Լրահոս
Արցախ
19:19
19.09.23
82

Անընդհատ զոհեր, վիրավորներ են բերում. Արցախում երեխա է զոհվել

Այս պահի տեղեկություններով՝ 2 զոհ, այդ թվում՝ 1 երեխա և 23 վիրավոր կա Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում: Տեղեկությունը «Հայլուրին» հայտնել է Արցախի օմբուդսմենը: Վիրավորների մեջ էլ բազմաթիվ երեխաներ կան՝ տարբեր բեկորային վնասվածքներով, 3-ի վիճակը ծանր է: 

Ստեփանակերտի հիվանդանոցներից ստացվող կադրերը դաժան են ու մերկացնում են Բաքվի քարոզչական կեղծիքը, թե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողության հիմնական նպատակը ոչ լեգիտիմ ռեժիմի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումն է։ Այսպիսի հայտարարություն է տարածել  Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: