-
Արտաքին քաղաքականություն
Կրկնում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կոչը՝ հուսալով, որ վերջ կդրվի մարդասիրական ճգնաժամին. Հռոմի պապ
00:0002.10.23 -
Հասարակական
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. Mercedes GLE 300-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի
23:2101.10.23 -
Հասարակական
Վանաձորի բժշկական կենտրոնում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել. ընտանիքը փոքրիկին սպասել է շուրջ 19 տարի
23:0001.10.23 -
Քաղաքական
Սա չիմացողը այդպես էլ չի իմանա, թե ինչու նա գնաց Արցախ. Մանե Թանդիլյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին
22:3701.10.23 -
Հայաստան
Չհուսահատվե՛ք, չընկրկե՛ք, սատանայի կամքին չհանձնվե՛ք․ Արամ Ա-ն Արցախի զորակցական աղոթք է կատարել
21:3001.10.23 -
Հասարակական
Գյուրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
20:3001.10.23 -
Տարածաշրջան
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
19:3001.10.23 -
Իրավական
Ինչպե՞ս է ձերբակալվել արցախցի 18-ամյա Մարատը․ փաստաբանը մանրամասներ է պատմել
18:0001.10.23 -
Արցախ
Արցախում գտնվող փրկարարների հետ ոչինչ չի պատահել, տղերքը լավ են․ Հունան Թադևոսյան
16:4101.10.23
Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ից մահացությունը նվազել է 17%-ով. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ապրիլի 24-ից մինչև մայիսի 21-ն աշխարհում շուրջ 2,3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրեթե 15 հազարը մահացել է։ Մահացությունների թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 17%-ով, ախտահարման դեպքերի թիվը՝ 21%-ով: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել են վարակման 2 290 351 դեպք և 14 985 մահ։ Այս ժամանակամիջոցում ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Կորեայի Հանրապետությունում՝ 462 726: Այնուհետև հաջորդում են ԱՄՆ-ն (256 909), Ճապոնիան (164 367), Բրազիլիան (146 105) և Ավստրալիան (125 992): Ապրիլի 24-ից մինչև մայիսի 21-ն ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 4 135: ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (1 206), Ֆրանսիան (810), Իսպանիան (745) և Ռուսաստանը (663):
ԱՀԿ-ի լրատվական տեղեկագրի համաձայն՝ 28 օրվա ընթացքում, դրան նախորդող չորս շաբաթվա համեմատությամբ, վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից երկուսում՝ Աֆրիկայում (11%-ով) և Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (38%-ով): Մյուս տարածաշրջաններում նկատվել է այդ ցուցանիշի նվազում։ 28 օրվա ընթացքում մահացության դեպքերն աճել են Աֆրիկայում (6%-ով), Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ( 9%-ով), Ամերիկայում (21%-ով) և Հարավ-արևելյան Ասիայում (61%-ով):
Քովիդի պատճառով արտակարգ դրությունը համաշխարհային առողջապահության բնագավառում գործել է 2020 թվականի հունվարի վերջից մինչև 2023 թվականի մայիսի 5-ը։ 2020 թվականի մարտի 11-ին ԱՀԿ-ն COVID-19-ի բռնկումը բնորոշել է որպես համավարակ։ Ըստ կազմակերպության կայքում 2023 թվականի մայիսի 24-ին հրապարակված տեղեկատվության՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 766 895 075 դեպք, մահացել է 6 935 889 մարդ։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ մահացածների իրական թիվը կազմում է առնվազն 20 միլիոն:
-
00:10 02.10.23 Ինչու են ձեռքերը թմրում քնած ժամանակ Կարդալ ավելին
-
21:19 01.10.23 ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում Արցախից տեղափոխված 363 բուժառու Կարդալ ավելին
-
11:35 01.10.23 Երեխաների առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Կարդալ ավելին
-
23:09 30.09.23 Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր Կարդալ ավելին