Լրահոս
-
Քաղաքական«Լույսն» ու ստվերը. սկանդալ՝ սկանդալից հետո
Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու մտադրությունը անակնկալ է եղել Լույս խմբակցության նրա գործընկերների Անի Խաչատրյանի ու Թեհմինա Վարդանյանի համար: Ըստ Վարդանյանի ավագանու սկանդալային նիստից հետո Լույս խմբակցության երեք անդամները բաժանվել են բոլորը գոհ իրենց ելույթներից ու վարքագծից: Վարդանյանը չի հասկանում, թե ինչ է փոխվել հետո ու մնացած հարցերը համարում է Լուսավոր Հայաստան կուսակցության ներքին խնդիրը:
22:2717.12.19 -
ԻրավականՑուցմունք՝ մահակով. քաղաքացու խոշտանգումը դեռ չի բացահայտվել
Մահակով ու հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութից հայտնի տուժողի ներկայացուցիչները վրդովված են, ահազանգում են, որ գործը տեղից չի շարժվում: Չնայած տեսանյությում հստակ երևում է, թե ովքեր են խոշտանգողները ու անգամ ծառայողական քննությունից հետո ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորություններն են ժամանակավորապես դադարեցվել մինչ օրս որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:
22:2617.12.19 -
ԱշխարհՀնդիկ ուսանողներն ընդդեմ քաղաքացիության օրենքի
Մասսայական ցույցեր են նաև Հնդկաստանում: Քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունը բազմակրոն Հնդկաստանի համար կարող է կրոնական խռովությունների պատճառ դառնալ:
22:2417.12.19 -
ԱշխարհԱդրբեջանն զգուշացնում է՝ բլոգերությունը վտանգավոր է
Ադրբեջանը շարունակում է բլոգերների որսը: Իլհամ Ալիևին քննադատելու համար Էլվին Իսաևը, որ 20 տարի է՝ ապրում էր Ադրբեջանից դուրս, Կիևում ձերբակալվել ու արտահանձնվել է Բաքվին: 2 տարի առաջ ադրբեջանական բանտից ազատված բլոգեր Լապշինն էլ հիմա թաքցնում է բնակության վայրը, որովհետև լուրեր ունի, թե իրեն նորից ցանկանում են ձեռնաշղթաներ հագցնել:
22:2317.12.19 -
ՔաղաքականՊԵԿ-ը թիրախավորած բիզնեսմեններ չունի
Պետեկամուտների կոմիտեն այսօր հայտարարել է, թե երկրի ստվերային բիզնեսի գրեթե կեսը հանել են մութ անկյուններից: Իսկ խոշոր հարկատուներից ու՞մ բիզնեսն են ավելի հաճախ ստուգում ՊԵԿ-ի աշխատակիցները և արդյո՞ք հիմնավոր են քաղաքական նպատակահարմարությամբ թիրախային ստուգումների մասին ահազանգերը ռեպորտաժում:
22:2117.12.19 -
ԱշխարհՖրանսիա. «սեւ երեքշաբթի»
Դեղին ժիլետավորների պայքարից դեռ լրիվ ուշքի չեկած Ֆրանսիայում հիմա անձրևի հեղեղի տակ իսկական կոլապս է: Մակրոնի կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ակցիաները հատել են թույլատրելիի սահմանը: Կաթվածահար է երկրի տրանսպորտը: Սեր փնտրող զբաոսաշրջիկների համար անգամ փակ է սիրո քաղաքի սիրտը Էյֆելյան աշտարակը հյուրեր չի ընդունում:
22:1717.12.19 -
ՔաղաքականԱդրբեջանի հետ քարոզչական պատերազմում պետական քաղաքականություն չունենք. Կարեն Վրթանեսյան17:0317.12.19
-
ՔաղաքականՊետք է սկսել մտածել հետնիկոլյան ժամանակի մասին. Մենուա Հարությունյան23:1016.12.19
-
Երևան«Պարոն քաղաքապետ, ցինիկ մի ծիծաղեք». Երեւանի ավագանու թեժ նիստը
Հասարակությունը սեւ-սպիտակի բաժանած՝ Մարությանի բառապաշարում նոր արտահայտություն է հայտնվել՝ «օպոզիացիա- պոզիցիա»: Երևանի քաղաքապետին այսօր զայրացրել են ավագանու Լուսավոր անդամները: Դերասան-քաղաքապետին հիշեցրել են իր անցյալը: Մարությանը երբեւէ հպարտ է եղել, որ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը:
22:3916.12.19 -
ՀայաստանԱվիաընկերությունների գրանցումը ՀՀ-ում կդառնա վճարովի
Ի դեպ, քաղավիացիայի կոմիտեն մտադիր է վճարովի դարձնել ավիաընկերությունների գրանցումը Հայաստանում: Տաթևիկ Ռևազյանի խոսքով՝ իր ղեկավարած կառույցը պետք է ինքնաբավ դառնա, որպեսզի լավ մասնագետներ գան քաղավիացիայում աշխատելու եւ աշխատավարձն էլ բարձրանան: Ռևազյանի այս մտադրությունը վիճելի է՝ հաշվի առնելով, որ հայկական ավիաշուկան բավականին փոքր է, եղածներից էլ վերջին ամիսներին փակվեց Տարոն-ավիան: Այսօր Տաթեւիկ Ռեւզայանը այդ մասին եւս խոսել է:
22:3316.12.19 -
ՀասարակականԵւրոպայի «ամենականաչ» ավիաընկերությունն այնքա՞ն էլ «կանաչ» չէ
Բյուջետային նոր ավիաընկերություն է մտել հայկական շուկա: «Վիզ էյէր» ընկերությունը խոստանում է ապրիլից Վիեննա ու Վիլնյուս տանել 25 եվրոյով: Իհարկե, այդպիսի էժան տոմսերը սահմանափակ են ու կարելի է պատվիրել միայն օնլայն: Տոմսի փողը ինքնաթիռում սնունդ, ուղեբեռ չի նախատեսում: «Վիզ Էյէր»-ը էկոլոգիապես ամենամաքուր ավիաընկերությունն է համարվում Եվրոպայում: Ու դրա համար էլ այն անվանում են կանաչ ընկերություն չնայած մորեգույն օդանավերին:
22:3216.12.19 -
ՀասարակականԼրագրողին գաղտնալսելու ահազանգ
Ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տալու մասին վիճահարույց օրինագիծը դեռ խորհրդրանում, մամուլը տեղեկություն հրապարակեց, թե գաղտնալսել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին: Քնարը վերջին շրջանում իրավապահների տեսադաշտում է հայտնվել Մարտի մեկի գործով անցնող պաշտոնյանների ցուցմունքները հրապարակելու համար: Այդ փաստով՝ ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել: Ըստ 168.am-ի լրագրողին գաղտնալսել են հենց այս գործի շրջանակում: Քնարը իրեն գաղտալսելու տեղեկությունը ոչ հերքում է, ոչ հաստատում:
22:3116.12.19 -
ՔաղաքականԱզգային ժողովը որոշել է պայքարել ատելության դեմ
Արդյոք թաթիկները կտրելու, ասֆալտին փռելու, պատին ծեփելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ ատելության խոսք եւ բռնության քարո՞զ չեն: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը այս հարցը ուղղել է Իմ քայլականներին, որոնք ցանկանում են խորհրդարանում աշխատանքային խումբ ձևավորել ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրությունը բարեփոխելու համար: Իշխանական պատգամավորների պատասխանը որքան կանխատեսելի, այնքան էլ մտահոգիչ է:
22:3016.12.19 -
ԻրավականՔոչարյանի պաշտպանների բողոքը՝ վերաքննիչ դատարանում
Դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկից հետո, Վերաքննիչ դատարանը այսօր վերսկսել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ: Երկրորդ նախագահի փաստաբանները բողոքարկում են առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Լուսինե Աբգարյանի նախագահությամբ հենց առաջին նիստում փաստաբանները բացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին:
22:2916.12.19 -
Աշխարհ«Մի՞թե մենք գործընկերներ չենք». Թուրքիան սպառնում է ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահը սպառնացել է Միացյալ Նահանգներին՝ փակել ամերիկյան ռազմաբազաները և ճանաչել Միացյալ Նահագներում հնդկացիների ցեղասպանությունը: Էրդողան-Թրամփ հարաբերությունները սրվել են՝ ԱՄՆ-ի հակաթուրքական պատժամիջոցների ֆոնին: Պենտագոնը սառնասրտությամբ է արձագանքել Անկարայի սպառնալիքներին:
22:1216.12.19 -
ԱշխարհԲեյրութը չի խաղաղվում
Լիբանանում երրորդ ամիսն է շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարների ու իրավապահների բախումների հետևանքով ավելի քան 70 մարդ վիրավորվել է: Լիբանանցիները պայքարում են նոր կառավարություն ունենալու համար: Նրանք բողոքում են կոռուպցիայից ու ամբողջ քաղաքական համակարգից:
22:1016.12.19