Լրահոս
-
ՀասարակականԱլլա Լևոնյան, Ավետ Բարսեղյան, Արմինկա, Գուժ Մանուկյան. մշակույթի գործիչները կոչ են անում ազատել Ռոբերտ Քոչարյանին
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
11:5819.12.19 -
ՔաղաքականՎազգենն ասում էր' էնպիսի նախագահ պետք է ունենանք, որ Ղարաբաղն իր էության մասը լինի. Ռազմիկ Դավոյան00:0419.12.19
-
ԻրավականԿմնա՞ Քոչարյանը կալանքի տակ. դատավորը կպատասխանի դեկտեմբերի 20-ին
Հանրապետության երկրորդ նախագահը կմնա՞ կալանավորված, թե՞ խափանման միջոցը կփոխարինվի գրավով: Վերքաննիչ դատարանն իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի 20-ին: Դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր լսել է Քոչարյանի պաշտպանների բողոքը: Նախքան այդ, նա մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը: Այսօրվա նիստին ներկա է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը դատավարության վերջում ստիպված է եղել անդրադառնալ իր կառավարման տարիներին Հայաստանի եւ Արցախի ունեցած հաջողություններին:
23:5918.12.19 -
ԱշխարհԳազի հարցը. Ռուսական անորոշություն եւ թուրքմենական գազ՝ Իրանով
Գազպրոմ Արմենիայում սպասում են գազի սակագնի շուրջ բանակցությունների ավարտին, որպեսզի հասկանան, թե ինչ ծավալի ներդրում պիտի անի եւ որ ուղղությամբ: Մոտ 10 օր առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը գազի սակագինը չի փոփոխվի: Ռուսական գազից կախումը թուլացնելու համար խորհրդարանում քննարկում են թուրքմենական գազը իրանական խողովակներով Հայստան բերելու հարցը: Պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով սա թույլ կտա ավելացնել գազ-հոսանքի դմաց հայճ-իրանական գործարքի ծավալները:
23:5818.12.19 -
ՀայաստանԴաշնակցի զենքը՝ թշնամուն. ինչո՞ւ
«Պատերազմական գործողությունները Արցախի հարցի կարգավորումը կշպրտեն սկզբնական փուլ, ինչը ցանկալի չէ»: Երեւանում այսօր հայտարարել է Ռուսաստանի պետ-դումայի պատգամավոր Կոնստանտին Կոսաչովը: Նա ափսոսում է, որ Բաքուն չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Հայաստանի խորհրդարանում մեր պատգամավորների հետ 3 ժամանոց փակ հանդիպումից հետո Կոսաչովը լրագրողների առաջ խոսել է նաեւ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին:
23:5718.12.19 -
Քաղաքական«Մեկ Հայաստանն» առանձնացրել է «նոր Հայաստանի» բացթողումները
Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ է մշակում «Մեկ Հայաստան» կուսակցությունը: Քաղաքական այս ուժի առաջնորդ Արթուր Ղազինյանը աբսուրդ է համարում վարչապետի հայտարարությունը, թե Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների կարծիքները 100 տոկոսով համընկնում են: Ըստ նրա, հայկական երկու պետությունները տարաձայնություններ ունեցել են նույնիսկ երկրորդ եւ երրորդ նախագահների իշխանության օրոք:
23:5518.12.19 -
ՀասարակականՀայրենիքում գեղեցիկն ավելի շատ է
Հայաստանը նույնպես միգրանտներ ընդունող երկիր է: Սիրիայում պատերազմական առաջին տարիներին մեր հայրենակիցների մեծ հոսք եկավ Հայաստան: Որոշները գնացին ավելի բարեկեցիկ երկրներ, բայց շատերն էլ մնացին. հայրենիքում ապահով է, դժվարություններն ավելի հեշտ են հաղթահարվում:
23:5318.12.19 -
ՀասարակականԿոթի. անվախ մարդկանց վախը
Ադրբեջանական կրակոցների թիրախում հայտնված Կոթի գյուղում այսօր իրավիճակը հանգիստ է: Երեքշաբթի ուշ երեկոյան հակառակորդը կես ժամ շարունակ գնդակոծել է Տավուշի մարզի այդ գյուղը: Կրակոցների պատճառով մեկ ժամ փակ է եղել Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի՝ Բաղանիս- Ոսկեպար հատվածը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Վերջին անգամ, ադրբեջանական բանակը Տավուշի սահմանապահ գյուղերի վրա այդպիսի ինտենսիվությամբ կրակել է ավելի քան մեկ տարի առաջ:
23:5218.12.19 -
ՀասարակականՊետությանը ծառայած սպան պետությունից տուն է ուզում
Երեք անչափահաս երեխաների հայրը 4-րդ անգամ է հացադուլ անում պաշտպանության նախարարության շենքի մոտ: 20 տարի զինված ուժերում ծառայած սպան պահանջում է պետությունից իրեն հասանելիք բնակարանը կամ դրա գումարը: Ոգեւորվել է, երբ պաշտպանության նախարարությունից մասնագետներ են գնացել իր խարխլված տունը չափագրելու, բայց դրանից հետո էլ սայլը տեղից չի շարժվել:
23:5018.12.19 -
ՀասարակականԱտեղծվել է Քոչարյանի ազատության հանձնախումբ
Երկրորդ նախագահին ազատ արձակելը կդառնա հասարակական համերաշխության ազդակ: Այս վստահությամբ քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը այսօր Երեւանում հայտարարել է Քոչարյանի ազատության հանձնախմբի ստեղծման մասին: Նրա խոսքով, այս նախաձռնության հիմքում Քոչարյանի ազատության պահանջով՝ շարունակվող ստորագրահավաքն է, որին առայժմ միացել է 60 հազար քաղաքացի:
23:4918.12.19 -
ԱշխարհԱմերիկայի բողոքի երգը
Այսօր ամերիկայի ժամով երեկոյան 7-ին՝ Ներկայացուցիչների պալատը քննարկելու է Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարցը: ԱՄՆ պատմության մեջ Թրամփը երրորդ նախագահն է, որին պալատը իմպիչմենթ է ներկայացնում: Թրամփը հայտարարել է, որ չի հետեւելու այդ խայտառակ քննարկումներին, որը բիծ է ԱՄՆ ճակատին:
23:4818.12.19 -
Կրթություն և գիտություն3 ռեկտորի համար բարձրագույն կրթության օրենքը խնդրահարույց չէ
Հայերենը բուհերի դասացուցակից հանելու նպատակից բացի, եւս մեկ աղմկահարույց կետ կա Բարձրագույն կրթության մասին օրինագծում: Պարզվում է կրթության նախարարությունը մտադիր է կրկնապատկել բակալավրի 4 եւ մագիստրատուրայի 2 տարիները կրկնապատկել:Բրյուսովի, տնտեսագիտականի ու թատերականի ռեկտորները կողմ են այս որոշմանը: Ընդհանրապես այդ փաստաթուղթը առնվազն այս երեք բուհերի ռեկտորների սրտով է:
23:4518.12.19 -
ՔաղաքականԱյդ մարդը, որ եկել է իշխանության, չի կարողանում կառավարել. Կարինե Աճեմյան15:2318.12.19
-
ԻրավականԴատավոր Լուսինե Աբգարյանը ինքնաբացարկ չհայտնեց
Ինքնաբացարկի հիմք են դարձել դատավորի եղբայր Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր տվյալ գրառումը։ Բացի այդ, դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։
14:2418.12.19