-
Հասարակական
Mercedes-ի 23-ամյա վարորդը Հյուսիսային պողոտայում վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն
23:1528.05.23 -
Տարածաշրջան
Պուտինը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
22:5728.05.23 -
Տարածաշրջան
Էրդողանը՝ Թուրքիայի վերընտրված նախագահ. նա արդեն շնորհավորանքներ է ստանում
22:4928.05.23 -
Հասարակական
Գլխավոր դատախազը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին
22:4528.05.23 -
Տարածաշրջան
Էրդողանը հայտարարել Է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
21:3028.05.23 -
Քաղաքական
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը
20:3928.05.23 -
Առողջապահական
Հիպերակտիվություն․ ինչպե՞ս է արտահայտվում խնդիրն ու ի՞նչ լուծումներ ունի
20:3028.05.23 -
Քաղաքական
Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողների է պարգևատրել
20:1528.05.23 -
Տարածաշրջան
Թուրքիայում ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը
18:4528.05.23 -
Քաղաքական
Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման Թաթոյան
18:1528.05.23
Ծառի տակ հայտնաբերված նորածնի դին մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով․ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա:
Հաղորդման առթիվ 2023թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Դեպքի վայրի զննությամբ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան ձորակում, ճանապարհի եզրից 25.3 մետր հեռավորության վրա սոճենու ծառի տակ հայտնաբերվել է իգական սեռի նորածնի դիակ: Դիակը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով:
Դիակի շրջակայքում հայտնաբերվել է սավան, պոլիէթիլենային պարկ, որի մեջ և կողքին եղել են տարբեր իրեր, խաղալիք, սննդի մնացորդներ:
Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ մարտի 20-ին՝ ժամը 15-ի սահմաններում, վորհիշյալ տեղանքում աստղաշուշան հավաքելու ընթացքում շան հաչոցի վրա մոտեցել և հայտնաբերել է նորածնի դիակն ու անմիջապես զանգահարել է ոստիկանություն:
Քրեական վարույթով օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ծննդկանին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նաև՝ հարցումներ են ուղարկվել Կապանի, Գորիսի և Սիսիանի բժշկական կենտրոններ կրկին ծննդկանի ինքնությունը պարզելու համար:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է։
-
10:00 28.05.23 Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով Կարդալ ավելին
-
23:30 27.05.23 Հետախուզվողը հայտնաբերվել է Եղվարդում Կարդալ ավելին
-
16:15 27.05.23 Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից Կարդալ ավելին
-
15:30 27.05.23 Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին․ քրեական վարույթ է նախաձեռնվել Կարդալ ավելին