Լրահոս

2019-07-03
2019-07-02
  • Աշխարհ
    Հոնկոնգը հրաժարվեց արտահանձման մասին օրենքից

    Հոնկոնգում երկու միլիոն ցուցարարի պահանջը իշխանությունը վերջապես լսել է ու հրաժարվել՝ արտահանձնման մասին վիճահարույց օրենքից: Բողոքի ցույցերն ընթանում էին ամռան սկզբից: Նոր օրինագծի հակառակորդները պնդում են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները արվում են, որպեսզի Չինաստանին արտահանձնեն ոչ միայն կոռումպացված չինացի պաշտոնյաները, այլև Հոնկոնգում ապաստան գտած չինացի ընդդիմադիր գործիչները:

    21:37
    02.07.19
    Ավելին
  • Հայաստան
    Անապատային տապ՝ Եվրոպայում, Սև ծովի սառը քամի՝ Հայաստանում

    Հայաստանում հուլիսի համար աննախադեպ զով եղանակ է: Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճանի։ Սև ծովից մեր երկիր թափանցող խոնավ և սառը օդը ամսվա ընթացքում կգրանցի նորմայից 1 աստիճանով ցածր ջերմություն: Տեղումների քանակը նորմայից ավելի շատ կլինի և օդերևութաբան Գագիկ Սուրենյանի կանխատեսմամբ՝ ոռոգման համար Սևանից հավելյալ ջուր վրեցնելու կարիք պետք է չլինի:

    21:14
    02.07.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայաստանը գրոհում է «Գազպրոմը». ռուսական ԶԼՄ

    Հայաստանի սահմանին ռուսական գազի հնարավոր թանկացման մասին ծավալուն հոդված է հրապարակել Գազետա.ռու էլեկտրոնային պարբերականը: 
    Այս տարվա հունվարի մեկին Հայաստանի սահմանին ռուսական գազի՝ 15 դոլարով թանկանալուց հետո, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ գազի նոր սակագին ձևավորվելու համար Գազպրոմի հետ բանակցությունները սկսել են: Մինչև այսօր կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ Գազպրոմի հետ բանակցությունները շարունակվում են:

    Մինչ դեռ ռուսական պարբերականը հայտնում է, որ բանակցությունների վերջնաժամկետները վաղուց սպառվել են՝ անարդյունք:

    21:13
    02.07.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Փաշինյանը ռուսերենին հատուկ նշանակություն է տալիս

    Հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր կնճիռները հարթելու քայլ են համարում վերլուծաբանները՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցը Մոսկվայի պետական համալսարանի Հայաստանի մասնաճյուղ:

    Այնտեղ Հայաստանի վարչապետը դիմպլոմներ է հանձնել շրջանավարտներին ու հայտարարել, որ Հայաստանի քաղաքացիների համար առանձնահատուկ նշանակություն ունի ռուսերենի իմացությունը:

    21:11
    02.07.19
    Ավելին
  • Քաղաքական
    Վիճահարույց օրինագիծն ուղարկվել է արտասահման

    Հայաստանի իրավաբանների հանրությունը կարծում է, որ ՙԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՚ օրենքի նախագծի հեղինակները ամաչել են այն հանրային քննարկման դնել՝ միջազգային փորձաքննության ուղարկելուց առաջ:
    Ինչպես հիշում եք՝ արդարադատության նորանշանակ նախարարը հայտարարել էր, որ նախագիծը արդեն պատրաստ է և ուղարկել են արտասահմանցի գործընկերներին՝ գնահատելու:

    ՙՄեկ Հայատան՚ կուսակցության իրավաբան-նախագահի խոսքով՝ նախագիծը իրավաբանության հետ կապ չունի: Այն պետք է՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար:

    21:10
    02.07.19
    Ավելին
  • Հայաստան
    Էջմիածնում պահանջում են քաղաքապետի հրաժարականը

    Էջմիածնի քաղաքապետ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը կամակորություն է անվանում իր հրաժարականը պահանջող քաղաքացու նստացույցը: Էջմիածնի բնակիչը արդեն երկրորդ օրն է քաղաքի կենտրոնում նստացույց է անում: Մեր նկարահանող խմբին այսօր ասել է, որ չի ցանկանում փակագծեր բացել, թե ինչու է պահանջում քաղաքապետի հրաժարականը: Ցանկանում է՝ նրա հետ դեմ առ դեմ հանդիպել, խոսել:

    21:09
    02.07.19
    Ավելին
  • Առողջապահական
    Բժիշկների համահայկական համաժողով

    Հայաստանի բնակիչների կեսը ծխում է: Արձանագրում է Հայկական համաշխարհային բժշկական կոմիտեն եւ պատրաստվում միանալ երկրի հակա-ծխախոտային արշավին: Աշխարհի ամենահայտնի հայ բժիշկները հավաքվել են Երևանում՝ տեղացի գործընկերների հետ փորձ փոխանակելու: Կոմիտեի նախագահ Վիգեն Սեպիլյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադարձել է նաև Գարդասիլի շուրջ հակասական կարծիքներին: 

    21:05
    02.07.19
    Ավելին
  • Իրավական
    Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված, բայց հիվանդությունը կպարզեն

    Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: 10 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը դատարանն այսօր մերժել է: Մանվել Գրիգորյանը՝ երկրորդ դատական նիստն է՝ գալիս է անվասայլակին նստած: Բժիշկները նիստի սկզբում միացնում են արհեստական շնչառության ապարատը: Փաստաբանները անընդհատ կրկնում են՝ Գրիգորյանի հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ: Դատարանը պաշտպանների պնդումները ստուգելու համար բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը՝ միջ-գերստեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:

    21:03
    02.07.19
    Ավելին
  • Սոցիալական
    Ջրի հարցը. բոլորն ուզում են լուծել, բայց չգիտեն, թե ինչպես

    Հայաստանը պատրաստվում է Թուրքիայի հետ կառուցել արհեստական ջրամբար, որը կամբարի Արաքս գետի ջուրը: Ծրագրի մասին այսօր Երևանում հայտարարել է հանրապետության ջրպետկոմի ղեկավարը: Լրագրողները հարցրել են նաև, թե արդյոք Հայաստանում գոյություն ունի ջրի մաֆիա, ինչպես վստահեցնում էր Նիկոլ Փաշինյանը: Ջրպետկոմի ղեկավարը չի հերքել, որ երկրում կա անբարեխիղճ, իրենց բիզնեսի շահերը պաշտպանող մարդկանց խումբ, բայց դա մաֆիա անվանելը մի փոքր բարձր է հնչում:

    21:00
    02.07.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայ Մամուլի Համահայկական Համաժողովի բացման հանդիսութիւն

    Երեքշաբթի, 2 Յուլիս 2019-ին առաւօտեան, տեղի ունեցաւ Հայ Մամուլի Համահայկական Համաժողովի բացման հանդիսութիւնը՝ նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին։ Համաժողովին կը մասնակցին շուրջ 100 մամուլի մշակներ, լրագրողներ եւ աշխատակիցներ՝ Հայաստանէն, Արցախէն եւ Սփիւռքի զանազան գաղութներէն։

    13:16
    02.07.19
    Ավելին