-
Հասարակական
Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով պայմանավորված Մյուռոնօրհնեքը կհետաձգվի
16:0022.09.23 -
Հասարակական
Նստացույցի ժամանակ պապիկը ջուր և քաղցրավենիք է բաժանել ցուցարարներին. տեսանյութ
15:4222.09.23 -
Հասարակական
Չենք աշխատելու այնքան ժամանակ, քանի արցախյան մեր եղբայրները ապահովության մեջ չլինեն. Նարեկածին
15:3722.09.23 -
Հայաստան
Հայլուր 15։30 Մարտադաշտից զինվորների դիերն ու վիրավորներին դուրս բերելու քայլեր են ձեռնարկվում
15:3022.09.23 -
Հասարակական
«Առողջության Իրավունք» ԻՀԿ-ն ընդհանուր ճակատով հանդես գալու նախաձեռնությամբ է հանդես գալիս
15:2222.09.23 -
Արտաքին քաղաքականություն
ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի
15:1222.09.23 -
Քաղաքական
Շարժման հաջողությունը կախված է մեր վճռականությունից. Լևոն Քոչարյան. Hraparak.am
15:0222.09.23 -
Քաղաքական
Ի պաշտպանություն ԼՂ ժողովրդի իրավունքների՝ ՄԱԿ ԱԽ նիստում ավելի համարձակ պետք է լինեինք. Օսկանյան
14:4522.09.23 -
Արտաքին քաղաքականություն
«Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության նամակը Շառլ Միշելին
14:3122.09.23 -
Հասարակական
Մի կողմ դնել կուսակցական շահերը և միավորվել Արցախի շուրջ. Աննա Հեքեքյանի կոչը՝ ուսանողներին
14:0022.09.23 -
Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Հայաստանին ռազմական ֆինանսավորման տրամադրման աջակցության օրինագիծ
13:4522.09.23 -
Հասարակական
Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին
13:0022.09.23 -
Հասարակական
Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով և համաչափ. ՄԻՊ
12:4522.09.23 -
Արցախ
Մենք Ադրբեջանին չենք խնդրել պարենային ապրանքներ ուղարկել. Դավիթ Բաբայանը հերքում է
12:3822.09.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքուն դիտարկում է զենքը վայր դրածներին ներում շնորհելու հարցը. Հաջիև
12:3322.09.23 -
Հայաստան
Հայլուր 12։30 Ծեծ ու ջարդ՝ Երևանում. Արցախում խորանում են տագնապն ու անորոշությունը
12:3022.09.23 -
Հասարակական
Ոստիկանները ուժի գործադրմամբ բերման են ենթարկում ցուցարարներին. տեսանյութ
12:2622.09.23 -
Քաղաքական
Արցախցի Սլավիկ Աղաբալյանը ոստիկանների դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել
11:5522.09.23 -
Քաղաքական
Շարունակե՛ք պայքարն առանց նահանջի, սրանց հոգեվարքը վերջանալու է․ Թևանյանը՝ ակցիայի մասնակիցներին
11:4422.09.23
Անահիտ Մանասյանն Իրանի արդարադատության նախարարի տեղակալին ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային կապերի գծով տեղակալ դոկտոր Ասքար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները։
Այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ստեղծում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:
Անահիտ Մանասյանը հատուկ ընգծել է, որ ադրբեջանական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը հետապնդում են ուժի կիրառման միջոցով քաղաքացիական բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու, իրենց հայրենիքում ազատ ապրելու իրավունքից զրկելու նպատակ։
«Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ոտնահարվել են քաղաքացիական բնակչության բոլոր հիմնարար իրավունքները։ Այդ գործողությունների հետևանքով այսօր մարդիկ են զոհվել և վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ։ Թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, բնակելի շենքեր և այլն»,- նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ անձամբ է այցելել այդ բնակավայրեր, իրականացրել է փաստահավաք աշխատանք, որոնց արդյունքները ներառվել են արտահերթ զեկույցներում։
Պաշտպանը ներկայացրել է նաև ՄԻՊ աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները, աշխատանքի ուղղությունները: Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության անկախ հաստատությունների միջև միջազգային մակարդակով հմտությունների և փորձի փոխանակումը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությանը, բնապահպանական իրավունքներին առնչվող հարցեր։ Ասքար Ջալալիանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը։
-
16:00 22.09.23 Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով պայմանավորված Մյուռոնօրհնեքը կհետաձգվի Կարդալ ավելին
-
15:42 22.09.23 Նստացույցի ժամանակ պապիկը ջուր և քաղցրավենիք է բաժանել ցուցարարներին. տեսանյութ Կարդալ ավելին
-
15:37 22.09.23 Չենք աշխատելու այնքան ժամանակ, քանի արցախյան մեր եղբայրները ապահովության մեջ չլինեն. Նարեկածին Կարդալ ավելին
-
15:22 22.09.23 «Առողջության Իրավունք» ԻՀԿ-ն ընդհանուր ճակատով հանդես գալու նախաձեռնությամբ է հանդես գալիս Կարդալ ավելին