Լրահոս

2022-04-25
  • Հասարակական
    Տասն օրում հարյուրավոր մարդիկ են հուղարկավորվել. Մանգուշի գերեզմանատունը
    Մարիուպոլից 15 կիլոմետր հյուսիս-արևելք նոր գերեզմանատուն է հիմնվել, որտեղ վերջին 10 օրում հարյուրավոր նոր գերեզմաններ են ավելացել: Այդտեղ թաղված են նաև ուկրաինացի զինվորականներ: Գերեզմանների գլխին կանգնեցված ցուցատախտակների վրա՝ մահացածի անուն ազգանունից բացի նաև համարներ կան:
    19:30
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերջնարդյունքում հաջողության հասնելու համար շարժման փիլիսոփայությունը շատ մեծ հեռանկար ունի. Արցախի նախկին ՄԻՊ
    Ի տարբերություն նախորդ շարժման՝ պայքարի այս շարժումը կարևոր մի առանձահատկութուն ունի. այն ապակենտրոն է՝ բառիս դրական իմաստով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Այսինքն՝ պայքարում ներգրավված են տարբեր մեծ և փոքր խմբեր՝ սկսած ավելի քան 130 տարվա ավանդույթներ ունեցով ՀՅԴ-ից, վերջացրած ուժային կառույցներում աշխատելու մեծ փորձ ունեցող անդամներով համալրված «Հայրենիք» կուսակցությունով, ՀՀԿ-ով, 5165 շարժումով և շատ այլ խմբերով։ Այս բոլոր ուժերն ապակենտրոն ձևով իրենց ներդրումն են ունենում Ազատության հրապարակում օրեր առաջ մեկնարկած և այժմ նոր թափ հավաքող շարժման մեջ։ Կարծում եմ՝ վերջնարդյունքում հաջողության հասնելու համար շարժման փիլիսոփայությունը շատ մեծ հեռանկար ունի»,- ասաց Արցախի նախկին ՄԻՊ-ը։ Ռուբեն Մելիքյանի համոզմամբ՝ Հայաստանում ձևավորվածներկա իրավիճակը շատ հստակ է, և պայքարի նոր շարժման անհաջողությունը կնշանակի Հայաստանի թրքացում։ Հետևաբար, ըստ իրավապաշտպանի, շարժման բոլոր մասնակիցներն անձնական պատասխանատվոթյուն են զգում նախնիների, գալիք սերունդների, սեփական խղճի և ինքնության առջև։ «Այստեղ ամենաբարձր նպատակներն են դրված»,- իր խոսքն ամփոփեց Արցախի նախկին ՄԻՊ-ը։
    18:29
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները քարշ տալով բերման ենթարկեցին ՔՊ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա անող երիտասարդներին
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ երիտասարդներ: Գրասենյակի մոտ տեղակայված ոստիկանական ուժերի և երիտասարդների միջև սկսվեց քաշքշուկ: Ոստիկանները ակցիայի մի շարք մասնակիցների, որոշներին՝ քարշ տալով, բերման ենթարկեցին:
    18:25
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի ԱԺ-ի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահությունը ամբողջությամբ սպառված է
    «Մենք ծնվել ենք մի ժառանգությամբ, որի անունն է Հայաստան և Արցախ, այն մեր հարստությունն է և արժանապատվությունը, մեր պետականաշինարարության սյուները, սրանք ֆունդամենտալ արժեքներ են, որոնք ենթադրում են պաշտպանություն, այլապես վտանգված է մեր ազգային ինքնության դիլեյման»,֊ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին օրերս ի պաշտպանություն Արցախի հացադուլ իրականացրած, 44֊օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանն ու Նվեր Կիրակոսյանը։  Նվեր Կիրակոսյանն իր խոսքում նշեց. «Խոսելով ֆունդամենտալ արժեքների մասին մենք չենք կարող դրանք սակարկել, առևտրայնացնել, այլապես դա նման կլինի մի իրավիճակի երբ քեզ ստացած հայրական ժառանգությունը ծախես ու գնաս վարձով ապրելու»։  «Կա էական տարբերություն ընդդիմության և ընդդիմադրության միջև։ Հիմքում իշխանության հարցն է։ Մենք՝ Անկախության սերնդի ներկայացուցիչներս հանդես ենք գալիս որպես ճնշման խումբ, որովհետև իշխանությունները գալիս և գնում են, իսկ պահանջը պետք է մնա նույնը՝ Արցախը Ադրբեջանի կազմում կարգավիճակով չի լինելու։  Սա է անկախության սերնդի օրակարգը։ Իշխանությունը զուտ գործիք է այս օրակարգի համատեքստում, սա հայրենիքի օրակարգն է, իսկ հայրենիքից խոսելը զուտ քաղաքականությամբ զբաղվել չէ։  Ուստի, հանձնարարական Անկախության սերնդի կրտիկական զանգվածին։  Գործել «Արցախը Ադրբեջանի կազմում չլինի, ով ուզում է լինի» խոսույթով, որը մեկ խոսակցական լեզու է, որով ավելի հեշտ կստացվի միմիանց հետ հաղորդակցվելը և իրար ճիշտ հասկանալը։ Սա է մեր սկզբունքը, սա աշխատացնելը՝ մեր առաքելությունը։ Իսկ խոսույթի տրամաբանությամբ գործելը կրիտիկական զանգվածի պարտքը»,֊ նշում են նրանք։  Նրանք նաև նշեցին, որ Արցախի ազգային ժողովի արած հայտարարությունից հետո, ներկայիս իշխանությունների նկատմամբ վստահությունը սպառված է. «Ցանկացած վստահեցում, որ մեր առաջ քաշած անկախության սերնդի օրակարգը սպասարկվում է կամ սպասարկվելու է իրենց կողմից՝ ենթակա է մեր կասկածին»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a189d64a981a1760a7910cd449febe08 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    18:18
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարքները միասնական չեն, բայց գոնե նպատակը միասնական է. Կարին Տոնոյան
    Հասունացել է այն պահը, որ բոլորս հասկանում ենք՝ Նիկոլը պետք է հեռացվի, բայց բավականին մեծ խնդիր է, թե համախմբումն ինչպես պետք է լինի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն՝ անդրադառնալով ընդդիմության կողմից պայքարի նոր փուլ սկսելուն։ Տոնոյանը նշում է, որ այսօր հիմնականում պայքարում են այն ուժերը, որոնց Փաշինյանը կոչել էր նախկիններ և որոնց նկատմամբ ժողովուրդը չունի մեծ հավատ։ «Նորաստեղծ ցանկացած խմբի էլ կապում են այդ ուժերի հետ։ Դրա համար մենք հենց դադարեցրինք կուսակցական գործունեությունը և վերածվեցինք նորից անհատների շարժման։ Իմ կարծիքով՝ Հայաստանում և առհասարակ աշխարհում այդ կուսակցական համակարգը իրեն սպառել է և կառավարման ճգնաժամ է ամբողջ աշխարհում։ Պետք է նոր համակարգ ստեղծել։ Ի վերջո՝ մենք գիտենք, որ Նիկոլը պտուղ է, որի ծառը գուցե այդքան թունավոր չի եղել, բայց համեյան դեպս՝ այդ պտուղը ծնել է համակարգ։ Հայաստանում այսօր պետք է սկսել կառավարման նոր համակարգ և մանրակրկիտ պետք է աշխատել դրա վրա։ Ես երբեմն մտածում եմ նույնիսկ, որ հայի առաքելությունը նրանում է, որ ինչպես տարբեր աշխարհակարգերի կործանման ժամանակ հայն ու Հայաստանն են փրկել մարդկությանը, հիմա էլ պետք է կոնտրոնանանք ավելի շատ մեր մտավոր ներուժի վրա և կառավարման նոր համակարգ ստեղծենք»,- ասաց Տոնոյանը։ «5165» շարժման առաջնորդի նշում է, որ նոր կառավարման համակարգի հիմքում պետք է լինի առաջնահերթ բարոյականությունը, արդարությունը և պաշտամունքը հայրենիքի նկատմամբ։ ««Իշխանություն» բառը պետք է արգելվի Հայաստանում որոշ ժամանակ։ Ես այս համոզմունքին եմ, որովհետև տեսնում եմ՝ հիմա շատ դժվար է, ժողովուրդն ինքը վարկաբեկում է ցանկացած բան, որը կապված է կուսակցությունների կամ նոր իշխանության հետ։ Մենք ոչ միայն խնդիր ունենք, որ իշխանության գլխին Նիկոլ Փաշինյանն է, այլև լրջագույն խնդիր ունենք երկրում արդարությամբ և բարոյականությամբ նոր համակարգ ստեղծելու։ Շատ դժվար է դա լինելու, բայց պետք է հասկանանք, որ դժվար իրավիճակում, դու դժվար գործ պետք է սկսես անել, որպեսզի մաքրես։ Կարճաժամկետ միջոցների կիրառումից բացի՝ պետք է մտածենք նաև բոլորովին այլ, նոր կառավարման համակարգի մասին»,- նշում է գործիչը։ Չնայած համախմբան կոչերին՝ այսօր Հայաստանում ընդդիմությունը, կարծես, պառակտված է գործում. «5165» շարժումը ինքնուրույն ակցիաներ է անում, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում է իր բողոքն արտահայտում, իսկ «Հայաստան» դաշինքը որոշել է քայլերթ անել և փողոցներ փակել։ Խոսելով այս իրավիճակի մասին՝ Տոնոյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացնելու կետում բոլորը նույն նպատակին են ծառայում։ «Արարքները միասնական չեն, բայց գոնե նպատակը միասնական է։ Բայց այն պահից, երբ Նիկոլը կհեռացվի, նորից քաղաքականությունը իր բոլոր խարդավանքներով սկսելու է բուռն գործունեություն։ Նիկոլին հեռացնելու մեջ ավելի շատ ազգային նպատակ կա, բայց Նիկոլին հեռացնելու պահից անմիջապես սկսվելու է իշխանության բաժանում և այլն։ Պետք է ներկայացվի ժողովրդի կողմից վստահելի անձանցով կառավարման խորհուրդ, ոչ թե քաղաքական ուժերի։ Մենք դադարեցրինք մեր կուսակցականությունը, որովհետև այս պահին քաղաքական ուժ լինելը ավելի շատ վատ ներգործություն է ունենում, քան պարզապես մարդ լինելը։ Մենք բոլորին արել ենք այդ առաջարկը՝ քաղաքական ուժերը պետք է հասկանան՝ եթե իրենք իրոք ուզում են երկիրը հանել այս վիճակից, ոչ թե ծառայեն միայն իրենց ներխմբային շահերին, ապա պետք է իրենք իրենց ձեռքով իշխանության բերեն մարդկանց, որոնց ժողովուրդը վստահում է։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվելու՝ մենք նորից շրջանը կրկնելու ենք»,- ասաց Տոնոյանը։ Հարցին՝ ինչպես են արձագանքել քաղաքական ուժերն իրենց կողմից արված առաջարկին, Տոնոյանը պատասխանեց. «Մեզ մոտ ամենավատն այն է, որ նոր ստեղծված ուժերին մարդիկ ոչ թե մտքի կամ գաղափարի խորությամբ և հզորությամբ են վերաբերմունք ցույց տալիս, այլ իրենց ուժի հնությամբ ու մեծությամբ։ Այսօր քաղաքական ուժերն ունեն իրենց ռեսուրսը և բոլորս լավ գիտենք՝ այդ ռեսուրսը ինչպես են ձեռք բերել, բայց քանի որ իրենք ունեն այդ ռեսուրսը, կարող են իրենց թույլ տալ չլսել քո ձայնը։ Համենայն դեպս մենք առաջարկ ստացել ենք, որ այո, ճիշտ եք, եկեք անցնենք ցանցային պայքարի, բայց կոնկրետ առաջարկ, որ պետք է միայն վստահելի մարդիկ լինեն կառավարման համակարգում և նրանք, ովքեր Նիկոլին հեռացնում են, չպիտի լինեն այդ համակարգում, ինչպես նաև՝ նրանք, ովքեր այդ համակարգում լինելու են, չպետք է մասնակցեն հաջորդ ընտրություններում, որպեսզի ցանկացած շահ սահմանափակվի»։ Դիտարկմանը, որ ներկայումս ընդդիմությունը կրկնում է այն, ինչ արել է ներկայիս իշխանությունը 2018 թվականին, և դա նպաստում է հասարակության կողմից թերահավատությամբ այդ նախաձեռնությանը մոտենալուն, Տոնոյանը արձագանքեց, որ 2018-ին իշխանափոխություն էր, սա էլ է իշխանափոխություն։ «Եթե որևէ մարդ գիտի այլ ճանապարհ իշխանությունից հեռացնելու ինչ-որ մարդու՝ թող գա ասի՝ էդպես անենք։ Այս պահին մենք էլ մեր խմբով փնտրում ենք ելքը, բայց այս պահին բոլորը մերժում են, որ փողոցով չի կարող լինել իշխանափոխություն, բայց այլ տարբերակներ չեն առաջարկում։ Այս պահին պետք է Նիկոլի հեռացման հարցը լուծել։ Եթե այդ փուլում անձամբ ես՝ որպես հասարակական գործիչ, կվարկաբեկվեմ, գրողը տանի, թող ես վարկաբեկվեմ հանուն Հայաստանի փրկության»,- ասաց Տոնոյանը։
    18:14
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայի Բուրսա քաղաքի բնակելի թաղամասի վրա ինքնաթիռ է ընկել
    Թուրքիայի Բուրսա քաղաքի բնակելի թաղամասի վրա ինքնաթիռ է ընկել։ Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություն չկա
    18:08
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը կանխելու համար. Սյունիքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Սյունիքի մարզ, ք. Կապան) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով: Արտադրական տարածքի պատերը, առաստաղը սևացած են եղել, չեն եղել օժանդակ և կենցաղային տարածքներ, խաչվել են հումքի, պատրաստի արտադրանքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիները, ինչը նպաստում է խաչաձև աղտոտմանը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար, իսկ սննդի շղթայում ներգրավված անձը չի անցել նախնական և պարբերական բժշկական զննություններ, չի ունեցել սանիտարական գրքույկ: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ:
    18:02
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում, մենք կանգնելու ենք ավելի լայնամասշտաբ պատերազմի առջև. Ագնեսա Խամոյան
    PressTime.am-ը Թորոսյանի մեղադրանքների մասին զրուցել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ։ «Ես շատ ուղիղ կպատասխանեմ Ձեր հարցադրմանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, մենք կանգնելու ենք նոր պատերազմի առաջ։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալը հավասարազոր է նոր պատերազմի և նոր անկայունությունների»,-ասաց Խամոյանը։ Խամոյանն ասում է, որ Փաշինյանը խորհրդարանական վերջին ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր, որ ինքը գալիս է և բերելու է խաղաղություն, բայց տեսանք ճիշտ հակառակը։ «Իր գալով մենք ունեցանք տարածքային նոր կորուստներ, ունեցանք նոր զոհեր, դեռևս չեն վերադարձել մեր գերիները, և լրջագույն մարտահրավերների առջև է կանգնած ոչ միայն Արցախը, այլև՝ ՀՀ-ն։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է հոխորտում թշնամին և ամեն օր տեսնում ենք, թե այդ պայմաններում ինչպես է խաղաղություն մուրում Նիկոլ Փաշինյանը։ Արդյունքում ստանում ենք նոր անկայունություն, նոր պատերազմի ռիսկ, նոր զոհեր և տարածքային նոր կորուստներ։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում, մենք կանգնելու ենք նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմի առջև»,-նշեց նա։ Պատգամավորի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե ինչ նկատի ունի Թորոսյանը, երբ ասում է, որ Հայաստանն ու Արցախը միայն խաղաղության ժամանակ կարող են հայկական մնալ։ «Այս իշխանությունը՝ իրենց քաղաքական ղեկավարի, քաղաքական հոր գլխավորությամբ Արցախի վերաբերյալ շատ տարատեսակ, իրար հակասող հայտարարություններ են արել։ Սկսած նրանից, որ 2019 թվականին «Արցախը Հայաստան էր և վերջ», ավարտած նրանով, որ 2021 թվականին «Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»։ Այս տարաբնույթ հայտարարությունները փաստում են այն մասին, որ այս իշխանությունները որևէ սկզբունք չունեն։ Ունեն մեկ սրբություն՝ ամեն գնով իշխանության մնալ»,-ասաց Խամոյանը։ Հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն, որ Ալիևը Փաշինյանին է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ, իսկ Փաշինյանի թիմն՝ ընդդիմությանը, Խամոյանը պատասխանեց․ «Ես, իհարկե, ցանկություն չունեմ մեկնաբանելու Իլհամ Ալիևի խոսքերը, բայց մեկ բան չնշել չեմ կարող։ Դուք հիշում եք՝ երբ Արցախի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ, այդ ժամանակ ամբողջ ընդդիմադիր դաշտը, իրական ընդդիմադիր դաշտը, (խոսքս, կոֆե խմող և հետո հայտարարող, որ Արցախի հարցում անհանգստանալու որևէ բան չկա, ընդդիմության մասին չէ) և հասարակական շրջանակները, նաև լրատվական դաշտն ահազանգում էր, որ սա բանակցային պրոցեսի վրա վատ անդրադարձ է ունենալու։ Շատ կարճ ժամանակ անց համանախագահող երկրների արտգործնախարարները, այդ թվում՝ Սերգեյ Լավրովը, մեղադրեցին հայկական կողմին ոչ կառուցողական լինելու մեջ»,-ասաց Խամոյանը։ Պատգամավորի խոսքերով, այդ պահից այլևս ակնհայտ էր, որ բանակցությունները մտել են շատ վտանգավոր փուլ։․ «Մինչ այդ էլ էր հանրությունից թաքցվում, թե բանակցային պրոցեսում ինչպիսի գործընթացներ են գնում։ Դրանից հետո իշխանություններն ավելի ամուր փակեցին բանակցային պրոցեսի դռներն ու հանրությունից թաքցնում էին, թե ինչ գործընթացներ են տանում։ Դեռ այդ ժամանակ, այդ թվում նաև ես՝ որպես լրագրող, նաև իմ գործընկերներն ու քաղաքական դաշտի ակտիվ դերակատարները բազմիցս ահազանգել ենք, որ սա վատ տեղ է տանելու։ Ես չեմ ուզում հիմա մեկնաբանելով հաստատել Իլհամ Ալիևի խոսքերը, ամենևին նման ցանկություն չունեմ, դա Նիկոլ Փաշինյանի գործն է, ինքն է սիրում մեկնաբանել և որակումներ տալ՝ իհարկե կիրթ և կառուցողական։ Կարող եմ ասել, որ իսկապես մենք այս իշխանությունների օրոք՝ սկած 2018 թվականից, մտել ենք բարդ պրոցեսների մեջ Արցախի և բանակցությունների հարցում, ցավոք դրա արձանագրումը եղավ սեպտեմբերի 27-ի պատերազմը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա»,-եզրափակեց Ագնեսա Խամոյանը։
    17:50
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հետախուզվում են ադրբեջանցիներ, այդ թվում` 2 գեներալ-մայոր. «Aravot.am»
    «Aravot.am»-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին հայտարարվել է հետախուզում Ադրբեջանի հանրապետության մի խումբ քաղաքացիների, այդ թվում` զինվորական բարձրագույն կոչում ունեցողների նկատմամբ` տարբեր հոդվածներով: Դրանք վերաբերվում են զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքների նորմերի լուրջ խախտումներին, խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին, վերաբերվում են նաեւ պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելուն: Մասնավորապես՝ հետախուզում է հայտարարվել Զաֆար Յուսուբովի նկատմամբ ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Հետախուզում է հայտարարվել գեներալ-մայոր Թոֆիգ Վագիֆ Օղլու Հուսեինովի նկատմամբ` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Հետախուզում է հայտարարվել Քերիմ Թոֆիկ Օղլու Վալիևին կատմամբ` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով, հետախուզվում է նաեւ Հիլալ Ալիմուրադ Օղլու Նաջաֆովը` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Շահին Իսկանդար Օղլու Մամմադովի նկատմամբ եւս հայտարարվել է հետախուզում` ՀՀ քր. օր. 384-րդ հոդվածի 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Զահիդ Իբրահիմ Օղլու Հուսեյնովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Ռամիզ Ֆիրուդդին Օղլու Թահիրովին նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի. 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետի և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով, իսկ Հիքմաթ Իզզաթ Օղլու Միրզաևի նկատմամբ` ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 387 հոդ. 1-ին մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի. 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 390-րդ հոդ. 4-րդ մասի 4-րդ կետի և 395 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Գեներալ-մայոր Իլգար Զաքիր Օղլու Լյաթիֆովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384 հոդ. 2-րդ մասի, 387-րդ հոդ. 1-ին մասի, 390 հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 395 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Վերջինս սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը զբաղեցրել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, ունի գեներալ-մայորի բարձրագույն զինվորական կոչում: Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ լեզգի Թեհրան Ջավիդ Օղլու Մանսիմովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 390 հոդ. 1-ին մասի, 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի և 391 հոդ. 3-րդ մասի մեղադրանքով, իսկ ադրբեջանցի Անվար Զաքարիյյա Օղլու Էֆենդիևի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետով և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Այազ Բինյաթ Օղլու Հասանովը հետախուզվում է ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ մասի 4-րդ կետով և 391-րդ հոդ. 3-րդ մասի մեղադրանքով: Մայիս Շուքյուր Օղլու Բարխուդարովի (լուսանկարում) նկատմամբ եւս հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 384-րդ հոդ. 2-րդ մասի, 387-րդ հոդ. 1-ին մասի, 390-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 395-րդ հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
    17:44
    25.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Խոշոր հրդեհ՝ ռուսական Բրյանսկ քաղաքի նավթաբազայում
    Խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի նավթաբազայում՝ կեսգիշերն անց: Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տուժածներ չկան:
    17:43
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դու՛րս արի փողոց, 18։00-ին արի՛ Ազատության հրապարակ․ Սոս Հակոբյան
    «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց։ Նա մտահոգ քաղաքացիներին ժամը 18։00-ին հրավիրում է Ազատության հրապարակ։
    17:36
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը նախօրեին էր հայտնել, որ հայ զինծառայողը հայտնվել է իրենց վերահսկողության տակ․ պատգամավոր
    Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր, որ ՀՀ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը հայտնվել է իրենց վերահսկողության տակ: ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հաստատեց, որ զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, ապրիլի 23-ին, վերոնշյալ տվյալներով պարտադիր ժամկետային զինծառայողի հետ կապը կորել է: Այս ու նմանատիպ միջադեպերին, դրա պատճառներին առաջիկայում կանդրադառնամ: Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի ընթացքում, 2 զինծառայող, դեռևս անհայտ պայմաններում,մարտական հենակետերից, բառիս բուն իմաստով, անհետացել են: Խոսքը վերաբերվում է պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանին և պայմանագրային Վահե Մանուկյանին, որոնց հետ կապված հարցը նույնիսկ ԱԺ-ում եմ բարձրաձայնել, տարբեր կառույցների հետ պաշտոնական նամակագրություն պահել, սակայն նրանց ճակատագրի հետ կապված որևէ նորություն չկա: Ն. Մկրտչյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 18-ին, իսկ Վ. Մանուկյանինը՝ նույն թվի նոյեմբերի 12-ին: Այս զինծառայողների ընտանիքները ծայրահեղ բարդ վիճակում են հայտնվել՝ սոցիալականից մինչև հոգեբանական, սակայն պետության մոտեցումը խիստ անհամաչափ է, մարդիկ իրենց խնդիրների հետ միայնակ են մնացել: Բնականաբար իշխանության բուրգի վերնամասում գտնվողների համար լրիվ մեկ է, թե այս ու նմանօրինակ միջադեպերը ինչ ծանր ազդակներ են փոխանցում հանրությանը բանակում ստեղծված իրավիճակի մասին, իրենց համար կարևորը պաշտոն զբաղեցնելն է, իշխանության բարիքներից օգտվելը, դեռ չեմ խոսում թիկնապահներով և ուղեկցող մեքենաներով ֆռֆռալու հաճույքի մասին՝ կարևորն իշխանությունը անսասան լինի, թե չէ ի՞նչ զինվոր, ի՞նչ սպա, ի՞նչ մարդ:
    17:27
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    11 տարի անց Կենդանաբանական այգում կրկին կորյուն է ծնվել
    էգ առյուծ է ծնվել:🥰🦁 Ի դեպ, վերջին անգամ Այգում առյուծ ծնվել է 2011 թվականին՝ 1 արու և 2 էգ: Կորյունը մի քանի օրական է: 🐾Ապրում է ծնողներից առանձին, քանի որ մայրը նրան չի պահել իր մոտ: Պահվում և խնամվում է հատուկ պայմաններում, կերակրվում է հատուկ կաթով 2 ժամը մեկ անգամ, որի համար Այգու տնօրենի ժ/պ-ի կարգադրությամբ սահմանվել է խնամողների գիշերային հերթափոխ։
    17:19
    25.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Արցախի և Հայաստանի դրոշներով ինքնագնացներ՝ Երևանում
    Մի խումբ երիտասարդներ էլ այսօր ինքնագնացներով ակցիա են արել: Նրանք Արցախի ու Հայաստանի փոքրիկ դրոշներ են ամրացրել ինքնագնացներին ու բարձր երաժշտության ուղեկցությամբ, շրջել մայրաքաղաքի փողոցներում:
    17:17
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չավուշօղլուն իր ժեստով պարզ ասում է՝ հայեր, ձեզ շարունակելու ենք մորթել․ Շարմազանով
    Ավելի լավ է մարդ չապրի, քան թուրքի շպրտած «կզած խաղաղության» մեջ «ապրի»։ Չավուշօղլուն իր ժեստով պարզ ասում է՝ հայեր, ձեզ շարունակելու ենք մորթել, եթե մեզ չենթարկվեցիք, իսկ կապիտուլյանտները թուրքերից «դրական ազդակ» են տեսնում ու «խաղաղություն-խաղաղություն» են գոռում։ Արա, որտե՞ղ եք տեսել խաղաղություն դահիճի ու զոհի միջեւ։ Նույնիսկ թշնամին իր հակառակորդի մեջ արիությունն ու հայրենապաշտությունն է հարգում ու ոչ՝ կույր աթոռապաշտությունը։ Խաղաղություն կնքում են արժանապատիվների հետ, այլ ոչ պաշտոնի համար սեփական ազգային շահն ուրացողի հետ։ Դուք գիտեք միայն ատել սեփական ազգի հերոսական էջերն ու սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը։ Մարդ մի անգամ է ապրում… Պետք է ձգտել ապրել մարդու, այլ ոչ … նման։ բելն ո՞վ է, որ Հայկին հաղթի…»։
    17:13
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետբյուջեի հաշվին Իտալիա կմեկնեն գլխավոր դատախազի տեղակալն ու դատախազության վարչության պետերից մեկը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին որոշում է ստերագրել, որի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ու ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետը կգործուղվեն Իտալիա՝ Պալերմո։ Որոշման մեջ ասվում է․ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի՝ Իտալիայի Հանրապետության Պալերմո քաղաքում կայանալիք Եվրոպայի դատախազների համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի մայիսի 4-8-ը Իտալիայի Հանրապետություն (Պալերմո) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:
    17:09
