Լրահոս
-
Հասարակական«Սեւ հունվար». Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը
Այսօր Բաքվի ջարդերի տարելիցն է: 30 տարի անց էլ Հայաստանի կառավարությունը հապաղում է պատահածը որակել Ցեղասպանություն: Ականատեսները պահանջում են, որ Բաքվում բնակվող հայերի կոտորածին քաղաքական գնահատական տրվի: Օրվա ուղերձում վարչապետ Փաշինյանը գրել է, թե հայտարարում է ամենայն պատասխանատվությամբ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու:
22:2113.01.20 -
ԱռողջապահականՓակվող ծննդատներ. Եղվարդ
30 տարում բնակչության թիվը 5 միլիոնի հասցնել պատրաստվող կառավարությունը նախատեսում է 7 ծննդատուն փակել: Մարալիկի ծննդատունը փակելու աղմուկը չմարած, նույն սկանդալը հասունացավ Եղվարդում, Աչաջուրում, Արտենիում,Ծաղկահովիտում, Արծվաբերդում, Քաջարանում: Իմ գործընկեր Գայանե Բալայանին Եղվարդի ծննդատան մոտ հավաքված տղամարդիկ են գանգատվել ու բուժաշխատողները: Դժգոհ են առողջապահության նախարարի՝ տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակելու որոշումից
22:2013.01.20 -
ԱշխարհԱվստրալիա. «մոխրագույն» մայրցամաքը
Արդեն մոտ երկու ամիս առաջ մի կայծակի կայծից բռնկված հրդեհը շարունակում է այրել Ավստրալիան: Կամավորները, իշխանությունը, վայրի բնության պահապաններն ու սիրահարները ինչ ասես չեն անում՝ փրկելու էնդեմիկ կենդանիներին ուղղաթիռով գազար են հասցնում, վիրակապում են, 5 հրշեջ էլ կյանքը չի խնայել կրակի դեմն առնելու համար: Ամենաթարմ մանրամասները այրվող մայրցամաքից ռեպորտաժում:
22:1913.01.20 -
ՀասարակականՍահմանադրական խառնաշփոթ
Factor.am-ի տեղեկություններով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Խոսնակ Մարինա Օհանջանյանը հրաժարվում է մեկնաբանել լուրը: 168.am_ն ավելի սկանդալային նորություններ ունի: Խմբագիր Սաթիկ Սեյրանյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի անցանկալի դատավորներին օրենքով տուն ուղարկելու փորձերը ձախողած իշխանությունը իրավապահներին նոր հանձնարարական է իջեցրել գտնել բարձր դատական ատյանի դատավորների արտա-ամուսնական կապերը կամ այլ կոմպրոմատներ: Իշխանական էլիտան հերքում է:
22:1813.01.20 -
ՀասարակականԺողովրդավարությունն անցանկալիներ չունի
Նոր Հայաստանում ֆեմիդայի զորությանը ընդդիմադիրները էլ չեն հավատում: Դե Ֆակտո ամսագրի խմբագիրը չի կարողացել քաղաքում գովազդել իր ամսագրի շապիկը միայն որովհետև դրա վրա Ռոբերտ Քոչարյանի լուսանկարն է: Ապրիլին էլ, ինչպես հիշում եք, քաղաքապետարանը չէր թույլատրել Քոչարյանի ինքնակենսագրական գրքի գովազդը: Այդ գործով դատավարությունը փետրվարին կսկսվի:
22:1613.01.20 -
ԱշխարհԼեհաստանի դատավորներ. «պոպուլիստ իշխանությունը չի լռեցնի մեզ»
Փորձագետներ կան, որ կարծում են՝ եթե նույն ակտիվությամբ իշխանությունը շարունակի բարձր դատարանի անցանկալի անդամներից ազատվելու գործողությունը, Երևանի փողոցներում էլ հնարավոր է՝ հայտնվեն բողոքող դատավորներ Դանիայից, Ավստրիայից, Հունաստանից, ինչպես եղել է Լեհաստանում: Վարշավայում տեղի է ունեցել հազարավոր պատմուճանների երթը: Դատավորները իրենց երկար սև շորերով փողոց են դուրս եկել պայքարելու այն օրենքի դեմ, որ խորհրդարանն ընդունել է իշխանությանն անցանկալի դատավորներից ազատվելու համար:
22:1513.01.20 -
ՀասարակականԻշխանական ընտանիքի համար քննադատությունն անտանելի՞ է
Պայմանական անունով քաղաքագետ օրգ կայքը, որ, ըստ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի՝ սուտ տեղեկություններ է հրապարակում Փաշինյանների մասին, պարզվեց Politik.am-ն է, որի խմբագրի ֆեյսբուքյան էջը անհայտ մարդիկ կոտրել են Հայկական ժամանակի սկանդալային հոդվածի հրապարակման նախօրեին: Պատահականությու՞ն է՝ խմբագիր Բորիս Մուրազին այդպես չի կարծում: Իրենց աղբյուրների համար թիրախավորված լրատվամիջոցների ցանկն ընդլայնվում է Yerevan Today-ին, ժողովուրդ օրաթերթին են միանում նաև պոլիտիկն ու Antifake-ը:
22:1313.01.20 -
ՀասարակականՓաշինյաններ-Վանեցյաններ. սթափության կոչ
