Լրահոս
Քաղաքական
14:23
19.09.23
200

Անհայտ է, թե ինչով են զբաղված միջազգային դերակատարները, իսկ ՀՀ իշխանությունն իր դիրքորոշումն ավելի վաղ էր արտահայտել. Աբրահամյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» իրականացման մասին, իսկ թե դա որքանով է լոկալ` այս պահին նման տպավորություն չունեմ:

Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող հրետանային-հրթիռային համակարգերը լուրջ սպառնալիք են նաև խաղաղ բնակավայրերի ու օբյեկտների համար, դեռ չեմ խոսում այն մասին, որ որպես կանոն, նախկինում այդ «հիմնավորման» տակ նաև խաղաղ բնակչությանն են թիրախավորում:

Դեռևս անհայտ է, թե ինչով են զբաղված միջազգային հիմնական դերակատարները, իսկ ՀՀ իշխանությունն իր դիրքորոշումն ու կեցվածք ավելի վաղ էր արտահայտել` փախուստ իր առաքելությունից ու պարտականություններից»։