Լրահոս
Արցախ
20:24
27.05.23
71

Արցախում եռյակ է ծնվել. եղբայրներին անվանել են Տարոն, Տիրան և Հենրի

Արցախում եռյակ է ծնվել: Լույս աշխարհ են եկել երեք տղաներ՝ 1 կիլոգրան 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ քաշերով: Եղբայրները ժամանակից շուտ են ծնվել՝ 8 ամսականում՝ կեսարյան հատումով։ Տարոնը, Տիրանը և Հենրին դեռ առնվազն 15 օր կլինեն բժիշկների վերահսկողության տակ։