Վարչապետի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակում տեղադրել են մի հոդված, որ ըստ էության նպատակ ունի մեղադրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, թե նա ֆինանսավորում է վարչապետի ընտանիքի դեմ տարվող հակաքարոզչությունը: Եվ մինչ Վանեցյանը հերքել է հոդվածի բոլոր տեղեկությունները Փաշինյանի դուստրը՝ 20-ամյա Մարիամն է ներքաշվել ԱԱԾ նախկին տնօրենի հետ հեռակա բանավեճի մեջ:
22:1213.01.20 -
ՀայաստանԷժան Եւրոպան թանկ հաճույք է
Եթե արդեն ճամպրուկներ եք կապում, որ Հայաստանի երկնքում թևերը բացած Ռայան էյըրի ինքնաթիռներով Եվրոպա մեկնեք, մեր հաջորդ պատմությունը Ձեզ համար է: Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, այդպիսի մի փոքրիկ ծուղակ է 30 եվրոյով Եվրոպա թռչելու հնարավարությունը: 30 եվրո դուք վճարել եք միայն տոմսի համար, իսկ Ձեր ծանր ուղեբեռը այդ ավիաընկերությունում թանկ արժի: Ռայան էյրի նախկին աշխատակից Սարգիս Սիմոնյանը նախորոք զգուշացնում է բոլոր հնարավոր հիասթափությունների մասին:
22:1013.01.20
-
ՀասարակականՇնորհակալություն
Այսօր շնորհակալության միջազգային օրն է: Հայլուրի տեսախցիկը շրջել է Երևանի փողոցներով պարզելու թե ում և ինչի համար են շնորհակալ մեր քաղաքացիները:
21:5511.01.20 -
ԱռողջապահականՀայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվն աճում է
Հայաստանում H1N1 գրիպից մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունն այլ մանրամասներ չի հայտնում, նշում է միայն, որ դեպքը երեկ է տեղի ունեցել: Սուր շնչառական վարակներով՝ հոսպիտալացվածների 98%-ը մինչև 18 տարեկան է: Ըստ նախարարության, սուր շնչառական վարանկերով հիվանդությունները աճել են ամբողջ եվրոպական տարածաշրջանում, նաեւ մեր երկրում: Միևնույն ժամանակ, հայտնում են, թե նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են պոլիկլինիկաներ դիմելությունը եւ թոքաբորբով հոսպիտալացումները:
21:5411.01.20 -
Կրթություն և գիտությունԿԳՄՍ նախարարը կոչ է անում պահպանել տուն-հուշարձանները
Կրթության, գիտության, սպորտի ու նաև մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը առավոտից թակել է մշակույթային արժեք ունեցող տներում ապրող կամ աշխատող քաղաքացիների դռները՝ նրանց թռուցիկ-նամակներ փոխանցելու: Նախարարը այսպիսով կոչ է արել պահպանել տուն-հուշարձաները և անհարկի ձևափոխություններ չանել շենքերում: Զգուշացնող առաջին նամակը Հարությունյանը փոխանցել է օպերային երգչուհի Հայկանուշ Դանիլյանի թոռնուհիներին:
21:5411.01.20 -
ԱշխարհՈւկրաինական օդանավը Իրանն է խոցել. Թեհրանը ներողություն է խնդրում
Առավոտից աշխարհը ցնցված է Իրանի իշխանությունների խոստովանությունից, որ իրենք են սխալմամբ խոցել ուկրաինական օդանավը, որի կործանումը 176 մարդու կյանք է խլել: Իրանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսով քննարկել են ավիաաղետից հետո ստեղծված վիճակը: Սև արկղերը ուղարկվելու են Ֆրանսիա՝ վերծանման: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկն էլ՝ հայտարարել է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում եւ պատրաստ է ենթարկվել իշխանության ցանկացած որոշման:
21:5211.01.20 -
ՀասարակականՓրկարարներն իջեցրել են 20-ամյա աղջկան՝ 6-րդ հարկից
Երևանում 7-րդ հարկից ընկած 20-ամյա աղջկա վիճակը բավարար է: Նա հրաշքով է փրկվել՝ ընկնելով 6-րդ հարկի հարևանի լվացքի պարանների վրա:
21:5111.01.20 -
ՔաղաքականԻշխանության տանը կռիվ է ընկել. «ամուսնացիր, կանցնի»
Խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը հնարավոր է քննարկի «Իմ քայլական» պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցը, որը վիրավորական արտահայտություն է արել գործընկերուհու՝ Սոֆյա Հովսեփյանի հասցեին: Սարուխանյանը Հովսեփյանին կոչ էր արել «բամբասանքի լեզվով չխոսել» եւ հեգնել «Ամուսնացիր, կանցնի»: Այս արտահայտությունը շատերի գնահատմամբ, սեռական խտրականության դրսեւորում է, եւ պետք է խստորեն դատապարտվի:
21:5011.01.20