Լրահոս
Միջազգային
17:38
16.09.23
64

Արյունալի մարտերը շարունակվում են Ուկրաինայում

Ուկրաինական բանակը հրետակոծել է Նովա Կախովկայի Սոկոլ թաղամասը: Մեկ մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել: Շրջանի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն հայտնում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Կիևն էլ հայտնում է, որ երեկ առավոտից ռուսները կրակի տակ են պահում Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մոտ 100 ուկրաինական բնակավայր: