Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:49
27.05.23
108

Ալիևը թաթը դնում է ՀՀ միջպետական ճանապարհներին, Փաշինյանը կմկմում է. «անկլավների» հարցը

Հնարավո՞ր է, որ Հայաստանի վարչապետը տարածքով մեծ, ռազմավակարան նշանակությամբ՝ փոքր Արծվաշենի դիմաց թշնամուն տա, այսպես կոչված, 8 անկլավները՝ թշնամու ուղիղ նշանառության տակ դնելով մեր երկու միջպետական ճանապարհները:

Չնայած վարչապետի պնդմամբ՝ բանակցային սեղանին անկլավների հարց դրված չէ, նա արդեն հայտարարել է, որ Տավուշի 7 գյուղերն ու Արարատի Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան՝ 29800քառակուսի կիլոմետրում չկան, կան Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրում՝ տարածք, որի ամբողջականությունը պատրաստ է ճանաչել Փաշինյանը: