Լրահոս

2019-07-19
2019-07-18
  • Կառավարությունը զիջում չի անելու. պատասխան՝ Իջևանի ցուցարարներին

    Իջևանում գիշերվա դեպքերին կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը: Ինչպես գիտեք, նա ծնունդով Իջևանից է և բողոքի ակցիայի մասնակիցները երեկ՝՝ ոստիկանների հետ բախումների ժամանակ նրա ուշադրություն էի հրավիրում ոստիկանների գործողությունների վրա:

    Նիկոլ Փաշինյանը այսօր ասել է, որ կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցությանը: Տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել, երբ փոխոստիկանապետը ներկայացրել է թվեր բերման ենթարկվածների մասին: ՙԻնչու են 19, պետք է 36-ը լինեին: Ուր են մյուսները՚,- հարցրել է Հայաստանի վարչապետը:

    22:09
    18.07.19
    Ավելին
  • Մշակույթ
    «Կիլիկիա առյուծների երկիր». երեք ֆիլմ, մեկ պատմություն

    Բեյրութում կայացավ նոր հայկական գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը: ՙԿիլիկիա. Առյուծների երկիր՚ երեք մասանոց ֆիլմի գաղափարի հեղինակը ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր Խաչատուրյան ընտանիքինն է: Ֆիլմի բոլոր նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում:

    22:08
    18.07.19
    Ավելին
  • Իջևանում ավելի շատ ոստիկան կա, քան բնակիչ

    Հայաստանի ազգային անվտանգության պետն ու ոստիկանապետը Իջևանում են: Գիշերը տեղի ունեցած բախումներից հետո՝ Տավուշի մարզկենտրոնում իրավիճակը չի հանգստանում: Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել այնտեղ: Տավուշի մարզպետարանում քիչ առաջ ավարտվել է խորհրդակացությունը՝ ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, մարզպետի եւ համայնքի ղեկավարների մասնակցությամբ: 
    Հայտնի է, որ այս պահին կա 13 ձերբակալված: Նրանցից 6-ին ստորագրությամբ ազատ են արձակել: Ձերբակալվածների հարազատները պահանջում են ազատ արձակել նաև մյուսներին՝ սպառնալով տարբեր գործողությունների դիմել՝ մինչև անգամ փակել Վրաստան-Հայաստան միջպետական ճանապարհը:

    22:06
    18.07.19
    Ավելին
  • Իրավական
    Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԲԴԽ նիստ

    Բարձրագույն դատական խորհուրդը այսօր արտահերթ նիստ է հրավիրել Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով: 
    Տավարացյանը 9 ամիս առաջ հրաժարվել էր ԲԴԽ անդամի պաշտոնից: 9 ամիս անց հրաժարվել է այդ մտադրությունից և հուլիսի 11-ի դատավորների ընդհանուր ժողովում երդվել խորհրդի անդամի պաշտոնը ստանձնելու համար: Հետաքրքրական է, որ Տավարացյանը թե՜ ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվելիս, թե խորհուրդ վերադառնալիս նույն հիմնավորումն է նշել՝ ցանկանում է ապահովել դատական համերաշխությունը:

    22:05
    18.07.19
    Ավելին
  • Աշխարհ
    Վերջին ծուղրուղուի իրավունքը

    Մի զվարճալի պատմություն Ֆրանսիայից, որը ստիպել է երկրի իրավաբաններին լուրջ մտածել՝ կենդանիների արձակած ձայները պաշտպանելու օրենսդրական փաթեթ մշակելու մասին:
    Ֆրանսիական դատարանը աքաղաղին տուգանել է 500 եվրոյով՝ հաճախակի ծուղրուղու կանչելու համար: Աքլորի դեմ բողոքը ներկայացրել է մի բորտ-ուղեկցորդուհի՝ ասելով, թե թռչնի հաճախակի ծուղրուղուներն իրեն չեն թողնում քնել չվերթներից առաջ:

    22:04
    18.07.19
    Ավելին