ «Կողմերը միջազգային հանրությանը կոչ են անում կորոնավիրուսային վարակի ծագումն ուսումնասիրելիս միասին ցուցաբերել գիտական լուրջ մոտեցում»,-նշված է հայտարարությունում։
    18:10
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նա կարողանում էր երաժշտական ճաշակ ու որակ ձևավորել. Արմեն Սարգսյանը՝ Արթուր Գրիգորյանի մասին
    Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավ եմ ապրում ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Ժամանակակից բազմաթիվ երգիչներ իրենց առաջին քայլերն արել են հենց Արթուր Գրիգորյանի հիմնադրած և գլխավորած, բազմաթիվ կատարողների համար հարազատ տուն դարձած Երգի պետական թատրոնում՝ բացահայտվելով ու կայանալով նաև նրա հեղինակած երգերի շնորհիվ: Նա կարողանում էր երաժշտական ճաշակ ու որակ ձևավորել... Նա կարողանում էր որպես արվեստագետ խոսել և լռել ճիշտ պահին՝ թե՛ ասելիքը և թե՛ լռությունն արտահայտելով նախ և առաջ երաժշտությամբ ...Նրա մասնագիտական ծանրակշիռ կարծիքը գնահատում և կարևորում էին Հայաստանի լավագույն երաժիշտները, ում համար նա մաեստրո էր... Ցավակցում եմ Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, Հայաստանի երգի պետական թատրոնի տարբեր սերունդների սաներին ու նրա արվեստի երկրպագուներին»:
    17:56
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Արթուր Գրիգորյանը զգալի ավանդ է ներդրել արդի հայ երաժշտարվեստի զարգացման գործում՝ իր ստեղծած և ղեկավարած՝ Հայաստանի երգի պետական թատրոնում բազմամյա գործունեությամբ, հեղինակած բազմաթիվ երգերով ու երաժշտական նախագծերով: Նրա արվեստը սիրվել և գնահատվել է ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում: Խորին ցավակցություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներին»:
    17:52
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ազգային ինքնասպանության քրոնիկոնը կամ Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան․ Արման Աբովյան
    ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է․ «Ազգային ինքնասպանության քրոնիկոնը կամ Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան»: 1 մաս. Փաստեր և պաշտոնական հայտարարություններ: Հայաստանի իշխանություններ Հայաստանը չի հավակնում իր հարևանների ոչ մի տարածքին, մենք խաղաղություն ենք ուզում։ ... Ադրբեջանի իշխանություններ Ներկայիս Հայաստանի ամբողջ տարածքն այն հողն է, որը պատկանում է ադրբեջանցիներին, և նրանք կվերադառնան այնտեղ։ ... Հայաստանի իշխանություններ Մենք կարծում ենք, որ Էյվազլի և Չայզամի գյուղերի մոտ գտնվող Գորիս-Կապան ճանապարհի հատվածը պատկանում է Ադրբեջանին։ ... Ադրբեջանի իշխանություններ Չկա ու գոյություն չունի հայկական Երևանը, Վարդենիսը, Սյունիքը, կան միայն ադրբեջանական Էրիվանը, Բասարգեչարը, Զյանգյազուրը, դրանք հնամենի ադրբեջանական հողեր են, և ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ։ ... Հայաստանի իշխանություններ Պետք է հանգենք նրան, որ մեր բանակը լինի պայմանագրային և պաշտպանողական։ ... Ադրբեջանի իշխանություններ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական բանակը Հայաստանի սահմանների մոտ անցկացրել է քսանից ավելի հարձակողական վարժանք։ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն։ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերը պարբերաբար կրակում են խաղաղ բնակչության վրա։ ... Հայաստանի իշխանություններ Հայաստանն Արցախի հարցում նախապայմաններ չի դնում Ադրբեջանի առջև։ Արցախի օկուպացված տարածքների վերադարձի կամ Արցախի անկախ կարգավիճակի անձեռնմխելիության մասին ընդհանրապես խոսք չկա։ Ընդհակառակը՝ ակնարկներ են արվում ադրբեջանական օկուպացիոն իշխանություններին ողջ Արցախի օրինական զիջման հնարավորության մասին։ ... Ադրբեջանի իշխանություններ Ադրբեջանի զինուժը լուծել է Ղարաբաղի հարցը: Թեման փակված է։ Անջատականները կա՛մ պետք է ոչնչացվեն, կա՛մ վտարվեն Ղարաբաղից։ ... Հայաստանի իշխանություններ Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների ապաշրջափակել հաղորդակցման ուղիները։ ... Ադրբեջանի իշխանություններ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին տրամադրել վերազգային միջանցք Զյանգյազուրի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ հաղորդակցության համար։ ... Հայաստանի իշխանություններ Մենք մարդասիրական պարտավորություն ենք համարում անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և բռնի պահվող ադրբեջանցիներին, և Հայաստանի իշխանությունները բոլորին վերադարձրեցին։ ... Ադրբեջանի իշխանություններ Բոլոր հայերը, ովքեր այժմ գտնվում են Ադրբեջանում, ռազմագերի չեն, այլ ահաբեկիչներ են, և նրանց դատելու են։ ... Հայաստանի իշխանություններ Մենք հարևաններ ենք և մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարելի է վիճել ու կռվել հարևանների հետ։ Մենք պետք է ապրենք խաղաղության և բարգավաճման մեջ։ ... Ադրբեջանի իշխանություններ Մենք հայերին ծնկի ենք բերել։ Հայերը խայտառակված ազգ են։ Եթե հայերը փորձեն ամրանալ, մենք նրանց կոչնչացնենք երկաթե բռունցքով։ Շարունակելի։
    17:39
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ովքեր կարող են ընդգրկվել միջգերատեսչական հանձնաժողովի կազմում․ ՊՆ
    ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022թ. փետրվարի 25-ը ներկայացնել իրենց հայտերը` ըստ ներկայացված ձևաչափի:
    17:28
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Անգնահատելի է պարոն Գրիգորյանի ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնք մեր հարուստ մշակութային ժառանգության կարևոր մասն են»,- նշել է Փաշինյանը: Նա շեշտել է, որ Գրիգորյանը Հայաստանի երգի պետական թատրոնում ունեցել է բեղմնավոր գործունեություն, որը էստրադային երգավերստին տվել է բազմաթիվ երիտասարդ կատարողներ: «Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է, բայց նրա ազդեցությունն ու ներդրումը անշրջելի են հայկական էստրադայի զարգացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին ու կիսում նրանց վիշտը»,-նշել է վարչապետը: Կոմպոզիտորի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ այսօր 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նրա մահվան պատճառը քաղցկեղն է։
    17:23
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
    Երևանի Կիևյան կամրջի տակ այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկանության Մաշտոցի բաժինը ժամը 15։25-ի սահմանում ահազանգ է ստացել, որ կամրջի տակ՝ անանցանելի վայրում, դի կա։ Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են բերանքսիվայր ընկած մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։ Մարմնի որոշ հատվածներ թռչունները վնասել են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
    17:18
    04.02.22
    Ավելին