Լրահոս

2019-12-23
2019-12-22
  • Հասարակական
    Պատերազմին սովորածները

    Երբ Դուշանբեի վերելակում զրուցեցին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, ու պարզվեց, որ Ալիեւը կիրթ մարդ է, մի պահ մտածեցինք ինչպե՞ս է Փաշինյանին հաջողվել է հեղափոխել ռազմատենչ Ալիեւին: Վե՞րջ կրակոցներին: Ինչ-որ պահի սահմանի հակառակ կողմից՝ Հայաստանի ու Արցախի ուղղությամբ կրակոցները, իրոք, պակասեցին: Բայց այս շաբաթ, Տավուշի խաղաղ բնակիչների ուղղությամբ գնդակոծությունը վերսկսեց այնպիսի ինտենսիվությամբ, ինչպիսին չէինք տեսել վերջին 15 ամսում: Այսպես, ժողովրդին, հաստատ, խաղաղության չեն նախապատրաստում:

    23:07
    22.12.19
    Ավելին
  • Հասարակական
    «Որտե՞ղ մնամ». խնամատար ընտանիքները, գենով չփոխանցվող հարազատություն

    Արդեն 20 օր է՝ Հայաստանի 4 գիշերօթիկներց միայն մեկն է գործում: Անապահով ընտանիքներում ապրող երեխաներին վերադարձրել են ծնողների մոտ: Գիշերօթիկների փակելու արդյունքում խնայած գումարից կառավարությունը բաժին կհանի այն ընտանիքներին, որտեղ վերադարձել են փոքրիկները: Բայց բոլորը չէ, որ կենսաբանական ծնողների գրկում տեղ ունեն: Դրսում հայտնված երեխաներից մի քանիսին խնամատար ընտանիքներում կպահեն:

    23:05
    22.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Արդարություն, ոչ թե հաշվեհարդար

    Թիվ մեկ դատավարության շուրջ այս շաբաթ էլ սկանդալների պակաս չեղավ: Քոչարյանի փաստաբանների բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումից ժամեր առաջ ոստիկանությունը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ Քոչարյանի աջակից ներկայացող տղամարդը մարտի մեկի տուժածին գումար, հետագայում նաեւ պաշտոն է առաջարկում՝ ցուցմունքից հրաժարվելու դիմաց: Երկրորդ նախագահի փաստաբանները ոստիկանության հրապարակած նյութը բանսարկություն և շինծու քայլ որակեցին, պնդեցին, որ դա դատավորին ճնշելու ուղիղ փորձ է: Քոչարյանի աջակից ներկայացած քաղաքացուն շաբաթվա վերջին ոստիկանությունը ձերբակալեց ու մեղադրանք առաջադրեց: Երկրորդ նախագահին անազատության մեջ տեսնել ցանկացողներին այս շաբաթ զարյացրին Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային ու հասարակական մոտ 7 տասնյակ այն գործիչները, որոնք հրապարակային միացան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջագրին

    23:03
    22.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Շաբաթվա հեշթեգեր

    Այս շաբաթ Չեխիան արտահանձնեց Նարեկ Սարգսյանին: Հայաստանի ոստիկանները երիտասարդի ձեռքերը ոլորած օդանավակայանից տարան բանտ: Կարծում եմ հիշում եք Սերժ Սարգսյանի եղբոորդին, որ թաքնվելու համար փոխել էր անձնագիրը ու Չեխիայում ապրում էր Ֆրանկլին Գոնսալես անունով, մեղադրվում է ապօրինի զենք ու թմրանյութ պահելու համար: Շաբաթը աչքի ընկավ նաեւ հին ընկերների վեճով ու մի մեքենայի պատմությամբ: Բոլոր հեշթեգերը մեկ ռեպորտաժում:

    23:02
    22.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Երազի եւ «նիսյայի» հաստ տետրը

    Ինչպե՞ս նշել Ամանորը. խոզի բդի ու բլինչիկի գերության մե՞ջ, թե Հարնապետության հրապարակում՝ հոթ- դոգ ուտելով ու Բրեգովիչ լսելով: Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում ոչ մեկի մտքով չի անցնում Հրապարակ գալ: Այնտեղ փախլավա են թխում, դոլմա փաթաթում, պարտք անում՝ հանուն սեղանի առատության, որ տարին բարեբեր լինի ու գոնե 2020-ին իրենց անունները խանութի նիսիայի տետրում չլինի:

    23:00
    22.12.19
    Ավելին
2019-12-21
  • Հասարակական
    Հանրային խորհրդից հեռացողներ կան

    Հանրային խորհրդի անդամներից մի քանիսը իրերն են հավաքում հեռանալու հեռացած նախագահ Վազգեն Մանուկյանի հետևից: Ըստ մամուլի սորոսականի համարում ունեցող կադրերով հանրային խորհրդի համալրումը դժգոհության ներքին ալիք է բարձրացրել: Ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ Հայաստանի նոր իշխանության ամենաակտիվ ջատագովներից մեկը՝ Ստյոպա Սաֆարյանն է դարձել խորհրդի նախագահ: Ի դեպ՝ Ստյոպա Սաֆարյանը նա է, որ որոշ ժամանակ առաջ լրատվամիջոցների սև ցուցակ էր հրապարակել:

    22:46
    21.12.19
    Ավելին
  • Արցախ
    Արցախի Լեվոն Հայրապետյանը

    Արցախի ժամանակակից պատմության ամենամեծ ներդրողը արդեն հուշարձան ունի հենց այն նույն տեղում, որտեղ տարիներ առաջ կազմակերպել էր արցախցիների մեծ հարսանիքը: Բարերարն ասում էր մի բան գիտի ամենամեծ զենքը քանակն է, մենք ուրիշ ճար չունենք, պիտի շատանանք:

    22:45
    21.12.19
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանը նոր զենք ունի. 25-ամյա ռազմական համալսարանը

    Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանը այսօր դարձավ 25 տարեկան: Տոնական օրը նոր Հայաստանի վերնախավը ըստ էության ընդունեց, որ հին Հայաստանում 25 տարի կարևոր գործ է արվել ստեղծվել է ամբողջական զինվորական կրթություն ստանալու հնարավորություն՝ վարժարանից մինչև ռազմական համալսարան:

    22:44
    21.12.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Մեր այբբենարանը, հայրերն ու մայրերը՝ չհաշված Սորոսը

    Ինչու՞ Հայաստանում սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ լուսանկարի հրապարակման օրը Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Սոնա Ղազարյանը որոշեց հայտարարել, որ թերթել է այբբենարանը ու կարծում է, որ դրա տեղը աղբամանում է, քանի որ կինը այնտեղ մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Պատահականությու՞ն է: Այդպես չեն կարծում տարրական դասարանների ուսուցիչները:

    22:42
    21.12.19
    Ավելին
  • Աշխարհ
    Աշխարհի ամենահաջողակներն ու անհաջողակը

    Անցնող տարվա ամենահաջողակ գործարարը մոլորակի երրորդ ամենահարուստ մարդն է: Ֆրանսիական նրբաճաշակության շնորհիվ Christian Dior, Louis Vuitton և Givenchy ապրանքանիշերը ղեկավարող Բեռնար Առնոն մեկ տարում հաջողել է ունեցվածքն ավելացնել 40 մլրդ դոլարով: Forbes-ի նախանձելի ցուցակին Գայանե Մովսիսյանն է ծանոթացել:

    22:41
    21.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Վիճելի սահմանադրականությամբ 2 օրենք. նախագահը չի շտապում

    Դատաիրավական Հայաստանը սպասում է նախագահ Արմեն Սարգսյանին: Նրա մի ստորագրությունից է կախված վերջին տարվա ամենասկանդալային օրենսդրական կարգավորման ճակատագիրը: Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագծին խորհրդարանը համաձայնություն է տվել առանց ընդդիմադիրների հետ կոնսենսուսի միայն իմ քայլականների ջանքերով: Անկախ փորձագետները շարունակում են ահազանգել, որ ընդունվածը օրինական կաշառքի առաջարկ է բարձր դատարանի դատավորներին ու ակնհայտ հակասահմանադրական է: Արտախորհրդարանական ընդդիմությունը պահանջում է, որ ստորագրություն դնելուց առաջ նախագահը նախագիծը գոնե ուղարկի Սահմանադրական դատարան ստուգելու մայր օրենքին համապատասխանությունը: Բացի սա շուտով նախագահի սեղանին կլինի ևս մեկ վիճելի օրենք:

    22:39
    21.12.19
    Ավելին
  • Հասարակական
    Խաժակյանը ոչ մի խնդիր չունի «Լուսավոր Հայաստան»-ում. ԼՀԿ 4-ամյակը

    2019-ի ավագանու ամենավառ կերպարներից մեկի շուրջ աղմուկը չի լռում: Սոց.ցանցերում «չդնես» հեշթեգի տակ օգտատերերը կոչ են անում Ավագանու լույս խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին որևէ մեկին չլսել ու վայր չդնել մանդատը ավագանիում: Իսկ կուսակցությունը դեռ լռում է Լուսավոր Հայաստանի ղեկավարը խոստացել է Խաժակյանին հետ կանչելու մասին վերջնական որոշում հրապարակել երկուշաբթի:

    22:38
    21.12.19
    Ավելին