Լրահոս
Տարածաշրջան
14:48
31.01.23
44

Ադրբեջանը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին Իրան այցելել

Ադրբեջանն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Իրան: Արդեն այնտեղ գտնվողներին հորդորում է հետևել անվտանգության կանոններին:

Ադրբեջանի արտգործնախարարությունը զգուշացնող հայտարարության մեջ նշում է, որ պատճառը Իրանում անկայուն իրավիճակն է և Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումը, որը Բաքուն անվանում է «ահաբեկչական ակտ»:

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը, աշխատակիցները տարհանվել են: