-
Հայաստան
Հայլուր 15։30 Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ ունի. Արցախը պնդում է հանդիպման իր պայմանները
15:3028.03.23 -
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 18 և 28 տարեկան երիտասարդները ձերբակալվել են
15:1528.03.23 -
Միջազգային
Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին
14:0528.03.23 -
Կրթություն և գիտություն
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
14:0028.03.23 -
Միջազգային
Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»
13:4828.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին
13:1528.03.23 -
Միջազգային
Ադրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ
12:5028.03.23 -
Հասարակական
«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար
12:1028.03.23 -
Միջազգային
Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելի շատ միջուկային նյութ արտադրել ռումբերի համար
11:3828.03.23
75-ամյա կինոաստղ Սեմ Նիլը պատմել է քաղցկեղի դեմ պայքարելու մասին

Հանրահայտ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Սեմ Նիլը, որին մեծ ճանաչում է բերել «Յուրայան դարաշրջանի այգի» ֆիլմը, պատմել է քաղցկեղի դեմ պայքարելու մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru-ին, այս մասին գրել է Daily Mail-ը:
The Guardian-ին տված հարցազրույցում Սեմ Նիլը խոստովանել է, որ իր մոտ ախտորոշվել է արյան քաղցկեղի երրորդ փուլ՝ անգիոիմունոբլաստիկ T-բջիջների լիմֆոմա։ Դերասանը հիվանդության մասին իմացել է 2022-ին:
Քիմիաթերապիայի ընթացքը ցանկալի արդյունք չի տվել, և բժիշկները նրան հատուկ դեղամիջոցներ են նշանակել, որոնք նա պետք է ընդունի ամբողջ կյանքում։
Նիլը երկրպագուներին վստահեցրել է, որ իր քաղցկեղն այժմ ռեմիսիայի փուլում է:
«Թվում է, թե իմ անունն այժմ շրջանառվում է բոլոր լուրերում, ինչը մի փոքր հոգնեցուցիչ է, քանի որ, ինչպես տեսնում եք, ես ողջ եմ և առողջ: Արդեն ութ ամիս է, ինչ իմ հիվանդությունը ռեմիսիայի շրջանում է: Ես շատ ուրախ եմ աշխատանքի վերադառնալու համար։ Յոթ օրից սկսում ենք նկարահանումները։ Անետ Բենինգի և այլ հրաշալի դերասանների մասնակցությամբ նկարահանում եմ Apples Never Fall մինի-սերիալում»,-նշել է նա ու խնդրել է չանհանգստանալ իր համար, քանի որ ամեն ինչ կարգին է:
-
14:48 28.03.23 Ողբերգություն՝ Մեքքայի ճանապարհին Կարդալ ավելին
-
14:18 28.03.23 13-ամյա պատանին դանակահարել է ուսուցչին և ևս 5 մարդու Կարդալ ավելին
-
10:30 28.03.23 Հրաձգություն՝ ամերիկյան քրիստոնեական դպրոցում. կան զոհեր Կարդալ ավելին
-
23:30 27.03.23 Կատաղի պայքարից հետո Իսրայելում համընդհանուր գործադուլ է. Նեթանյահուի հետքայլը չի մարում բողոքի կրակը Կարդալ ավելին