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանի մերձավորները՝ զոքանչը, աներձագը, ընկերը, իրենց ընկերությունները չեն հայտարարագրել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության գալուց ի վեր պարբերաբար հայտարարում են պաշտոնյաների թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին, բայց հենց իր՝ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պաշտոնյա աներորդին ու նախկին պատգամավոր ընկերը․ գրում է hetq.am-ը։ Վարչապետի զոքանչը չի հայտարարագրել իր բաժնեմասերը Ընդունված է համարել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է Փաշինյանի ընտանիքին: Թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1999-ի դեկտեմբերին, իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ պատկանում է 3 փայատիրոջ՝ Կիմա Մկրտչյանին, որը վարչապետի զոքանչն է (70 %), «Հայկական ժամանակ»-ի լրագրող, «Իմ քայլը» դաշինքի նախկին (2019-2021 թթ.) պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանին (20 %) եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին (10 %): Կիմա Մկրտչյանն իր 70 % փայը ստացել է 2014-ին դուստրից՝ Աննա Հակոբյանից: Հայկ Գեւորգյանը փայատեր է 2002-ից, իսկ Պետրոս Մակեյանը ՍՊԸ-ի առաջին հիմնադիրներից է եւ այստեղ է 1999-ից: «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների ընտանիքի չափահաս անդամները պաշտոնյայից առանձին ներկայացնում են հայտարարագրեր: Օրենքի սահմանմամբ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ: Փաշինյանի զոքանչ Կ. Մկրտչյանը հայտարարագրեր սկսել է ներկայացնել 2018-ից՝ այն բանից հետո, երբ այդ տարվա ամռանը ԱԺ պատգամավոր է դարձել որդին՝ Հրաչյա Հակոբյանը: Այսինքն՝ օրենքի իմաստով որպես համատեղ բնակվող չափահաս անձ Մկրտչյանը համարվում է Հրաչյա Հակոբյանի ընտանիքի անդամ: Մոր եւ եղբոր հետ հաշվառված է նաեւ Աննա Հակոբյանը, սակայն նա իր ու վարչապետի ընտանիքով ապրում է առանձին եւ հայտարարագրեր է ներկայացնում որպես Փաշինյանի ընտանիքի անդամ: Այսպիսով՝ 2018-ից վարչապետի զոքանչն ու պատգամավոր Հակոբյանի մայրը հայտարարատու անձ է: Պաշտոնյաների ընտանիքի անդամները հայտարարագիր ներկայացնում են տարվա կտրվածքով: Եթե մինչեւ 2019 թ. նրանք հայտարարագրում էին միայն տվյալ տարվա ընթացքում ձեռք բերած ու օտարած գույքը, արժեթղթերն ու ներդրումները, ապա 2019-ից ընտանիքի անդամները պարտավոր են հայտարարագրել այն ամենն, ինչ ունեն այդ պահին՝ անկախ նրանից՝ հաշվետու տարու՞մ են ձեռք բերել, թե ոչ: Սակայն Կիմա Մկրտչյանի 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում՝ «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, ոչ մի նշում չկա այն մասին, որ 70 % փայ ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում: Բայց սա ամենը չէ: Կիմա Մկրտչյանը 80 % բաժնեմաս ունի նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2009-ի մայիսին: Ընկերության անունը Փաշինյանի եւ նրա կնոջ անուններից է կազմված՝ ՆԻԿոլ+ԱՆնա: Սկզբնապես մասնակիցները եղել են Աննա Հակոբյանն (80 %) ու լրագրող Հայկ Գեւորգյանը (20 %): Ընկերությունը գրանցված է Գեւորգյանի հաշվառման հասցեում, տնօրենն էլ ստեղծումից մինչեւ հիմա նա է: 2014-ին Ա. Հակոբյանն իր փայը հանձնել է մորը՝ Կիմա Մկրտչյանին: Վերջինս, ինչպես «Դարեսկիզբում» ունեցած 70 %-ի պարագայում էր, այստեղ էլ պարտավոր էր 80 % բաժնեմասը ներկայացնել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, սակայն չի արել: ՀՀ մտավոր սեփականության գործակալության (ներկայում՝ գրասենյակ) տեղեկագրից իմանում ենք, որ 2009-ի հուլիսին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իր անունով գրանցված ապրանքային նշանի հանդեպ բոլոր իրավունքները զիջել է «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ին (խոսքը, թերեւս, «Հայկական ժամանակի» ապրանքային նշանի մասին է): Նշված տեղեկագրի մեկ այլ համարից տեղեկանում ենք, որ 2010-ի մայիսին «Նիկան հրատարակչությունը» նույն ապրանքային նշանի օգտագործման լիցենզիա է տվել «Դարեսկիզբ» ընկերությանը 5 տարի ժամկետով: Թե՛ իրավաբանական անձանց պետռեգիստրի, թե՛ ՊԵԿ-ի տվյալներով՝ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ն «Դարեսկիզբի» նման գործող ընկերություն է, լուծարված չէ, ասել է թե՝ Կ. Մկրտչյանը պարտավոր էր հայտարարագրել իր բաժնեմասը: 2017 թ. հուլիսից հետո, Քրեական օրենսգրքի համաձայն, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է 200.000-300.000 դրամ տուգանքով կամ 2-3 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով կամ առանց դրա: Իսկ եթե չի հայտարարագրվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ, ապա անձը կարող է պատժվել 2-4 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ առանց դրա: Փաշինյանի աներորդին կրկնել է մոր սխալը Հրաչյա Հակոբյանը մոր՝ Կ. Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել իր 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Շահերի հայտարարագիրն այն հատվածն է, որտեղ պաշտոնյաները ներկայացնում են ոչ միայն իրենց, այլեւ ընտանիքի անդամներին վերաբերող մի քանի տվյալներ, այդ թվում՝ մասնակցությունն առեւտրային կազմակերպություններում: Հ. Հակոբյանն իր հայտարարագրերում չի նշել, որ մայրը փայատեր է երկու ՍՊԸ-ներում: ՔՊ-ական պատգամավոր Հակոբյանն ինքը եւս ընկերություն ունի՝ «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ: Այս պարագայում պաշտոնյան պարտավոր էր հայտարարագրել ընկերությունը, ինչն արել է: Բայց Հակոբյանը «Բ26»-ում ունեցած 100 % բաժնեմասը ներկայացրել է միայն «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, իսկ «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին (ինչպես մոր ունեցած բաժնեմասերի) որեւէ նշում չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ. Հակոբյանը 2019 թ. շահերի հայտարարագրում նշել է իր կուսակցական պատկանելությունը, իսկ 2020-ի նույն բաժնում այդ մասին որեւէ նշում չկա, չնայած նա էլի ՔՊ-ական է: Նախկին պատգամավորը չի հայտարարագրել բաժնեմասերից մեկը Ինչպես նշեցինք, 2019-2021 թթ. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանի անունն առկա է «Դարեսկիզբ» (20 %) եւ «Նիկան հրատարակչություն» (10 %) ՍՊԸ-ներում: 2019 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում պատգամավորը նշել է, որ մասնակցություն ունի 2 ընկերությունում (դրանց անունները հանրայնացված չեն), սակայն բաժնեմասերի արժեքը հավանաբար վրիպակի հետեւանքով սխալ է ներկայացրել՝ 20 եւ 100 դրամ (իրականում պետք է լինի 10.000 դրամ («Դարեսկիզբի» 20 %-ի արժեքը) եւ 1000 դրամ՝ «Նիկան հրատարակչության» 10 %-ի արժեքը): Բայց ահա 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերի եւ 2021 թ. պաշտոնը դադարեցնելու առիթով ներկայացրած հայտարարագրի «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում Գեւորգյանը որեւէ նշում չի կատարել, չնայած շարունակում էր փայատեր մնալ նշված երկու ՍՊԸ-ներում: Այդուհանդերձ, այս նույն հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» հատվածում նախկին պատգամավորը նշել է, որ 20 % բաժնեմաս ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում, իսկ «Նիկան հրատարակչության» 10 %-ի մասին որեւէ խոսք չկա:
    17:02
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կմեկնի Ադրբեջան
    Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը: Տեղեկության համաձայն՝ այցի նպատակն է մասնակցել ապրիլի 27-28-ը Բաքվում կայանալիք առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին:
    16:58
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ աշխատակազմից այցելել են այսօր բերման ենթարկված քաղաքացիներին
    Պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և հավաքների վերաբերյալ։ ՄԻՊ աշխատակազմում արդեն իսկ ձևավորվել են արագ արձագանքման խմբեր, որոնք օպերատիվորեն այցելել են այսօր բերման ենթարկված քաղաքացիներին։ ՄԻՊ աշխատակազմը ըստ անհրաժեշտության լրացուցիչ տեղեկությունների կտրամադրի իրականացված արագ արձագանքման արդյունքների մասին։
    16:53
    25.04.22
    Ավելին