Լրահոս

2019-12-31
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաղթանակը մերն է լինելու․ Արմեն Թավադյանի ուղերձը կալանավայրից

    Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այս օրերին ինձ աջակցողներին՝ գոտեպնդող բառերի և ամուր դիրքորոշման համար, միաժամանակ Ամանորի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում կամք, առողջություն և նորանոր հաջողություններ: Չեմ կասկածում, որ առանց կոտրվելու կանգնելու եք մինչև վերջ, մինչև այն պահը, երբ Հայաստանում և Արցախում կհաստատվի կայուն և արդարացի համակարգ:

    11:50
    31.12.19
    Ավելին
2019-12-30
  • Հայաստան
    «Զվարթնոց» օդանավակայան. տարվա «3 միլիոներորդ ուղեւորը»

    Այսօր Զվարթնոցում վայէջք է կատարել այն ինքնաթիռը, որը Հայաստան է բերել այս տարվա 3 միլիոներորդ ուղևորին: Ինքնաթիռը ժամանել է Մոսկվայից: Օդանավակայանում բոլոր ուղևորներին դիմավորել են հայկական նվեր-գինիներով:

    23:01
    30.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    Ավստրալիա. արտակարգ դրություն՝ Ամանորին

    Ավստրալիայում անտառային հրդեհների վերջը չի երևում: Ամանորից առաջ էլ օդերևութաբանները հուսադրող կանխատեսումներ չունեն: Սպասվում է մինչև 40 աստիճան շոգ և ուժեղ քամի, որը անկառավարելի կդարձնի կրակը:  

    22:59
    30.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Միլիոններ՝ պաշտոնյաներին, 4000-ական դրամ՝ դիրքապահներին

    Այսպիսի լուրերը ամեն անգամ հարցականի տակ են դնում մեր իշխանությունների հավաստիացումները, թե Նոր Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, իսկ պետական համակարգում միլիարդների հասնող պարգևավճարների փաստը, ժողովրդի իշխանությունը արդարացնում է, թե այդպես կանխում են կոռուպցիոն ռիկսերը: Ու շարունակում առատորեն պարգևավճարներ ստանալ: Օրինակ, առողջապահության նախարարը այս տարի իրեն պարգևատրել է 15 միլիոն դրամով: Մի քանի հարյուր միլիոն դրամի պարգեւավճարներ են ստացել նաեւ Ազգային ժողովում: Միայն դեկտեմբերին՝ 4 անգամ: Իսկ սահման պահող պայմանագրային զինծառայողները տարեվերջին ընդամենը չորս հազար դրամ պարգևավճար են ստացել:

    22:57
    30.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Տարվա ժպիտներ

    Պարզապես հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու: Եթե միայն ի վերջո հաղթահարենք սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունից հետո առաջացած քաղաքական ռասիզմը, չարությունն ու ատելությունը ու անկախ ճամբարից փողոցում իրար տեսնելիս ժպտանք:

    11:12
    30.12.19
    Ավելին
2019-12-29
  • Հասարակական
    Ընդդիմություն. «սեւ աշխարհամասը»

    Չկա ավելի հեշտ բան, քան ժողովրդի իշխանության կողքին լինելը: Բայց այնուամենայնիվ կան մարդիկ, խմբեր, որ այդտեղ վտանգ են տեսնում ու չեն վախենում կանգնել հեղափոխական ալիքի առաջ, որն իր ճանապարհին կարող է սրբել-տանել ամեն ինչ: Պոպուլիստների մասին մեր եռապատումի վերջին գլուխը՝ ընդդիմադիր բևեռի մասին է: Ըստ գրված կանոնի ժողովրդի իշխանությունը չի հանդուրժում ընդդիմույթուն ու ամեն կերպ պետք է սևացնի, չեզոքացնի այն:

    22:22
    29.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Հայրենիքի ամենամաքուր կետը

    Գործող քաղաքական թիմի ամեն ընդդիմախոս իր դժգոհությունն ունի, բայց երբ նրանց առաջարկում ես կազմել իմքայլականների սխալների թոփ եռյակը, գտնում ես կրկնվող միտք բոլորն առանց բացառության խնդիրներ են տեսնում արցախյան բանակցություններում: Ու ամենամեծ պրոբլեմն այն է, որ թափանցիկության խոստումներով վարչապետ դարձած Փաշինյանի կառավարման 1.5 տարում փորձագետները անգամ կռահել չեն կարողանում, թե վերելակից դուրս գալուց հետո հատկապես ո՞ր կողմ է գնացել բանակցային միտքը, ի՞նչ փաստաթուղթ կա սեղանին, կա՞, ինչու՞ են եռանախագահները սկսել հայտարարություններում օգտագործել ձևակերպումներ, որ նախկինում միայն Բաքվում էին ընդունված: 

    22:19
    29.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    Միջազգային հեշթեգեր

    Աշխարհն էլ խառն էր, ինչպես մենք: Փողոցային բողոքը՝ որպես համաշխարհային թրենդ, այս տարի անցավ իր բոլոր սահմանած ռեկորդները: Սոցիալական արդարություն գոռացող աշխարհում նորից պայտերազմներ պայթեցին: Իսկական կռիվ էր կրակի դեմ, որն այս անգամ հասավ մոլորակի թոքերին: Այս անգամ Հայլուր-կիրակիի հեշթեգերում 2019 միջազգային իրադարձություններն են:

    22:18
    29.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Հրաժեշտ անցյալին. առաջ քայլողները

    Այս տարին աննախադեպ էր լրագրողների համար... Մենք հաճախ ստիպված էինք հրաժարվում հերթական մարդկային սիրուն պատմությունը ձեզ պատմելու մտքից, որովհետև այդ պատմությունները մեզանից անկախ մնում էին խառը ու աղմկող դատական, քրեական լրահոսի ստվերում: Բայց փորձում էինք ժամանակ գտնել ու պատրաստել նաև ռեպորտաժներ մարդկանց, նրանց խնդիրների ու ժպիտների մասին:  

    22:16
    29.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    Հրաշալի աշխարհը

    Իսկ նոր տարին գալիս է՝ առանց բողոքի համաշխարհային քարտեզին նայելու: Ամեն տարի էլ այն նոր է ինչքան ուզում է դժգոհ լինենք թոշակից, աշխատավարձից, ղեկավարներից, պոպուլիստներից, խոզի բդից ու բլինչիկից: 7 ու կես միլիարդ մարդ ինչ-որ տեղ թաքուն հավատում է, որ Ամանաորին հրաշքներ լինում են ու գուցե հենց իր երազանքը կկատարվի սպիտակ-մետաղյա առնետի տարում: Դրա համար կրեատիվ ու նորարարական լուծումներ են գտնում դիմավորելու տոնը: Երկրներ կան, որ մրցում են տոնածառի բարձրությամբ: ԱՊՀ տարածքում մեր տոնածառը երկրորդ ամենաբարձրն է զիջում է միայն Թուրքմենստանի կանաչ ու բարձրահասակ գեղեցկուհուն: Օդում, ջրում ու ցամաքում աշխարհի նախատոնական տրամադրությունը:

    22:15
    29.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Դրախտում ապրող մարդը

    Lավագույն ամանորը հայկական գյուղերի նոր տարին է: Աշխարհից կտրված, բայց մարդամոտ անկյուններում, որտեղ անգամ սեղանի կիվին ու բանանը հայկական է, մերն է:

    22:13
    29.12.19
    Ավելին
2019-12-28
  • Հասարակական
    «Գելափ». երեւանցիներից շատերը ամանորին փողի է սպասում

    Երեւանցիների առնվազն 4 տոկոսը չի հետեւելու վարչապետի կոչին ու ամանորը հանրապետության հրապարակում չի նշելու: Նրանք ընդհանրապես երկրում չեն լինելու: Երեւանցիների ամանորյա տրամադրությունները ստուգելու համար «Գելափ ինթերնեյշնլը» դեկտեմբերի 10-ից 20-ը հարցում է անցկացրել:

    23:18
    28.12.19
    Ավելին
  • Երևան
    Երեւանի ավագանու անդամն ապօրինությունների մասին հայտնել է ՀՔԾ

    Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ՀՔԾ է տարել փաստաթուղթ, որը վկայում է, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ստորագրած ավելի քան 70 իրավական ակտեր առ ոչինչ են: Խաժակյանի խոսքով, Հայկ Սարգսյանը պաշտոնեական լիազորությունների խախտմամբ է նշանակվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս խճճված պատմությունը սկիզբ առավ, երբ Հայկ Մարությանը արձակուրդ գնաց:

    23:16
    28.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    Նամակ՝ Վենետիկից. Հայաստանի հեղինակությունը վտանգվա՞ծ է

    Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք առաջադրելուց հետո, նոր մանրամասներ են ի հայտ գալիս Հրայր Թովմասյանի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ:  

    23:15
    28.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Հանրային խորհրդից գնում են

    Հանրային խորհրդի մամուլի քարտուղարն ու 4 աշխատակիցները դեռ նոյեմբերին են ազատման դիմում գրել, երբ հրաժարական տվեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Այս մասի այսօր Հայլուրին ասել են աշխատակիցները: Խորհուրդը մասսայաբար լքելու որոշումը չի զարմացրել վարչապետի աշխատակազմին ու նորընծա նախագահ Ստյոպա Սաֆարյանին: Աշխատակիցների տպավորությամբ երեւի գոհ էին, որ ազատվում են Վազգեն Մանուկյանի կադրերից: Ինչպես գիտեք, աշխատակազմից բացի խորհուրդը արդեն լքել են խորհրդի անդամներ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը եւ կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը:

    23:13
    28.12.19
    Ավելին
  • Հասարակական
    «Իշխանությամբ պարգետրվածները». պարգեւատրումները կլինեն գաղտնի

    Օրվա ընթացքում մի քանի անգամ գրառում անող Նիկոլ Փաշինյանը այս օրերին ոչ մի ստատուս չի գրել բազմամիլիոնանոց պարգեւավճարների մասին, որ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին ստանում են մարդիկ, որոնք դեռ 2 տարի առաջ բյուջեն մսխելու համար պայքարում էին նախորդ իշխանության դեմ: Վերջին լուրը առողջապահության նախարարի 15 միլիոնանոց պարգեւավճարի մասին էր: Նա տարվա ընթացքում 10 անգամ է պարգեւատրվել: Մի քանի հարյուր միլիոն դրամի պարգեւավճարներ են ստացել նաեւ Ազգային ժողովում: Միայն դեկտեմբերին՝ 4 անգամ:

    23:12
    28.12.19
    Ավելին