Լրահոս
Արցախ
22:15
10.05.23
160

Ադրբեջանի ջրային շանտաժն օրհասական իրավիճակ է ստեղծել Արցախում

Արցախ մտնող հոսանքի գծերը ադրբեջանցիների կողմից վնասելուց հետո Սարսանգի վրա կառուցված ՀԷԿ-ն է դարձել Արցախի հոսանքի միակ աղբյուրը: Ջրային պաշարների չափից շատ օգտագործումը գրեթե ցամաքեցրել է ջրամբարը: Բնապահպանական աղետի վտանգ կա: Հայաստանի բնապահպանության նախկին նախարարը «Հայլուրի» հետ զրույցում վստահեցրել է՝ Արցախի ջրային ռեսուրսներն այնքան շատ են, որ հնարավոր է վերականգնել Սարսանգի 600 միլիոն խորանարդ մետրը: Բայց դրա համար պետք է դադարեցնել ջրառը: