Լրահոս
Հասարակական
21:15
18.03.23
203

Բախվել են Opel-ը և ԱԱԾ աշխատակցի Mercedes-ը․ վերջինս եղել է ոչ սթափ․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Մերուժան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Սևակհամիկ Դերնղիշյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Դերնղիշյանը և ուղևորներ՝ Արարտի մարզի բնակիչ 33-ամյա Տարոն Օհանյանն ու Երևանի բնակիչ 28-ամյա Սոֆյա Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը, ով աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։