Լրահոս

2019-11-29
  • Աշխարհ
    Ադրբեջանում իշխանության ճգնաժամ է

    Հարևան Ադրբեջանի խորհրդարանը երկուշաբթի կքննարկի ինքնալուծարվելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Իլհամ Ալիևին դիմումը: Ադրբեջանի նախագահին սատարող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որ Միլի Մեջլիսում բացարձակ մեծամասնություն է կազմում, արդեն հայտարարել է, որ սատարելու է արտահեր ընտրությունների առաջարկին: Քաղաքական աճպարարությունն են համարում սա փորձագետները և իշխանությունը քայլ առ քայլ Մեհրիբան Ալիևային փոխանցելու իմիտացիա:

    23:12
    29.11.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն՝ ՀՀ-ում փոքր եւ միջին ձեռնարկությունների «դեսպան»

    Երևանում ներկայացրել են խելացի կոշիկ, որը կհետևի տիրոջ քաշին ու ֆիզիկական ակտիվությանը: Նոու-հաուն ստեղծվել է Եվրամիության ֆինասնավորմամբ: Կառույցը ցանկանում է մեր երկրում դառնալ փոքր ու միջին բիզնեսի, նորարարությունների դեսպանը:

    23:11
    29.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Զինգրքույկի «գինը»՝ 10 միլիոն դրամ եւ 1 ամիս ծառայություն

    Օրինական դասալքությու՞ն, թե՞ քայլ դեպի պրոֆեսիոնալ բանակ: Իմ քայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հայտնի դարձավ իշխանափոխության օրերին՝ որպես Նիկոլ Փաշինյանի թիկնապահ, առաջարկում է 10 միլիոն դրամ վճարել, մեկ ամիս ծառայել ու զինգրքույկ ստանալ: Այս առաջակին դեմ են նրա թիմակիցները, կողմ է ընդդիամդիր պատգամավորներից մեկը: Կիսապատերազմական երկրի պաշտպանության փոխնախարարը տարակուսած է այս առաջարկից, քանի որ չի պատեկերացնում, թե ինչպես կարելի է մեկ ամսում զինվորական գործին գոնե մի քիչ մոտենալ ու զինգրքույկ վերցնել, համալրել պահեստազորի շարքերը: Ի դեպ, կառավարությունը 2020-ից այլևս չի երկարաձգելու այն օրենքի ժամկետը, որը հնարավորություն է տալիս բանակից խուսափած երիտասարդներին 27 տարեկանից հետո, վճարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից: Պաշտպանության նախարարության պաշտոնյան հիշեցրել է, որ զինվորական ծառայության հիմքը Սահմանադրությունն է, որտեղ գրված է՝ ցանկացած քաղաքացի պարտավոր է մասնակցել Հայաստանի սահմանների պաշտպանությանը:

    23:07
    29.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Մայրը 20 տարի է փնտրում է դստերը

    30-ից ավելի հայ երեխաների իտալացիներին ապօրինի որդեգրման տալու գործը կբացահայտվի, եթե 36-ամյա կնոջը դատախազությունը օգնի հասնել արդարության ու 20 տարի անց գտնել իր դստերը, վստահ է Սյուզաննա Պատվականյանի փաստաբանը:  

    23:05
    29.11.19
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն I Նոյեմբերի 29
    12:59
    29.11.19
    Ավելին
2019-11-28
  • Հասարակական
    Պետական արժեհամակարգ. ո՞րն է ազգային հայեցակարգը

    Ստամբուլյան կոնվենցիա, դատաիրավական փոփոխություններ, հայոց լեզուն ոչ մասնագիտական ֆակուլտետներում՝՝ ոչ պարտադիր դարձնելու փորձեր: Որոնք են այսօր մեր հանրային կյանքի գլխավոր թեմաներն ու արդյոք սա է իշխանության օրակարգը: Այս թեմաներն են քննարկվել Պետականություն և արժեհամակարգ խորհրդաժողովին:

    23:21
    28.11.19
    Ավելին
  • Առողջապահական
    Դեղերի մասին օրենքը. ԱԺ մեծամասնությունն ընդդեմ նախարարի

    Կառավարության քաղաքական հենարան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները այսօր խորհրդարանում նեղն են գցել առողջապահության նախարարին: «Իմ քայլական» Քրիստինե Պողոսյանը կոռուպցիայի բուն է համարել Դեղերի մասին օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի, որոշ դեղեր կարող են գովազդվել պետակա՛ն մակարդակով: Արսեն Թորոսյանը իր թիմակիցներին մեղադրել է նախագծի էությունը խեղաթյուրելու մեջ եւ չի թաքցրել վիրավորանքը՝ խորհրդարանակն մեծամասնության ներկայացուցիչներից:

    23:19
    28.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Աշխատավարձի 6 տոկոսը՝ առողջապահության հարկ

    Հայաստանում առողջապահության հարկ սահմանելու նախաձեռնությունը մեծ աղմուկ է հանել: Առողջապահության նախարարության առաջարկած հայեցակարգով երկրում նախատեսվում է ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Դա նշանակում է, որ պետք է մեր աշխատավարձի 6 տոկոսը վճարենք պետությանը, որպեսզի բնակչության բոլո՛ր խմբերին հասանելի լինեն հիմնական բժշկական ծառայությունները: Այսինքն, սոցիալական համերաշխության սկզբունքով աշխատողները պետք է վճարեն նաեւ չաշխատողների համար:

    23:18
    28.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ուղարկիր առցանց, ստացիր իրական նվերներ

    Gmoji –ի հայաստանյան թիմը ներկայացնում է նոր ծառայություն: Gimogi business-ը հնարավորություն է տալիս ընկերություններին արտադրանքն ու ծառայությունները էլեկտրոնային նամակի կամ հաղորդագրության միջոցով ուղարկել ցանկացածին: Հաջորդ տարվանից հնարավոր կլինի հավելվածի միջոցով նվերներ ուղարկել ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

    23:16
    28.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Ալբանիան ցնցվում է. երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն աճում է

    Ալբանիայում շարունակվում են ավերիչ երկրաշարժի հետցնցումները: Զոհերի թիվը հասնում է չորս տասնյակի: Երկրում սգո օր է հայտարարվել։

    23:15
    28.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Սեւազգեստ մայրերը՝ անորոշության մեջ

    Սեւազգեստ մայրերը կրկին սպառնացել են հացադուլ հայտարարել: Նրանք այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց են անցկացրել, քանի որ դժգոհ են գործադիրից երեկ ստացած նամակի բովանդակությունից: Սեւզգեստ մայրերը մոտ մեկ ամիս առաջ էին դիմել կառավարություն որ՝ ինչպես Մարտի 1-ի զոհերի հարազատները, այնպես էլ իրենք, փոխհատուցում ստանան: Պատասխանել են, թե Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հարցը կքննարկի հաջորդ տարի:

    23:14
    28.11.19
    Ավելին
  • Իրավական
    Ինչպե՞ս Բուլղարիան չվավերացրեց Ստամբուլյան կոնվենցիան

    Ստամուլյան կոնվենցիայի մասին մտահոգությունները չեն դադարում, չնայած այն հայտարարություններին, որ հնարավոր է՝ կոնվենցիան երբեք էլ խորհրդարան չմտնի: Ազգային օրակարգ կուսակցությունը Հայաստան է հրավիրել Բուլղարիայի խորհրդարանի ընդդիամադիր պատգամավոր Ալեքսանդր Սիմովին, որը այստեղ կպատմի, թե իրենց երկրում ինչպես են եկեղեցու հետ միասին պայքարել կոնվենցիան չվավերացնելու համար:

    23:12
    28.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Տրանսգենդերի արժանապատվությունը վիրավորե՞լ են

    Երևի բոլորդ հիշում եք Ազգային ժողովում ելույթից հետո հայտնի դարձած տրանսգենդերին, որ այդ օրերին ցնցեց հայկական մեդիադաշտը: Ու այդ մեդիայի ներկայացուցիչներից մեկին էլ տրանսգենդերը դատի է տվել: Վիրավորել են իր արժանապատվությունը: Լիլիթ Մարտիրոսյանը irates.am-ից հերքում է պահանջում և 1 մլն դրամ փոխհատուցում: Դատարանը որոշումը կհրապարակի դեկտեմբերի 19-ին:

    23:09
    28.11.19
    Ավելին