Լրահոս
Աշխարհ
14:18
28.03.23
38

13-ամյա պատանին դանակահարել է ուսուցչին և ևս 5 մարդու

Դպրոցական ողբերգություն է տեղի ունեցել Բրազիլիայում: 13-ամյա պատանին ձերբակալվել է՝ ուսուցչին և ևս 5 անձի դանակահարելու համար: Ուսուցիչը տեղում մահացել է: 2 աշակերտ ու 3 ուսուցիչ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Դպրոցի տեսախցիկները ֆիքսել են դիմակավորված պատանու մուտքը դպրոցի տարածք, տնօրինությունը որոշել է մեծացնել անվտանգության աշխատակիցների թիվը: