Լրահոս
-
ՀասարակականԲանակում մահվան դեպքերը կրճատվե՞լ են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե բանակում զինծառայողների մահացության դեպքերը հասել են «պատմական մինիմումի», առնվազն կասկածելի են թվում փորձագետներին:
21:4711.01.20 -
ՔաղաքականԵթե Սահմանադրական դատարանը տեղի տա, հուսախաբ կլինենք. Հակոբ Ավետիքյան21:4511.01.20
-
ՔաղաքականՀամաշխարհային պատերազմի վտանգ կա, իսկ մեր կառավարության թեման զուգարաններ են. Գեւորգ Պետրոսյան23:1910.01.20
-
ԱշխարհԻրան-ԱՄՆ. նոր հրթիռներ չեն լինի, բանակցություններ՝ եւս
Ու շարունակում են թեժ մնալ, թեև, ի ուրախություն ամբողջ աշխարհի, ոչ թե ռազմական, այլ արդեն քաղաքական դաշտում: Հայ փորձագետները վստահ են, որ մոտ ապագայում կոնֆլիկտը հազիվ թե սրվի, իսկ ամերիկյան ռազմաբազաների վրա արձակված ռումբերը ընդամենը սպանված գեներալ Սոլեյմանիի սգո արարողության հրավառությունն էին: Իրանագետ Վարդան Ոսկանյանը, որ ամենալարված օրերին եղել է Իրանում պնդում է, թե հայկական կողմի դիրքորոշումը բավական ջերմ չի եղել հարևան Իրանի նկատմամբ:
23:1810.01.20 -
Անձյուն ձմռան վտանգները
Աշխարհի գլոբալ տաքացման վտանգների ֆոնին Հայաստանի այս տարվա տաք ու չոր ձմեռը մասնագետներին մտահոգել է: Ու չնայած այսօր օրինակ Ջերմուկում ձյուն է եկել,մայրաքաղաքում ու մոտակա գյուղերում գարնան հոտ կարելի է առնել: Աշնակում հունվարին ձնծաղիկ է դուրս եկել: Գյուղատնտեսներն ու օդերևութաբանները հույս ունեն, որ գոնե գարունը խոնավ կլինի, այլապես աշնանացան ցորենն ու գարին փրկել չենք կարողանա :
23:1710.01.20 -
ՀասարակականՀԴՄ-ն՝ «կախարդական փայտիկ». քաղաքացիների պատասխանը՝ վարչապետին
ՀԴՄ կտրոն չտպող տնտեսվարողին նկարահանելու և դրանով ոստիկանությանն օգնելու՝ վարչապետի կոչը միանշանակ չի ընդունվել: Հասարակությունն ու մասնագետները տարակուսած են Հայլուրի տեսախցիկի առաջ մարդիկ հարցրել են 37 թի՞վն է, ի՞նչ է... Վարչապետը 1.5 տարի է՝ պնդում է ընդհուպ մինչև աղքատության ցուցանիշի մեղավորները նրանք են, որ ՀԴՄ չեն տպում: Նիկոլ Փաշինյանը մի անգամ չէ, որ կրկնել է եթե թոշակառու տատիկը 1 կգ շաքար գնելիս չի պահանջում ՀԴՄ կտրոն, նրա թոշակը չի բարձրանա, իսկ եթե պահանջում է ու չի ստանում, թող նկարահանի ու նյութը տա իրավապահներին, դա վարչապետի համոզմամբ հեչ էլ գործ տալ չէ: Դուք պարզապես չգիտեք կախարդական ՀԴՄ-ի զորությունը:
23:1610.01.20 -
ԱշխարհԱբխազիայում լարված է. նախագահն «ապահով տեղում է»
Երկրորդ օրն է Աբխազիայի նախագահի նստավայրում ոչ թե Ռաուլ Խաջիմբան է ու նրա աշխատակազմը, այլ ընդդիմադիր ցուցարարները: Նրանք գրավել ու չեն հանձնում շենքը: Խոջիմբան իր կեցավայրից լուռ հետևում է իր հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած մարդկանց քայլերին ու չի պատրաստվում հեռանալ:
23:1510.01.20 -
ԱշխարհԿործանված օդանավը. Իրանը հրավիրում է միջազգային փորձագետների
Կանադայից մինչև Ավստրալիա Իրանին հիմա մեղադրում են Թեհրանում կործանված ուկրաինական բոինգ 737 օդանավը խոցելու համար: Առաջինը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն է նման հայտարարություն արել: Ու մինչ օդանավի կործանման սոցցանցերում տարածված տեսանյութերում ոմանք իրանական հրթիռներ են փնտրում, պաշտոնական Թեհրանը միջազգային փորձագետների է հրավիրում Իրան վթարի հետաքննությանը մասնակցելու համար:
23:1410.01.20 -
ԱռողջապահականՄայրերը պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին
Գլխավոր դատախազության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են արել տարբեր տարիներին ապօրինի որդեգրման գործով իրենց երեխաներին կորցրած մայրրերը: Նրանք պահանջում են օր առաջ կալանավորել Հանրապետական հիվանդանոցի ծննդատան տնօրենին:
23:1410.01.20 -
Կրթություն և գիտությունԷջմիածնի թիվ 8 դպրոցը չի ընդունում նոր տնօրենին
Էջմիածնի թիվ 8 դպրոցում դեկտեմբերի կեսից տնօրենի հրաժարականի պահանջով գլուխ բարձրացրած բողոքը վերաճել է դասադուլի: 320 աշակերտ բոյկոտում է դասերը: Ավելին՝ նրանց ծնողները մի դիմում են ստորագրել, որով հայտնում են, թե դպրոցից կհանեն իրենց երեխաներին, եթե տնօրենը չհեռանա: Պատրաստ են անգամ փակել Երևան-Էջմիածին-Արմավիր ճանապարհը:
23:1210.01.20