Լրահոս
Հասարակական
11:00
29.05.23
180

Բախվել են «Mazda» և «Chevrolet» ավտոմեքենաները․ կա 2 տուժած

Img default alt hy

Մայիսի 28-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի 26 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էրեբունի 24 շենքի մոտակայքում բախվել են «Mazda» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տվյալների կա երկու տուժած»,- ասված է հաղորդագրության մեջ։