-
Արտաքին քաղաքականություն
Կրկնում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կոչը՝ հուսալով, որ վերջ կդրվի մարդասիրական ճգնաժամին. Հռոմի պապ
00:0002.10.23 -
Հասարակական
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. Mercedes GLE 300-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի
23:2101.10.23 -
Հասարակական
Վանաձորի բժշկական կենտրոնում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել. ընտանիքը փոքրիկին սպասել է շուրջ 19 տարի
23:0001.10.23 -
Քաղաքական
Սա չիմացողը այդպես էլ չի իմանա, թե ինչու նա գնաց Արցախ. Մանե Թանդիլյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
22:3701.10.23 -
Հայաստան
Չհուսահատվե՛ք, չընկրկե՛ք, սատանայի կամքին չհանձնվե՛ք․ Արամ Ա-ն Արցախի զորակցական աղոթք է կատարել
21:3001.10.23 -
Հասարակական
Գյուրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
20:3001.10.23 -
Տարածաշրջան
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
19:3001.10.23 -
Իրավական
Ինչպե՞ս է ձերբակալվել արցախցի 18-ամյա Մարատը․ փաստաբանը մանրամասներ է պատմել
18:0001.10.23 -
Արցախ
Արցախում գտնվող փրկարարների հետ ոչինչ չի պատահել, տղերքը լավ են․ Հունան Թադևոսյան
16:4101.10.23
Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ․ Դավիթ Տոնոյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսից հետո 44-օրյա պատերազմի ընթացքում զինադադար կնքելու մասին բանակցությունների վերաբերյալ թեև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հիշատակել է իմ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի, իր, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի գործողությունները, սակայն ինքս չեմ ցանկանում գնահատականներ տալ որեւէ պաշտոնյայի, այդ թվում՝ այդ պահին ԱԱԾ նորանշանակ պետի` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակության ձեւակերպման հարցում ներդրված ջանքերի ծավալի վերաբերյալ:
Նման գնահատական կարող է տալ ՀՀ կողմից ՌԴ նախագահի հետ միակ բանակցողը`ՀՀ վարչապետը, ով անձամբ համադրել եւ համակարգել է խորհրդակցությունների մասնակից բոլոր գերատեսչությունների ղեկավարների աշխատանքը:
Իսկ այն մասին, որ ՀՀ վարչապետն ասուլիսում նշել է, որ չի համաձայնել ստորագրել եռակողմ հայտարարության այն տարբերակը, որտեղ հիշատակվում էին, այսպես կոչված, «անկլավները», և հաշվի առնելով, որ դրանից հետո տարբեր մեկնաբանություններ են արվել այդ կապակցությամբ, ցանկանում եմ հայտարարել, որ ես ժամանակին չեմ անդրադարձել դրան՝ ելնելով ՀՀ ազգային անվտանգության շահերից եւ դաշնակից պետությունների հետ հարաբերություններին չնվնասելու նկատառումներից:
Սակայն 2021 թվականի հունվարի 25-ին հրապարակված հարցազրույցում, չբացելով փակագծերը, նշել եմ, որ «զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարեւոր հարցեր»:
Այսօր, հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները, դարձյալ չբացելով բոլոր փակագծերը, որոշ մանրամասներ կներկայացնեմ:
2020թ․ նոյեմբերի 9-ի երեկոյան ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում նա որոշում կայացրեց, որ չի ստորագրի եռակողմ հայտարարության նոյեմբերի 9-ի տարբերակը՝ միաժամանակ ինձ, ԱԳՆ-ին եւ այլ գերատեսչություններին հանձնարարելով միայն իր դիրքորոշումը փոխանցել մեր ռուս գործընկերներին:
Մինչ վերոհիշյալ հանձնարարությունը ստանալը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջեւանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, եւ քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ:
Դրանից հետո, երբ պարզ դարձավ, որ ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, իմ եւ իմ ռուսաստանցի գործընկերոջ միջև մոտ 4 ժամվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել ենք հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության եւ այլ կարեւոր հարցեր։ Համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին:
Իսկ ԱԺ պատգամավորների և լրագրողների կողմից պարբերաբար բարձրացվող այն հարցին, որ եթե համաձայնեցվել է, որ հայկական զորքերը մնում են 2020թ․ նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցված դիրքերում, ինչո՞ւ այդ կետը չկատարվեց և ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց, շեշտում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:
Այլ մանրամասների մասին կարող եմ խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով` հետագայում փաստերը որեւէ մեկի կողմից չխեղաթյուրելու եւ չաղավաղելու նկատառումներից ելնելով»։
-
23:10 01.10.23 Զոհ ենք մի մարդու տգիտությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան Կարդալ ավելին
-
22:37 01.10.23 Սա չիմացողը այդպես էլ չի իմանա, թե ինչու նա գնաց Արցախ. Մանե Թանդիլյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին Կարդալ ավելին
-
21:00 01.10.23 Արմեն Գրիգորյանը Ալի-Աքբար Ահմադիանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները Կարդալ ավելին
-
18:54 01.10.23 Ադրբեջանը Baku TV-ով ՀՀ-ն ամբողջությամբ ներկայացրել է իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով (տեսանյութ) Կարդալ ավելին